ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ԿՅԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ “ՌՆԹ-ԱՇԽԱՐՀ” ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՎԵԼ Է

    Երկրի վրա կյանքի առաջացման խնդիրը անխուսափլիորեն առնչվում է գենետիկ ինֆորմացիայի պատճենավորման խնդրի հետ: Մոլեկուլային “պատճենահանող մեքենաների” ծագման մասին վեճերը չեն դադարում կենսաբանների միջև:

  Սպիտակուցները իրենցից ներկայացնում են խիստ որոշակի ամենինաթթունների հաջորդականություն և այդ հաջորդականության մասին ինֆորմացիան գտնվում է ԴՆԹ-ում, հետևաբար սպիտակուցները չեն կարող առաջանալ առանց ԴՆԹ-ի, սակայն ԴՆԹ-ի առաջացման համար անհրաժեշտ է սպիտակուցների և ՌՆԹ-ի մասնակցությունը, ստացվում է փակ շրջան, որն նման է “հավի և ձվի” երկընտրանքին` առաջինը առաջացել սպիտակուցը թե՞ ԴՆԹ-ն: երբ 1982թ. Թոմաս Չեկը հայտնաբերեց, որ մի շարք ՌՆԹ-ներ ունեն կատալիտիկ ակտիվություն, իսկ այդ ակտիվությամբ օժտված ՌՆԹ-ները անվանվեցին Ռիբոզիմներ թվաց թե Ռիբոզիմները պատասխանում են “հավ կամ ձու” խնդրին և այդ փակ շջանից դուրս գալու նպատակով 1986թ-ին Nature ամսագրում` ( Origin of life: The RNA world ), առաջին անգամ առաջարկվեց ՌՆԹ-աշխարհ տեսությունը, որն վերջին 25 տարվա ընթացքում մեծ աջակցություն ստացավ բազմաթիվ գիտնականնների կողմից: Ըստ ՌՆԹ-աշխարհ տեսության մոլեկուլյար էվոլյուցիայի առաջին փուլերում հիմանական դեր էին խաղում ոչ թե սպիտակուցները, այլ ՌՆԹ-ն, որն ենթադրվում էր, որ եղել է առաջին ինքնավերարտադրվող մոլեկուլը, իսկ սպիտակուցները և ԴՆԹ-ն առաջացել են ավելի ուշ:

Պրոֆեսոր Գուստավո Կաետանո-Անոլլես (Gustavo Caetano-Anollés)

 Ամենահզոր հակափաստարկը ընդդեմ այս տեսության առաջակել են ԱՄՆ-ի Իլինոիս նահանգի  հետազոտողները PLoS ONE-ում հրատարակված աշխատությամն մեջ`   Harish A, Caetano-Anollés G (March 12,  2012) “Ribosomal History Reveals Origins of Modern Protein Synthesis ”. PLoS ONE   PLoS ONE 7(3)

 Նոր հետզաոտության ղեկավար  (University of Illinois crop sciences) և (Institute for Genomic Biology)   Պրոֆեսոր Կաետանո-Անոլլեսը (Gustavo Caetano-Anollés)    և նրա ասպիրանտ  Աջիդ Հարիշը (Ajith Harish) ռիբոսոմային սպիտակուցները և ռիբոսոմային ՌՆԹ-նենթարկելովմոլեկուլյար անալիզի, ինչպես նաև  վերլուծելով  ռիբոսոմային ՌՆԹ-ի թերմոդինամիկ  հատկությունները, որի հիման վրա և կազմվել է գրաֆիկներ, որոնք ներկայացնում են ռիբոսոմային ՌՆԹ-ի և սպիտակուցների էվոլյուցիան: արդյունքում պարզվել է, որ սպիտակուցները իրենց հնությամբ չեն զիճում ՌՆԹ-ին:

 Այս նոր բացահայտումը մարտահրավեր է նետում ՌՆԹ-աշխարհ տեսությանը: ես համոզված եմ, որ ՌՆԹ-աշխարհ տեսությունը ճիշտ  չէ”-ասում է  Պրոֆեսոր Կաետանո-Անոլլեսը հավելելով. “Նուկլեինաթթունների աշխարհը չէր կարող գոյություն ունենալ եթե կապված չլիներ սպիտակուցներին”

ՌՆԹ-ի  (ձախից) և սպիտակուցների (աջից ռիբոսոմային ՌՆԹ-ի հետ միասին) էվոլյուցիան


ՌՆԹ-ի (ձախից) և սպիտակուցների (աջից ռիբոսոմային ՌՆԹ-ի հետ միասին) էվոլյուցիան

 Սպիտակուցների սինթեզը իրականացվում է ռիբոսոմների միջոցով, որոնք կազմված են ՌՆԹ-ի մի քանի մոլեկուլներից, որոնց հետ կապված են մինչև 80 սպիտակուցային մոլեկուլներ: “ՌՆԹ-ն չի կարող իրականացնել սպիտակուցների սինթեզի մոլեկուլյար ֆունկցիան, որն անհրաժեշտ է  բջջի համար”-ասում է Պրոֆեսոր Կաետանո-Անոլլեսը  (Caetano-Anollés): Ըստ Պրոֆեսոր Կաետանո-Անոլլեսի  ՌՆԹ աշխարհի կողմնակիցները  ռիբոսոմի էվոլյուցիոն ծագման մասին ենթադրություն են անում առանց պատշաճ գիտական աջակցության: 

 Ըստ  Պրոֆեսոր Կաետանո-Անոլլեսի “սա խստորեն առաջարկում է այն միտքը, որ սպիտակուցները առաջացել են ավելի վաղ քան ռիբոսոմային ՌՆԹ-ն ներգրավել էր օգնելու նրանց կազմավորման համար, նաև այն, որ մինչ Ռիբոսոմային ՌՆԹ-ն  դեր է խաղացել   սպիտակուցնի սինթեզի գործում, նրանք նաև ներգրաված էին այլ առաջադրանքներ կատարելու մեջ”

 “Սա գլուխկոտրուկի հիմնական մասն է”-ասում է Պրոֆեսոր Կաետանո-Անոլլեսի  հավելելով, որ “Եթե ռիբոսոմային սպիտակուցների և ՌՆԹ-ի էվոլյուցիոն զարգացումը, ինչպես նաև նրանց միջև փոխազդեցությունը ընթանար աստիճանաբար, քայլ առ քայլ, ապա ռիբոսոմը չի կարող լինել ՌՆԹ աշխարհի արտադրանք: Փոխարենը այն պետք է ռիբոնուկլեինասպիտակուցային աշխարհի արտադրանք լինի: Ըստ էության բջջային մեքենանների կառույցի հիմնական մասերը միշտ նույն են եղել կյանքի սկզբից մինչև ներկան`դա զարգացող և փոխազդող սպիտակուցներ և ՌՆԹ մոլեկուլներ են”

Աղբյուրները`

Study of ribosome evolution challenges RNA world hypothesis  (www.illinois.edu)

Study of ribosome evolution challenges ‘RNA World’ hypothesis (www. phys.org)

Early Evolution of Life: Study of Ribosome Evolution Challenges ‘RNA World’ Hypothesis   (www.sciencedaily.com)

Исследование эволюции рибосом бросает вызов гипотезе о «РНК-мире   (www.lifesciencestoday.ru)

Происхождение жизни: белки против «мира РНК»

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s