The American Spectator:Intelligent Design
Ամերիկյան հեղինակավոր The American Spectator ամսագիրը մայիս ամսի համարում անրադարձել է “Բանական նախագիծ” գիտական տեսությանը, որը կներկայացվի որոշ կրճատումներով:
Ամսագրի խմբագիր Թոմ Բեթելը գրում է <<Դիսքավերի ինստիտուտի տնօրեն Ստիվեն Մայերը իր խոսքում հարցնելով թե ինչպե՞ս է առաջին կյանքը առաջացել գոյություն ունեցած քիմիական նյութերից շեշտեց կենսաբանական ինֆորմացիայի կոնցեպտը, որը զետեղված է ԴՆԹ-ում: Մտածեք, սա որպես ծրագրային ծածկագրի նմանակ: Ծրագրերը պարունակում են հրահանգներ, որոնք ղեկավարում են համակարգիչը տարբեր ֆունկցիաններ կատարելու համար: Նմանապես, ԴՆԹ-ն պարունակում է հրահանգներ փոքրիկ մեքենաների հավաքման համար, որոնք անվանվում են սպիտակուցներ, որոնք էլ իրենց հերթին իրականացնում են յուրաքանչյուր կեսնական ֆունկցաները բջջում: 19-րդ դարում բջիջը համարվում էր պարզ: Չարլզ Դարվինը և իր ժամանակակիցները որևէ աղբյուր չունեին իմանալու թե որքան բարդ է այն: Այսօր այն համեմատվում է բարձր տեխնոլոգիական գործարանի հետ (Բացի այդ այն շատ ավելի բարդ է, քան գործարանները, քանի որ գործարանները չեն կարող իրենք իրենց կրկնօրինակվել):
Այսպիսով, ինչպես հայտնվեց ինֆորմացիան ԴՆԹ-ում սկզբից: Առանց դրա առաջին բջիջը չէր կազմավորվի և կյանքը չէր սկսվի:Նուկլիոիդային հիմքերը ԴՆԹ-ի երկպարույրի երկայնքով սիմվոլները գենետիկ տեքստում ուղղորդում է բջջի մոլեկուլյար մեխանիմները, որպեսզի կապակցի սպեցիֆիկ ամինաթթուն սպիտակուցի: Եթե հաջորդականությունը ճիշտ չէ դասավորված, ապա սպիտակուցը չի հավաքվի: Վաթսոնը և Կրիկը նկարագրեցին ԴՆԹ-ի երկակի պարույրի կառուցվածքը, բայց դեռ ոչ ոք չի բացատրել ինֆորմացիայի ծագումը, որն պարունակում է այն: “Այնպես, որ սա մեծ խոչընդոտ է կյանքի առաջացման էվոլյուցիոն բացատրության համար”-ասում է Ստիվեն Մայերը:
Այնպես, ինչպես համակարգչային ծրագիրը առաջացնում է ծրագրավորողները, այդպես էլ ֆունկցիոնալ ինֆորմացիան առաջացնում է Բանականությունը, միտքը: Բանականությունը, կամ գիտակից գործութեությունը միակ հայտնի պատճառն է այդպիսի սսպեցիֆիկ հաջորդականության կամ ինֆորմացիոն հագեցած ծածկագիրի, որը մենք տեսնում ենք կենսաբանությունում: Մենք եզրակացնում ենք, որ կենսաբանական ինֆորմացիայի հիմնական ծագման պատճառը բանական գործոնն է, կամ բանական գործոններ են: Մնացած բոլոր առաջարկված բացատրությունները ձախողվել են:
Ոմանք կարծում են, որ բնական ընտրությունը կարող է դերը կատարել այս գործում, սակայն Ստիվեն Մայերը ասաց, որ պրոցեսները ինչպիսիք են բնական ընտրությունը չեն կարող տեղի ունենալ, քանի դեռ կյանքը սկսված չէ և քանի դեռ մենք չունենք ինքնավերարտադրվող բջիջ, ապա բնական ընտրությունը չի կարող որևէ դեր կատարել: Այսպիսով, այն ոչինչ չի կատարում որպեսզի բացատրի թե ինչպե՞ս է կյանքը առաջացել անկենդան նյութերից:
Մայերը նաև պնդեց, որ կենսաբանական էվոլյուցիոն տեսությունը, որը “փորձ է կատարում բացատրելու թե ինչպես է կյանքի նոր ձևերը առաջացել ավելի վաղ գոյություն ունեցող պարազ ձևերից” բախվում է ահռելի դժվարությունների, մասնավորապես ժամանակակից դարվինյան տեսությունը` Ներոդարվինիզմը նույնպես ունի ինֆորմացիոն խնդիր:
Նա նաև հիշատակեց Քեմբիրյան Պայթյունը` կենդանական տեսակների մեծ մասի երկրաբանորեն հանակարծակի առաջացումը: Սա տպավորիչ իրադարձություն է կյանքի պատմության մեջ: Կենդանիները մարմնի նոր կազմվածքով` հոդվածոտանիններ, քորդավորներ և այլն հանկարծակի հայտնվեցին մոտ 530 միլիոն տարի առաջ:
Այսպիսով, հարց է առաջանում ի՞նչ է անհրաժեշտ վերցնել, որպեսզի կառուցվի այդ կենդանիների մարմնի նոր կազմվածքները: Դուք կարիք կունենաք հրահանգների մի մեծ շարք միայն մարմնի մի մասի համար: Տրոլիբիտները ունեին աչքի ֆոկուսացնող լինզաների միացություն “Յուրաքանչյուր նոր բջիջ յուրաքանչյուր հյուսվածքի համար հատկաված էր սպիտակուցներ, իսկ սպիտակուցներին իրենց հերթին անհրաժեշտ է հրահանգներ, որպեսզի կառուցվի”- ասաց Մայերը:
Խնդիրը համեմատելի է մի մեծ թվերի զուգորդություն ունեցող կողպեքի բացելու հետ: Նա հանդիսատեսին խնդրեց պատկերացնել 10 թվագրված սկավառակով և յուրաքանչյուր սկավառակը 10-ը թվանիշով մի կողպեք: Այսպիսի կողպեքը կունենա 10 միլիարդ հնարավորություն, որից միայն մեկը կաշխատի, սակայն սպիտակուցային այբուբենը ունի 20 հնարավորություն յուրքանչյուր կողմում և միջինում սպիտակուցի շղթան ունի 300 ամինաթթու: Մայերի կոլեգան` Դուգլաս էքսը Քեմբրիջի համալսարանի նախկին գիտաշխատող և այժմ Ամն-ի Սիեթելի կենսաբանական ինտիտուտի գիտաշխատողը գտավ, որ 150 ամինաթթվից կազմված սպիտակուցի ֆունկցիոնալ հարաբերկցությունը բոլոր հնարավոր հաջորդականություններին անհավանականորեն փոքր է` 1:1074: “Սա նույնիսկ հեռակաորեն իրատեսական չէ, որ մուտացիանները և բնական ընտրությունը կարող էին առաջացնել գեթ մեկ ֆունկցիոնալ սպիտակուց ողջ երկրի կյանքի պատմության ընթացքում”-ասաց Մայերը:
Միջազգայնորեն Intelligent Design-ը աճում է: Լոնդոնում առկա է Intelligent Design-ի նոր մասնճյուղը, որի ներկյացուցիչը Նորման նեվինն է (Norman Nevin), որը Մեծ Բրիտանիայի առաջատար գենետիկներից մեկն է: “ԱՄՆ-ի առաջատար կենսաբանները, ներառյալ էվոլյուցիոն կենսաբանները ասում են, որ իրենք կարիք ունեն նոր էվոլյուցիոն տեսության” –ասաց Մայերը: Շատերը ավելի ու ավելի են քննադատում դարվինիզմը, նույնիսկ եթե նրանք չեն ընդունում “ID” նրանցից մեկը բջջային կենսաբան Ջեյմս Շապիրոն (James Shapiro) է Չիկագոյի համալսարանից:
Շատ պատճառներ կան մտածելու, որ Intelligent Design գիտական տեսություն է, որոնց մեջ նրա ընդունակությունը կանխատեսումներ կատարել, որոնք կհակադրվեն Դարվինյան կախատեսումներին: Ահա դրացից մեկը անրադառնում է այն հարցին թե արդյոք ԴՆԹ-ի մեծ մասը “խարամ” է, այսինքն էվոլյուցիոն պատմության ընթացքում պատահականորեն կուտակված փորձեր և սխալներ, քանի որ այն թվում է թե առանց ֆունկիցիայի է: պաշտոնապես գիտությունը մի քանի տարի առաջ հայտարարաեց, որ ԴՆԹ-ի 98%-ը խարամ է, սակայն եթե այն նախագծված է, ապա մենք չպետք է նման բանի սպասեինք: Այժմ ավելու ու ավելի ԴՆԹ-ն պարզվում է ֆունկցիոնալ է և ընդհանրապես խարամ չէ:
Ինչպես ինձ թվում է պաշտոնական գիտությունը ցանկանում է ասել, որ ամեն ինչ, որ մենք տեսնում ենք աշխարհում կարող է բացատրվել առանց Աստծուն հղում կատարելու: Դարվինիզմը ճնշող մեծամասնությամբ աթեիստական պրոյեկտ է և եղել է այդպիսին սկզբից: Ահա թե ինչու ցանկացած գիտական հակադրություն այդ օրակարգին զայրույթ է առաջացնում>>:
Աղբյուրը` The American Spectator
Թողնել պատասխան