ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Արտերկրային Քաղաքակրթությունների որոնման ծրագիր` SETI

wow: ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՆՇԱՆ ԳԵՆԵՏԻԿ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ

wowcl1977թ-ին օգոստոսի 15-ին Օհայոի համալսարանի “Մեծ ականջ” անվանում կրող ռադիոաստղադիտակի միջոցով արտերկրային բանականության որոնմամբ զբաղվող  SETI  (Search for Extra-Terrestrial Intelligence)  գիտաշխատակից աստղագետ Ջերի էհմանը նկատեց 6 տառերի արտասովոր  փունջ  և համակարգչից տպված թվերը,  72 վայրկյան տևողությամբ այս ազդանշանից անսպասելի հայտնվելուց զարմացած էհմանը թղթի վրա գրիչով գրեց  Wow, սակայն ազդանշանը երբեք չկրկնվեց: 2013թ-ի մայիսին ICARUS գրախոսվող գիտական ամսագրում  Վլադիմիր Շերբակ Ալ ֆարաբի Ղազախստանի ազգային համալսարանից և Աստղակենսաբան Մաքսիմ Մակուկով Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանից հրապարակեցին իրենց գիտական աշխատությունը,   Vladimir I. shCherbak,  Maxim A. Makukov  “The “Wow! signal” of the terrestrial genetic code”        Volume 224, Issue 1, May 2013, Pages 228–242 : Նրանք  հայնաբերել են բանական ազդանշան ներդրված մարդկային  գենետիկ ծածկագրում (ԴՆԹ),  որև մաթեմաթիկական և իմաստաբանական հաղորդագրություն է:   Նրանք այն անվանել են “կենսաբանական SETI”: Երբ հաշվում ենք նուկլոնները յուրաքանչյուր ամինաթթվում և նրանց գումարները հավաքում են ըստ իրենց կոդոնի արտապատկերման, ապա առաջանում է մաթեմատիկական օրինաչափություն:  Ազդանշանի  վերլուծության երեք տարբեր եղանակներ են կիրառվել, յուրաքանչյուր գտնված մաթեմատիկական օրինաչափությունը համատեղելի է ողջ գենետիկ ծածկագրում: golden_record_cover

Ամենապշեցուցիչ  հայտնաբերումը “Եգիպտական եռանկյունի” անվանումը ստացած հավասարումն էր 32 + 42 = 5(9+16=25): Այս  ֆորմուլան էր ուղարկվել Վոյաջեր զոնդով, որպես մեր Բանականության ապացույց: Քանի որ օրինաչափությունները ծածկում են, ողջ գենետիկ ծածկագիրը` վիճակագրորեն այն էական նշանակություն ունի և կրում է բանականության հատուկ առանձնահատկություններ,  ապա պատահականության կամ բնական պրոցեսնների միջոցով առաջացման վարկածը բացառվում է  Շերբակը և Մակուկովը պնդում են, որ ազդանշանը արհեստականորեն ներդրված է մեր ԴՆԹ-ում:

Հատկանշական է, որ Շերբակը և Մակուկովը Intelligent design շարժման անդամներ չեն, սակայն նրանք անկախ հետազոտությամբ հանգել են ԴՆԹ-ի նախագծված լինելու  փաստին: Ավելին, ԴՆԹ-ում  “Բանականության ազդանշանի” կամ ” բանականության ստորագրության”  առկայության` այսինքն ԴՆԹ-ի Բանականության կողմից կառուցված լինելու մասին 2009թ-ին իր Signature in the Cell: DNA and the Evidence for Intelligent Design    գրքում  ներկայացրել  է   Դիսքավերի ինստիտուտից Ստիվեն Ս. Մայերը:

(ավելին …)

Advertisements

ՄԻՖ, ՈՐ ԱՅԴՔԱՆ ԵՐԿԱՐ ՆԵՐՇՆՉՈՒՄ ԷԻՆ ՄԱՐԴԿԱՆՑ

Արտերկրային քաղաքակրթությունների գոյության մասին ՓԻ ԱՌ-ը հատկապես ուժգնացավ սկսած 1950-ական թվականներին: Հենց 1953թ-ին Ֆրենսիս Կրիկը հայտնաբերելով ԴՆԹ մոլեկուլի գոյությունը, որից և հասկացավ, որ կյանքի պատահական ծագումը անկենդան մատերիայից երկրի վրա հնարավոր չէ, նա գրեց. <<Այսօրվա դրությամբ կյանքի ծագումը կարծես հրաշք լինի—այնքան շատ պայմանների այն պետք է բավարարի>>:1Ահա սա էր պատճառը, որ նա առաջ քաշեց կյանքի ծագման պանսպերմիա տեսությունը ըստ որի կյանքը երկրի վրա բերել են այլմոլորակայինները: Ահա սկսած այդ ժամանակվանից սկսեցին մարդկանց ներշնչել այսպես կոչված <<Չճանաչված թռչող ափսեների>> գոյության մասին <<փաստերը>>: Արտերկրային քաղաքակրթությունների հավանական  գոյության մասին ՓԻ ԱՌ-ը էլ ավելի սաստկացավ 1961թ-ից սկսած երբ ֆրենկ Դրեյկը առաջ քաշեց իր հայտնի բանաձևը ըստ որի մեր գալակտիկայում կարող է գոյություն ունենալ միջին հաշվով 10000 քաղաքակրթությունը, ահա այս բանաձևն էլ ՍԵԹԻ-ի հետազոտողներին խթան հանդիսացավ, որ ռադիոաստղադիտակներով օր ու գիշեր ուսումնասիրեն երկնակամարը Արտերկրային քաղաքակրթություններից ուղարկված ռադիոազդանշան որսալու համար: Այս ամենին միացավ նաև Հոլիվուդը, որը պարզապես զարկ տվեց Արտերկրային քաղաքակրթություննների հավանական  գոյության մասին ՓԻ ԱՌ-ը նկարահանելով բազմաթիվ ֆիլմեր, որը միլիոնավոր դոլլարների եկամուտ էր բերում, հատկապես հատկանշական է  1997թ-ին նկարահանված <<Contact>> ֆիլմը, որտեղ ֆիլմի հերոսները որսում են Արտերկրային քաղաքակրթություններից ուղղարկված ռադիոազդանշան:  Այսպիսով շուրջ 60-ամյա տեղեկատվական ՓԻ ԱՌ-ը և մարդկանց  ուղեղները լվանալու տեխնոլոգիաների շնորհիվ կարողացան մարդկանց գիտակցության մեջ ներդնել թե շատ հնարավոր է, որ Արտերկրային քաղաքակրթություններ գոյություն ունեն: Երբեմն Աստղագետները հարցազրույց են տալիս ԶԼՄ-ներին, ինչպես օրինակ վերջերս <<Իրատես Դե ֆակտո>> թերթում ասելով. << Ոչ ոք չի կարող ասել, թե միայն մեր մոլորակի վրա կյանք կա…Կարող ենք հավանականությունը պնդել, որը շատ մեծ է>>:2 Նման մտքեր արտահայտում են այն աստղագետները, որ նույնիսկ պատկերացում չունեն թե ի՞նչ է կյանքը, ի՞նչ է բջիջը, ի՞նչ է ԴՆԹ-ն:  Երբեմն աստղագետները մտածում են, որ եթե  միլիարդավոր գալակտիկաներում միլիարդավոր աստղերի շուրջ պտտվող մոլորակների վրա արհեստական արբանյակ` զոնդ չեն իջացրել և այդ մոլորակի մակերևույթից նմուշ չեն վերցրել, որպեսզի ստուգեն այնտեղ կյանք կա, թե չկա, ապա կյանքը այդ մոլորակներում միգուցե կա, բայց մենք դեռ չգիտենք: ես զարմանում եմ, որ երբեմն աստղագետը կարող է հարցին նման ոչ գիտական մոտեցում ցուցաբերել, սա նման է այն դեպքին երբ մենք պնդենք, թե քանի որ այս ժամացույցը երկրի վրա գոյություն ունի, ապա միլիոնավոր այլ աստղերի շուրջ պտտվող մոլորակներում ևս միգուցե այն գոյություն ունենա, պարզապես մենք դեռ չենք հայտնաբերել: Երբեմն Աստղագետը չի գիտակցում, որ օրինակ ժամացույցի դեպքում կարելի է լիովին համոզվածությամբ պնդել, որ միլիարդավոր աստղերի շուրջը պտտվող միայն երկիր մոլորակում է, որ այդ ժամացույցը գոյություն ունի, քանի որ այդ ժամացույցը այնքան բարդ է, որ չէր կարող պատահականորեն բնության ուժերով առաջանալ, այն պետք է, որ ինժեներ ունենա` ժամագործ: Նմանապես նաև կյանքի հիմք հանդիսացող բջջի դեպքում, որը շատ ավելի բարդ է, քան այդ ժամացույցը: Այս առիթով Մոլեկուլյար կենսաբանության պրոֆեսոր Մայքլ Դենտոնը գրում է. <<Նույնիսկ այսօր երկրի վրա ապրող բոլոր կենդանի օրգանիզմներից պարզագույնները մանրէական բջիջները, հանդիսանում են չափազանց բարդ տարրեր: Չնայած, որ անհավատալի փոքր են յուրաքանչյուրն ըստ էության, մի իսկական միկրոգործարան է, որը պարունակում է գերազանցորեն ծրագրված բարդ մոլեկուլյար համակարգի հազարավոր մասեր…շատ ավելի բարդ են, քան մարդու կողմից ստեղծած որևէ մեքենա և անկենդան աշխարհում բացարձակապես անհամատեղելի են >>:3

Իհարկե ոչ ոք չի կարող պնդել, որ այս լազերային սկավառակը իֆորմացիոն պարունակությամբ կարող է առաջանալ պատահական անկենդան մարմնից: Բայց այնուամենայնիվ այն գոյություն ունի շնորհիվ Բանականությամբ օժտված մարդու, որը առաջացրել է CD-ում առկա ինֆորմացիան: Եվ քանի որ այս CD-ին հագեցած է ինֆորմացիայով կարող ենք վստահորեն պնդել, որ այն գոյություն ունի միայն երկրի վրա և պարտադիր չի որ մենք բոլոր աստղրի շուրջ պտտվող մոլորկաների վրա զոնդ իջեցնենք, որ պարզենք, որ այդ CD-ին ինֆորմացիոն պարունակությամբ գոյություն ունի միայն երկրի վրա: Նմանապես նաև ԴՆԹ-ի դեպքում, որը   ինֆորմացիոն  հագեցվածությամբ  շատ ավելի է, քան պարզ CD-ն:  Մոլեկուլյար կենսաբանության պրոֆեսոր Մայքլ Դենտոնը գրում է. <<Տեղեկություն պահելու ԴՆԹ-ի ընդունակությունը մեծապես գերազանցում է մեզ ծանոթ որևէ այլ համակարգի  ընդունակությանը: Նա այնքան էֆեկտիվ է, որ մարդու նման բարդ օրգանիզմի հատկորոշման համար ամբողջ անհարժեշտ  տեղեկությունը մի քանի միլիոներորդական գրամից  էլ քիչ է կշռում…Կյանքի մոլեկուլային  կենդանի  համակարգի  ցուցաբերած հնարամտության  և բարդության կողքին նույնիսկ մեր առաջադեմ արտադրաները անհաջող են թվում: Մենք զգում ենք մեր չնչինությունը>>:

Բանականությամբ օժտված ինժեներն է, որ կարող է ինֆորմացիոն հագեցած համակարգեր ստեղծել

 Աստղագետ Ֆրեդ Հոյը  New Scientist ամսագրում  ասել է   <<Ես չգիտեմ ինչքան ժամանակ պետք է անցնի, որ Աստղագետները վերջապես ընդունեն, որ այստեղ` երկրի վրա հազարավոր բիոպոլիմերներից և ոչ մեկն չէր կարող առաջանալ բնական պրոցեսների միջոցով: Աստղագետներին դժվար կլնինի դա հասկանալ, քանի որ կենսաբանները կվստահեցնեն նրանց հակառակում, իսկ կենսաբաններին կհամոզեն ուրիշները: Այդ <<ուրիշները>> մարկանց խմբեր են, որոնք բացահայտ հավատ են ընծայում մաթեմատիկական հրաշքներին: Հայտարարությունը այն մասին, թե ոչ միայն բիոպոլիմերները, այլև կենդանի բջջում առկա ֆունկցիոնալ ծրագիրը կարող էր պատահական ծագել…ակնհայտ է, որ դա վերին աստիճանի անհեթեթություն է>>:4

 Մանրէաբան Ռադու Պոպան  (Between necessity and probability-searching for the definition and Orgin of life) գրում է. <<եթե մանրամասնորեն նախապատրաստված և իրականացված գիտափորձերի ժամանակ մեզ չհաջողվեց կյանք ստեղծել, ապա ինչպե՞ս դա հաջողվեց բնությանը…կենդանի բջջի գործունեության համար  անհարժեշտ մեխանիզմներն այնքան բարդ են, որ դրանց միաժամանակ և պատահականորեն առաջ գալը անհնար բան է թվում>>:5

2008թ.-ին կենսաբանական գիտությունների պրոֆեսոր Ալեքսանդր Մենեզը How life began-Evolution’s Tree Geneses գրում է. <<փորձերի ու ուսումնասիրությունների արդյունքները թիկունք չեն կանգնում այն հիպոթեզին, թե երկրի վրա կյանքը առաջ է եկել հանկարծակի` տարբեր մոլեկուլների միացություններից, ինչպես նաև ժամանակակաից  գիտությանը հայտնի որևէ  բան չի մղում մեզ մտածելու, որ դա հնարավոր է>>:6

 

Եվս մեկ օրինակ բերեմ այս շարժիչը կարող ենք վստահորեն պնդել, որ գոյություն ունի միայն երկրի վրա, քանի որ այն չէր կարող պատահական հավաքվել և այն պետք է, որ իր ինժեները ունենա, որը հավաքել է շարժիչը, պարտադիր չի, որ մենք զոնդ իջեցնենք բոլոր աստղերի շուրջ պտտվող բոլոր մոլորկաների վրա, որպեսզի համոզվենք, որ այս շարժիչը միայն երկրի վրա գոյություն ունի: Նմանապես Բակտերիայի շարժիչի դեպքում, որն շատ ավելի բարդ և կատարյալ է, քան մարդկանց կողմից ստեղծված որևէ շարժիչ, ինչպես մարդկանց կողմից ստեղծած  շարժիչները ունեն իրենց կոնկրետ ինժեները, այնպես էլ բակտերիայի շարժիչը ունի իր ինժեները: Ըստ այդմս այդ ինժեները պետք է, որ Մեր տիեզերքից դուրս գտնվի և կախում չունենա մեր տիեզերքում գործող ժամանակից, քրիստոնյա մարդիկ այդ ինժեներին անվանում են Աստված:

Բակտերիայի շարժիչ

 

(ավելին …)


THE DESIGN INFERENCE: ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԻՆՏԵԼԵԿՏԻ ԱՌԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԴԻՈԱԶԴԱՆՇԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ

 Մաթեմատիկոս Ուիլյամ Դեմսկին (William A. Dembski <<The Design Inference>>) գրում է.<<Իրադարձությունը, որը ենթարկվում է վերլուծության <<Բանական Նախագծման>>  Նշանի առկայության  հայտնաբերման համար անցնում է երեք հաջորդական փորձարկումների: Փորձարկման առաջին քայլում որոշվում է թե իրադարձությունը կատարման ի՞նչ հավանականանություն ունի: Եթե պարզվում է, որ իրադարձության հաավանականությունը այնքան մեծ է, որ այն հնարավոր է վերագրել ինչ-որ օրինաչափության, ապա փորձարկումը դադարեցվում է այդ փուլում և ենթադրությունը թե այդ իրադարձությունը կատարվել է Բանական նախագծի կողմից բացառվում է: Օրինակ, պատկերացնենք շարժվելով լեռնային ճանապարհով մենք հանդիպում ենք նախազգուշացնող գրության, որ հաջորդ երեք կիլոմետրերում հաճախակի պատահում են սողանքներ` քարերի անկում: Մենք շարունակում ենք ընթացքը և այդ երեք կիլոմետրերի սահմաններում մեր աչքերի առաջ քարերը ընկնում են ճանապարհին: Քանի որ քարերի անկումը այդ տեղանքում կատարվում է հաճախակի, ապա հավանականությունը քարերի անկման մեր ընթացքի ժամանակ բավական մեծ է: Մենք կատարված իրադարձությունը վերագրում ենք` քարերի անկումը, որպես գոյություն ունեցող օրինաչափությունների և չենք ենթադրում, որ ինչ-որ մեկը մտադրված պատճառ հանդիսացավ այդ քարերի անկմանը մեր ընթացքի ժամանակ:

 Մինչդեռ եթե մենք եզրակացնում ենք, որ իրադարձության կատարման հավանականությունը այնքան մեծ չէ, որպեսզի բացատրվի ինչ-որ օրինաչափությամբ (բնության օրենքներով), ապա իրադարձությունը ենթարկվում է փորձարկման   Ճանաչման ֆիլտրի երկրորդ քայլում: Եթե այս քայլում իրադարձության կատարման հավանականությունը շատ քիչ չէ (անցողիկ հավանականություն) մենք նախընտրում ենք համարել, որ իրադարձությունը կատարվել է պատահական: Եթե իրադարձության կատարման հավանականությունը շատ քիչ է, ինչպես օրինակ սպիտակուցային  մոլեկուլի պատահական առաջացման հավանականությունը, ապա իրադարձությունը ենթարկվում է փորձարկման   Ճանաչման ֆիլտրի երրորդ քայլում: Այս քայլում մենք ուսումնասիրում ենք հնարավո՞ր է տարբերակել  չնչին հավանականություն ունեցող իրադարձությունը  ինչ-որ <<Տարբերակիչ առանձնահատկությամբ>> (pattern  կամ  specified complexity): եթե մենք որևէ չենք հայտնաբերում որևէ տարբերակիչ առանձնահատկություն, ապա չնայած չնչին հավանականության իրադարձությունը դիտվում է, որպես պատահական կատարված իրադարձություն: Միայն եթե չնչին հավանականություն ունեցող իրադարձությունը համակցվում է <<Տարբերակիչ առանձնահատկությամբ>> (pattern  կամ  specified complexity), ապա մենք եզրակացնում ենք, որ իրադարձության պատճառը հանդիսանում է Բանական նախագծողը` Intelligent Designer

Մաթեմատիկոս Ուիլյամ Դեմսկին <<The Design of Life: Discovering Signs of Intelligence In Biological Systems >> գրում է . <<Պատկերացնենք Արտերկրային քաղաքակրթությունների որոնմամբ զբաղվող ծարագիրը` SETI-ին հայտնաբերում է արտերկրային բանականություն: SETI-ի հետազոտողները ուսումնասիրելով միլիոնավոր ռադիոազդանշանները, որոնք գալիս են Տիեզերքից: Շատ բնական օբյեկտներ ինչպես օրինակ պուլսարները (բաբխիչները) արձակում են ռադիոազդանշաններ;

 Պատկերացնենք հայտնաբերվել է հետևյալ ազդանշանը`

 11011101111101111111011111111111011111111111110111111111111111 11011111111111111111110111111111111111111111110111111111111111 11111111111111011111111111111111111111111111110111111111111111 11111111111111111111110111111111111111111111111111111111111111 11011111111111111111111111111111111111111111110111111111111111 11111111111111111111111111111111011111111111111111111111111111 11111111111111111111111101111111111111111111111111111111111111 11111111111111111111111101111111111111111111111111111111111111 11111111111111111111111111111101111111111111111111111111111111 11111111111111111111111111111111111111110111111111111111111111 11111111111111111111111111111111111111111111111111110111111111 11111111111111111111111111111111111111111111111111111111111111 11111111011111111111111111111111111111111111111111111111111111 11111111111111111111111111111101111111111111111111111111111111 11111111111111111111111111111111111111111111111111111111110111 11111111111111111111111111111111111111111111111111111111111111 11111111111111111111111111111111011111111111111111111111111111 11111111111111111111111111111111111111111111111111111111111111 1111111111

Այս հաջորդականությունում 1 թիվը համապատասխանում է եկող ազդանաշանը, իսկ 0 դադարը: Այս հաջորդականությունը ներկայացնում է պարզ թվեր 2-ից մինչև 101,

 Այն, որ ազդանշանն է, որը համոզիչ կերպով ապացուցում է արտերկրային բանականությունը կամ Նախագիծը (DESIGN): Այն պետք է  ունենա բարդություն և առանձնահատկություն: Բարդությունը ապահովում է այն, որ ազդանշանը այնքան էլ պարզ չէ, որ այն հեշտությամբ բացատրվի, որպես պատահականության հետևանք: Առանձնհատկությունը նշանակում է, որ այն ցույց է տալիս համակարգի տեսակը, որը հանդիսանում է  բանականության <<տարբերակիչ առնձնահատկությունը>> (pattern կամ    specified complexity)

 Որպեսզի հասկանանք թե ինչու՞ է բարդությունը անհարժեշտ նախագիծը (DESIGN) ի հայտ բերելու համար, ապա դիտարկենք հետևյալ հաջորդականությունը`  110111011111  Ձեր առաջ 12 էլեմենտից կազմված հաջորդականություն է, որը բաղկացած է պարզ թվերից համապատասխանաբար 2, 3 և 5: համոզված եղեք, որ SETI-ի ոչ մի հետազոտող եթե առնչվեր այս հաջարդականության հետ չէր դիմի New York Times թերթի խմբագրին և չէր հրավիրի մամլո ասուլիս և չէր հայտարարի արտերկրային բանականության գոյության մասին: Խնդիրը կայանում է նրանում, որ այս հաջորդականությունը շատ կարճ է, այսինքն ունեն շատ փոքր բարդություն նրա համար, որպեսզի եզրակացվի թե այն ստղեծել է արտերկրային բանականությունը: Աղբյուրը որը անկանող ռադիոազդանշաններ է արձակում կարող էր  պատահական ստղեծել այդպիսի հաջորդականություն  “110111011111”: Մինչդեռ 1126 էլեմենտներից կազմված հաջորդականությունը, որը բաղկացած է պարզ թվերից 2-ից մինչև 101: Այսպիսի հաջորդականությունը բավական երկար է, այսինքն ունի բավական մեծ բարդություն, որպեսզի հասատավի, որ այն կարող է ստեղծել արտերկրային Բանականությունը: Նույնիսկ եթե դա այդպես է միայն բարդությունը բավական չէ, որպեսզի պատահականությունը անտեսվի և հաստատվի` Intelligent Design:

Եթե նետենք մետաղադրամը 1000 անգամ, ապա կարելի է ասել, որ խիստ բարդ և խիստ քիչ հավանական իրադարձություն է: Իրականում հաջորդականությունը, որը ընդհատվում է երբ ավարտվում է մետաղադրամի նետումը կկազմի 1 հնարավարություն տրիլիոն տրիլիոնից….(բազմակետի փոխարեն պատկերացրեք ևս 22 անգամ <<տրիլիոն>> բառը): Մինչդեռ   մետաղադրամի նետված այդ հաջորդականությունը չի կարող պատճառ հանդիսանալ նախագծի  հաստատման համար: Թեև այդ հաջարդականությունը բարդ է, սակայն այն ի հայտ չի բերում համապատասխան <<տարբերակիչ առանձնահատկությունը>>: Իսկ այժմ այդ հաջորդականությունը համեմատենք պարզ թվերից ներկայացված 2-ից մինչև 101 հաջարդականությունը: Այն ոչ միայն բարդ հաջորդականություն է, բայց և այն նաև արտացոլում է համապատասխան <<տարբերակիչ առանձնահատկություն>>: SETI-ի ծրագրի հետազոտողները կբացատրեին այն այսպես. <<Այս ազդանշանը ոչ միայն պարզապես աղմուկ է, այլ նաև  այն ունի կառուցվածք>>:

Դիզայնի հաստատման համար ի՞նչը կարող է լինել համապատասխան օրինակը: Եվ ոչ բոլոր համակարգերը կհամապատասխանեն դրա համար: Որոշակի տարբերակիչ առանձնահատկությունները հնարավոր  է լիովին հիմնավարված օգտագրծել Դիզայնի հաստատման համար, մինչդեռ մյուսները հնարավոր չէ: Պատկերացրեք նետաձիգին, որը կանգնած է Մեծ պատից 50 մետր հեռավորության վրա և իր ձեռին պահում է նետը և աղեղը: Հիմա պատկերցրեք ամեն անգամ երբ նետաձիգի արձակած նետը դիպչում է պատին նա մոտենում է և նետի շուրջը ուրվագծում է թիրախը, այնպես որ նետը գտնվի ուղիղ կենտրոնում: ինչպիսի՞ եզրկացություն պետք է անենք դրանից: Այդ եզրակացությունը բացարձակ չի վերաբերվում նետաձիգի կարողությունների հետ: Այո այստեղ  դիտվում է <<տարբերակիչ առանձնահատկություն>> (pattern  կամ  specified complexity), բայց այդ <<տարբերակիչ առանձնահատկությունը>>, որը նշվել էր միայն այն բանից հետո երբ նետը դիպչեց պատին; Այսպիսով այդ համակարգը հանդիսանում է` ad hoc:

Իսկ այժմ պատկերացրեք, որ դրա փոխարեն նետածիգը նախապես ուրվագծում է թիրախը և հետո կրակում նրա վրա: Ենթադրենք նետաձիգը 100 անգամ կրակում է և ամեն անգամ նետը հայտնվում է թիրախին: Սրանից ինչպիսի՞ եզրակացություն պետք է անենք: Մենք պարտավոր ենք եզրակացնել, որ մեր առջև առաջնակարգ նետաձիգ է, Նետի ճիշտ թիրախին հայտնվելը չի բացատրվում պարզապես հաջողությամբ, այլ ավելի շուտ նետաձիգի հմտության մասին է վկայում: հմտությունը իհարկե նախագծի օրինակ է:

Սկզբից թիրախը նկարող հետո նրա վրա կրակող նետաձիգի նման վիճակագիրները սահմանել են մի հասկացություն, որը հայտնի է <<Վարկածի չընդունման տիրույթ>>, որն իր հերթին որոշվում է մինչև գիտափորձի սկիզբը: եթե գիտափորձի արդյունքները ընկնում են վարկածի չընդունման տիրույթ, ապա վիճակագիրը մերժում է այն վարկածը, որ արդյունքը պատահականության արդյունք է: Որպեսզի կարողանաք եզրակացություն անենք Բանական Նախագծի մասին, ապա տարբերակիչ առանձնահատկությունը չպետք է սահմանվի մինչ իրադարձությունների սկիզբը:

 <<Տարբերակիչ առանձնահատկությունները>> բաժանվում են երկու տիպի առաջին, որի դեպում բարդության առկայության դեպքում հաստատում են նախագծումը և երկրորդ, որոնք չնայած բարդության առկայության չեն հաստատում նախագծի մասին եզրակացությունըԻնչու՞ բարդության և առանձնահատկությունը բավարար է Դիզայնի հաստատաման համար: Որպեսզի այս հարցին պատասխանվի մենք պետք է հասկանանք այն  բանական անհատին, որը  հայտնաբերում է դրանք: Հիմնական բնութագրիչը բանական անհատի դա ընտրությունն է; Ամեն անգամ երբ գործում է բանական անհատը նա ընտրում է  մի շարք  մրցակցող հնարավորություններից:

Սա ճիշտ է ոչ միայն մարկանց և արտերկրային բանականության, այլև կենդանինների նկատմամբ: Առնետը լաբիրինթոսում վազելիս պետք է ընտրություն կատրաի թեքվի աջ թե ձախ լաբիրինթոսի տարբեր հատվածներում: երբ SETI-ի հետազոտողները փորձում են հայտնաբերել Բանականություն ռադիոազդանշաններում, որոնք նրանք ստուգում և ենթադրում են, որ արտերկրային բանականությունը միգուցե կարողանար կատարել  որոշակի ընտրություն և հաղորդել հնարավոր տեսակների ցանակացած քանակությամբ: Հետո նրանք փորձում են համեմատել ազդանշանները, որոնք  ստուգում են այն նմուշների  հետ, որոնք  փնտրում են:

Մեզ ոչ միայն անհրաժեշտ է հետևել, որ պատահականություն է տեղի ունեցել, այլև մենք պետք է օժտված լինենք  պատահականությունը հասատաելու  ընդհունակությունով: Պատահականությունը տվյալ իրավիճակում պետք է համապատասխանի անկախ տրված տարբերակիչ առանձնահատկությունից: Եվ մենք պետք է ընդունակ լինենք տարբերակել այդ նմուշը: Պատահական  թանաքի բիծը առանձնահատկություն չէ, իսկ հաղորդագրությունը, որ գրված է թանաքով թղթի վրա արտացոլում է առանձնահատկություն:

Փորձարարական հոգեբանները, որոնք ուսումնասիրում են կենդանիների վարքը օգտվում են նմանատիպ մեթոդներից: Այսպիսով, որոշելու համար թե առնետը սովորել է արդյո՞ք   դուրս գալ լաբիրինթոսից, ապա հոգեբանը սկզբում պետք է սահմանի ինչպիսի՞ աջ և ձախ շրջադարձերի հաջորդականությունն է առնետին դուրս բերում լաբիրինթոսից: Կասակած չկա, որ առնետը մոլորված թափառելով լաբիրինթոսում նույնպես սահմանափակում է աջ և ձախ շրջադարձերի հաջորդականությունը; Բայց, մոլորված թափառելով լաբիրինթոսում առնետը ոչ մի նշան չի ցույց տալիս, որ կարող է սահմանափակել համապատասխան աջ և ձախ շրջադարձերի հաջորդականությունը, որպեսզի անցնի լաբիրնթոսով:

 Հետևաբար հոգեբանը ուսումնասիրելով առնետի պահվածքը չի մտածի, որ առնետը սովորել է թե ինչպես անցնի լաբիրինթոսով: Մինչդեռ եթե առնետը կսկսի կատարել հաջորդական աջ և ձախ թեքումները, որոնք նախապես նշանակված էին հոգեբանի կողմից նա կիմանա, որ առնետը սովորել է թե ինչպես անցնի լաբիրինթոսով: Ուշադրություն դարձրենք, որ այստեղ նույնպես առկա է բարդություն: որպեսզի դա տեսնեք, նորից պատկերացրեք առնետին, որը անցնում է լաբիրինթոսով, բայց այս անգամ պատկերացրեք շատ պարզ լաբիրինթոս, որը երկու աջ թեքումից առնետին կհանի լաբիրնթոսից: Ինչ ձևով հոգեբանը, որը ուսումնասիրում է առնետին կորոշի արդյո՞ք առնետը սովորել է դուրս գալ լաբիրինթոսից: բավական չէ պարզապես վերցնել առնետին և տեղադրել լաբիրինթոսում, քանի որ լաբիրինթոսը այնքան պարզ է, որ առնետը կարող է պատահական երկու անգամ թեքվել աջ և այդ ձևով դուս գալ լաբիրինթոսից: Եվ հոգեբանը չի կարող ճիշտ իմանալ արդյոք սովորել է   դուրս գալ լաբիրինթոսից, թե նրան պարզապես հաջողվեց և նա գտավ ճանապարհը: Իսկ այժմ համեմատեք այն բարդ լաբիրինթոսի հետ, որից դուրս գալու համար առնետին անհարժեշտ է ընտրել   աջ և ձախ թեքումների ճիշտ հաջորդականությունը: Ենթադրենք, որ առնետը պետք է 100 անգամ թեքվի աջ և 100 անգամ ձախ և ցանկացած սխալը կխանգառի առնետին լաբիրինթոսից դուրս գալու: Հոգեբանը տեսնելով, որ առնետը ոչ մի սխալ թեքում չի կատարում և կարճ ժամանակում դուրս է գալսի լաբիրինթոսից կհամոզվի, որ առնետը իսկապես սովորել է թե ինչպես դուրս գալ լաբիրինթոսից և դա պարզապես կույր պատահականություն չէ:

Որպեսզի հայտնաբերենք բանական ինտելեկտը մենք պետք է հետևենք մրցակցող հնարավորությունների ընտրության միջև և իմանալ թե ինչպիսի հնարավորությունները չեն ընտվել, իսկ հետո մենք պետք է կարողանանք ճշգրիտ սահմանել հնարավորությունը, որը ընտրվել է: Ընդ որում մրցակցող հնարավորությունները, որոնք բացառվել էին պետք լինեն գործող  և բազմաթիվ հնարավորություններ այնպես, որպեսզի ճշգրիտ ընտրված հնարավարությունը հնարավոր չլինի վերագրել պատահականությանը: Այսպիսով,  Եթե իրադարձությունը ունի չնչին հավանականություն և առանձնահատուկ է, ապա դա ցույց է տալիս Բանական Նախագծման առկայությունը:

(ավելին …)


Ջիլ Թեյրթերի հրավերը` միանալ SETI-ին` Արտերկրային քաղաքակրթությունների որոնման ծրագրին

Այսպիսով, իմ հարցն է. արդյո՞ք մենք մենակ ենք: Մարդկության պատմությունը գաղափարների պատմություն է. գիտական գաղափարների, որոնք լույս են սփռում մութ անկյունները, գաղափարների, որ մենք ընդունում ենք ռացիոնալ կամ իռացիոնալ կերպով, գաղափարներ, որոնց համար մենք ապրում և մահանում ենք, սպանում և սպանվում ենք, գաղափարներ, որոնք անհետացել են պատմության ընթացքում և գաղափարներ, որոնք վերածվել են դոգմաների: Սա ազգերի պատմություն է, գաղափարների պատմություն, տարածքների և նրանց միջև եղած անհամաձայնությունների պատմություն է: Բայց մարդկության պատմության յուրաքանչյուր պահ, Քարի դարից մինչև Տեղեկատվության դար, Շումեր և Բաբելոնից մինչև iPod և հանրճանաչ մարդկանց մասին բամբասանքներ, բոլորը եղել են, ձեր կարդացած ամեն գիրք, յուրաքանչյուր պոեմ, յուրաքանչյուր ծիծաղ, յուրաքանչյուր արցունք, բոլորը պատահել են այստեղ: Այստեղ: Այստեղ: Այստեղ:

Տեսանկյուններն ու մոտեցումները շատ հզոր դեր ունեն: Նրանք կարող են փոխել ամեն ինչ: Նրանք կարող են փոխվել: Իմ տեսանկյունից, մենք ապրում ենք կյանքի մի փխրուն կղզում, հնարավորությունների տիեզերքում: Շատ հազարամյակներ, մարդիկ պատասխաններ փնտրելու ճանապարհին են եղել, պատասխաններ նատուրալիզմի և տրանսցենդենտալիզմի վերաբերյալ, թե ովքեր ենք մենք և ինչու ենք մենք և, իհարկե, ով կարող է լինել այնտեղ բացի մեզանից: Արդյոք իրո՞ք միայն մենք ենք: Մենք միայնա՞կ ենք այս ահռելի տիեզերքում. էներգիայի, պատահականության, քիմիայի և ֆիզիկայի տիեզերքում: Եթե միայն մենք ենք, ապա դա տարածության անտեղի վատնում է: Իսկ եթե մենք մենա՞կ չենք

Ի՞նչ, եթե այնտեղ, այլոք են հարցնում և պատասխանում միևնույն հարցերին: Միգուցե նրանք էլ նայում են գիշերային երկնքին, միևնույն աստղերին, բայց հակառակ կողմից: Արդյոք ավելի հին քաղաքակրթության հայտնաբերումը չի՞ ոգեշնչի մեզ գտնելու փրկության ուղիներ տեխնոլոգիաների օրեցօր աճող անորոշության մեջ: Արդյո՞ք շատ հեռավոր քաղաքակրթության և մեր ընդհանուր տիեզերական ծագման բացահայտումն է, որ ի վերջո մեզ կհաղորդի բոլոր մարդկանց միջև եղած կապի մասին: Ծնված լինենք Սան Ֆրանցիսկոյում, թե Սուդանում, կամ Ծիր Կաթինի սրտում, մենք միևնույն է հանդիսանում ենք միլիոնավոր տարիների թափառող աստղային փոշու հետնորդները: Մենք, բոլորս, այն ենք, ինչ պատահում է, երբ ջրածնի և հելիումի խառնուրդը այնքան երկար է զարգանում, որ սկսում է հարցնել, թե որտեղից է ինքը գալիս: Հիսուն տարի առաջ, պատասխաններ գտնելու ճանապարհորդությունն այլ բնույթ ուներ և SETI-ին` արտերկրային քաղաքակրթությունների որոնման ծրագիրը սկսվեց:

Այսպիսով, ի՞նչ է SETI-ին: SETI-ին օգտագործում է աստղագիտության գործիքները փորձելու գտնել մեկ այլ քաղաքակրթություն: Մեր սեփական տեխնոլոգիաները տեսանելի են միջաստղային տարածություններում միգուցե նրանցը նու՞յնպես երևան: Կարող է պատահել, որ ինչ-որ հզոր հաղորդակցման ցանց, կամ այլ գիսաստղերից պաշտպանվելու համար նախատեսված ինչ-որ վահան, կամ աստղագտիության որոշ խոշոր ծրագիր, որը մենք չէինք կարող նույնիսկ պատկերացնել, կարողանա ռադիո կամ օպտիկական հաճախականություներում ազդակներ հաղորդել, որոնք կարող են հայտնաբերվել որոնման համակարգի կողմից: Հազարամյակների ընթացքում մենք դիմել ենք հավատացյալներին և փիլիսոփաներին` ստանալու ուղղորդիչներ և պատասխաններ այլ քաղաքակրթությունների գոյության հարցի վերաբերյալ: Այժմ մենք կարող ենք օգտագործել 21-րդ դարի գործիքները և փորձել հետազոտություններ իրականացնել, քան հարցնել, թե ինչին հավատալ:

SETI-ին չի պնդում ոչ երկրային քաղաքակրթության անպայման գոյության մասին, այն ընդամենը նշում է այս մեծ տիեզերքի, որը չափազանց միօրինակ է, հնարավորությունները, եթե ոչ հավանականությունը այլ քաղաքակրթություներ ունենալու: Թվերը հնարավորությունների տիեզերք են առաջարկում: Մեր արևը մեկն է այն 400 միլիարդ աստղերից, որ կան մեր արեգակնային համակարգում: և մենք գիտենք, որ շատ աստղեր ունեն իրենց մոլորակների համակարգը, վերջին 14 տարիների ընթացքում մենք հայտնաբերել ենք մոտ 350-ը` ներառյալ այն փոքրիկ մոլորակը, որի մասին տեղեկացվել էր այս շաբաթվա սկզբում, որի շառավիղն երկու անգամ մեծ է Երկրից: Եվ եթե անգամ մեր գալակտիկայի բոլոր մոլորակային համակարգերը զուրկ են կյանքից, կան ավելի քան 100 միլիարդ այլ գալակտիկաներ ընդհանութ առմամբ 10-22 աստղերով: Այժմ ես պատրաստվում եմ մի խաղ խաղալ և կազմակերպել այս առավոտյան տեղի ունեցած մի փորձարկում: Հիշու՞մ եք, մեկ միլիարդ: Բայց այս անգամ ոչ թե մեկ միլիարդ դոլար, այլ մեկ միլիարդ աստղ: Լավ, մեկ միլիարդ աստղ: Ուրեմն, բեմից 20 ոտնաչափ վերև արդեն կդառնա 10 տրիլիոն: Իսկ ի՞նչ կասենք 10-22-ի մասին: Որտե՞ղ է նշագրումը: Այդ գիծը պետք է որ այստեղից 3.8 միլիոն մղոն վեր լինի: Լուսնի հեռավորությունից 16 անգամ հեռու, կամ միչև արևը գոյություն ունեցող հեռավորության չորս տոկոսը:

Այսպիսով, կան բազում տարբերակներ: Եվ այս ահռելի տիեզերքի մեծ մասը շատ ավելի մեծ մասը կարող է բնակելի լինել, քան մենք մի ժամանակ կարծում էինք, ուսումնասիրելով Երկրի էքստրեմոֆիլներին` օրգանիզմներ, որոնք կարող են ապրել մեզ համար լիովին անբարենպաստ պայմաններում օվկիանոսի հատակում չափազանց տաք, բարձր ճնշում ունեցող ջերմային մասերում, սառույցի մեջ, եռացող մարտկոցներում, միջուկային ռեակտորների սառչող ջրերում: Այս էքստրեմոֆիլները վկայում են, որ կյանք կարող է գոյություն ունենալ շատ այլ միջավայրերում:

Բայց այդ միջավայրերը կարող են չափազանց սփռված լինել տիեզերքում: Նույնիսկ մեզ ամենամոտ աստղի` Արևի, արտաներտումները ենթարկվում են լույսի արագության ներգործությանը: Ամբողջ ութ րոպե է պահանջվում, որպեսզի դրա ճառագայթումը հասնի մեզ: Եվ ամենամոտ աստղը մեզանից հեռու է 4.2 լուսային տարի, ինչը նշանակում է, որ 4.2 տարի է պահանջվում, որ դրա լույսը հասնի մեզ: Իսկ մեր գալակտիկայի եզրերը Երկրից 75 000 լուսային տարվա հեռավորություն ունեն, իսկ ամենամոտ գալակտիկան մեզանից հեռու է 2.5 միլիոն լուսային տարի: Դա նշանակում է, որ ցանկացած ազդակ, որը մենք այսօր ստանում ենք, սկսել է իր ճանապարհը շատ վաղուց: Եվ այդ ազդակը մեզ կտրամադրի համառոտ տեղեկություններ նրանց անցյալի և ոչ ներկայի մասին: Ահա թե ինչու է Ֆիլ Մորիսոնը SETI-ն անվանում “ապագայի հնեաբանություն”: Այն պատմում է մեզ նրանց անցյալի մասին, բայց ազդակի հայտնաբերումը վկայում է, որ հնարավոր է մենք ունենանք երկար ապագա:

Կարծում եմ հենց սա ի նկատի ուներ Դավիդ Դոտչը 2005-ին, երբ նա ավարտեց իր Oxford TEDTalk-ը ասելով, որ ունի ապրելու երկու սկզբունք, որով կցանկանար կիսվել, և ինքը կցանկանար փորագրել դրանք քարերի վրա: Առաջինն այն է, որ խնդիրներն անխուսափելի են: Երկրորդը` խնդիրները լուծելի են: Ի վերջո, SETI-ի հաջողությունը կամ ձախողումը կախված է տեխնոլոգիաների երկարակեցությունից, և տիեզերքում տեխնոլոգիաների միջև եղած միջին հեռավորությունից` հեռավորություններից ժամանակի և տարածության մեջ: Եթե տեխնոլոգիաները մնայուն և դիմացկուն չլինեն, մենք անհաջողության կմատնվենք: Եվ մենք շատ երիտասարդ տեխնոլոգիա ենք մի հին գալակտիկայում և դեռևս չգիտենք, արդյոք հնարավոր է, որ տեխնոլոգիաները հարատևեն:

Այսպիսով, մինչև հիմա ես ձեզ հետ խոսում էի բավականին մեծ թվերի մասին, այժմ թույլ տվեք խոսել համեմատաբար փոքր թվերի մասին: Եվ դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիրն կյանքից զուրկ է եղել: Եթե մենք նայենք Արևմտյան Ավստրալիայի Ջեք Հիլսից դուրս բերվող ցիրկոն քարերին, ահա հենց Արևմտյան Ավստրալիայի Ջեք Հիլսից դուրս բերված ցիրկոնները վկայում են, որ իր գոյության առաջին մի քանի հարյուր միլիոն տարիներին մոլորակը ամբողջությամբ պատված էր ջրով, և այնտեղ գուցե անգամ կյանք գոյություն ուներ: Այսպիսով մեր մոլորակը ծախսել է իր գոյության 4.56 միլիարդ տարիների նշանակալի մասը կյանքը զարգացնելու վրա` չկանխատեսելով նրա ստեղծումը: Կյանքը սկսվեց շատ արագ որը շատ լավ նախադրյալ է ստեղծում, որպեսզի այլ գալակտիկաներում նույնպես կյանք առաջանա:

Եվս մեկ բան, որ պետք է դուրս բերել այստեղից. այն չափազանց նեղ ժամանակի ընթացքն է, որի ընթացքում մարդիկ կարող են պնդել, թե մոլորակում գերիշխող ինտելեկտի կրողներն են: Ընդամենը վերջին մի քանի հարյուր հազար տարիների ընթացքում է, որ ժամանակակից մարդը հասել է տեխնոլոգիական առաջընթացի և քաղաքակրթության: Հետևաբար, անհրաժեշտ է խորապես գնահատել այս երկրի վրա գոյություն ունեցող կյանքի բազմազանությունը և մասշտաբները, որպես առաջին քայլ տիեզերքներում գոյություն ունեցող այլ քաղաքակրթությունների հետ շփում սկսելու համար:

Մենք էվոլյուցիայի գագաթնակետը չենք: Մենք միլիարդավոր տարիների էվոլյուցիոն կառուցմամբ և պլանավորմամբ նախատեսված արդյունքը չենք: Մենք շարունակական հարմարվողական գործընթացի արդյունք ենք: Մենք Ծիր Կաթին համաստեղության մի ծայրում գտնվող մի փոքրիկ մոլորակի բնակիչներ ենք: Եվ հոմո սապիենսը մեկ փոքր տերև է մի շատ մեծ Կյանքի Ծառի վրա, որը շատ խիտ բնակեցված է օրգանիզմներով, որոնք գոյատևել են միլիոնավոր տարիների ընթացքում: Մենք չարաշահում ենք լեզուն և խոսում ենք “մարդու զարգացման” մասին: Մենք հասկանում ենք կյանքի փոխկապվածության գիտական հիմքերը, բայց մեր էգոն դեռևս դրան չի հասել: Այսպիսով մարդկանց զարգացումը, էվոլյուցիայի գագաթնակետը պետք է առաջ գնա: Սա առավերություն է, որով տիեզերքը չի կիսվում:

Լորեն Էյսլին ասել է, “Մարդ չի կարող տեսնել ինքն իրեն քանի դեռ նա չի տեսել իր արտացոլումը մեկ ուրիշ արարածի աչքերում” Այդ աչքը մի օր կարող է պատկանել ինչ-որ այլմոլորակայինի և ինչքան շուտ մենք վերանանք զարգացման մասին ունեցած մեր սահմանափակ պատկերացումներից, այնքան ավելի շուտ կարող ենք իրապես բացահայտել մեր իրական արմատները և նպատակակետը:

Մենք տիեզերքի էվոլյուցիոն պատմության մի փոքրիկ հատված ենք, և մենք պատասխանատու ենք այդ պատմության մեջ մեր ունեցած մասնակցության համար և հավանաբար SETI-ն կօգնի մեզ: Ժամանակ առ ժամանակ պատմության ընթացքում, առաջ է գալիս այս մեծ տիեզերական մտածելակերպի գաղափարը, և որպես հետևանք մենք ականատես ենք լինում վերափոխող և լուրջ հայտնագործությունների: Այսպես, 1543 -ին, Կոպեռնիկոսը հրապարակեց “Երկնային ոլորտների հեղափոխություն” աշխատությունը որտեղ նա հանեց Երկիրը դիտարկման կենտրոնից, և Արեգակնային համակարգի կենտրոնում դիտարկեց Արևը, ինչով էլ նա մեզ համար տեսանելի դարձրեց ավելի մեծ տիեզերք, որում մենք ընդամենը մի փոքր մաս ենք կազմում: Եվ Կոպեռնիկոսի այդ հեղափոխությունը շարունակում է ունենալ իր ազդեցությունը գիտության, փիլիոսփայության, տեխնոլոգիաների և թեոլոգիայի վրա:

Այդպես, 1959-ին, Ջուզեպպե Կոքոնը և Ֆիլիպ Մորիսոնը հրատարակեցին SETI-ի առաջին հոդվածը ամսագրում և SETI-ին բերեցին գիտական մակարդակ: Եվ 1960-ին Ֆրանկ Դրեյքն իրականացրեց SETI-ի առաջին հետազոտութոյւնը` դիտարկելով երկու աստղեր` Տաու Ցետին և Էպսիլոն Էրիդանին, մոտ 150 ժամ շարունակ: Այժմ Դրեյքը չի հայտնաբերել այլ, ոչ երկրային քաղաքակրթություններ, բայց նա շատ նշանակալի դաս քաղեց անցնող օդանավից և դա այն էր, որ երկրային տեխնոլոգիաները կարող են իրենք ազդեցությունն ունենալ ոչ երկրային տեխնոլոգիաների որոնման գործում:

Այդ ժամանակից ի վեր մենք որոնում ենք, բայց անհնար է գնահատել այն որոնումների քանակը, որը դեռևս պետք է կատարվի: SETI-ի շրջանակներում վերջին 40 տարիների ընթացքում ներդրված ուժերը հավասարազոր են օվկիանոսից մեկ բաժակ ջուր վերցնելուն: Եվ ոչ ոք չի կարող ենթադրել, որ օվկիանոսում չկան ձկներ` հիմնվելով մեկ բաժակ ջրի օրինակի վրա: 21-րդ դարը մեզ հնարավորություն է ընձեռում ավելի մեծ բաժակներ վերցնել, շատ ավելի մեծ: Հյուսիսային Կալիֆորնիայում, մենք սկսել ենք հետազոտությունները Allen Telescope Array-ի առաջին 42 աստղադիտակներով և ես այժմ մի պահ ցանկանում եմ նվիրել Փոլ Ալենին և Նաթան Միհրվոլդին հրապարակավ շնորհակալություն հայտնելուն ինչպես նաև TED-ի համայնքից նրանց, ովքեր SETI թմի անդամներ են և մեծ օժանդակություն են ցուցաբերել այս ուսումնասիրությունների ընթացքում:

ATA-ն առաջին աստղադիտակն էր, որ պատրաստվել է անհամար քանակի պնակներից և միացվել է համակարգիչների միջոցով: Այն սիլիկոնը նույնքան կարևոր է դարձնում, որքան ալյումինը և մենք կզարգացնենք այն ապագայում` ավելացնելով ալեհավաքները մինչև 350-ի առավել շատ զգայունության ապահովման և վերամշակման հնարավորության նպատակով Մուրի օրենքի օգտագործման համար: Այսօր, ազդակների հայտնաբերման մեր ալգորիթմենրը կարող են հայտնաբերել շատ պարզ ձայնային ալիքներ և աղմուկներ: Եթե շատ ուշադիր դիտենք այստեղ, կտեսնենք Voyager 1 տիեզերանավի ազդակները, որը ամենահեռու օբյեկտն մեր տիեզերքում. 106 անգամ ավելի հեռու, քան արևն է: Եվ այդ երկար տարածության պատճառով, նրա ազդակը շատ թույլ է մեզ հասնում: Այն կարող է դժվար տեսանելի լինել աչքի համար, բայց մեր արդյունավետ ալգորիթմենրի օգտագործմամբ այն հեշտորեն հայտնաբերվում է: Բայց սա շատ սովորական ազդակ է և վաղը մենք ցանկանում ենք ի վիճակի լինել որսալու ավելի բարդ ազդակներ:

Սա շատ լավ տարի է: 2009-ին նշում ենք Գալիլեյի առաջին աստղադիտակի օգտագործման 400 ամյակը, Դարվինի 200 ամյակը, “Տեսակների ծագումը” աշխատության 150 ամյակը, SETI-ի` որպես գիտության 50 ամյակը, SETI-ի ինստիտուտի որպես ոչ առևտրային կազմակերպության հիմնադրման 25 ամյակը և, իհարկե, TED-ի 25 ամյակը: Եվ մյուս ամիս, Քեփլեր Տիեզերանավը բաց կթողնվի և այն կսկսի պատմել մեզ, թե ինչ հաճախականությամբ է SETI-ին ուսումնասիրում մեր Երկրի նման մոլորակներ: 2009-ը, ՄԱԿ-ի որոշման համաձայն, համարվել է Աստղագիտության միջազգային տարի, համընդհանուր փառատոն Երկրի բնակիչներին օգնելու վերահայտնաբերելու մեր տիեզերական ակունքները և մեր տեղը տիեզերքում: Եվ 2009-ին փոփոխությունները եկան Վաշինգտոն խոստումով, որ գիտությունը կդիտարկվի համապատասխան բարձունքի վրա:

Այսպիսով, ի՞նչը կփոխի ամեն ինչ: Սա այս տարի Edge ֆոնդի կողմից բարձրացրած հարցն է, և հարցվածներից չորսը պատասխանել էին “SETI”-ն: Ինչու՞: Մեջբերելով. “Բացի Երկրից գիտակցական կյանքի բացահայտումը արմատախիլ կանի միայնության զգացումը և “միակը ուղեղը” լինելու գաղափարը, որը հետևում է մեր տեսակին ստեղծման օրվանից: Եվ դա ոչ միայն կփոխի ամեն ինչ, այլ կփոխի ամեն ինչ միանգամից”: Եվ եթե դա ճիշտ է, ինչու՞ 151-ից միայն 4-ն այդպես պատասխանեցին: Կարծում եմ, սա գործի անավարտության և ներկայացման խնդիր է, որովհետև մեծ տառերով գրված է. “Խաղի կանոններն փոխող ինչպիսի՞ գաղափարներ և գիտական զարգացումներ եք ակնկալում տեսնել ձեր կյանքի ընթացքում”: Այսպիսով, մենք ունենք իրականացման խնդիր: Մենք կարիք ունենք ավելի մեծ բաժակների և ավելի շատ ձեռքերի այդ ջրում, և միասին աշխատռելով, միգուցե մենք բոլորս մեր կյանքի ընթացքում կարող ենք տեսնել ոչ երկրային առաջին քաղաքակրթության ազդակները:

Սա բերում է ինձ իմ երազանքին: Երազում եմ, որ մենք ավելացնենք մարդկանց հնարավորություններն ամենուր, որպեսզի դառնանք ակտիվ մասնակիցներ տիեզերքի ուսումնասիրման գործընթացում:

Առաջին քայլը պիտի լինի մեկ համընդհանուր ուղեղի հավատաքին միանալը, որպեսզի կառուցենք մի միջավայր, որտեղ կպահպանվեն բոլոր տվյալները, և որտեղ դրանք կարող են հասանելի լինել և օգտագործվել, որտեղ կարող են մշակվել նոր ալգորիթմներ, իսկ հները` դառնալ առավել արդյունավետ: Եվ սա կլինի տեխնոլոգիապես ստեղծագործ մարտահրավեր և սա կբերի այս ծրագրի հետ աշխատող մարդկանց մոտոցումների փոփոխությանը: Բացի այդ մենք ցանկանում ենք որոնման ավտոմատ համակարգը համադրել մարդկային գիտակցության հետ: Մենք ցանկանում ենք օգտագործել մարդու աչքի ճանաչելիության ունակությունը գտնելու առավել թույլ և բարդ ազդակներ, որոնք մեր ներկայիս ալգորիթմերը չունեն:

Եվ, իհարկե, մենք ցանակնում ենք ոգեշնչել և ներգրավել ապագա սերունդներին: Մենք ցանկանում ենք հավաքել այն բոլոր կրթական նյութերը, որ մենք պատրաստել ենք և տրամադրել դրանք ուսանողներին ողջ աշխարհով, այն ուսանողներին, ովքեր չեն կարող գալ և այցելել մեզ այստեղ. Մենք ցանակնում ենք պատմել մեր պատմությունն ավելի լավ, և ներգրավել երիտասարդներին և դրանով իսկ փոխել նրանց հայացքները:

Ներեցեք Սեթ Գոդինին, բայց հազարամյակների ընթացքում մենք տեսել ենք, թե ուր են տանում ցեղային միավորումները: Մենք տեսել ենք, թե ինչ է պատահում, երբ բաժանում ենք առանց այդ էլ փոքր մոլորակը ավելի փոքր կղզիների: Բայց ի վերջո մենք բոլորս էլ պատկանում ենք մի մեծ ցեղի` Երկրաբնակների: Եվ SETI-ին հայելի է, մի հայելի, որտեղ կարող ենք տեսնել ինքներս մեզ արտասովոր տեսանկյունից և կարող է օգնել մեզ նվազեցնել մեր միջև եղած տարբերությունները: Եթե SETI-ն ոչինչ չանի, բացի մարդկանց տեսակետների փոփոխությունից, ապա այն, միևնույն է, կլինի պատմության ամենից նշանակալի ձեռքբերումներից մեկը:

Այսպիսով, 2009-ի սկզբում, հեռատես նախագահը ԱՄՆ-ի Կապիտոլիումի աստիճաններին կանգնած ասաց. “Մենք չենք կարող չհավատալ, որ մի օր կվերանան հին ատելությունները, որ այլևս չեն լինի միջցեղային տարբերություններ, որ, աշխարհի փոքրանալուն զուգահեռ մեր ընդհանուր մարդկությունը պետք է բացահայտի իրեն”: Այսպիսով, ես հուսով եմ աշխատել TEDի համայնքի հետ լսել ձեր գաղափարները, թե ինչպես իրականացնենք մեր երազանքը, և ձեզ հետ համագործակցելով, մոտեցնել այն օրը, երբ այդ հեռատես հայտարարությունը կդառնա իրականություն: