ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Մեծ Պայթյունի տեսություն

ՈՐՔԱ՞Ն Է ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԿԱՄ ՏԻԵԶԵՐՔԻ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ամերիկացի աստղագետ Ջորջ Գրինշտեյնը գրում է. <<Երբ ուսումնասիրում ես բոլոր փաստերը միանգամայն ծագում է այն միտքը, թե ինչ-որ գերբնական ուժ կանգնած է այս ամենի հետևում: Հնարավո՞ր է, որ հանկարծակի մենք, ինքներս այդ չցանկանալով հանդիպել ենք գիտական ապացույցի այն բանում, որ գոյություն ունի Վերին Բանականություն: Աստվա՞ծն է, որ այդպես խելացի և հոգատարությամբ ստեղծել Տիեզերքը մեզ համար>>:1

 

Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկոս Պրոֆեսոր Ռոջեր Պենրոուզը հաշվարկել է, որ Տիեզերքի առաջացման հավանականությունը, որտեղ կարող է ծագել կյանքը: Ըստ Պենրոուզի հեշտությամբ կարող էր տեղի ունենալ Մեծ Պայթյունը, որը կառաջացներ բարձր էնտրոպիայով Տիեզերք, բայց Մեծ Պայթյուն, որից հետո Տիեզերքում էնտրոպիան ցածր լիներ և նրանում կգործեր թերմոդինամիկայի 2-րդ օրենքը, ինչպես մեր տիեզերքն է նման տիպի Մեծ Պայթյունի առաջացման հավանակունթյունը կազմում է 1/1010^123  :

 Ռոջեր Պենրոուզը գրում է. <<Արարչին անհրաժեշտ է որոշել ֆազային տարածությունում  այն կետի տեղադիրքը ֆանտաստիկ ճշգրտությամբ` 1/1010^123 : Մեր Տիեզերքի նման տիեզերքի ստեղծման համար Արարչին անհրաժեշտ էր գտնել աներևակայելի փոքր կետ ֆազային տարածությունում և նրանում մխրճեր նույնքան փոքր ասեղ: Ընտրված կետը  պետք է պարունակեր միայն 1/1010^123 մասը ողջ ֆազային տարածության:2 Այդ մեծությունը հավասար է  1/1010^123 , որը վկայում է այն մասին, թե ինչ աստիճանի ճշգրիտ է եղել Արարչի նախագիծը: Այս զարմանալի թիվը, որը նույնիսկ հնարավոր չէ ամբողջությամբ գրել: Դա կլիներ 1 իր հետևում ունենալով   10123զրոներ: Նույիսկ եթե տիեզերքում յուրաքանչյուր նեյտրոնի և պրոտոնի վրա գրեինք զրո միևնույն է չէր բավականացնի, որպեսզի այդ թիվը ամբողջությամբ գրվեր>>:3

Հիմա փորձենք տեսնել ի՞նչ է նշանակում հետևյալ թիվը` 1/1010^123   :

Այս թիվը կլինի` 1-ը բաժանած 10-ի 100000000000000000000000000000000000000000000000000000000000000

0000000000000000000000000000000000000000000000000000000000000 աստիճանի վրա:  Ըստ էության Մեծ Պայթյունի կամ Մեր Տիեզերքի պատահական առաջացման հավանականությունը հավասար է 0-ի:

Ռոջեր Պենրոուզի գիրքը`  THE LARGE, THE SMALL AND THE HUMAN MIND    (ռուսերեն `БОЛЬШОЕ, МАЛОЕ И ЧЕЛОВЕЧЕСКИЙ РАЗУМ ) կարող եք բեռնել    БОЛЬШОЕ, МАЛОЕ И ЧЕЛОВЕЧЕСКИЙ РАЗУМ

Հիմա տեսնենք, թե ի՞նչ  ճշգրտություն պետք է ունենար Մեծ Պայթյունի ընդարձակման արագությունը:

Տիեզերքի ընդարձակման արագությունը`

Եթե այն լիներ ավելին-ապա չէին կազմավորվի գալակտիկաներ: Եթե տիեզերքը մեկ տրիլիոներորդական մաս ավելի արագ ընդարձակվեր, ապա ներկայումս տիեզերքի բոլոր նյութերը ցրիվ եղած կլինեին:

Եթե այն լիներ պակաս— ապա Տիեզերքը կենթարկվեր կոլապսի, իր իսկ սկբզնավորման ժամանակ: եթե այն մեկ տրիլիոներորդական մաս 1/100.000.000.000.000.000 ավելի դանդաղ կատարվեր, այդ դեպքում ձգողական ուժերը տիեզերքի գոյության մոտավորապես առաջին մեկ միլիարդ տարվա ընթացքում կստիպեին նրան սեղմվել:

Այսինքն ընդարձագման արագությունը չափազանց ճշգրիտ է, որը վկայում է Մեծ պայթյունի ծրագրավորված լինելու մասին, որում հնարավոր լինի կյանքի առաջացումը: Պարզապես պատահականորեն չէր կարող այդ չափ կանոնակարգված լիներ պայթյունը:

Ֆիզիկոս Պոլ Դեյվիսը գրում է . <<Հարցը, որը ծագում է կայանում է նրանում, ինչպես է ճշգրիտ հաշվարկվել ընդարձակման արագությունը, որ այն գտնվել է ուղիղ այն սահմանին, որը բաժանում է երկու արհավիրքները:Տիեզերքի պայթման ուժը անհավանական ճգրտությամբ համապատասխանում է իր ձգողականության ուժին: Մեծ Պայթյունը, ըստ էության չի հանդիսանում հին արհավիրք, այլ հանդիսանում է անհավանական ճշգրիտ հաշվարկված ուժի պայթյուն>>:4

 

 

(ավելին …)


ՏԻԵԶԵՐՔԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ ՆԱԽՔԱՆ ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԸ

2012թ. Հունիսի 13-ին lurer.com -ը   հրապարակեց “Տիեզերքը գոյություն է ունեցել «Մեծ պայթյունից» ավելի վաղ” վերնագրով մի հոդված վկայակոչելով  Daily Mailին, որտեղ ասվում է.    “Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռոջեր Փենրոուզը (Roger Penrose) պնդում է, որինք ընկատել է Մեծ Պայթյունից առաջ տիեզերքի գոյության մասին խոսող վկայություն։ Տիեզերքի ֆոնային միկրոալիքային ճառագայթման պատկերում նկատվել են համակենտրոն շրջաններ, որոնք կարող են վկայել որ դրանք ծագում են ավելի վաղ ժամանակներից,  քան տեղի է ունեցել  «ՄեծՊայթյունը»։

Այս հետազոտությունը պրոֆեսոր Փենրոուզն իրականացրել է հայազգի գիտնական, Երևանի պետական համալսարանի պրոֆեսորՎահե Գուրզադյանի հետ համատեղ։ Նրանք ցույց են տվել, որ տիեզերական ճառագայթման ֆոնի անհամասեռությունները պարունակում են նախորդ Տիեզերքից մնացած ճառագայթման հետքեր։ Նրանց խոսքերով, հայտնաբերվելեն 12 համակենտրոն շրջաններ, որոնցից որոշներն ունեն մինչև 5 օղակ, ինչը կարող էն շանակել, որ նույն օբյեկտն իր պատմության ընթացքում ունեցել է 5 մեծ շրջափուլ։ Օղակները հանդիպում են գալակտիկական կուտակումներում, որոնց ճառագայթման ֆոնի բազմազանությունը զարմանալիորեն ցածր է։

WMAP

WMAP

Հայտնաբերված օղակները, հնարավոր է, լինեն նախորդ տիեզերաշրջանի վերջում գերծանր սև խոռոչների բախումների հետևանքով առաջ եկած գերհզորգրավիտացիոն դաշտերի մնացորդային պատկերը, որն անցել էն երկա Տիեզերք։ Սա նշանակում է, որ տիեզերափուլերը կառավարվում են գերծանր սև խոռոչների միջոցով՝տիեզերաշրջանի ավարտին ողջ տիեզերական նյութը կլանվում է գերծանր սև խոռոչների կողմից։ Այս նոր տեսության համաձայն, ամենինչի ավարտին մնում է միայն էներգիա, որն էլ առաջ է բերում նոր Մեծ Պայթյուն և նոր տիեզերաշրջան”։

Ռոջեր Պենրուոզի և Գյուրզադյանի այս ուսումնասիրությունը կատարվել է 2010թ-ին և տպագրվել 2010թ. նոյեմբերի 16-ին` V.G.Gurzadyan, R.Penrose  (16 Nov 2010) ” Concentric circles in WMAP data may provide evidence of violent pre-Big-Bang activity ”   arXiv:1011.3706, որից հետո հրապարակվեց շուրջ 3 անկախ գիտական հետազոտական  խմբերի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, որոնցով հերքվեցին Գյուրզադյանի և Պենրոուզի առաջ քաշած տեսությունը:

 Այսպիսով,  2010թ. դեկտեմբերի 7-ին  հրապարակվեցին 2  գիտահետազոտական արդյունքները, որոնցից առաջինով եզրակացվում է “Մեր ստացած արդյունքները համաձայն չեն Գյուրզադյանի և Պենրոուզի ներկայացված արդյունքների հետ: Այսպիսով, մենք եզրակացնում ենք, որցիկլային կոսմոլոգիական մոդելի ապացույց չկա (Conformal Cyclic Cosmology) առկա Ուիլքինսոնի տիեզերական զոնդի Տիեզերքի ֆոնային միկրոալիքային ճառագայթման տվյալներում (WMAP)” Wehus IK; Eriksen HK (2010-12-07). ” A search for concentric circles in the 7-year WMAP temperature sky maps “.  arXiv:1012.1268

2010թ-ի դեկտեմբերի 7-ի երկրորդ հետազոտության արդյունքները հաստատեցին առաջինի արդյունքները, որով եզրկացվում է “Գյուրզադյանը և Պենրոուզը չեն գտել  երևույթ մինչ մեծ պայթյունը”  Moss A; Scott D; Zibin JP (2010-12-07).”   No evidence for anomalously low variance circles on the sky “. arXiv:1012.1305

Երրորդ հետազոտական խմբի ուսումնասիրության  արդյունքները հրապարակվեցին 2010թ-ի դեկտմեբրի 8-ին, որով հաստատվեց նախորդ օրը հրապարկաված ուսումնասիրության արդյունքները: Hajian A (2010-12-8). ” Are There Echoes From The Pre-Big Bang Universe A Search for Low Variance Circles in the CMB Sky “.  arXiv:1012.1656

Այսքանով չբավարարվելով Գյուրզադյանը և Ռոջեր Պենրուզը նոր փորձ կատարացին հաստատելու իրենց նախկին ուսումնասիրությունը և նոր հետազոտական աշխատություն տպագրեցին 2011թ-ի ապրիլի 29-ին  V. G. Gurzadyan, R. Penrose ( 29 Apr 2011) ”   CCC-predicted low-variance circles in CMB sky and LCDM “.  arXiv:1104.5675

Սակայն օրեր անց 2011թ-ի  մայիսի 5-ին գիտական մեկնաբանություն հրապարկվեց, այս վերջին ուսումնսիրության մասին, որտեղ ասվում է  “Գյուրզադյանը և Պենրոուզը երկրորդ անգամ են հայտարարում, որ գտել են ակտիվության ապացույց մինչ մեծ պայթյունը  համակենտրոն շրջանների ցածր ճառագայթմանֆոնի անհամասեռության տեսքով  WMAP-ի տվյալներում: Նույն հայտարարություն արվեց 2010թ. Նոյեմբերին, սակայն  երեք անկախ խմբերի կողմից  ցույց տրվեց, որ այն սխալ է: Այսպիսով, Գյուրզադյանի և Պենրոուզի  նոր հայտարարությունները պարզապես այնքան սխալ են, որքան առաջին հոդվածում”:  H. K. Eriksen, I. K. Wehus (5 May 2011) ”  CCC-predicted low-variance circles in CMB sky and LCDM “. arXiv:1105.1081 

 

 

 

 


ՏԵՍԱՆԵԼԻ ՏԻԵԶԵՐՔԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՈՂՋ ՏԻԵԶԵՐՔԻ ՄԻԱՅՆ 4%-Ը

1998թ.-ին գիտնականները ուսումնասիրելով գերնոր (Supernova) աստղերի լույսը եկան այն եզրակացության, որ տիեզերքը ընդարձակվում է մեծացող արագությամբ: Գիտնականները պարզեցին, որ կա մի էներգիա, որը ստիպում տիեզերքը ընդարձակվել մեծացող արագությամբ և այդ էներգիան ստացավ <<Մութ էներգիա>> անվանումը, քանի որ այն չի ենթարկվում ֆիզիկայում գործող օրենքներին: Մութ էներգիան կազմում է տիեզերքի մոտ 73%-ը:Այն հավասարաչափ տարածված է ամբողջ տիեզերքում և տիեզերքի վրա ազղդում է, որպես հակագրավիտացիոն ուժ: Եթե մութ էներգիան լիներ թույլ կամ ուժեղ, ապա մեր գալակտիկայում աստղերի առաջացման արագությունը դանդաղ կլիներ և չէին առաջանա բավարար քանակությամբ ծանր էլեմենտներ, որոնցից կազմված է մեր մոլորակը: Իսկ 1980- ականններին գիտնականները պարզեցին, որ գալակտիկանները արագ են պտտվում, և այդ արագության պատՃառով պետք է, որ հեռանային իրարից և ոչ թե կուտակվեին: Հետևաբար պետք է լիներ մի մատերիա, որն ապահովոր ինչ-որ ձգողականությամբ: Այդ մատերիան անվանվեց <<Մութ Մատերիա>>, որը կազմում է տիեզերքի 23%-ը:

Գիտնականները պարզել են, որ մեզ տեսանելի տիեզերքը կազմում է ողջ տիեզերքի միայն 4%-ը:Մնացած 96%-ը կազմում է մութ էներգիան և մութ մատերիան:                                                                                                     


ՄԵՐ ՏԻԵԶԵՐՔԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ Է ՊԱՏԱՀԱԿԱՆ

Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը եւ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռոջեր Պենրոուզը վերջերս հրապարակել են ուսումնասիրություն՝ Մեծ Պայթյունին նախորդած հնարավոր փուլի վերաբերյալ, որին արդեն անդրադարձել են տարբեր լրատվամիջոցներ` BBC, New York Times, The Economist եւ այլն։

Սըր Պենրոուզը ժամանակակից գիտության դասական դեմքերից է, հանրահայտ մենագրությունների հեղինակ, զարգացրել է տեսություն, որը նաեւ կանխատեսում է երեւույթներ Մեծ Պայթյունին նախորդած փուլերում: Մեծ Պայթյունը մեր Տիեզերքի առաջացման այսօրվա ընդունված տեսությունն է:

Այդ ուսումնասիրությունը երկու գիտնականները կատարել են հիմնվելով Wilkinson Microwave Anisotropy Probe (NASA) արբանյակի միջոցով ստացված տվյալների վերլուծության վրա։ Մեծ Պայթյունին նախորդած հնարավոր երւեույթների նման հետազոտումը դիտողական տվյալների միջոցով կատարվում է առաջին անգամ:

Գուրզադյանը եւ իր գործընկերները առաջ են քաշել Տիեզերական մնացորդային ճառագայթման նոր բնութագրիչ: Հայտնի է, որ այդ ճառագայթումը բնութագրվում է 3K ջերմաստիճանի Պլանկյան սպեկտրով եւ 10-5 անիզոտրոպիայով։ Վերջինս հայտագործվել է COBE (NASA) արբանյակի միջոցով (Նոբելյան մրցանակ, 2006թ.): Այդ բնութագրիչները բացահայտել են վաղ Տիեզերքի գլխավոր հատկությունները` տաք եւ հավասարակշիռ վիճակը եւ իզոտրոպությունը:

Գուրզադյանի խումբը, դիտելով մնացորդային ճառագայթումը որպես քաոսային եւ կանոնավոր ազդանշանների համախումբ, կարողացել է ապացուցել, որ պատահական ազդանշանի ներդրումը ընդամենը 20 տոկոս է: Այսպիսով, մեր Տիեզերքը մասնակիորեն է պատահական:

Նոր բնութագիրը կարեւոր է վաղ Տիեզերքի մասին տեսական պատկերացումների զարգացման համար: Հոդվածը հրատարակվել է եվրոպական Astronomy & Astrophysics (Letters) ամսագրի 2011 թ. հունվարի համարում:

 

Հունվար 14, 2011 news.am