ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Posts tagged “մոլեկուլյար էվոլյուցիա

ՀԱՅ ԿԵՆՍԱԲԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԱՍԽԱՆԸ: ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻՆ (ԲԱՆԱՎԵՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է)

 ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, կրտսեր գիտաշխատող Հովակիմ Զաքարյանն պատասխանում է իմ երկրորդ  գրառմանը հստակեցնելով իր մտքերը  “ՀԱՅ ԿԵՆՍԱԲԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ: ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻՆ (ԲԱՆԱՎԵՃ)”:

Screenshot_17 - Copy

 “երբ ասում եմ՝ քո ելակետն է սխալ, նկատի ունեմ այն, որ դու հոդվածներից մեջբերումներ կատարելով, դրանք քո մեկնաբանությամբ ես համեմում, որոնք ոչ մի կապ չունեն հոդվածների բովանդակության հետ”։

 Նախ ես երբեք չեմ կատարում այնպիսի մեկնաբանություններ, որոնց գրախոսվող գիտական հոդվածները թիկունք չեն կանգնում:  Հովակիմ Զաքարյանը  չի կարող մատնանշել իմ կատարած գեթ մեկ մեկնաբանություն, որն  այս կամ այն կերպ սատար չի կանգնվում գրախոսվող գիտական հոդվածներով: Այսինքն, ես ինձ թույլ չեմ տալիս շեղվել գիտական մեկնաբանության սկզբունքից: Երկրորդ, իսկ ո՞վ ասաց, որ մեկնաբանություն կատարելը անթույլատրելի է,  թեև Հովակիմ Զաքարյանը ճիշտ է նկատել, որ գիտական աշխարհում բանավեճը գնում է ոչ թե գիտական փաստերի լինել կամ չլինելու շուրջ, այլ առկա փաստերի մեկնաբանության շուրջ: Հետևաբար, գլխավոր խնդիրը նրանումն է, թե ում մեկնաբանություն է ավելի համարժեք և հիմնավոր տվյալ խնդրի բացատրության համար:

  “Կարելի է յուրաքանչյուր հոդվածից մեկ նախադասություն մեջբերել, համեմատել դա որևէ մարդածին և բարդ մեխանիզմի հետ ու ասել, տեսեք, քանի որ առաջինը երկրորդի նման բարդ է, ուրեմն այն չէր կարող առաջանալ առանց կոնստրուկտորական մտքի առկայության…

Նախ ոչ թե առաջինը երկրորդից բարդ է, այլ մոլեկուլյար նանոմեքենաները մարդկանց կողմից կառուցված մեքենաներից շատ ավել առաջատար և կատարյալ են իրենց ինժեներական լուծումներով, որ նույնիսկ ժամանակակից նանոտեխնոլոգիայի պայմաններում ինժեներները չեն կարող կառուցել այդպիսի կատարյալ նանոմեքենաներ, ինչպիսին մենք տեսնում ենք բջջում գործելիս: Ասվածս կարող եմ փաստել 2007թ-ին Science ամսագրում տպագրված “Motor Proteins at Work for Nanotechnology” հոդվածում, որտեղ ասվում է.“Այս պահին մենք միայն կարող ենք երազել նման չափսի մեքենաներ կառուցելու մասին, որն կրեր բնության  այս հրաշքների [նանոմեքենաների] ֆունկցիաների մի մասը միայն”:1

  Ավելին, Նանոտեխնոլագիական դասախոսության ժամանակ ասվում է, “Բնության մեջ առկա է նանոտեխնոլոգիա, որն շատ ավելի առաջատար է քան ժամանակակից նանոտեխնոլոգիան” և հավելում “ժամանակակից նանոտեխնոլոգիան չի կարող կառուցել նման նանոմեքենաներ, որոնք առկա են բնության մեջ, նույնիսկ չի էլ մոտեցել դրան”: Դասախոսությունը ամբողջությամբ ներկայացնում եմ ստորև:

  Ընդ որում, մոլեկուլյար նանոմեքենաներից շատերը ունեն “Չնվազող Բարդություն”:  “ՉՆվազող Բարդություն” (Irreducible Complexity) հասկացությունը սահմանել է կենսաքիմիկոս Մայքլ Բիհին այն բարդ օրգանների նկատմամբ, որոնք չեն կարող առաջանալ բազմաթիվ, բարերար ոչ մեծ հաջորդական փոփոխություններով: “Չզնվազող Բարդություն” համակարգերը կազմված են  մի քանի բաղադրիչներից, որոնք փոխազդելով միմիյանց հետ առաջացնում են հիմնական ֆունկցիա, որտեղ նրանցից գեթ մեկի hեռացումը պատճառ կհանդիսանա համակարգի հիմնական ֆունկցիայի կորստին:2

2009թ-ին տպագրված “Information and Entropy – Top-Down or Bottom-Up Development in Living Systems” գիտական աշխատության մեջ եզրակացվում է, որ ԴՆԹ/Ի-ՌՆԹ/ռիբոսոմ/ամինաթթու/սպիտակուց/ԴՆԹ պոլիմերազան/ “Չնվազող Բարդության”   մեքենաների շղթայական կապի առաջացման համար Բանականությունը նախապայման է: Գիտական այս հոդվածում ասվում է. “Բանական նախագծողը անհրաժեշտ է, որպեսզի ինֆորմացիան ներդնի կենսաքիմիական համակարգում: Չնայած, որ ժամանակակից շատ գիտնականներ, այս եզրակացությունը չեն ընդունում փիլիսոփայական պատճառներից ելնելով: Այնուամենայնիվ, Դա տրամաբանական հետևանք է այն  թերմոդինամիկական փաստարկի, որն ներկայացվել է այս հոդվածում”:3

Ի տարբերություն կոնստրուկտորական բյուրոներում կառուցվող սարքերի, որոնք ունեն հստակ նախագիծ, կառուցման ծրագրավորված հաջորդականություն և կառուցող, բնության մեջ շատ գործընթացները քաոտիկ են և հստակ ծրագիր անհրաժեշտ չէ, որպեսզի առաջանան որևէ գործառույթ կատարող կառույցներ”։

Պատահական չէր, որ իմ հոդվածը վերնագրեցի “Ո՛Չ: ՀԱՅ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ ԲՋՋԻ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ: ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻՆ ”: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս հոդվածի գլխագրի ճիշտ ընտրությունը, քանի որ Հայաստանում կենսաբանները տեղյակ չեն, որ մոլեկուլյար նանոմեքենաները կառուցվում են ըստ նախագծի, որն ծածկագրված է ԴՆԹ-ի թվային ինֆորմացիայի միջոցով: Այսինքն, ԴՆԹ թվային ծածկագիրն պարունակում է այն տեղեկատվությունը, թե ինչպես պետք է կառուցվեն մոլեկուլյար նանոմեքենաները:

Առանց ԴՆԹ-ի ծածկագրի չի կարող կազմավորվել և ոչ մի սպիտակուց էլ ուր մնաց որևէ գործառույթ կատարի: ԴՆԹ-ի ծածկագիրն էլ հենց այն ծրագիրն է, որն կարող է առաջանալ բացառապես ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ կողմից, քանի որ բնության մեջ առկա չուղղորդվող ուժերը, լինեն դրանք` բնական ընտրություն, ձգողականություն կամ նյութի ֆիզիկոքմիական հատկությունները ունակ չեն առաջացնելու քառանիշ թվային ինֆորմացիա:4 Ընդ որում, մոլեկուլյար նանոմեքենաների արտադրությունը ըստ ԴՆԹ-ում առկա ծածկագրի շատ նման է արդյունաբերության մեջ լայն կիրառում գտած “CAD-CAM” ծրագրային համակարգին:

Ասածիս ամենավառ օրինակներից մեկը կորիզում գործող Կախալի մարմիններն են, որոնք կազմված են բազմաթիվ կառուցվածքային և գործառույթային սպիտակուցներից, սակայն դրանց ինքնահավքման համար սպիտակուցների ինքնահավաքման հաջորդականությունը կարևոր չէ։ Կարևորը փոխազդող սպիտակուցների ֆիզիկաքիմիական հատկանիշներն են“։

Բակտերիայի մոլեկուլյար շարժիչ

Բակտերիայի մոլեկուլյար շարժիչ

Կորիզում գործող  կախալի մարմինների մասին ես չեմ գրել իմ հոդվածում և չեմ նշել, որ նրանք “Նանոմեքենաներ” են:Անտեղի է հիշատակել մի բան, որն ոչ մի առնչություն չունի մոլեկուլյար նանոմեքենաների հետ:ինչ վերաբերում է նանոմեքենաների ըստ ծրագրի հաջորդական ինքնահավաքմանը, ապա դրա լավագույն օրինակը Բակտերիայի մտրակն է` շարժիչը, որն ունի ինքնահավաքման և ինքնահավաքման փուլերի կարգավորման հստակ ծրագիր, որն ծածկագրված է ԴՆԹ-ում:

Մի հիմարացրու մարդկանց գիտական աշխատությունների քո և քո նման կրեացիոնիստների մեկնաբանություններով“։

Այժմ հասարակությունը կորոշի, թե ինչ գիտելիքների տեր մարդիկ են Հայաստանում զբաղվում գիտությամբ, որոնք անգամ տեղյակ չեն, որ սպիտակուցային մեքենաները արտադրվում են Ռիբոսոմում ըստ ՌՆԹ-ի միջոցով ԴՆԹ-ից ստացված ծածկագրված ինֆորմացիայի, որն հենց այն ծրագիրն է, որով կառուցվում են նանոմեքենաներ: Մեքենաներ, որոնք շատ ավելի առաջատար են քան 21-րդ դարում մարդկանց կողմից զարգացրած որևէ տեխնոլոգիա: Միայն այն փաստը, որ բակտերիայի շարժիչը աշխատում է գրեթե 100% արդյունավետությամբ ցույց է տալիս նրանց կառուցողի ինժեներական հմտությունը, որն գերազանցում է մարդկային հմտությանը: Ինչ վերաբերում է Բակտերիայի շարժիչի “էվոլյուցիային” ապա հաջորդիվ:

Էդգար Թամարյան, Ճարտարագետ  (ՀՊՃՀ)

(ավելին …)