ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ԻՆՉՊԵ՞Ս Է ՆԱԽԱԳԾՎԵԼ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ: ՏԻԵԶԵՐՔՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  ԶԼՄ-ներով մարդկանց ներշնչվում է այսպես կոչված <<Չհայտնաբերված թռչող օբյեկտների>> գոյությունը  վկայող <<փաստերի>>մասին: Արդյո՞ք Արտերկրային քաղաղակրթություններ գոյություն ունեն: Երբեմն շատերը մոռանում են այն կարևորագույն հանգամանքը, որ կյանքը զուտ քիմիական խառնուրդ չէ, այլ ինֆորմացիա է, որը պարունակվում է ԴՆԹ մոլեկուլում, իսկ իֆորմացիան անկենդան մարմնից կամ պատահականությամբ չի առաջանում: Այնուամենայիվ, ինչպիսի՞ գործոնների համատեղելիություն է անհրաժեշտ միայն այն բանի համար, որ մոլորակը կյանքի համար բարենպաստ լինի: կյանքի համար անհրաժեշտ գործոնների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կյանքը երկիր մոլորակի վրա բացառիկ է, նույնիսկ կարելի է ասել միակն է ողջ տիեզերքում:

ԳԱԼԱԿՏԻԿԱՅԻ ՏԵՍԱԿԸ

Ոչ բոլոր գալակտիկաներն են կյանքի ծագման համար նպաստավոր; կյանքի ծագման համար նպաստավոր են միայն սպիրալաձև գալակտիկաները, իսկ տիեզերքում գոյություն ունեցող գալակտիկաներից միայն 5%-ն է, որ սպիրալաձև է:1

Եթե այն լինի էլիպսաձև-ապա աստեղրի կազմավորումը կդադարեր մինչ այն պահը երբ կազմավորվում են կյանքի համար անբհրաժեշտ ծանր տարրեը

Եթե այն լինի անկանոն-ապա ռադիացիոն ճառագայթումը կլինի շատ հզոր և կյանքի համար անհրաժեշտ ծանր տարեր չեն լինի

 

 ԱՍՏՂԻ ՏԵՍԱԿԸ

Կյանքի համար կարևորագույն նախապայման է նաև Աստղի ճիշտ տեսակը, որը սահմանափակվում է F7 մինչև K1 (սպեկտրային դաս): Այս տիպի աստղերը հազվադեպ են, իսկ G տիպի աստղերը, ինչպես Արեգակն է կազմում են մեր գալակտիկայի աստղերի միայն 5 %-ը:

 ԳԵՐՆՈՐ ԱՍՏՂԵՐԻ ՊԱՅԹՅՈՒՆԸ ԳԱԼԱԿՏԻԿԱՅՈՒՄ

Եթե նրանք լիեին բավական մոտ,- ապա ռադիացիան կոչնչացներ կյանքը երկրի վրա

Եթե նրանք լիեին բավական հեռու-ապա ապա ծանր տարրերը չէյին բավականացնի, որպեսզի կազմավորվեր պինդ մոլորակներ

Եթե նրանք լիեին բավական հազվադեպ-ապա չէր բավականացնի ծանր էլեմենտներով փոշին մոլորակների կազմավորման համար

            Մայքլ Դենտոն

 Մոլեկուլյար կենսաբան Մաքլ Դենտոնը (Nature’s Destiny)  գրում է <<Գերնոր Աստղերի և մնացած աստղերի միջև եղած հեռավուրությունը իրենցից ներկայացնում են կրիտիկական մեծություններ: Եթե դրանք լինեյին ավելի քիչ, ապա կշեղվեին մոլորակների ուղղեծրերը, եթե դրանք լինեյին քիչ ավելին, ապա գերնոր Սստղերից արձակած մատերիան կտարածվեր այնպիսի ձևով, որ մոլորակային համակարգերը, ինչպիսին Արեգակնային համակարգությունն է չէին առաջանա: Եթե Տիեզերքը պետք լինի կյանքի ծնման համար վայր, ապա Գերնոր աստղերի պայթյունը պետք է տեղի ունենա որոշակի ուժգնությամբ և աստղերի միջև հեռավորությունը պետք է համապատասխանի ներկա ցուցանիշներին>>:2

 ԱՍՏՂԻ ԳՈՒՅՆԸ

Ջորջ Գրինշտեյն

Ամերիկացի աստղագետ Ջորջ Գրինշտեյնը  (The Symbiotic Universe)  գրում է . <<Ֆոտոսինթեզը կատարվում է քլորոֆիլի մոլեկուլներում:Ֆոտոսինթեզի մեխանիզմը գործում է, երբ Արեգակի լույսը կլանվում է քլորոֆիլի մոլեկուլների կողմից: Բայց որպեսզի դա կատարվի անհրաժեշտ է, որ Արեգակի լույսը լինի անհրաժեշտ գույնի:Եթե լույսը այլ գույնի լինի, ապա ոչինչ չի ստացվի:Լավ համեմատություն է Հեռուստացույցը, որպեսզի բռնի անհրաժեշտ ալիքը, ապա այն պետք է կարգավորել համապատասխան ալիքի վրա: Եթե դուք չկարգավորեք, ապա պատկեր չի լինի: Նույն է նաև ֆոտոսինթեզի դեպքում: Եթե հետևենք մեր օրինակին , ապա Արեգակը գործում է, որպես հեռարձակող, իսկ քլորոֆիլի մոլեկուլները, որպես հեռուստացույց: եթե այս մոլեկուլը և Արեգակը իրար նկատմամբ չեն կարգավորված, ապա ֆոտոսինթեզը չի կատարվի: Մինչդեռ պարզվում է, որ Արեգակի լույսի գույնը ընտրված է բավական ճշգրիտ>>:3

ԱՐԵԳԱԿԻ (ԱՍՏՂԻ) ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԱԿՏԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻՑ

Գալակտիկայում կյանքի համար <<բնակելի տարածքը>> սահմանափակ է: Աստղը գալակտիկայում պետք լինի ոչ շատ մոտ և ոչ շատ հեռու կենտրոնից:

 Եթե այն լիներ ավելին –ապա ծանր էլեմենտների քնակությունը կլիներ ոչ բավարար մոլորակների կազմավորման համար:

Եթե այն լիներ պակաս-ապա գալակտիկական ճառագայթումը կլիներ բավական մեծ, իսկ աստղերի խտությունը կազդեր մոլորակների վրա շեղելով նրանց ուղղեծրերից, որոնք գտնվելի կլինեին բնակելի տարածքում:

 ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵԳԱԿԻՑ (ԱՍՏՂԻՑ)

 Եթե այն լիներ ավելին – եթե երկրից մինչև Արեգակն ընկած հեռավորությունը 20 տոկոսով ավելին լիներ, ապա մոտ 2մլրդ. տարի առաջ Երկիրը կսկսեր սառցակալել

Եթե այն լիներ պակաս— Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե երկրից մինչև Արեգակն ընկած հեռավորությունը 5 տոկոսով քիչ լիներ, ապա մոտավորապես 4մլրդ. տարի առաջ երկրի վրա անկառավարելի ջերմոցային պայմաններ կտիրեին

 Գիտնականներ Պիտեր Ուորդը և Դոնալդ Բրաունլին (Rare Earth-Why Complex life is Uncommon in the Universe) գրում են.<<Տիեզերքում, գալակտիկայում ինչպես նաև Արեգակի շուրջ կյանքի համար անհրաժեշտ բնակելի տարածքը մեզ հանգեցնում են այն անխուսափելի եզրահանգմանը, որ երկիրը իսկապես շատ հազվադեպ վայր է>>:4

ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ-ՅՈՒՊԻՏԵՐ

Գիտնական Ջորջ Վետերիլը գրում է. <<Ո՞րն է Յուրպիտերի յուրահատկությունը. Առանց հսկա մոլորակի ճիշտ նույն չափսի և ճիշտ նույն տեղադիրքում գտնվող, որտեղ և գտնվում է Յուպիտերը, ապա Գիսաստղերը, երկնաքարերը և այլ միջմոլորակային թափոններ Երկիրը կռմբակոծեին հազար անգամ ավելի հաճախակի:եթե Յուպիտերը չլիներ, ապա ոչ ոք չէր լինի, որպեսզի ուսումնասիրեր արեգակնային համակարգության ծագումը>>:5

16 հուլիսի 1994թ. Comet Shoemaker-Levy

 Գիտնականներ Պիտեր Ուորդը և Դոնալդ Բրաունլին (Rare Earth-Why Complex life is Uncommon in the Universe) գրում են <<Շատ քիչ աստերոիդներ ու գիսավորներ են մեզ հարվածում, և դա շնորհիվ հսկա գազային մոլորակների, ինչպես օրինակ` մեր թիկունքին կանգնած Յուպիտերի>>:6

ԵՐԿՐԻ ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍՆԻ ՀԵՏ

Եթե այն լիներ ավելին –ապա մակնթացությունները և տեղատվությունները օվկիանոսներում կլինեին բավական ուժեղ: Երկրի պտտման արագությունը կլիներ ավելի արագ:

Եթե այն լիներ պակաս-ապա ուղեծրի թեքության փոփոխությունը կհանգեցներ անկայուն կլիմայի:

Եթե մոլորակը չունենա լուսին, ապա նրանում կյանք չի կարող լինել: Երկրի առանցքի թեքությունը կարգավորվում է Լուսնի կողմից, որի մասին Գիտնականներ Պիտեր Ուորդը և Դոնալդ Բրաունլին (Rare Earth-Why Complex life is Uncommon in the Universe) գրում են. <<Եթե լուսինը լիներ ավելի փոքր կամ ավելի հեռու, կամ եթե Յուպիտերը լիներ ավելի մեծ կամ ավելի մոտ, կամ եթե երկիրը լիներ ավելի մոտ կամ ավելի հեռու Արեգակից, ապա լուսնի կարգավորիչ ազդեցությունը կլիներ քիչ արդյունավետ: Իսկ Առանց Լուսնի առանցքի թեքությունը կտատանվեր 90 աստիճանով>>:7

ԵՐԿՐԻ ԱՌԱՆՑՔԻ ԹԵՔՈՒԹՅՈՒՆԸ

Եթե այն լիներ ավելին –ապա ջերմաստիճանային տարբերությունները երկրի վրա կլինեյին բավական մեծ:

Եթե այն լիներ պակաս-ապա ջերմաստիճանային տարբերությունները երկրի վրա կլինեյին բավական մեծ:

 երկրի առանցքի թեքությունը 23.44 աստիճան է: Այս թեքության շնորհիվ գոյություն ունի կլիմայական տարբեր գոտիներ, ինչպես նաև պահպանվում է եղանակների հերթափոխը: Գիտնականներ Պիտեր Ուորդը և Դոնալդ Բրաունլին (Rare Earth-Why Complex life is Uncommon in the Universe) գրում են. <<Երկրի առանցքն ունի հենց այն թեքությունը, որն անհրաժեշտ է կյանքի գործունեության համար>>:8

 ԵՐԿՐԻ ՊՏՈՒՅՏԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԱՌԱՆՑՔԻ ՇՈՒՐՋ

 Եթե այն լիներ ավելին –ապա օրվա տևողությունը կկարճանար, մթնոլորտային քամիների արագությունը կլիներ բավական մեծ:

Եթե այն լիներ պակաս-ապա օրվա տևողություն ավելի երկար կլիներ, որի պատճառով ցերեկվա ջերմաստիճանը չափազանց կբարձրանար, իսկ Գիշերվա ընթացում չափազանց կիջներ:

ԵՐԿՐԻ ՉԱՓԵՐԸ

Աստղագետ Ջոն Բարոուն և մաթմատիկոս Ֆրենկ Թիփլերը ուսումնասիրել են <<երկրի շառավիղի և մինչև Արեգակն ընկած հեռավորության հարաբերությունը>>: Նրանք հանգել են այն եզրակացության, որ մարդկային կյանքը գոյություն չէր ունենա, <<եթե այս հարաբերությունը փոքր-ինչ տատանվեր դիտվածից>>:9

 ԵՐԿՐԻ ՁԳՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ

 Եթե այն լիներ ավելին – երկրի մթնոլորտը կպարունակեր մեծ քանակությամբ ամիակ և մեթան, որն իր հերթին կյանքը երկրի վրա անհնար կդարձներ

Եթե այն լիներ պակաս— երկրի մթնոլորտը կկորցներ բավական քանակությամբ ջուր

ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏ

                                                                                                                                                                                                                                                                                                  Եթե այն լիներ ավելին –ապա էլեկտրամագնիսական փոթորիկները կլինեյին բավական մեծ

Եթե այն լիներ պակաս -ապա երկիրը անպաշտպան կլիներ արեգակնային ճառագայթումից:

 ՍԵՅՍՄԻԿ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

Կյանքի համար շատ կարևոր նախապայման է նաև սեյսմիկ ակտիվության առկայությունը:

Ամերիկացի երկրաբաններ Ֆրենկ Պրեսսը և Ռայմոնդ Սայեվերը գրում են. <<Երկրի միջուկը իրենից ներկայացնում է ճշգրիտ հաշվարկված հսկայական ջերմային գեներատոր, որը աշխատում է ռադիոակտիվ վառելիքի միջոցով: Եթե գեներատորը աշխատեր ավելի թույլ հզորությամբ, ապա երկրաբանական պրոցեսների ակտիվությունը կդանդաղեր, երկաթը չէր հալվի և հեղուկ միջուկ չէր առաջանա և մագնիսական դաշտը չէր ձևավորվի: Եթե ռադիոակտիվ վառելիքը լիներ ավելին, և գեներատորը աշխատեր ավելի մեծ հզորությամբ, ապա հրաբխային գազերը և մոխիրը կծածկեր Արեգակը, երկրի մակերևույթը կցնցվեր ամենօրյա երկրաշարժերից և հրաբխային ժայթքումներից>>:10

 ՕԶՈՆԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Կյանքի առկայության համար կարևորագույն նախապայման է նաև օզոնի առկայությունը մթնոլորտում, որը կլանում է Արեգակից վնասակար ճառագայթումները:

Եթե այն լիներ ավելին –ապա մակերևույթային ջերմաստիճանը կլիներ բավակաին ցածր:

Եթե այն լիներ պակաս-ապա մակերևույթային ջերմաստիճանը կլիներ բավակաին բարձր, ուշտրամանուշակագույն ճառագայթումը կլիներ շատ բարձր:

Երկրի մթնոլորտը օժտված է նաև մի զարմանահրաշ հատկությամբ այն կլանում է և նրանով երկրի մակերևույթ է ներթափանցում կյանքի համար անհրաժեշտ էլեկտրամագնիսկան ճառագայթման սպեկտրից միայն ինֆրակարմիր ճառագայթումը և տեսանելի լույսը, դրան հակառակ արգելափակում է, կյանքի համար վնասակար ճառագայթումները:

ԹԹՎԱԾՆԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Երկրի մթնոլորտը պարունակում է 78% ազոտ, 21% թթվածին և 1% այլ գազեր

 Բրիտանացի բիոքիմիկոս Ջեյմս Լավլոկը կարծում է. <<եթե թթվածնի քանակությունը մթնոլորտում գերազանցի 25%-ը, ապա երկրի բուսականության մեծ մասը կայրվի մոլեգնող հրդեհներից, որը կոչնչոցնի և արևադարձային անտառները և արկտիկական տունդրանները…թթվածինը մթնոլորտում առկա այնքան, որքան հարկավոր է ներանում, որ հավասարակշռի վտանգավոր և բարենպաստ միտումները>>:11

Մոլեկուլյար կենսաբան Մայքլ Դենտոնը (Nature’s Destiny)  գրում է. <<Արդյո՞ք հնարավոր է ապահովել կյանքի գոյությունը եթե մթնոլորտը պարունակեր մեծ քանակությամբ թթվածին…Ո՛չ…թթվածինը շատ ռեակտիվ տարր է; Գոյություն ունեցող ջերմաստիճանային պայմաններում նույնիսկ (21%) այն քանակությունը, որը պարունակվում է մթոլորտում մոտենում է անվտանգության վերին սահմանին: Մթոլորտում յուրաքանչյուր 1% թթվածնի ավելացման դեպքում ավելանում է նաև անտառային հրդեհների հավանակությունը յուրաքանչյուր կայծակի հարվածի դեպքում 70%-ով>>:12

Կյանքի համար իհարկե ամենակարևոր նախապայմանը մոլորակում ջրի մեծ քանակությամբ առկայությունն է:

Rare Earth-Why Complex life is Uncommon in the Universe

Գիտնականներ Պիտեր Ուորդը և Դոնալդ Բրաունլին (Rare Earth-Why Complex life is Uncommon in the Universe) գրում են, որ այս գործոնների համատեղման հավանականությունը զրոյական է:13    

   

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ron Cowen, “Were Spiral Galaxies Once More Common?” Science News 142 (1992), page    390

2. Michael Denton, Nature’s Destiny, p. 11

3. George Greenstein, The Symbiotic Universe, p 96

4. Rare Earth-Why Complex life is Uncommon in the Universe.2003թ.,էջ33

5. G. W. Wetherill, “How Special is Jupiter?”, Nature, vol. 373, 1995, p. 470

“Our Friend Jove,” Discover (July 1993), page 15.

6. Rare Earth-Why Complex life is Uncommon in the Universe.2003թ.,էջ 293

7. Rare Earth-Why Complex life is Uncommon in the Universe.2003թ.,էջ 233

8. Rare Earth-Why Complex life is Uncommon in the Universe.2003թ.,էջ 233էջ

9. Barrow J. D., Tipler F. J. The Anthropic Cosmological Principle. Oxford, 1986

10. F. Press, R. Siever, Earth,New York: W. H. Freeman, 1986, p 4

11. James J. Lovelock, Gaia,Oxford: Oxford University Press, 1987, p.71

12. Michael Denton, Nature’s Destiny, p.121

13. Rare Earth-Why Complex life is Uncommon in the Universe.2003թ.,էջ  275

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s