ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Posts tagged “նանոմոլեկուլային մեքենաներ

ՀԱՅ ԿԵՆՍԱԲԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԱՍԽԱՆԸ: ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻՆ (ԲԱՆԱՎԵՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է)

 ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, կրտսեր գիտաշխատող Հովակիմ Զաքարյանն պատասխանում է իմ երկրորդ  գրառմանը հստակեցնելով իր մտքերը  “ՀԱՅ ԿԵՆՍԱԲԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ: ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻՆ (ԲԱՆԱՎԵՃ)”:

Screenshot_17 - Copy

 “երբ ասում եմ՝ քո ելակետն է սխալ, նկատի ունեմ այն, որ դու հոդվածներից մեջբերումներ կատարելով, դրանք քո մեկնաբանությամբ ես համեմում, որոնք ոչ մի կապ չունեն հոդվածների բովանդակության հետ”։

 Նախ ես երբեք չեմ կատարում այնպիսի մեկնաբանություններ, որոնց գրախոսվող գիտական հոդվածները թիկունք չեն կանգնում:  Հովակիմ Զաքարյանը  չի կարող մատնանշել իմ կատարած գեթ մեկ մեկնաբանություն, որն  այս կամ այն կերպ սատար չի կանգնվում գրախոսվող գիտական հոդվածներով: Այսինքն, ես ինձ թույլ չեմ տալիս շեղվել գիտական մեկնաբանության սկզբունքից: Երկրորդ, իսկ ո՞վ ասաց, որ մեկնաբանություն կատարելը անթույլատրելի է,  թեև Հովակիմ Զաքարյանը ճիշտ է նկատել, որ գիտական աշխարհում բանավեճը գնում է ոչ թե գիտական փաստերի լինել կամ չլինելու շուրջ, այլ առկա փաստերի մեկնաբանության շուրջ: Հետևաբար, գլխավոր խնդիրը նրանումն է, թե ում մեկնաբանություն է ավելի համարժեք և հիմնավոր տվյալ խնդրի բացատրության համար:

  “Կարելի է յուրաքանչյուր հոդվածից մեկ նախադասություն մեջբերել, համեմատել դա որևէ մարդածին և բարդ մեխանիզմի հետ ու ասել, տեսեք, քանի որ առաջինը երկրորդի նման բարդ է, ուրեմն այն չէր կարող առաջանալ առանց կոնստրուկտորական մտքի առկայության…

Նախ ոչ թե առաջինը երկրորդից բարդ է, այլ մոլեկուլյար նանոմեքենաները մարդկանց կողմից կառուցված մեքենաներից շատ ավել առաջատար և կատարյալ են իրենց ինժեներական լուծումներով, որ նույնիսկ ժամանակակից նանոտեխնոլոգիայի պայմաններում ինժեներները չեն կարող կառուցել այդպիսի կատարյալ նանոմեքենաներ, ինչպիսին մենք տեսնում ենք բջջում գործելիս: Ասվածս կարող եմ փաստել 2007թ-ին Science ամսագրում տպագրված “Motor Proteins at Work for Nanotechnology” հոդվածում, որտեղ ասվում է.“Այս պահին մենք միայն կարող ենք երազել նման չափսի մեքենաներ կառուցելու մասին, որն կրեր բնության  այս հրաշքների [նանոմեքենաների] ֆունկցիաների մի մասը միայն”:1

  Ավելին, Նանոտեխնոլագիական դասախոսության ժամանակ ասվում է, “Բնության մեջ առկա է նանոտեխնոլոգիա, որն շատ ավելի առաջատար է քան ժամանակակից նանոտեխնոլոգիան” և հավելում “ժամանակակից նանոտեխնոլոգիան չի կարող կառուցել նման նանոմեքենաներ, որոնք առկա են բնության մեջ, նույնիսկ չի էլ մոտեցել դրան”: Դասախոսությունը ամբողջությամբ ներկայացնում եմ ստորև:

  Ընդ որում, մոլեկուլյար նանոմեքենաներից շատերը ունեն “Չնվազող Բարդություն”:  “ՉՆվազող Բարդություն” (Irreducible Complexity) հասկացությունը սահմանել է կենսաքիմիկոս Մայքլ Բիհին այն բարդ օրգանների նկատմամբ, որոնք չեն կարող առաջանալ բազմաթիվ, բարերար ոչ մեծ հաջորդական փոփոխություններով: “Չզնվազող Բարդություն” համակարգերը կազմված են  մի քանի բաղադրիչներից, որոնք փոխազդելով միմիյանց հետ առաջացնում են հիմնական ֆունկցիա, որտեղ նրանցից գեթ մեկի hեռացումը պատճառ կհանդիսանա համակարգի հիմնական ֆունկցիայի կորստին:2

2009թ-ին տպագրված “Information and Entropy – Top-Down or Bottom-Up Development in Living Systems” գիտական աշխատության մեջ եզրակացվում է, որ ԴՆԹ/Ի-ՌՆԹ/ռիբոսոմ/ամինաթթու/սպիտակուց/ԴՆԹ պոլիմերազան/ “Չնվազող Բարդության”   մեքենաների շղթայական կապի առաջացման համար Բանականությունը նախապայման է: Գիտական այս հոդվածում ասվում է. “Բանական նախագծողը անհրաժեշտ է, որպեսզի ինֆորմացիան ներդնի կենսաքիմիական համակարգում: Չնայած, որ ժամանակակից շատ գիտնականներ, այս եզրակացությունը չեն ընդունում փիլիսոփայական պատճառներից ելնելով: Այնուամենայնիվ, Դա տրամաբանական հետևանք է այն  թերմոդինամիկական փաստարկի, որն ներկայացվել է այս հոդվածում”:3

Ի տարբերություն կոնստրուկտորական բյուրոներում կառուցվող սարքերի, որոնք ունեն հստակ նախագիծ, կառուցման ծրագրավորված հաջորդականություն և կառուցող, բնության մեջ շատ գործընթացները քաոտիկ են և հստակ ծրագիր անհրաժեշտ չէ, որպեսզի առաջանան որևէ գործառույթ կատարող կառույցներ”։

Պատահական չէր, որ իմ հոդվածը վերնագրեցի “Ո՛Չ: ՀԱՅ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ ԲՋՋԻ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ: ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻՆ ”: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս հոդվածի գլխագրի ճիշտ ընտրությունը, քանի որ Հայաստանում կենսաբանները տեղյակ չեն, որ մոլեկուլյար նանոմեքենաները կառուցվում են ըստ նախագծի, որն ծածկագրված է ԴՆԹ-ի թվային ինֆորմացիայի միջոցով: Այսինքն, ԴՆԹ թվային ծածկագիրն պարունակում է այն տեղեկատվությունը, թե ինչպես պետք է կառուցվեն մոլեկուլյար նանոմեքենաները:

Առանց ԴՆԹ-ի ծածկագրի չի կարող կազմավորվել և ոչ մի սպիտակուց էլ ուր մնաց որևէ գործառույթ կատարի: ԴՆԹ-ի ծածկագիրն էլ հենց այն ծրագիրն է, որն կարող է առաջանալ բացառապես ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ կողմից, քանի որ բնության մեջ առկա չուղղորդվող ուժերը, լինեն դրանք` բնական ընտրություն, ձգողականություն կամ նյութի ֆիզիկոքմիական հատկությունները ունակ չեն առաջացնելու քառանիշ թվային ինֆորմացիա:4 Ընդ որում, մոլեկուլյար նանոմեքենաների արտադրությունը ըստ ԴՆԹ-ում առկա ծածկագրի շատ նման է արդյունաբերության մեջ լայն կիրառում գտած “CAD-CAM” ծրագրային համակարգին:

Ասածիս ամենավառ օրինակներից մեկը կորիզում գործող Կախալի մարմիններն են, որոնք կազմված են բազմաթիվ կառուցվածքային և գործառույթային սպիտակուցներից, սակայն դրանց ինքնահավքման համար սպիտակուցների ինքնահավաքման հաջորդականությունը կարևոր չէ։ Կարևորը փոխազդող սպիտակուցների ֆիզիկաքիմիական հատկանիշներն են“։

Բակտերիայի մոլեկուլյար շարժիչ

Բակտերիայի մոլեկուլյար շարժիչ

Կորիզում գործող  կախալի մարմինների մասին ես չեմ գրել իմ հոդվածում և չեմ նշել, որ նրանք “Նանոմեքենաներ” են:Անտեղի է հիշատակել մի բան, որն ոչ մի առնչություն չունի մոլեկուլյար նանոմեքենաների հետ:ինչ վերաբերում է նանոմեքենաների ըստ ծրագրի հաջորդական ինքնահավաքմանը, ապա դրա լավագույն օրինակը Բակտերիայի մտրակն է` շարժիչը, որն ունի ինքնահավաքման և ինքնահավաքման փուլերի կարգավորման հստակ ծրագիր, որն ծածկագրված է ԴՆԹ-ում:

Մի հիմարացրու մարդկանց գիտական աշխատությունների քո և քո նման կրեացիոնիստների մեկնաբանություններով“։

Այժմ հասարակությունը կորոշի, թե ինչ գիտելիքների տեր մարդիկ են Հայաստանում զբաղվում գիտությամբ, որոնք անգամ տեղյակ չեն, որ սպիտակուցային մեքենաները արտադրվում են Ռիբոսոմում ըստ ՌՆԹ-ի միջոցով ԴՆԹ-ից ստացված ծածկագրված ինֆորմացիայի, որն հենց այն ծրագիրն է, որով կառուցվում են նանոմեքենաներ: Մեքենաներ, որոնք շատ ավելի առաջատար են քան 21-րդ դարում մարդկանց կողմից զարգացրած որևէ տեխնոլոգիա: Միայն այն փաստը, որ բակտերիայի շարժիչը աշխատում է գրեթե 100% արդյունավետությամբ ցույց է տալիս նրանց կառուցողի ինժեներական հմտությունը, որն գերազանցում է մարդկային հմտությանը: Ինչ վերաբերում է Բակտերիայի շարժիչի “էվոլյուցիային” ապա հաջորդիվ:

Էդգար Թամարյան, Ճարտարագետ  (ՀՊՃՀ)

(ավելին …)

Advertisements

ՀԱՅ ԿԵՆՍԱԲԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ: ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻՆ (ԲԱՆԱՎԵՃ)

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող Հովակիմ Զաքարյանն  մեկնաբանում է  իմ   Ո՛Չ: ՀԱՅ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ ԲՋՋԻ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ: ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻՆ  հոդվածը: Ըստ էության նրա մեկնաբանությունից կարելի է առանձնացնել երեք հատված, որոնք հետևյալն են “Դու ի վիճակի չես լինեն օբյեկտիվ” ….Ի սկբանե քո ելակետն է սխալ, խնդրի նկատմամբ քո մոտեցումն է սխալբերում ես հոդվածներ, որոնք իբր թե ամրագրում են քո պնդումները, բայց բավական է հոդվածներից որևէ մեկը կարդալ, և պարզ կդառնա, որ դրանք ոչ մի կապ չունեն քո մեկնաբանությունների հետ”:

Screenshot_13

Նկատենք, որ Հովակիմ Զաքարյանը չի կարողացել   գեթ մեկ գիտական աշխատությունից մեջբերում կատարել, որն ցույց կտար իմ ոչ օբյեկտիվ լինելը,   Բանն այն է, որ Հովակիմ Զաքարյանը այդ գիտական աշխատությունները  առաջին անգամ էր տեսնում և ֆիզիկապես չէր կարող մեկ գիշերվա ընթացքում ընթերցել ավելի քան 40 գիտական աշխատություն և օբյեկտիվության գնահատական տալ:

"Ի սկբանե քո ելակետն է սխալ, խնդրի նկատմամբ քո մոտեցումն է սխալ"

“Ի սկբանե քո ելակետն է սխալ, խնդրի նկատմամբ քո մոտեցումն է սխալ

Նկատենք նաև, որ Հովակիմ Զաքարյանը նշում է. “Ի սկբանե քո ելակետն է սխալ, խնդրի նկատմամբ քո մոտեցումն է սխալ” Սակայն, նա չի պարզաբանում, թե այդ որ մոտեցման մասին է խոսքը: Կից նկարը պատկերավոր ձևով ներկայացնում է, թե ինչ ի նկատի ունի Հովակիմ Զաքարայնը իր մտքում: Իսկ եթե ավելի լուրջ, ապա   2005թ-ին գերմանացի կենսաբան Walter Neupert-ը մի նամակ հրապարակեց    Biological Chemistry  ամսագրում, որտեղ կարծես, պարզաբանում է, թե այդ ինչ  “սխալ մոտեցման” մասին է խոսքը գնում: Walter Neupert-ը տարակուսելով գրում է. “Խորհելով, թե որքան նման են դինամիկ սպիտակուցային կառուցվածքները մարդկանց կողմից կառուցված մեքենաների հետ մենք հակված ենք մտածել, որ նրանք էվոլյուցիոն պրոցեսների արդյունք են: Մոլեկուլյար մեքենաները, որոնք չնայած հաճախ այդպես  թվում են,  կառուցված չեն ձեռքի տակ եղած նախագծով: Սակայն, կենսաքիմիկոսները և մոլեկուլյար կենսաբանները (և շատ  գիտնականներ այլ ոլորտներից) սովորել են մտածել ինչպես ինժեներները, նրանք ձգտում են “հայտնաբերել կառույցի նախագծերը”, սակայն նախագծեր  գոյություն չունեն …“Կենսաբանության մեջ ոչինչ իմաստ չի կրում, բացի էվոլյուցիայի լույսի ներքո”: Մենք գիտենք, որ Դոբժանսկին (1973) պետք է ճիշտ լինի, սակայն մեր միտքը, չնայած լինելով մտածողության արդյուք,  ցանկանում է մտածել,  ինչպես ինժեներները”:1

Նկատենք, որ վերոհիշյալը ընդամենը նամակ է` կարծիք է, այլ ոչ թե գիտական աշխատություն: Այնուամենայինվ,  արդյո՞ք գոյություն ունի գեթ մեկ գիտական աշխատություն, որն փաստացի ցույց կտար, որ մոլեկուլյար նանոմեքենաները էվոլյուցիոն պրոցեսների (չուղղորդվող պրոցեսների) արդյունք են:

 1996թ-ին ԱՄՆ-ի Չիկագոյի համալսարանի մոլելուլային կենսաբան Ջեյմս Շապիրոն National Review-ում ասում է “Կենսաքիմիական կամ բջջային համակարգերի դարվինյան էվոլյուցիայի  մանրամասն բացատրութուններ գոյություն չունեն, բացի   ցանկալի որոշ սպեկուլացիաներից”:2  Նմանապես 2001թ-ին կենսաքիմիկոս Ֆրանկլին Հարոլդը խոստովանեց. “Մենք պետք է ընդունենք, որ գոյություն չունի կենսաքիմիական որևէ համակարգի դարիվինյան էվոլյուցիայի  մանրամասն բացատրություն,  բացի մի շարք ցանկալի սպեկուլացիաներից”:3

1996թ-ին ԱՄՆ-ի Լիհա համալսարանի կենսաքիմիկոս պրոֆեսոր Մայքլ Բիհին գրում է. «Մոլեկուլային էվոլյուցիան գիտական հիմքեր չունի: Չկա գիտական որևէ աշխատություն, օրինակ՝ հեղինակավոր պարբերագիր, մասնագիտական հանդես կամ գիրք, որում նկարագրվի, թե ինչպես է բարդ կենսաքիմիական որևէ համակարգում մոլեկուլային էվոլյուցիա տեղի ունեցել կամ թե ինչպես կարող է տեղի ունենալ»:4

1997թ-ին կենսաբան Թոմ Կավելիեր-Սմիթը   (Tom Cavalier-Smith)   խոսոտովանեց. “Դիտարկելի բարդության   այս դեպքերից  [կենսաքիմիական համակարգերի]  և ոչ մեկի համար էլ գոյություն չունի  էվոլյուցիոն  հավանական քայլերի մանրամասն և հասկանալի   բացատրություն”:5  2013թ-ին ապրիլին  Nature ամսագրում ԴՆԹ-ի հայտնաբերման 60 ամյակին նվիրված հոդվածում ասվում է “Մենք ամբողջապես չենք հասկացել, թե ինչպես է էվոլուցիան գործում մոլեկուլյար մակարդակում…և հաճախ հստակ չէ, թե ընտրություն ինչպես է գործում մոլեկուլյար մակարդակում”:6

Հովակիմ Զաքարյանի այն առարկությունը թե իմ բերված հոդվածները որևէ կապ չունեն իմմեկնաբանությունների հետ պարզապես իրականությանը չի համապատասխանում:

 2009թ-ին տպագրված “Information and Entropy – Top-Down or Bottom-Up Development in Living Systems” գիտական աշխատության մեջ եզրակացվում է, որ ԴՆԹ/Ի-ՌՆԹ/ռիբոսոմ/ամինաթթու/սպիտակուց/ԴՆԹ պոլիմերազան/  “Չնվազող Բարդության”   մեքենաների շղթայական կապի առաջացման համար Բանականությունը նախապայման է: Գիտական այս հոդվածում ասվում է. “Բանական նախագծողը անհրաժեշտ է, որպեսզի ինֆորմացիան ներդնի կենսաքիմիական համակարգում: Չնայած, որ ժամանակակից շատ գիտնականներ, այս եզրակացությունը չեն ընդունում փիլիսոփայական պատճառներից ելնելով: Այնուամենայնիվ, Դա տրամաբանական հետևանք է այն  թերմոդինամիկական փաստարկի, որն ներկայացվել է այս հոդվածում”:7

Ավելին, Լիհա համալսարանի կենսաքիմիկոս Մայքլ Բիհին գրում է. “Բազմաթիվ կենսաքիմական համակարգեր կառուցված են: Դրանք ոչ թե կառուցվել են բնության օրենքների կողմից, ոչ թե` պատահականությամբ կամ անհրաժեշտությամբ, այլ եղել են ծրագրված…Կյանքը երկրի վրա` իր հիմնական մակարդակով, իր ամենակենսական մակարդակով, բանական գործունեության արդյունքն է”: Այնուհետև նա ավելացնում է. “Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց կյանքը նվիրաբերել են լաբորատոր հետազոտություններին այն բանի համար, որ բացահայտեն այդ գաղնիքները: Բոլոր ջանքերը ներդրվել են բջջի ուսումնասիրման համար, որն հստակ հաստատել է միակ եզրահանգումը` ՆԱԽԱԳԻԾ (DESIGN): Եվ այդ արդյունքը այնքան ակնհայտ է, որ դա պետք է դիտարկել, որպես կարևորագույն բացահայտումներից մեկը գիտության պատմության մեջ: Եվ հակառակ այս ամենի տարօրինակ բան է տիրում` ամոթալի լռություն, իսկ երբ հրապարակայնորեն քննարկվում է բջջի գերբնական բարդության հարցը, ապա ներկաների շնչառությունը դժվարանում է”:8

Էդգար Թամարյան, Ճարտարագետ (ՀՊՃՀ)

(ավելին …)


Ո՛Չ: ՀԱՅ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ ԲՋՋԻ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ: ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻՆ

  ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող Հովակիմ Զաքարյանն ինձ հետ ֆեյսբուկյան մեկնաբանություններում հեգնանքով մեկնաբանում է. “Մեքենայի շարժիչի և մարդածին այլ բարդ մեխանիզմների հետ համեմատություններով փորձում են ցույց տալ, որ տեսեք թե նման բարդ մոլեկուլների/համակարգերի համար էլ բանական միտք է անհրաժեշտ” և ավելացնում. “նման հեքիաթները ուրիշներին պատմիր”:

Screenshot_7

  Իսկապես,   մարդածին  բարդ մեխանիզմները անհամեմատելի են շատ ավելի կատարյալ ինժեներական լուծումներով հագեցած մոլեկուլյար մեքենաների հետ: Մոլելուլյար մեքենաներ, որոնց կատարյալ կառուցվածքը և աշխատանքը նույնիսկ ժամանակակից նանոտեխնոլոգիայի առկայության պայմաններում անգերազանցելի ինժեներական գլուխգործոցներ են իրենց պտտման արագությամբ և կատարած աշխատանքի արդյունավետությամբ: Մոլեկուլային մեքենաների կողքին մարդածին “բարդ” մեխանիզմները` շարժիչները և մեքենաները թվում են շատ պարզունակ, ինչպես օրինակ  քարե դարի գործիքները ի համեմատություն ժամանակակից  գործիքների:   The Annual Review of Biomedical Engineering  գիտական ամսագրում ասվում է.    “Մոլեկուլյար մենքենաները գլխավորապես ավելի արդյունավետ են, քան նրանց մեծամաշտաբ նմանօրինակները”:

Բակտերիայի մոլեկուլյար շարժիչ արագությունը` 18000 պտ/րոպեում ՕԳԳ-100%

Բակտերիայի մոլեկուլյար շարժիչ
արագությունը` 18000 պտ/րոպեում
ՕԳԳ-100%

Ըստ էության, հայ կենսաբանները շատ հեռու են հասկանալու բջջի և նրանում գործող մոլեկուլյար մեքենաների իրական բարդությունը և դա այն պատճառով, որ նրանց մոտ բացակայում է   ինժեներական մտածողությունը, որն թույլ կտար զանազանելու ինժեներական նախագծված կառուցվածքները:

եթե որևէ կենսաբանի հարցնեք, թե բջիջը ինչից է կազմված, ապա նա անմիջապես կպատասխանի “Բջիջն կազմված է ցիտոպլազմայից, բջջակորիզից, բջջաթաղանթից…և այլն”: Սակայն,  արդյո՞ք այս տերմինները ինչպիսին են “ցիտոպլազմա” ամբողջովին նկարագրում են այն ինչ իրենից ներկայացնում է բջիջը: Գուցե՞  այս տերմինալոգիայի պատճառով է, որ կենսաբանները շատ աղոտ պատկերացում ունեն բջջի և նրանում գործող նանոմեքենաների մասին: Համալսարանում կենսաբանը “Ցիտո+պլազմա” բառի տակ երբեք չի կարող հասկանալ, որ “Բջիջը մի “գործարան”  է, որն  հագեցած է առաջատար  նանոտեխնոլոգիական մեքենանեներով  (շատ ավելի առաջատար և զարգացած, քան մարդկային որևէ  ինժեներական տեխնոլոգիա), որոնք արտադրվում և ղեկավարվում են ծածկագրված բազմաշերտ թվային ինֆորմացիայի միջոցով: Այդ նանոմեքենաները  ապահովում են բջջի կենսագործունեությունը և ինքնավերարտադրությունը“:

(ավելին …)