ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ և ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: ԴՆԹ-Ն “ԳԻՐՔ” Է ԱՌԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԻ՞

Պատկերացրեք գենոմը դա գիրք է, որը կազմված է 23 գլուխներից` քրոմոսոմներից , յուրաքանչյուր գլուխ պարունակում է մի քանի հազար <<պատմություններ>>, որոնք կոչվում են գեներ: ԴՆԹ-սանդուղքների աստիճանները կոչվում են հիմքերի զույգեր` Ա,Գ,Ց,Թ: Եթե աստիճանի մի մասում Ա-ն է, ապա մյուս մասում միշտ Թ-ն է լինում, իսկ Գ-ն միշտ Ց-ի հետ է զույգ կազմում: Մորզեի այբուբենը հնարավորություն տվեց մարդկանց հաղորդակցվելու հեռագրի միջոցով, թեև այն ուներ երկու <<տառ>>` կետ և գիծ: ԴՆԹ-ի տառերով կազմված բառերը կոչվում են եռյակներ (տրիպլետներ): եռյակները միասին կազմում են <<պատմություններ>>, որ կոչվում են Գեներ: Յուրաքանչյուր գեն միջին հաշվով կազմում է 27000 տառ: Գեները և դրանք իրար միացնող երկար հատվածները միասին կազմում են առանձին Քրոմոսոմներ` <<գրքի գլուխներ>>: Իսկ ամբողջ <<գիրքը>>, որը բաղկացած է 23 քրոմոսոմներից, պարունակում է մեր օրգանիզմի բոլոր տվյալները` գենոմը: Ընդհանուր հաշվով մարդու գենոմը կազմված է մոտ երեք միլիարդ հիմքերի զույգերից:Գենոմի ողջ տեղեկությունը կտեղավորվի հանրագիտարանի հազար էջ ունեցող 428 հատորի մեջ: եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր բջջում կա գենոմի երկու օրինակ, ապա հատորների ընդհանուր թիվը կկազմի 856: եթե գենոմի յուրաքանչյուր տառ գրվի, որպես մեկ միլիմետր չափով, ապա տեքստը կլինի այնքան երկար, որքան Դանուբ գետը: Հեղինակը <<Genome-The Autobiography of a Species in 23 chapters>> գրքում գրում է. <<Ասել, որ գենոմը  գիրք է, ոչ թե փոխաբերություն է, այլ ճշմարտություն: Այս գրքի բոլոր տվյալները կարելի է հեշտությամբ թվայնացնել…Գենոմը շատ <<խելացի գիրք է>>, որովհետև համապատասխան պայմաններում կարող է իր նախաձեռնությամբ պատճենահանվել և ընթերցվել>>ԴՆԹ-մոլեկուլը նման է մի գրքի, որը կարող է ընթերցվել ու պատճենահանվել: Մարդու կյանքի միջին տևողության ընթացքում ԴՆԹ-ի մոլեկուլը պատճենահանվում է մոտավորապես   10 000 000 000 000 000 անգամ և այն էլ կատարյալ ճշգրտությամբ>>3

                                                                                                                                                                                                                                                                       Ռիչարդ    Դոկինզը   (Richard Dawkins)  գրում է. <<Գլխավորը, որ անհարժեշտ է ինֆորմացիոն տեխնոլոգիայի աշխատանքի համար դա տվյալների որոշակի կրող է` մեծ քանակությամբ հիշողության բջիջներով: Յուրաքանչյուր հիշողության բջիջ պետք է ընդունակ լինի մնալ մի քանի առանձին վիՃակներներից մեկում: Այս պահանջը այսպես թե այնպես բավարարում է թվային ինֆորմացիոն տեխնոլոգիան, որը գերիշխում է ժամանակակից տեխնիկական աշխարհում: Իֆորմացիան ժամանակակից լազերային սկավառակում թվային է: Գենետիկական ինֆորմացիան նույնպես հանդիսանում է թվային: Մեր էլեկտրոնային տեխնոլոգիայում հիշողության  առանձին բջիջները կարող են գտնվել երկու սիմվոլով 0 և 1: կենդանի բջջի ինֆորմացիոն տեխնոլոգիան  երկու նիշերի փոխարեն 1 և 0  օգտագործում է 4 նիշեր, որոնք ներկայացվում են A, T, G և C (Ադենին, Թիմին, Գուանին և Ցիտոզին)   տառերով: Միայն մարդկային բջիջն է,  օժտված ինֆորմացիոն տարողությամբ, որն բավարար է պահպանելու բրիտանական  հանրագիտարանի 3 և 4 հավաքածու, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 30 հատորից: Ամիոբայի որոշ տեսակներ, որոնք անարդարացիորեն անվանված են <<պարզունակ>> իրենց ԴՆԹ-ի մեջ կարող են պահպանել բրիտանական հանրագիտարանի 1000 հավաքածու: Համակարգչի էլեկտրոնային հիշողությունը բաժանվում է ROM  և RAM: ROM վերծանվում է երբ <<կարդում ենք հիշողությունը>>: 0 և 1 կոմբինացիան նրանում <<այրված>> է  մեկ անգամ պատրաստաման պահին: Այդ տեսքով նրանք մնում են և չեն փոխվում իրենց ծառայման ժամանակի ընթացքում, իսկ նրա ինֆորմացիա  կարելի է կարդալ միշտ; ԴՆԹ-ն իրենից ներկայացնում է  ROM: Այն կարելի է կարդալ միլիոն անգամ և գրառել մեկ անգամ: Յուրաքանչյուր անհատական տեսակի բջիջն ԴՆԹ-ում <<այրված>> է և երբեք չի փոխվում ողջ կյանքի ընթացքում: Կարևոր է հասկանալ հիշողության մեջ տեղադիրքի և նրա պարունակության տարբերությունը: Յուրաքանչյուր տեղադիրք կոչվում է <<հասցե>>: Համակարգչային ROM-ի յուրաքանչյուր բջիջ ևս ունի <<հասցե>> և պարունակություն: Մեր բջիջներից յուրաքանչյուրում ողջ ԴՆԹ-ն հասցեագրված է  նույն ձևով, ինչպես համակարգչային ROM-ում: Տվյալ հասցեի մակնշման համար մեր կողմից օգտագործվող կոնկրոտ համարները ու անվանումները կամայական են ինչպես համակարգչի հիշողության համար:  Կարևոր է, որ իմ ԴՆԹ-ի կոնկրետ հասցեն ճշգրիտ համապատասխանում է մեր ԴՆԹ-ում գտնվող այդ նույն հասցեին: Իմ ԴՆԹ-ի պարունակությունը 321762 հասցեով կարող է լինել և չլինել, որը պարունակվում է 321762 հասցեով ձեր ԴՆԹ-ում: Բայց իմ 321762 հասցեն բջիջներում գտնվում է ճիշտ նույն տեղում, որ տեղում, որ գտնվում է 321762 հասցեն ձեր բջիջներում: <<Տեղը>> այստեղ նշանակում է տվյալ քրոմոսոմի երկայնքով որոշակի դիրք: Քրոմոսոմի վրա յուրաքանչյուր հասցե ճշգրտորեն որոշված է գծային հերթական համարի հասկացության մեջ: Մենք բոլորս մարդիկ օժտված ենք ԴՆԹ-ի հասցեների միևնույն հավաքածույով, բայց ոչ պարտադիր նրանց բովանդակությամբ>>:4

Մոլեկուլյար կենսաբան Լեն Ադլեմանը (Len Adleman)  Լոս Անջելոսի հարավ-կալիֆորնիական համասարանից  Նեյչր (Nature) ամսագրում գրում է. <<Երբ մենք նայում ենք  բջջից ներս մենք տեսնում ենք անհավանական բարդության <<մեքենաներ>>, որոնք մենք ինքներս չենք կարող առաջացնել…մեկ գրամ ԴՆԹ-մոլեկուլը կարող է պարունակել այնքան ինֆորմացիա, որքան 1 տրիլիոն լազարեյին սկավառակը (CD)>>:5

Դիսքավերի ինստիտուտի տնօրեն Ստիվեն Մայերը գրում է. <<ինֆորմացիոն հագեցած համակարգերի հետ մեր փորձը ցույց է տալիս, որ այդպիսի համակարգերը մշտապես առաջանում են բանական աղբյուրից, բայց ոչ պատահականությամբ կամ անհրաժեշտությամբ: Գիտության տարբեր բնագավառների ուսումնասիրությունները մեր ժամանակներում ընդունում են Բանականության և ինֆորմացիայի փոխկապակցվածությունը և կատարում են համապատասխան եզրահանգումներ: Արտերկրյա քաղաքակրթությունների որոնմամբ զբաղվող ծարագիրը` SETI-ին ընդունում է, որ ինֆորմացիայի առկայությունը տեղակայված էլեկտրոմագնիսական ազդանշանում կվկայեր բանական աղբյուրի գոյության մասին: ԴՆԹ-ում <<ինֆորմացիոն պարունակությունը>> ենթադրում է իրեն նախորդող բանական պատճառ, քանի որ <<Բարձր ինֆորմացիոն պարունակությունը>> հանդիսանում է Բանականության տարբերիչ նշանը (ստորագրություն): Իսկապես, բոլոր դեպքերում, որտեղ մենք գիտենք <<Բարձր ինֆորմացիոն պարունակության>> ծագումնաբանության մասին: փորձը մեզ ցույց է տվել, որ բանական գործունեությունն է դերակատարում ունեցել: Եթե ինչպես ասել է Բիլ Գեյթսը <<ԴՆԹ-ն նման է ծրագրային ապահովման>>, բայց ավելի բարդ է նրանից, այդ դեպքում իմաստ ունի տրամաբանական եզրակացություն կատարել, որ ԴՆԹ-ն նույնպես ունի բանական պատճառ>>:6

Արդյոք պատահական պրոցեսները առաջ կբերեի՞ն բարդ ինֆորմացիա, ինչպիսիք են համակարգչային ծրագիրը, մաթեմատիկական բանձևերը, հանրագիտարանը:

                                                                                                                                                                                                                                  Մայքլ Դենտոն       Մոլեկուլային    կենսաբանության    Պրոֆեսոր Մայքլ Դենտոնը գրում է. <<Բարձրագույն օրգանիզմների գենետիկական ծրագրի կառուցվածքը հավասար է միլիարդ բայթ ինֆորմացիայի կամ հավասար է փոքրիկ գրադարանում առկա 1000 գրքերի բոլոր տառերին: Պնդել, որ բազմաթիվ բարդ ֆունկցիաները, որոնք հսկում և սահմանում են բարդ օրգանիզմի տրիլիոն բջջիջների զարգացումը ձևավորվել է պատահական գործընթացների արդյունքում կնշանակի մարդկային բանականության վրա յուրահատուկ ճնշում գործադրել: Բայց Դարվինիստը ընդունում է այդ տեսակետը առանց չնչին կասկածի>>:7

 ԴՆԹ-ի մոլեկուլներում են գտնվում սպիտակուցների սինթեզի համար անհրաժեշտ հրահանգները: Գենը պահանանում է սպիտակուցի սինթեզման համար պահանջվող ինֆորմացիան; Տառերի հաջորդականությունը գենում ծածկագրված ինֆորմացիա կամ նախագիծ է, որը  թելադրում է թե ինչ տիպի սպիտակուց պիտի կառուցվի: Այսինքն, ԴՆԹ-ն բաղկացած է գեներից` այն հրահանգներից, որոնց միջոցով կառուցվում է մարդը:

 Replication: ԴՆԹ-ի կարևոր աշխատանքներից մեկը նրա կրկնապատկումն է, որպեսզի յուրաքանչյուր բջիջ ունենա իր գենետիկական տվյալների մի ամբողջական օրինակ: Հանկարծ ԴՆԹ-ի կրկնակի պարույրին  մոտենում  է մի մեքենա, որը ռոբոտների մի խումբ է, որն միանում է ԴՆԹ-ի ծայրին և շարժվում առաջ, ինչպես գնացքը` ռելսերի վրայով: Ֆերմենտների այս մեքենան մեկ վարկյանում անցնում է ԴՆԹ-ի 100 աստիճան` հիմքերի զույգեր; եթե ԴՆԹ մոլեկուլի սանդուղքը իր չափերով հավասար լիներ գնացքի ռելսերին, ապա մեքենան նրա վրայով կանցներ 80 կմ/ժ արագությամբ: Այս մեքենաները մարդու ողջ գենոմը պատճենահանում են ընդամենը 8 ժամում: Մի խումբ մոլեկուլներ, որոնք կոչվում են ֆերմենտներ միասին անցնում են ԴՆԹ-ի պարույրի ողջ երկայնքով: Դրանք նախ երկու մասի են բաժանում ԴՆԹ-ի սանդուղքը` անջատելով կամրջակներից, ապա յուրաքանչյուր կողմը որպես հիմք օգտագործելով` ստեղծում են նոր համապատասխան լրացում:

Transcription: ԴՆԹ-պատճաենհանող մեքենաի հեռանալուց հետո հայտնվում է մեկ ուրիշ մեքենա  ԴՆԹ-ի պարույրը մտնում է այս մեքենայի մի կողմից և դուրս գալիս մյուս կողմից առանց որևէ փոփոխություն կրելու: Ֆերմենտների մեքենան ԴՆԹ-մոլեկուլի վրա գտնում է այն գենը, որն ակտիվացել է բջջից եկող քիմիական ազդանշանների ազդեցության հետևանքով, որից հետո մեքենան արտագրում է տվյալ գենը ՌՆԹ-ի մոլեկուլի վրա: Ֆերմենտների մեքենայի միջոցով ՌՆԹ-ն իր վրա է հավաքում ԴՆԹ-ի գեներում կոդավորված հրահանգները: Այսինքն, ԴՆԹ-ի տառերը <<արտագրվում>> են ՌՆԹ-ի տառերի տեղը` կազմելով ԴՆԹ-ի <<բարբառը>>:  Այնուհետև ՌՆԹ-ի այս նորաստեղծ շղթան դուրս է գալիս բջջակորիզից և շարժվում դեպի սպիտակուցի սինթեզման վայրը, որտեղ էլ վերծանվում են ՌՆԹ-ի տառերը: Translation: ՌՆԹ-ի տառերից յուրաքանչյուրը մեկ <<բառ>> է կազմում, որը որոշակի ամինաթթու է պահանջում: ՌՆԹ-ի մեկ այլ տիպ գտնում է այդ ամինաթթուն, հափշտակում ֆերմենտի օգնությամբ և բերում սպիտակուցի սինթեզման վայրը: Մինչ ԴՆԹ-ի ծածկագրված ինֆորմացիան վերծանվում է, արտադրվում է ամինաթթուների մի երկար շղթա; Այս շղթան պարուրվում, ծալվում և ձեռք է բերում եռաչափ կառուցվածք` դառնալով սպիտակուցի որոշակի տեսակ Քանի որ ամինաթթունների հաջորդականությունը որոշվում է ԴնԹ ծածկագրի տառերի հերթականությամբ: Այդ պատճառով իմաստ ունի ասել, որ սպիտակուցի  եռաչափ սպիտակուցի ծալումը որոշվում է ըստ ԴՆԹ-ի միաչափ  ծածկագրի  տառերի հերթականությամբ>>: Օրինակ պատկերասցրեք մի արտադրամաս, որտեղ աֆտոմեքենա է հավաքվում: Աֆտոմեքենայի յուրաքանչյուր մաս պետք է ճիշտ պատրաստված լինի, որպեսզի աֆտոմեքենան աշխատի:

Մայքլ Դենտոն

Մայքլ Դենտոն

Մոլեկուլյար կենսաբան Մայքլ Դենտոնը գրում է. <<իրական կյանքը ճիշտ հասկանալու համար այնպես ինչպես, որ թույլ է տալիս մոլեկուլյար կենսաբանությունը մենք պետք է բջիջը մեծացնենք 1000 միլիոն անգամ մինչև որ այն հասնի 20 կմ շառավիղի և մեզ հիշեցնի մի հսկա տիեզերանավի, որը չափերով հավասար կլինի Լոնդոնին կամ Նյու-Յորքին: Այն ինչ մեր աչքերի առաջ կբացվի իր կառուցվածքով և բարդությամբ եզակի է: Բջջի մակեևույթին մենք կարող ենք նկատել բազմաթիվ անցքեր, որոնք նման են հսկայական տիեզերանավի պատուհաններին, որոնք մեկ փակվում և մեկ բացվում են թույլ տալով նյութերի անվերջանալի հոսքին, որոնք թափանցում են բջջի մեջ և լքում նրան: Եթե մեզ բախտ վիճակվեր այդ անցքերից մեկով ներս թափանցել, ապա մենք կհայտնվեինք բարձրագույն տեխնալոգիայով և անհավանական բարդ կառուցվածքով մի աշխարհ>>:8

ՄԱՅՔԼ ԲԻՀԻ

<<Այսօր երբ կենսաքիմիան բազմապատկում է օրինակները մոլեկուլյար համակարգերի աներևակայելի բարդության, համակարգեր, որոնք գլխապտույտ են առաջացնում նույնիսկ բացատրելու փորձ կատարելու դեպքում: Մարդը իր պարզագույն մշակույթով, որը տեսնում է մեքենան ընթանալիս կարող է ենթադրել թե այն շարժվում է քամու միջոցով, բայց երբ բաց է անում մեքենայի <<կապոտը>> և տեսնում է շարժիչը նա միանգամից հասկանում է, որ ավտոմեքենան նախագծված է եղել:Նույն ձևով կենսաքիմիան բացահայտել է բջիջը և ուսումնասիրել մեխանիզմները, որի շնորհիվ աշխատում է և մենք տեսնում ենք, որ այն նույնպես նախագծման արդյունք է…Կյանքը երկրի վրա` իր հիմնական մակարդակով, իր ամենակենսական մակարդակով, բանական գործունեության արդյունքն է: <<Բանական նախագծի>> եզրահանգումը այս պարագայում ի հայտ է գալիս ոչ թե Սուրբ գրքից, այլ բնական ճանապարհով հենց տվյալների հիմաՆ վրա: Եզրահանգումը այն բանի մասին, որ կենսաքիմիական համակարգերը ծրագրավորվել են բանական անհատի կողմից-դա պարզ պրոցես է, որը չի պահանջում նոր գիտություն կամ լոգիկա: Դա պարզապես քրտնաջան աշխատանքի արդյունք է, որ կատարել է կենսաքիմիան վերջին 40 տարվա ընթացքում>>:9

Այժմ տեսնենք Բջջի 3D անիմացիոն պատկերները, որտեղ մենք կտենսնեք մի գործարան, որն շատ ավելի կատարյալ է, քան մարդկանց կողմից ստեղծած որևէ գործարան:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Genome-The Autobiography of a Species in 23 chapters, by Matt Ridley, 1999, pp.7-8,

Bioinformatics Methods in clinical Research, edited by Rune Matthiesen, 2010, p. 49.

2. Genome-The Autobiography of a Species in 23 chapters, by Matt Ridley, 1999, pp.7-8

3. Intelligent Life in the Universe, second Edition, by Peter Ulmschneider, 2006, 125p.

4. Richard Dawkins, <<The Blind Watchmaker >>,  1986

5. Nature John Whitfield, “Physicists plunder life’s tool chest”, 24.04.2003

6.

7. Michael Denton, Evolution: A Theory in Crisis. London Burnett Books, 1985,  p.351.

8. Michael Denton, Evolution: A Theory in Crisis, Burnett Books Ltd.,London, 1986 p.328

9. Michael J. Behe, Darwin’s Black Box, New York: Free Press, 1996, pp  192-193, 252-253

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s