ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

wow: ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՆՇԱՆ ԳԵՆԵՏԻԿ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ

wowcl1977թ-ին օգոստոսի 15-ին Օհայոի համալսարանի “Մեծ ականջ” անվանում կրող ռադիոաստղադիտակի միջոցով արտերկրային բանականության որոնմամբ զբաղվող  SETI  (Search for Extra-Terrestrial Intelligence)  գիտաշխատակից աստղագետ Ջերի էհմանը նկատեց 6 տառերի արտասովոր  փունջ  և համակարգչից տպված թվերը,  72 վայրկյան տևողությամբ այս ազդանշանից անսպասելի հայտնվելուց զարմացած էհմանը թղթի վրա գրիչով գրեց  Wow, սակայն ազդանշանը երբեք չկրկնվեց: 2013թ-ի մայիսին ICARUS գրախոսվող գիտական ամսագրում  Վլադիմիր Շերբակ Ալ ֆարաբի Ղազախստանի ազգային համալսարանից և Աստղակենսաբան Մաքսիմ Մակուկով Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանից հրապարակեցին իրենց գիտական աշխատությունը,   Vladimir I. shCherbak,  Maxim A. Makukov  “The “Wow! signal” of the terrestrial genetic code”        Volume 224, Issue 1, May 2013, Pages 228–242 : Նրանք  հայնաբերել են բանական ազդանշան ներդրված մարդկային  գենետիկ ծածկագրում (ԴՆԹ),  որև մաթեմաթիկական և իմաստաբանական հաղորդագրություն է:   Նրանք այն անվանել են “կենսաբանական SETI”: Երբ հաշվում ենք նուկլոնները յուրաքանչյուր ամինաթթվում և նրանց գումարները հավաքում են ըստ իրենց կոդոնի արտապատկերման, ապա առաջանում է մաթեմատիկական օրինաչափություն:  Ազդանշանի  վերլուծության երեք տարբեր եղանակներ են կիրառվել, յուրաքանչյուր գտնված մաթեմատիկական օրինաչափությունը համատեղելի է ողջ գենետիկ ծածկագրում: golden_record_cover

Ամենապշեցուցիչ  հայտնաբերումը “Եգիպտական եռանկյունի” անվանումը ստացած հավասարումն էր 32 + 42 = 5(9+16=25): Այս  ֆորմուլան էր ուղարկվել Վոյաջեր զոնդով, որպես մեր Բանականության ապացույց: Քանի որ օրինաչափությունները ծածկում են, ողջ գենետիկ ծածկագիրը` վիճակագրորեն այն էական նշանակություն ունի և կրում է բանականության հատուկ առանձնահատկություններ,  ապա պատահականության կամ բնական պրոցեսնների միջոցով առաջացման վարկածը բացառվում է  Շերբակը և Մակուկովը պնդում են, որ ազդանշանը արհեստականորեն ներդրված է մեր ԴՆԹ-ում:

Հատկանշական է, որ Շերբակը և Մակուկովը Intelligent design շարժման անդամներ չեն, սակայն նրանք անկախ հետազոտությամբ հանգել են ԴՆԹ-ի նախագծված լինելու  փաստին: Ավելին, ԴՆԹ-ում  “Բանականության ազդանշանի” կամ ” բանականության ստորագրության”  առկայության` այսինքն ԴՆԹ-ի Բանականության կողմից կառուցված լինելու մասին 2009թ-ին իր Signature in the Cell: DNA and the Evidence for Intelligent Design    գրքում  ներկայացրել  է   Դիսքավերի ինստիտուտից Ստիվեն Ս. Մայերը:

Այս մասին ծավալուն հոդվածները կարդացեք`  ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՋՋՈՒՄ: ՈՐՏԵՂԻ՞Ց Է ԳԱԼԻՍ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ    և  ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԻՆՏԵԼԵԿՏԻ ԱՌԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԴԻՈԱԶԴԱՆՇԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ

Այսպիսով, Շերբակը և Մակուկովը   The “Wow! signal” of the terrestrial genetic code  աշխատության մեջ գրում են. “Քանի որ երկրային կյանքի առաջացման հարցը շատ հեռու է լուծված լինելուց,   վիճակագրորեն ԴՆԹ-ում բանականության “ազդանշանի” առկայությունը կվկայի, որ այն միտումնավոր կերպով տեղադրվել է “ԴՆԹ”-ում Բանականաության կողմից: Մենք ցույց ենք տալիս, որ երկրային ծածկագիրը` ԴՆԹ-ն ունի կատարյալ-ճշգրիտ կարգավորվածության այն բոլոր չափանիշները, որոնք թույլ են տալիս այն դիտելու, որպես ինֆորմացիոն ազդանշան: Ծածկագրի պարզ դասավորվածությունը կարող է բացահայտել նույն սիմվոլային   լեզվի  թվաբանական և ինդեոգրաֆիկական համակազմի օրինաչափություններ, որտեղ թվաբանական միավորները ներկայացված են ամինաթթուների նուկլոններով (պրոտոնների և նեյտրոնների ընդհանուր թիվը): Մինչդեռ կոդոնի հիմքերը ծառայում են, որպես գաղափարագրական (ideographical) միավորներ: Ազդանշանի օրինաչափությունները   ներկայացված են ծածկագրի  տարբեր տրամաբանական դասավորվածություններով դրանով իսկ ավելացնելով ազդանշանի ինֆորմացիոն պարունակությունը և դրա վիճակագրական կարևորությունը: Ծածկագրի դասավորությունները և “ակտիվացման բանալին” առաջացնում են  նուկլոն գումարների ճշգրիտ հավասարություններ, որոնք հետագայում  հանգեցնում են տասնորդական համակարգի արտահայտմանը: Այս տրամաբանական դասավորվածություններից մեկը հետագայում հանգեցնում է գաղափարագրության (ideography) և իմաստաբանական սիմետրիաների: Ծածկագրի բոլոր էլեմենտները` 64 կոդոն, 20 ամնիաթթու    Start  և  Stop  նշանները ներառված են յուրքանչյուր դասավորությունում:

Ի տարբերություն ռադիոազդանշանների, որոնք հայտնաբերվում են ժամանակի ընթացքում և ունեն հաջորդական կառուցվածք ապա գենետիկ ծածկագրում ազդանշանը չունի մուտի կետ: Այնուամենայնիվ, պիկտոգրամների փոխարեն գենետիկ ծածկագրում ազդանշանը բերում է օրինաչափություններ, որոնք կախված չեն նրանց ներկայացման համար   ընտրված տեսանելի սիմվոլներից”:

Այս ճշգրիտ  համակարգված ինչպես նաև ոչ հեշտ հաշվարկվող օրինաչափությունները ավելի շուտ հանդես են գալիս, որպես ճշգրիտ բանականությանն հատուկ առանձնահատկություններ, քան թե պատահական պրոցեսների հետևանք: Այն հիպոթեզը, որ սրանք պատահականության և էվոլյուցիոն պրոցեսների հետ զուգորդման հետևանք են  հերքվում է P-< 10-13  արժեքով:

Այն հիպոթեզը, որ այս օրինաչափությունները հնարավոր է ներկայումս անհայտ բնական պրոցեսների արդյունք են նույն է, թե ասել արդյո՞ք ընդհանրապես հնարավոր է ներդնել ինֆորմացիոն օրինաչափություններ ծածկագրում այնպես, որ նրանք աներկբայորեն մեկնաբանվեն, որպես  “Բանականության ստորագրություն”: Պատասխանը կարծես թե այո  է և մեկ ուղին այդպես անելու այն է, որ օրինաչափությունները կատարվեն վիրտուալ, այլ ոչ թե ակտուալ: Հենց այդ էլ դիտարկվում է ԴՆԹ-ում: Խիստ հավասարակշռությունները և տասնորդական նշագրումները հանդես են գալիս միայն  “ակտիվացման բանալու” կիրառմից հետո: Նուկլոնի արհեստական տեղափոխումը պրոլին ամինաթթվում ստացվում է մաթեմատիկական օրինաչափություններ և այդպես նրանց վիրտուալ դարձնելով: Սա է նաև պատճառը, թե ինչու ենք մենք ավելի շուտ  բնորոշ  նշանագրումը մեկնաբանում, որպես տասնորդականության նշան,  այլ  ոչ  ֆիզիկական անհրաժեշտություն (առաժմ անհայտ), որ թե  նուկլոնի  գումարները լինեն 037-ի   բազմապատիկները: Ընդհանոր առմամբ, Ֆիզիկապես ծածկագրում չկա այդպիսի բազմապատիկություն, իր հերթին թվային  նշագրորեն նախընտրած թվային համակարգի  ինքն իրենով արհեստականության խիստ նշան է: Հարկ  է նշել, որ բոլոր 3 տասնորդական նիշերը` 111, 222, 333, 444, 555, 666, 777, 888, 999  (ինչպես նաև զրոն ) ազդանշանում ներկայացված են գոնե մեկ անգամ, որն նույնպես կանխամտածված բաղադրիչ է իրենց ներկայացնում:

Այնուամենայնիվ հնարավոր է առաջարկվի, թե ամինաթթունների զանգվածները պայմանավորված են բնական ընտրությամբ, որն ծածկագրում բաշխված  կլինի այնպես, որ մոտեցնի զանգվածների հավասարությունը և այդպիսով հանգեցնի նուկլոնի հավասարակշռությանների  հավանական  էպիֆենոմենայի: Սակայն   դժվար պակերացնելի է, թե ինչպես բնական պրոցեսը կարող է ղեկավարել զանգվածի բաշխվածությունը  աբստրակտ ներկայացված ծածկագրում, որտեղ կոդոները տրոհվում  են հիմքերի:  

 Ընդհանուր առմամբ,  ազդանշանը ոչ միայն իրենից ներկայացնում է բանականության հատկանիշներ կրող-նուկլոնների խիստ հավասարությունը, նրանց տարբերակիչ տասնորդական նշանակությունը, տրամաբանական փոխակերպումները ուղեկցվող 0 սիմվոլի և իմաստաբանական համաչափությամբ, այլ նաև  իր վերծանման  մեթոդում կրում է աբստրակտ օպերացիաններ: Մենք գտնում ենք, որ այս բոլորը միասին ցույց են տալիս օրինաչափությունների արհեստական ծագման բնույթը: Բնական ոչ մի պրոցես չի կարող ղեկավարել զանգվածի բաշխվածությունը այնպես, որ առաջացնի հավասարակշռություն:

Այսպիսով,  մեկ ծածկագրում  գեթ մեկ “ազդանշանի” առաջացման  ամբողջական հավանականությունը հարկադրված պայմաններոիմ  պատահականորեն    կազմում է  p1p2p3 = 2.4×10-14   (0.000000000000024):’

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s