ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿՅԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ “ՌՆԹ ԱՇԽԱՐՀ” ՏԵՍՈՒԹՅԱՆԸ

   1980-ականներին հետազոտողներն 1982թ. Թոմաս Չեկը հայտնաբերեց, որ մի շարք ՌՆԹ-ներ ունեն կատալիտիկ ակտիվություն: Այսպիսով 1986թ.-ին առաջ եկավ <<ՌՆԹ Աշխարհ>> տեսությունը, ըստ որի ՌՆԹ-ն եղել է առաջին ինքնավերարտադրվող մոլեկուլը: Ենթադրվում էր, թե ժամանակի ընթացքում ՌՆԹ-ի մոլեկուլները սովորել են բջջաթաղանթներ կազմել և, ի վերջո ՌՆԹ օրգանիզմը առաջ է բերել ԴՆԹ-ին:Սակայն ավելի ուշ պարզվեց, որ այն պայմաներում, որոնք կարող էին գոյություն ունենալ երկրի վրա կյանքի ծագման ժամանակ ՌՆԹ-ի սինթեզը խիստ դժվարությամբ կարող էր տեղի ունենալ; Ավելին, պարզվեց, որ ՌՆԹ-ն պարզպես ունակ չէ վերարտադրման, ինչպես կարծում էին սկզբում:

Այժմ դիտարկեմ 3 մարտահրավերները, որոնք փլուզում են կյանքի ծագման “ՌՆԹ աշխարհ” տեսությունը

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ 1: ՌՆԹ ՄԱՍԵՐԸ ԴԺՎԱՐ ԵՆ ՍԻՆԹԵԶՎՈՒՄ և ՀԵՇՏ ՔԱՅՔԱՅՎՈՒՄ

ՌՆԹ մոլեկուլն բաղկացած է հետևյալ բաղկացուցիչ մասերից, որոնք անհրաժեշտ էին որպեսզի առաջանային վաղ երկրի վրա: Դրանք ներառում են շաքարը հայտնի որպես Ռիբոզ, ֆոսֆատը և 4 ՌՆԹ նուկլեոտիդ հիմքերը (ադենին, ցիտոզին, գունանին և ուրացիլ): Սակայն պարզվում է, որ  այս կարևոր ՌՆԹ-ն կազմավորող մասերը թե սինթեզումը և թե պահպանումը, մասնավորապես ռիբոզը և նուկեոտիդային հիմքերը ապացուցվել է, որ կամ չափազանց դժվար   կամ անհնարին է կատարել   նախակեսաբանական ռեալիստիկ պայմաններում :1

Նուկլեոտիդային հիմքերը քիմիապես շատ փխրուն են, որ թույլ տային կյանքին զարգանալու այն ձևով ինչպես ՌՆԹ տեսության կողմնակիցները պատկերացնում են: Շապիրոն և Միլլերը նշել են, որ ՌՆԹ-ի հիմքերը անկայուն են բարձր ջերմաստիճանային պայմաններում, որն պահաջվում է կյանքի ծագման հայտնի սցենարով: Հիմքերը ենթակա են ապամինացում (ամինային խմբի հեռացում) “deamination” կոչվող քիմիական պրոցեսին, որտեղ նրանք կորցնում են իրենց ամինո խմբերը (NH2):

 Նուկլեիոտիդների քայքայման արագությունը ադենին (A), ուրացիլ (U), գուանին (G) և ցիտոզին (C) համար հստակորեն ցույց է տալիս, որ այս բաղադրիչները 0°C-ից բարձր ջերմաստիանի պայմաններում կայուն չեն երկարաբանական երկար ժամանակի մեջ: Մոտ 100°C ջերմաստիճանային պայմաններում նուկլեինահիմքերի քայքայման և տարալուծման ժամանակը շատ կարճ է: Ադենինը կարող է գոյատևել մինչև 1 տարի, գուանինը 0.8 տարի, ուրացիլը 12 տարի, իսկ ցիտոզինը ընդամենը 19 օր: Այդ պատճառով այս բաղադրիչների սինթեզումից անմիջապես հետո եթե չօգտագործվեն, ապա կյանքի ծագումը մոտ ≈100°C պայմաններում անհավանական է: նույնիսկ 25°C ջերմաստիճանի պայմաններում բաղադրիչների հիդրոլիզի արագությունը շատ արագ է երկարաբանական ժամանակային սանդղակի համեմատ` ադենին և գուանին ≈10,000 տարի, մինչդեռ ցիտոզինը 340 տարի, իսկ 0°C-ում ցիտոզնինի քայքայման տարիքը 17000 տարի է, որն կրկին կարճ ժամանակահատված է երկրաբանական տեսանկյունից:

 Ստենլի Միլերը իր հրապարակած աշխատությունում “The stability of the RNA bases: Implications for the origin of life ” գրում է. “Մենք ցույց տվեցինք, որ նուկլեինահիմքերի Ադենին (A), ուարցիլ (U), գուանին (G), ցիտոզին (C), արագ քայքայման տեմպը 0°C-ից բարձր ջերմաստիճանային պայմաններում մեծ խնդիր կներկայացներ այս ենթադրյալ կարևոր բաղադրիչների երկրի վրա կուտակման համար: Կյանքի ծագման բարձր ջերմաստիճանային պայմանները, որոցում ներառում են այս բաղադրիչները անհավանական է: Այս արդյունքները ընդունելի են կյանքի ծագման ցանկացած տեսության, որում կյանքը սկսում է ինքնավերարտադրվող գենետիկ սիստեմի էվոլյուցիայից” :2

 Նյու Յորքի համալսարանի նախկին պրոֆեսոր քիմիկոս Ռոբերտ Շապիրոն  The prebiotic role of adenine: a critical analysis ասում է. “Ադենինը ենթակա է հիդրոլիզի հետևաբար նրա կուտակումը նախակենսաբանական պայմաններում երկաբանական ժամանակաշրջանի ընթացքում անհավանական է” :3

Ռոբերտ Շապիրոն  “Prebiotic cytosine synthesis: A critical analysis and implications for the origin of lifeնաև ասում է.   “Պարզվում է բավական անհավանական է, որ ցիտոզինը դեր խաղար կյանքի ծագման հարցում: Այն ենթադրությունը թե հիմքերը` ադենին, ցիտոզին, գուանին և ուրացիլը առկա էին վաղ երկրի վրա չեն հաստատում այդ նյութերի քիմիական կազմության մասին առկա հիմնական գիտելիքները: Հետևաբար Շապիրոն եզրակացնում է “փաստերը, որոնք առկա են այս պահին չեն հաստատում այն գաղափարը թե ՌՆԹ-ն կամ այլ ալտերնատիվ ինքնավերարտադրվող մոլեկուլը, որն օգտագործում է առկա ՌՆԹ-ի հիմքերը առկա են եղել կյանքի սկսման ժամանակ” :4   

   Ռիբոզի առաջացումը իրական պայմաններում ապացուցված է, որ էլ ավելի խնդրահարույց է: Ենթադրվում է, որ ռիբոզը կարող էր առաջանալ Ֆորմոզ կոչվող ռեակցիայի միջոցով, սակայն ֆորմոզ ռեակցիան ազոտական նյութերի առկայության դեպքում չի առաջացնի շաքարը: եթե նախակեսաբանական միջավայրը պարունակեր ամինաթթուններ, այն կկանխեր շաքարի առաջացումը, իսկ եթե չի պարունակեր ամինաթթուններ, ապա սպիտակուցների սիզթեզը անհանարին կդարձներ: Այսինքն, ազոտական նյութերի առկայությունը անհրաժեշտ է նուկլեոտիդային հիմքերի առաջացման համար, սակայն այն կանխում է ռիբոզի`շաքարի առաջացումը, մինչդեռ երկուսն էլ թե ռիբոզը և թե նուկլեոտիդային հիմքերը անհրաժեշտ են ՌՆԹ-ի կառուցման համար: Այսպիսով, Շապիրոն  Prebiotic Ribose Synthesis եզրակացնում է “Փաստերը, որ այժմ առկա են չի հաստատում ռիբոզի առակայությունը նախակենսաբանական երկրի վրա, գուցե բացի շատ կարճ ժամանակից և ցածր կոնցենտացիայով, որպես խառնուրդի մի մաս և այնպիսի պայամաններում, որն անհամապատասխան է նուկեոտիդներ սինթեզի համար” :5 

   Նույնիսկ եթե ռիբոզը առաջանար, ապա այն անկայուն է ռելիստական պայմաններում, այն քայքայվում է շատ արագ 100°C ջերմաստիճանի պայմաններում կարող է գոյատևել 44 տարի: Այս արդյունքները առաջարկում են, որ գենետիկ նյութի հիմքը չէր կարող պարունակել ռիբոս կամ այլ շաքարներ իրենց անկայունության պատճառով :6  

     New Scientist ամսագրում “First life: The search for the first replicator”  ասվում է. “Թվում է թե չկա որևէ ճանապարհ միավորել միացությունները առանց սպեցիֆիկ էնզիմների..գրեթե անհնար է շաքարը միավորել հիմքին և նույնիսկ երբ դա պատահի, միավորված մոլեկուլը արագորեն կտարալուծվի”:

    Ավելին, շատ դեպքերում ռեակցիաները, ինչպիսիք են ֆորմոզ ռակցիան, որն առաջացնում է ցանկալի կողմնակի նյութեր ինչպիսին ռիբոզը նաև առաջացնում են շատ անցանկալի կողմնակի քիմիական նյութեր, եթե քիմիկոսը ակտիվորեն չմիջամտի, ապա նույն ռեակցիայի ցանկալի և անցանկալի քիմիական նյութերը կփոխազդեն միմիանց և կփոխեն ցանկալի նյութերի կառուցվածքը, այնպես, որ այն կկանխի կյանքի ծագումը :7

    2009թ-ին Science ամսագրում  ” EVOLUTIONARY ROOTS. On the Origin of Life on Earth”  ասվում է. “Տարիների ընթացքում հետազոտողները անօգուտ փորձել են սինթեզել ՌՆԹ-ն առաջացնելով շաքար և հիմքերը և միացնելով նրանց և հետո ավելացնել ֆոսֆատը “Դա պարզապես չի աշխատում””:8

ՌՆԹ մոլեկուլի մասերի սինթեզումը ռեալիստական պայմաններում ապացուցված է խիստ դժվար իրագործելի:

   Բրիտանացի քիմիկոս   1997թ-ին Լեսլի Օրգելը “The Origin of Life on Earth” ասում է. “Նուկլեոտիդների սինթեզումը և ՌՆԹ ինքնավերարտադրվող մոլեկուլի վերածման երկրի նախակեսնաբանական պայմաններում ապացուցվել է խիստ դժվարի իրագործելի” :9 Իսկ 2004-ին հրատարակված իր գիտական աշխատությունում քիմիկոս Լեսլի Օրգելը (Orgel, L. E. “Prebiotic Chemistry and the Origin of the RNA World“. Critical Reviews in Biochemistry and Molecular Biology (2004) 39 (2): 99–123) ասում է. “Այս նուկլոտիդների սինթեզի հետազոտության անխուսափելի եզրակացությունը այն է, որ ներկայումս նուկլեոտիդներից յուրաքանչյուրի ամբողջական սինթեզի որևէ համոզիչ բացատրություն չկա…Նուկլեոտիդների նախակենսաբանական սինզեզումը չի կարող ձեռք բերվել օգտագործելով Քիմիայի այսօրվա գիտելիքները”

    Ջերալդ Ջոյսը 1989թ-ին  Did Life Really Start Out in an RNA World?” գրում է. “Փաստը այն է, որ ՌՆԹ աշխարհը տեսությունը ձախողում է իր իրատեսական լինելու թեստը: Ոչ ոք դեռ չի հասկացել որտեղից է ՌՆԹ-ն առաջացել, որն շատ բարդ մոլեկուլ է և բավական դժվար է սինթեզվում փորձանոթում: Ինչպես այն կարող էր կազմավորվել 4 միլիարդ տարի առաջ ինքնաբարաբար երբ երկրի վրա չկար ոչինչ: Ավելին ոչ ոք դեռ չի առաջարկել որևէ իրատեսական ճանապարհ, որն կարող էր լաբորատորիայից դուրս կազմավորեր ցիտոզին և ուրացիլ հիմքերը: Այսպիսով ամենախելամիտ ենթադրությունը այն է, որ կյանքը չի սկսվել ՌՆԹ-ից” :10

   1996թ-ին New Scientist ամսագրում   Let There Be Life   ասվում է. “Ինչպե՞ս ՌՆԹ-ն ինքնավերարտադրվող կամ առանց ինքնավերարտադրման առաջացավ: ՌնԹ բաղադրիչներից երկուսը` Ցիտոզինը և ուրացիլը շատ դժվար է սինթեզել այն պայմաներում, որ գերիշում էր նորաստեղծ երկրի վրա 4 մլրդ տարի առաջ”:11

1996թ-ի ՆԱՍԱ-ի Աստղակենսաբանության տարեկան հաշվետվությունում ասվում է “Ենթադրվում էր, որ նախակենսաբանական ժամանակում ՌՆԹ երկակի դեր էր տանում, թե որպես գենետիկ մատերիալ և թե որպես կատալիտիկ մոլեկուլ “ՌՆԹ աշխարհ”: Այնուամենայիվ այս ահավորը կոնցեպտը ընդհարվում է կարևոր դժվարությունների: ՌՆԹ-ն քիմապես խփրուն է և դժվար է սինթեզվում: ՌՆԹ- հայտնի կատալիտիկ ունակությունների շարքը շատ նեղ է” :12

   2009թ-ին Մանչեստր համալսարանի գիտնականները հայտարարեցին, որ իրենց լաբորատորիայում կարողացել են սինթեզել որոշ նուկլեոտիդներ Matthew W. Powner, Béatrice Gerland1 & John D. Sutherland “Synthesis of activated pyrimidine ribonucleotides in prebiotically plausible conditions” Nature 459, 239-242 (14 May 2009) Մասնավորպես պիրոմիդին (Ցիտոզին և ուրացիլ): Սակայն  Nature      ամսագրում Նյու Յորքի համալսարանի նախկին պրոֆեսոր քիմիկոս Ռոբերտ Շապիրոն մեկնաբանում է. “Նմանատիպ հետազոտությունների թերությունը քիմիայի մեջ չէ, այլ այն տրամաբանության, որ հետազոտողների կողմից ղեկավարվող հետազոտությունը ժամանակակից լաբորատորիայում կարող էին առկա լինել վաղ երկրի վրա: Իսկ   The New York Times-ում նշեց, որ նրանց “բաղադրատոմսը” բացարձակապես չի համապատասխանում իր կողմից սա այն պահանջներին, որոնց բավարարելով` կհաջողվեր հաղթանակած մտնել ՌՆԹ-ի աշխարհ”:

2011թ-ի Scientific American ամսագրի բլոգում Ջոն Հորգանը գրում է. “ՌՆԹ աշխարհ տեսությունը մնում է խնդրահարույց: ՌՆԹ-ն և նրա բաղադրիչները դժվար է սինթեզել լաբորատոր լավագույն պայմաններում: էլ չասաց նախակենսաբանական պայմանների մասին: Նույնիսկ եթե ՌՆԹ հայտնվեր բնականորեն հավանականությունը, որ դա կպատահեր ճշգրիտ հաջորդականությամբ թվում է քիչ” :13  

    Միկրոկենսաբանության Պրոֆեսոր Գարի Օլսենը (Gary J. Olsen) ասում է. “Չնայած «ՌՆԹ աշխարհ” տեսությունը տեղ է զբաղեցնում շատ դասագրքերում, այն ընդամենը ենթադրությունների վրա հիմնված լավատեսություն է”:14              

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ 2: ՌԻԲՈԶԻՄՆԵՐԸ  ԷՆԶԻՄՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐ ՓՈԽԱՐԵՆԻՉՆԵՐ ՉԵՆ

   ՌՆԹ աշխարհ տեսությունը ընդհարվում է մեկ այլ մեծխնդրի այն է, որ բնականորեն առաջացած ՌՆԹ մոլեկուլները   սպեցիֆիկ էնզիմային սպիտակուցների հատկություններց շատ քիչ են, որ կրում են: Մինչ այժմ գիտնականները ցույց են տվել ռիբոզիմները  կարող են իրականացնել շատ քիչ գործողություն հազորավոր այն գործողություններից, որ իրակացնում են ժամանակակից սպիտակուցները: Այս պատճառով սպիտակուցները փոխարինելով  կատալիտիկ ՌՆԹ-ներով քիմիական էվոլյուցիայի վաղ փուլերում խիստ խնդրահարույց է:   

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ 3: ՌՆԹ ԱՇԽԱՐՀ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԲԱՑԱՏՐՈՒՄ ԳԵՆԵՏԻԿ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԾԱԳՈՒՄԸ

      ՌՆԹ աշխարհ տեսությունը չի լուծում կենսաբանական ինֆորմացիայի առեղծվածը: ՌՆԹ աշխարհ տեսությունը առաջարկվել է ոչ թե կենսաբանական ինֆորմացիայի ծագման բացատրություն, այլ որպես նուկլեինաթթուների և սպիտակուցների միմիանցից անկախ ծագման բացատրություն: նույնիսկ եթե ռիբոզիմների համակարգը առաջացել էր ՌՆԹ ինքավերարտադրվող մոլեկուլից, ապա այդ մոլեկուլների համակարգը կպահանջեր հարուստ ինֆորմացիոն կաղապարներ (templates) սպեցիֆիկ սպիտակուցները կառուցելու համար: ՌՆԹ աշխարհ տեսության կողմնակիցները անորոշ պատահականությանը դիմելուց այն կողմ ինֆորմացիայի ծագման բացատրություն չեն տալիս, սա լրջագույն մարտահրավեր է ՌՆԹ աշխարհ տեսությանը, ավելին տեսությունը բախվում է էլ ավելի հիմնական ինֆորմացիոն խնդրին այն է ինքը առաջին ինքավերարտադրվող ՌՆԹ մոլեկուլին անհարժեշտ կլիներ լինել պսիցիֆիկ հաջորդականությամբ որպեսզի իրականացնի ինքնավերարտադրումը, որն նախապայման է բնական ընտրության և ցանկացած այլ էվոլյուցիայի :16

    Ամերիկացի քիմիկոս Պրոֆեսոր Ռոբերտ Շապիրոն (Robert Shapiro) 2007թ. հոկտեմբերին Scientific American պարբերականում հրապարակված   “A Simpler Origin for Life”  հոդվածում ասում է. <<ՌՆԹ-ի կազմավորումը չի հակասում ֆիզիկայի օրենքներին, բայց նման դեպքի հավանականությունը ձգտում է զրոյի>> :17

   Այլ խոսքով ասած, ՌՆԹ հիմքերի ոչ թե ցանկացած հաջորդականությունn ունակ կլինի ինքնավերարտադրման, այլ փորձարական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՌՆԹ մոլեկուլները իրենք իրենց վերարտադրելու ունակությամբ, եթե նրան գոյություն ունեն ընդհանրապես, խիստ հազվադեպ են հնարավոր ՌՆԹ հիմքերի հաջորդականությունների միջև, չնայած դեռ ոչ ոք չի առաջացրել ամբողջովին ինքնավերարտադրվող ՌՆԹ մոլեկուլ :18  

    Միայն Պատահականությունը չի լուծում ՌՆԹ-ի ինֆորմացիոն խնդիրը: 100 հիմքով ՌՆԹ մոլեկուլը համապատասխանում է    4100 (կամ   1060 ) հնարավորությունների տարածության ծավալին, իսկ 200 հիմքով ՌՆԹ մոլեկուլը հապատասխանում է 4200 (կամ  10120 ) հնարավորություններին: Սա ցույց է տալիս, որ ՌՆԹ հաջորդականության շարքում ֆունկցիոնալ ռիբոզիմների հազվադեպությունը ինքնավերարտադրվող ՌՆԹ հաջորդականության առաջանացող պատահականությամբ չափազանց փոքր է: Օրգելը և Ջոյսը հաշվարկել են, որ Նման երկու լրացուցիչ բավարար երկարությամբ ՌՆԹ մոլեկուլներ գտնելու խելամիտ հավանականությունը, որն կկատարի կատալիտիկ ֆունկցիան, կպահաջեր ՌՆԹ մոլեկուլների 1048  ՌՆԹ գրադրան :19

    Բնական ընտրությունը չի նվազեցնում հավանականությունը կամ օգնում բացատրելու անհարժեշտ ինքնավերարտադրման առաջացումը, քանի որ բնական ընտրությունը ապահվում է միայն ինքնավերարտադրումից հետո: Ինչպես Օրգելը և Ջոյսը բացատրում են “Առանց էվոլյուցիայի պարզվում է անհավանական է, որ ինքնավերարտադրվող ռիբոզիմը կարող էր առաջանալ, սակայն առանց ինքավերարտադրման ինչ-որ ձևի առաջին ինքնավերարտադրվող ռիբոզիմի էվոլյուցիոն փնտրտուք կատարելու որևէ ճանապարհ չկա” :20

             Դիսքավերի ինստիտուտի տնօրեն Ստիվեն Մայերը գրում է. “ինֆորմացիոն հագեցած համակարգերի հետ մեր փորձը ցույց է տալիս, որ այդպիսի համակարգերը մշտապես առաջանում են բանական աղբյուրից, բայց ոչ պատահականությամբ կամ անհրաժեշտությամբ: Գիտության տարբեր բնագավառների ուսումնասիրությունները մեր ժամանակներում ընդունում են Բանականության և ինֆորմացիայի փոխկապակցվածությունը և կատարում են համապատասխան եզրահանգումներ: Արտերկրյա քաղաքակրթությունների որոնմամբ զբաղվող ծարագիրը` SETI-ին ընդունում է, որ ինֆորմացիայի առկայությունը տեղակայված էլեկտրոմագնիսական ազդանշանում կվկայեր բանական աղբյուրի գոյության մասին: ԴՆԹ-ում “ինֆորմացիոն պարունակությունը” ենթադրում է իրեն նախորդող բանական պատճառ, քանի որ “Բարձր ինֆորմացիոն պարունակությունը” հանդիսանում է Բանականության տարբերիչ նշանը (ստորագրություն): Իսկապես, բոլոր դեպքերում, որտեղ մենք գիտենք “Բարձր ինֆորմացիոն պարունակության” ծագումնաբանության մասին: փորձը մեզ ցույց է տվել, որ բանական գործունեությունն է դերակատարում ունեցել: Եթե ինչպես ասել է Բիլ Գեյթսը “ԴՆԹ-ն նման է ծրագրային ապահովման, բայց ավելի բարդ է նրանից”, այդ դեպքում իմաստ ունի տրամաբանական եզրակացություն կատարել, որ ԴՆԹ-ն նույնպես ունի բանական պատճառ”:

    2004թ-ի օգոստոսին Proceedings of the Biological Society of Washington գիտական ամսագրում Ստիվեն Մայերը (Stephen C. Meyer) հրապարակել է մի հոդված` <<The origin of biological information and the higher taxonomic categories>>, որում եզրակացվում է հետևյալը` “Հիմնվելով Պատճառահետևանքային կապի որպես տարբեր վարկածների բացատրության փորձի վրա առաջարկվում է նպատակային կամ “Բանական Նախագիծը” (Intelligent design), որպես համարժեք պատճառ – և միգուցե ամենահամարժեք պատճառ- բացատրելու բարդ ինֆորմացիայի ծագումը, որն անհարաժեշտ է կառուցելու քեմբիրյան ժամանակահատվածի կենդանիների և նրանց ներկայացրած նոր ձևերի համար”

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Robert Shapiro “Prebiotic cytosine synthesis: A critical analysis and implications for the origin of life” PNAS April 13, 1999 vol. 96 no. 8 4396-4401

MM Waldrop “Did life really start out in an RNA world?” Science 8 December 1989: Vol. 246 no. 4935 pp. 1248-1249

2. Matthew Levy and Stanley L. Miller “ The stability of the RNA bases: Implications for the origin of life” PNAS July 7, 1998 vol. 95 no. 14 7933-7938

3. Robert Shapiro “The prebiotic role of adenine: a critical analysis” Origins of life and evolution of the biosphere 1995 Jun;25(1-3):83-98.

4.  Robert Shapiro “ Prebiotic cytosine synthesis: A critical analysis and implications for the origin of life” PNAS April 13, 1999 vol. 96 no. 8 4396-4401

5.   Robert ShapiroPrebiotic Ribose Synthesis ” Origins of Life 18 (1988): 71-85 71

6.  Rosa Larralde, Michael P. Robertson, and Stanley L. Miller, ” Rates of decomposition of ribose and other sugars: Implications for chemical evolution” Proc. Natl. Acad. Sci. USA 92 (1995): 8158-8160

7. Signature in the Cell DNA and the Evidence for Intelligent Design by Stephen C. Meyer chapter 14 “The RNA World”

8. “On the Origin of Life on Earth    On the Origin of Life on Earth”  Science 9 January 2009: Vol. 323 no. 5911 pp. 198-199

9. “The Origin of Life on Earth” by Leslie E. Orgel 1997

http://www.eddieting.com/eng/originoflife/orgel.html

10. Gerald F. Joyce “  Did Life Really Start Out in an RNA World?  ” p 1248-1249 v 246, Science, 8 December 1989.

11. Phil Cohen, “Let There Be Life”: New Scientist (06 July 1996)

12. ” Astrobiology Workshop Final Report”    NASA Ames Research Center December 1996

13. http://blogs.scientificamerican.com/cross-check/2011/02/28/pssst-dont-tell-the-creationists-but-scientists-dont-have-a-clue-how-life-began/ John Horgan | February 28, 2011

14. Phil Cohen, “Let There Be Life,” New Scientist (06 July 1996) — “RNA chauvinism dominates the textbooks,” says Gary Olsen, Woese’s colleague at the University of Illinois. And that’s a mistake, he warns, because the RNA world “as a theory it is only partly proven. The rest is speculative optimism.”

15. Signature in the Cell DNA and the Evidence for Intelligent Design by Stephen C. Meyer chapter 14  “The RNA World”

16. Signature in the Cell DNA and the Evidence for Intelligent Design by Stephen C. Meyer chapter 14 “The RNA World”

17.  Robert Shapiro,  ” A Simpler Origin for Life”   Scientific American, № 10, June 2007; pages 24-31

18. Lincoln and Joyce, “Self-Sustained Replication of an RNA Enzyme,” 1–6. Hayden, “A Never-Ending Dance of RNA: The Recreation of Life’s Origins Comes a Self-Catalysing Step Closer.”

19. Joyce and Orgel, “Prospects for Understanding the Origin of the RNA World,”

20. Joyce and Orgel, “Prospects for Understanding the Origin of the RNA World,” 35.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s