ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Վերջին

Ո՛Չ: ՀԱՅ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ ԲՋՋԻ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ: ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻՆ

  ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող Հովակիմ Զաքարյանն ինձ հետ ֆեյսբուկյան մեկնաբանություններում հեգնանքով մեկնաբանում է. “Մեքենայի շարժիչի և մարդածին այլ բարդ մեխանիզմների հետ համեմատություններով փորձում են ցույց տալ, որ տեսեք թե նման բարդ մոլեկուլների/համակարգերի համար էլ բանական միտք է անհրաժեշտ” և ավելացնում. “նման հեքիաթները ուրիշներին պատմիր”:

Screenshot_7

  Իսկապես,   մարդածին  բարդ մեխանիզմները անհամեմատելի են շատ ավելի կատարյալ ինժեներական լուծումներով հագեցած մոլեկուլյար մեքենաների հետ: Մոլելուլյար մեքենաներ, որոնց կատարյալ կառուցվածքը և աշխատանքը նույնիսկ ժամանակակից նանոտեխնոլոգիայի առկայության պայմաններում անգերազանցելի ինժեներական գլուխգործոցներ են իրենց պտտման արագությամբ և կատարած աշխատանքի արդյունավետությամբ: Մոլեկուլային մեքենաների կողքին մարդածին “բարդ” մեխանիզմները` շարժիչները և մեքենաները թվում են շատ պարզունակ, ինչպես օրինակ  քարե դարի գործիքները ի համեմատություն ժամանակակից  գործիքների:   The Annual Review of Biomedical Engineering  գիտական ամսագրում ասվում է.    “Մոլեկուլյար մենքենաները գլխավորապես ավելի արդյունավետ են, քան նրանց մեծամաշտաբ նմանօրինակները”:

Բակտերիայի մոլեկուլյար շարժիչ արագությունը` 18000 պտ/րոպեում ՕԳԳ-100%

Բակտերիայի մոլեկուլյար շարժիչ
արագությունը` 18000 պտ/րոպեում
ՕԳԳ-100%

Ըստ էության, հայ կենսաբանները շատ հեռու են հասկանալու բջջի և նրանում գործող մոլեկուլյար մեքենաների իրական բարդությունը և դա այն պատճառով, որ նրանց մոտ բացակայում է   ինժեներական մտածողությունը, որն թույլ կտար զանազանելու ինժեներական նախագծված կառուցվածքները:

եթե որևէ կենսաբանի հարցնեք, թե բջիջը ինչից է կազմված, ապա նա անմիջապես կպատասխանի “Բջիջն կազմված է ցիտոպլազմայից, բջջակորիզից, բջջաթաղանթից…և այլն”: Սակայն,  արդյո՞ք այս տերմինները ինչպիսին են “ցիտոպլազմա” ամբողջովին նկարագրում են այն ինչ իրենից ներկայացնում է բջիջը: Գուցե՞  այս տերմինալոգիայի պատճառով է, որ կենսաբանները շատ աղոտ պատկերացում ունեն բջջի և նրանում գործող նանոմեքենաների մասին: Համալսարանում կենսաբանը “Ցիտո+պլազմա” բառի տակ երբեք չի կարող հասկանալ, որ “Բջիջը մի “գործարան”  է, որն  հագեցած է առաջատար  նանոտեխնոլոգիական մեքենանեներով  (շատ ավելի առաջատար և զարգացած, քան մարդկային որևէ  ինժեներական տեխնոլոգիա), որոնք արտադրվում և ղեկավարվում են ծածկագրված բազմաշերտ թվային ինֆորմացիայի միջոցով: Այդ նանոմեքենաները  ապահովում են բջջի կենսագործունեությունը և ինքնավերարտադրությունը“:

Read the rest of this page »

Advertisements

wow: ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՆՇԱՆ ԳԵՆԵՏԻԿ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ

wowcl1977թ-ին օգոստոսի 15-ին Օհայոի համալսարանի “Մեծ ականջ” անվանում կրող ռադիոաստղադիտակի միջոցով արտերկրային բանականության որոնմամբ զբաղվող  SETI  (Search for Extra-Terrestrial Intelligence)  գիտաշխատակից աստղագետ Ջերի էհմանը նկատեց 6 տառերի արտասովոր  փունջ  և համակարգչից տպված թվերը,  72 վայրկյան տևողությամբ այս ազդանշանից անսպասելի հայտնվելուց զարմացած էհմանը թղթի վրա գրիչով գրեց  Wow, սակայն ազդանշանը երբեք չկրկնվեց: 2013թ-ի մայիսին ICARUS գրախոսվող գիտական ամսագրում  Վլադիմիր Շերբակ Ալ ֆարաբի Ղազախստանի ազգային համալսարանից և Աստղակենսաբան Մաքսիմ Մակուկով Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանից հրապարակեցին իրենց գիտական աշխատությունը,   Vladimir I. shCherbak,  Maxim A. Makukov  “The “Wow! signal” of the terrestrial genetic code”        Volume 224, Issue 1, May 2013, Pages 228–242 : Նրանք  հայնաբերել են բանական ազդանշան ներդրված մարդկային  գենետիկ ծածկագրում (ԴՆԹ),  որև մաթեմաթիկական և իմաստաբանական հաղորդագրություն է:   Նրանք այն անվանել են “կենսաբանական SETI”: Երբ հաշվում ենք նուկլոնները յուրաքանչյուր ամինաթթվում և նրանց գումարները հավաքում են ըստ իրենց կոդոնի արտապատկերման, ապա առաջանում է մաթեմատիկական օրինաչափություն:  Ազդանշանի  վերլուծության երեք տարբեր եղանակներ են կիրառվել, յուրաքանչյուր գտնված մաթեմատիկական օրինաչափությունը համատեղելի է ողջ գենետիկ ծածկագրում: golden_record_cover

Ամենապշեցուցիչ  հայտնաբերումը “Եգիպտական եռանկյունի” անվանումը ստացած հավասարումն էր 32 + 42 = 5(9+16=25): Այս  ֆորմուլան էր ուղարկվել Վոյաջեր զոնդով, որպես մեր Բանականության ապացույց: Քանի որ օրինաչափությունները ծածկում են, ողջ գենետիկ ծածկագիրը` վիճակագրորեն այն էական նշանակություն ունի և կրում է բանականության հատուկ առանձնահատկություններ,  ապա պատահականության կամ բնական պրոցեսնների միջոցով առաջացման վարկածը բացառվում է  Շերբակը և Մակուկովը պնդում են, որ ազդանշանը արհեստականորեն ներդրված է մեր ԴՆԹ-ում:

Հատկանշական է, որ Շերբակը և Մակուկովը Intelligent design շարժման անդամներ չեն, սակայն նրանք անկախ հետազոտությամբ հանգել են ԴՆԹ-ի նախագծված լինելու  փաստին: Ավելին, ԴՆԹ-ում  “Բանականության ազդանշանի” կամ ” բանականության ստորագրության”  առկայության` այսինքն ԴՆԹ-ի Բանականության կողմից կառուցված լինելու մասին 2009թ-ին իր Signature in the Cell: DNA and the Evidence for Intelligent Design    գրքում  ներկայացրել  է   Դիսքավերի ինստիտուտից Ստիվեն Ս. Մայերը:

Read the rest of this page »

ԱԼՖՐԵԴ ՌԱՍԵԼ ՈՒՈԼԱՍԻ ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ: ՎԵՐԱԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Alfred-Russell-Wallace-007Կեսաաշխարհագրագետ և բնագրագետ  Ալֆրեդ Ռասել Ուոլասը  Չարլզ Դարվինի հետ կիսում է էվոլյուցիոն տեսության շարժիչ ուժի` բնական ընտորւթան  բացահայտումը: 1859թ-ի  Չարլզ Դարվինի “տեսակների ծագումը” գրքի հրատարակումից 10 տարի անց իր ժամանակների հռչակավոր գիտնական Ալֆրեդ Ռասել Ուոլասը 1869թ-ի ապրիլին Լոնդոնի “The Quarterly Review  ամսագրում հրապարակում է սենսացիոն նյութ, որտեղ նա առաջարկում է  էվոլյուցիոն տեսության նոր մեկնաբանում, որին պատմաբան Մայքլ ֆլաներին անվանել է “Բանական էվոլյուցիա”, որն իր բովանդակությամբ գրեթե նույնականցվում է [“Բանական նախագիծ” Intelligent design] տեսության հետ:

Ալֆրեդ Ռասել Ուոլասը The Quarterly Review ամսագրում  գրում է “Ոչ բնական ընտրությունը և ոչ էլ էվոլյուցիոն տեսություն չեն կարող  գիտակից կյանքի ծագման բացատրություն տալ: Մարդու բարձր ինտելեկտուալ և բարոյական բնույթը յուրահատուկ ֆենոմեն է: Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ և պնդել, որ կան մարդկային ռասայի որոշ առանձնահատկություններ, որոնք անբացատրելի են բնական ընտրության միջոցով, ինչպիսք են Ուղեղը, խոսքի օրգանները, ձեռքերը և մարդու արտաքին կազմվածքը”:1

Ավելի ուշ Ալֆրեդ Ռասելլ Ուոլասը տպագրում է իր աշխատությունը` “The World of Life”  , որտեղ էլ ավել մանրամասն է նկարագրում իր առաջ քաշած տեսություն: Ալֆրեդ Ռասել Ուոլասը գրում է. “Բջիջը լոկ մեկ պրոտոպլազմայի մասնիկ չէ, այլ այն կարգավորված կառուցվածք է: Այս դեպքում ինչ մենք պետք է ենթադրենք Ինչ-որ մի ուժ չէ, այլ մի միջնորդ, որ կարող է ղեկավարել, ուղղորդել և  համակարգել մեխանիկական, քիմիական բազմաթիվ ուժերը, որպեսզի  կառուցեն կենդանի օրգանիզմների  անսահման բարդ մեքենաները, որն ոչ միայն իր գոյության ընթացքում ինքնավերանորոգվում է, այլ նաև ինքնանորացվում, ինքնաբազմանում, ինքնահարմարվում է իր մշտապես փոփոխվող միջավայրին և որպեսզի այս ամենը կատարվի, ի՞նչն է  հարկավոր այս ամենին  դա ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է շատ ավելի բարձր, շատ ավելի հզոր, քան ցանկացած բանականություն, որ մենք տեսնում ենք մեր շրջապատում”:2

“Եկեք չփակենք մեր աչքերը փաստերի առջև”-ասում է Ալֆրեդ Ռասել Ուոլասը  “Quarterly Review  ամսագրում, որտեղ և նա այդ ղեկավրող բանականությանը անվանում է “Overruling Intelligence”;

Ալֆրեդ Ռասել Ուոլասը գրում է. “Բջջի հրաշալի գործունեությունը  ինձ ապացուցում է, որ այն  ուղղորդվում է ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ և ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ  կողմից:  Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես յուրաքանչյուր անաչառ միտքը ամբողջապես գիտակցելով այս հիասքանչ գործունեության մասին կարող է ինքն իրեն համոզել, որ այս ամենը կույր և անբանական պատահականություն է,  սակայն  նրանց համար, ովքեր ունեն աչքեր տեսնելու համար և մտածելու ունակ բանականություն, ապա թե  ամենափոքր բջջում, թե արյան մեջ,  թե ողջ երկրումև և թե ողջ աստղային տիեզերքում գոյություն ունի ԲԱՆԱԿԱՆ և ԳԻՏԱԿԻՑ ուղղորդում:  Մի խոսքով, there is Mind”:3

Ուոլասը նաև հիացած էր թռչնի փետուրի կազմությունից, որ մասին գրում է. “Երբևէ ուսումնասիրել եք թռչունի փետուրը? Ես կարծում եմ, որ փետուրը բնության գլուխգործոց է: Աշխարհում ոչ մի մարդ չի  կարող նման բան կառուցել կամ փոքր ինչ դրան հիշեցնող ինչ-որ բան: Ձկնկուլ թռչունի թևի մեկ փետուր կազմված է միլիոնավոր մասերից: Ինչպե՞ս են նրանք աճում, էվոլյուցիան կարող է բացատրել շատ բան, սակայն փետուրի ծագումը և աճը   մեր հասկացողությունից այն կողմ է: Ինձ թվում է, որ Թռչնի  թևը նախապես նախգծվել  է , ըստ երևույթին,  ամենաբարդ և դժվար ձևով այնպես, որ արդյունքում ստացվի հաջողված արդյունք”:4

Read the rest of this page »

ԱՐԴՅՈ՞Ք ԿՅԱՆՔԸ ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է։ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿԵՆՍԱՔԻՄԻԿՈՍ ՄԱՅՔԼ ԲԻՀԻ ՀԵՏ

ՄԱՅՔԼ ԲԻՀԻ

ՄԱՅՔԼ ԲԻՀԻ

1996 թ-ին Մայքլ Բիհին, որն այժմ Լիհայի համալսարանում (Փենսիլվանիա, ԱՄՆ) կենսաքիմիայի պրոֆեսոր է, հրատարակեց իր՝ «Դարվինի սև արկղը. կենսաքիմիան մարտահրավեր է նետում էվոլյուցիոն տեսությանը» գիրքը։

  ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ, ՈՐ  ԿՅԱՆՔԸ  ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է։

ՊՐՈՖԵՍՈՐ  ՄԱՅՔԼ ԲԻՀԻ. «Երբ մենք տեսնում ենք բարդ ֆունկցիոնալ համակարգեր, հետևություն ենք անում, որ նրանք նախագծված են։ Վերցրեք, օրինակ, առօրյայում օգտագործվող խոտ հնձող սարքը, ավտոմեքենան կամ նույնիսկ ավելի պարզ սարքեր։ Ինձ դուր է գալիս մկան թակարդի օրինակը։ Տեսնելով, թե դրա տարբեր մասերը ինչպես են դասավորված մուկ բռնելու համար՝ մենք եզրակացնում ենք, որ այն նախագծված է։

Այժմ գիտությունը այնքան է զարգացել, որ բացահայտել է կյանքի սկզբնական մակարդակը։ Եվ ի զարմանս մեզ՝ գիտնականները բարդ ֆունկցիոնալ մեխանիզմներ են հայտնաբերել կյանքի մոլեկուլյար մակարդակում։ Օրինակ՝ կենդանի բջիջներում կան փոքրիկ «բեռնատարներ», որոնք բջջի մի ծայրից մյուսը պաշար են տեղափոխում։ Գոյություն ունեն շատ փոքր «ճանապարհային նշաններ», որոնք այս «բեռնատարներին» ասում են, որ նրանք թեքվեն աջ կամ ձախ։ Որոշ բջիջներ ունեն մոլեկուլային «կախովի շարժիչներ», որոնք հեղուկի միջով առաջ են մղում բջիջներին։ Ցանկացած այլ պարագաներում նման բարդ համակարգեր տեսնելիս մարդիկ կեզրակացնեին, որ դրանք նախագծված են եղել։ Մենք այլ կերպ չենք կարող բացատրել այս բարդությունը՝ չնայած Դարվինի էվոլյուցիոն տեսության պնդումներին։ Քանի որ մեր սեփական փորձերից գիտենք, որ նման բարդ համակարգերը նախագծման արդյունք են, ուստի իրավացիորեն կարող ենք մտածել, որ մոլեկուլային համակարգերը նույնպես բանական նախագծման արդյունք են»։

  ԻՆՉՈ՞Ւ ՁԵՐ ԿՈԼԵԳԱՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՁԵՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։

ՊՐՈՖԵՍՈՐ   ՄԱՅՔԼ  ԲԻՀԻ. «Շատ գիտնականներ համաձայն չեն իմ եզրակացություններին, քանի որ հասկանում են, որ բանական նախագծման գաղափարը գիտական բացատրություններից վեր է և ֆիզիկական աշխարհից դուրս է։ Իսկ հակառակ եզրակացությունը նյարդայնացնում է շատերին։ Սակայն ինձ միշտ սովորեցրել են, որ գիտությունը պետք է գա այնպիսի եզրակացությունների, որոնց հանգեցնում են ապացույցները։ Իմ կարծիքով՝ չընդունել մի բան զուտ այն պատճառով, որ դա փիլիսոփայության տեսանկյունից ցանկալի չէ, վկայում է քաջության պակասի մասին»։

  ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԱՅՆ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ԹԵ ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՂԻ ԳԱՂԱՓԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է։

ՊՐՈՖԵՍՈՐ  ՄԱՅՔԼ ԲԻՀԻ. «Նախագծողի գոյությունը ընդունելը տգիտության նշան չէ։ Այն հիմնված չէ մի բանի վրա, որը մենք չգիտենք, այլ այն բանի վրա, որը մենք հաստատ գիտենք։ Երբ 150 տարի առաջ Դարվինը հրատարակեց իր՝ «Տեսակների ծագումը» գիրքը, կյանքը պարզ էր թվում։ Գիտնականները կարծում էին, թե բջիջը այնքան պարզ է, որ կարող է հանկարծակի առաջանալ ծովի տիղմից։ Բայց այդ ժամանակից ի վեր գիտությունը հայտնաբերել է, որ բջիջները անսահմանորեն բարդ են, շատ ավելի բարդ, քան 21–րդ դարի աշխարհի բոլոր սարքավորումները։ Բջիջների ֆունկցիոնալ բարդությունը վկայում է նպատակային նախագծման մասին»։

  ԱՐԴՅՈՔ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՈՒՆԻ՞ ՓԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՐՈՂ ԷՐ ՍՏԵՂԾԵԼ ԱՅՆ ԲՈԼՈՐ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԲԱՐԴ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ԴՈՒՔ ՆՇԵՑԻՔ։

ՊՐՈՖԵՍՈՐ  ՄԱՅՔԼ ԲԻՀԻ. «Գիտական գրականությունը քննելով՝ դուք երբեք չեք տեսնի, որ որևէ մեկը լուրջ փորձեր է կատարել (փորձառական կամ գիտական) բացատրելու համար, թե ինչպես են այսպիսի մոլեկուլային մեխանիզմներն առաջ եկել դարվինյան պրոցեսում։ Չնայած դրան՝ իմ գիրքը թողարկվելուց հետո այս տաս տարիների ընթացքում շատ գիտական կազմակերպություններ, ինչպիսիք են Գիտությունների ազգային ակադեմիան և Գիտական առաջընթացի ամերիկյան ընկերությունը, դիմել են իրենց անդամներին, որպեսզի նրանք անհետաձգելիորեն իրենց ձեռքից եկածն անեն՝ մերժելու համար այն գաղափարը, որ կյանքը բանական նախագծման արդյունք է»։

  ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՄԱՏՆԱՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՈՒՄ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՅՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ, ԸՍՏ ԻՐԵՆՑ, ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԼԱՎ ՉԵՆ ԶԱՐԳԱՑԱԾ։

ՊՐՈՖԵՍՈՐ  ՄԱՅՔԼ ԲԻՀԻ. «Միայն այն, որ մենք չգիտենք որևէ օրգանի առանձնահատկության պատճառը, դեռևս չի նշանակում, որ այդ օրգանը կարևոր դեր չի խաղում։ Օրինակ՝ մի ժամանակ կարծում էին, թե այսպես կոչված թերաճ օրգանները մարդու մարմնում և այլ կենդանի օրգանիզմներում վկայում են թերզարգացածության մասին։ Կարծիք կար, օրինակ, որ կույրաղիքը և նշագեղձերը թերաճ օրգաններ են, և դրանք առանց մտածելու հեռացնում էին։ Սակայն հետո հայտնաբերվեց, որ այդ օրգանները մեծ դեր են խաղում իմուն համակարգում, և դրանք այլևս չեն համարվում թերաճ օրգաններ։

Մեկ ուրիշ հանգամանք, որ պետք է հիշենք, այն է, որ կենսաբանության մեջ որոշ բաներ իսկապես տեղի են ունենում պատահականորեն։ Սակայն միայն այն, որ իմ ավտոմեքենան փոս ընկած տեղ ունի կամ անվադողը իջած է, դեռ չի նշանակում, որ ավտոմեքենան կամ անվադողը նախագծված չի եղել։ Նմանապես, այն փաստը, որ որոշ բաներ կենսաբանության մեջ տեղի են ունենում պատահականորեն, չի նշանակում, որ կյանքի բարդ ու զարգացած մոլեկուլային մեխանիզմները պատահականորեն են առաջացել։ Այս փաստարկը պարզապես տրամաբանական չէ»։

%d bloggers like this: