ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

FINE TUNE UNIVERSE: ՏԻԵԶԵՐՔԻ ՃՇԳՐԻՏ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

  Ֆիզիկայի պրոֆեսոր Պոլ Դեյվիսը ասում է. << ֆիզիկական տիեզերքը կազմված է այնքան ապշեցուցիչ հանճարեղությամբ, որ  չեմ կարող այն ընդունել ուղղակի իբրև սովորական փաստ; Ինձ  համար ակնհայտ է, որ դրա  հետևում ինչ-որ բան է կանգնած…Տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ մեկը հիանալիորեն հաշվարկել է ամեն ինչ, մինչ կստեղծեր տիեզերքը…Ողջ տիեզերքը ժամանակակից աստղագետներին ցույց է տալիս, որ կա նախագիծ…Թվում է, թե Ֆիզիկայի օրենքները բացառապես նախագծման արդյունք են>>:1

Փորձենք համեմատություն անցկացնել կիթառի լարերի և Տիեզերքում գործող ֆիզիկական օրենքների միջև; ի՞նչ նմանություն կա ֆիզիկայում առկա հիմնական փոխազդեցությունների և կիթառի լարերի լարման միջև:

Կիթառը լինելով երաժշտական գործիք ունի իր կառուցման նպատակը այն է` երաժշտության արտահայտումը; Տիեզերքի նախագծման և կառուցման նպատակը մարդու գոյությունն ապահովելն է;

Կիթառը, որպեսզի նվագելու համար պիտանի լինի նախ այն պետք է լարել, որպեսզի յուրաքանչյուր նոտա ճշգրիտ հնչի և նոտաների հարմոնիկ հաջորդականության շնորհիվ առաջանա երաժշտություն; ինչպես կիթառի դեպքում, այնպես էլ տիեզերքի դեպքում կյանքի ապահովման համար անհրաժեշտ է <<լարել>> տիեզերքում գործող ֆիզիկական հաստատունները` օրենքները, հիմնական փոխազդեցությունները և այլն:

Կիթառի լարման դեպքում յուրաքանչյուր նոտա ունի իր լարման նեղ դիապազոնը, որից մի փոքր ավել կամ պակաս լարը ձգելու դեպքում նոտան ճշգրիտ չի հնչի և կիթառը չի լարվի, նմանապես Տիեզերքում գործող ֆիզիկական հաստատունների և փոխազդեցությունների դեպքում;

Այսպիսով, պարզ է, որ կիթառի լարման համար անհրաժեշտ է բանականություն, որը կիթառը կլարի ճշգրիտ, որպեսզի վերջնական արդյունքում հնարավոր լինի նվագել և ստանալ երաժշտություն, ոչ մեկ չի կարող մտածել, թե պարզապես պատահականությամբ կամ առանց բանականությամբ ինքն իրեն կիթառը կլարվի այդպես ճշգրիտ կամ միայն պատահական լարերը ձգելով չենք կարող ստանալ այն կիթառը, որով հնարավոր լինի նվագել;

Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս Արնո Պենզիասը (Arno Penzias) գրում է. <<Աստղագիտությունը մեզ հանգեցնում է մի յուրահատուկ բացհայտման` մենք ապրում ենք Տիեզերքում, որը ծագել է, ոչնչից, որին անհրաժեշտ է շատ նեղ հավասարակշռություն  այն  բանի համար, որպեսզի ապահովի կյանքի համար պայմաններ, Տիեզերքի հիմքում ընկած է գերբնական նախագիծ>>:2

 Այժմ տեսնենք Տիեզերքում, որոնք են այն <<լարերը>>, որ անհրաժեշտ է ճշգրիտ <<լարել>>, որպեսզի ապահովի մարդու գոյությունը տիեզերքում` FINE  TUNE   UNIVERSE:

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

        Եթե այն լիներ  ավելին- ապա էլեկտրոնները չէին անջատվի ատոմի միջուկից, որի դեպքում ոչ մի քիմիական ռեակցիա տեղի չէր ունենա:

        Եթե այն լիներ   պակաս — ապա էլեկտրոնները չէին պահպանվի ատոմի միջուկի շուրջը: Հետևաբար ատոմներն էլ չէին իրենց հերթին չէին  կարողանա   միավորվել մոլեկուլներ կազմելու համար:

ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

      Եթե այն լիներ  ավելին-ապա աստղերը կսպառեին  իրենց վառելիքը արագորեն և երկարակյաց աստղեր չէին լինի:

     Եթե այն լիներ պակաս-ապա աստղերն ավելի փոքր կլինեին, և ձգողականության ազդեցությամբ նրանց ներսում  առաջացած ճնշումը չէր կարող ջերմությունը բարձրացնել ատոմային փոխազդեցությունների համար անհրաժեշտ ջերմաստիճանի  հետևաբար աստղերը կլինեյին  սառը  և   ծանր տարրեր չէին առաջանա:

 ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ

       Եթե այն լիներ  ավելին-ապա գոյություն չէին ունենա աստղեր, որոնք Արեգակի զանգվածի 1.4 անգամ պակաս են:

       Եթե այն լիներ պակաս-ապա գոյություն կունենային միայն  աստղեր, որոնց զանգվածը կլիներ    Արեգակի զանգվածից 0.8 անգամ պակաս, որպես հետևանք   կբացակայեր ծանր տարրերը:

 ՈՒԺԵՂ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՂԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

      Եթե այն լիներ  ավելին,- Ատոմի միջուկում պրոտոններն ու Նեյտրոնները դեպի իրար ձգող ուժեղ փոխազդեցությունը 0.3%-ով   ավելի հզոր լինի, գոյություն կունենային միայն ծանր տարրերը, իսկ ջրածին գոյություն չէր ունենա, որ դեպքում էլ Արեգակը վառելանյութ չէր ունենա անհրաժեշտ էներգիա անջատելու համար:

  Եթե այն լիներ պակաս,- եթե այս փոխազդեցությունը  գեթ 2%-ով ավելի թույլ լիներ, ապա ջրածինից բացի այլ տարր գոյություն չէր ունենա:

 ԹՈՒՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ  ՓՈԽԱԶԴՑՈՒԹՅՈՒՆ

       Եթե այն լիներ  ավելին,-ապա մեծ պայթյունի ժամանակ ջրածինը  կվերածվեր հելիումի, հետևաբար այրման ժամանակ կառաջանար բավական շատ ծանր տարրեր:

      Եթե այն լիներ պակաս— ապա Մեծ պայթյունի ժամանակ կառաջանար  քիչ քանակությամբ հելիում և որպես հետևանք   ծանր տարրերի քանակությունը կլիներ ոչ բավարար:

 ԷԼԵԿՏՐՈՆԻ ԶԱՆԳՎԱԾԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈՏՈՆԻ ԶԱՆԳՎԱԾԻՆ

       Եթե այն լիներ  ավելին քիմիական կապերը կլինեյին բավական թույլ

       Եթե այն լիներ պակաս քիմիական կապերը կլինեյին բավական թույլ

Ֆիզիկայի Պրոֆեսոր Պոլ Դեյվիսը գրում է. <<Հնարավոր չէ ժխտել այն փաստը, որ տիեզերքի կառուցվածքը այդքան ակնհայտ զգայուն է  թվային ցուցանիշների  չնչին փոփոխություններին, որը մանրամասն հաշվարկված է: Թվային մեծությունների զարմանալի հարաբերակցությունը, որը բնությունը հիմնել է իր հիմնական հաստատունների համար    Տիեզերական նախագծի հիմնավոր ապացույց է հանդիսանում…Ինչ էլ, որ մենք ուսումնասիրենք տիեզերքում ամենահեռավոր գալակտիկաներից մինչև ատոմի խորքերը ամենուրեք մենք հանդիպում ենք կարգավորվածության: Մեր երևակայության կենտրոնում տիեզերքի կանոնակարգվածության մասին հանդիսանում է ինֆորմացիան: բարդ բազմակառուցվածքային համակարգերը ցույց են տալիս հսկայական նպատակաուղղված գործունեությունը, որը պահանջում է հսկայական քանակությամբ ինֆորմացիա դրա նկարագրման համար: Կարելի է ասել, որ հենց այդ համակարգը պարունակում է մեծ քանակությամբ ինֆորմացիա…Կարող եք պատկերացնել Տիեզերքը, որտեղ քաոս է տիրում: Այդ դեպքում գոյություն չէին ունենա այնպիսի կայուն համակարգեր, ինչպիսիք են ատոմները, աստեղերը և մարդիկ:Մինչ դեռ իրական աշխարհը այդպիսին չէ, այն կարգավորված է և բարդ: Մի՞թե այս զարմանալի  փաստը հիացմունքի արժանի չէ>> :4

 Բրիտանացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ Ջեյմս Ջինսը գրում է. <<Մենք առաջ անվստահությամբ էինք վերաբերում այն մտքին, թե Տիեզերքը կառուցվել է Կենսաբանի կամ ինժիների կողմից, բայց այսօր ֆիզիկոսները գրեթե միասնորեն խոստովանում են, որ գիտելիքների ընթացքը ընթանում է, ոչ թե իրականության մեխանիկական ընկալման ողղությամբ, այլ Տիեզերքը ավելի շատ նմանվում է հանճարեղ մտքի, քան հանճարեղ մեքենայի…Տիեզերքի հզոր ճարտարապետը մեզ ներկայանում է, որպես մաթեմատիկոս…թվում է,  թե տիեզերքը նախագծվել է մի կատարյալ մաթեմատիկոսի կողմից, և դա այն բանի ապացույցն է, որ կա մի նախագծող և  վերահսկող զորություն, ինչը որոշ ընդհանրություններ ունի մարդու մտքի կարողությունների հետ>>:5

Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս Մաքս Պլանկը գրում է. <<Ամեն դեպքում, եզրափակելով, մենք պետք է ասենք, որ այն ամենում, ինչում մեզ սովորեցնում է ճշգրիտ գիտությունները մեզ շրջապատող հսկայական աշխարհի մասին. որտեղ մեր մոլորակը չնչին դերակատարություն ունի, դա այն է, որ նրանում տիրապետում է ինչ-որ կարգավորվածություն, անկախ մարդկային մտածողությունից: Մնչդեռ մենք ընդունակ ենք դրանում համոզվելու մեր զգացողությունների միջոցով, այդ կարգավորվածությունը կարելի է անվանել նպատակաուղղված գործունեություն: Գոյություն ունի Տիեզերքի բանական կառուցման ապացույց>>:6

Բրիտանացի Աստղագետ Էդվարդ Հարիսոնը գրում է. <<Անհավանական Հարմոնիան տիեզերքում ուղղակի ապացույցն է Աստվածային նախագծման: Ընտրեք կույր պատահականությունը, որը պահանջում է անթիվ քանակությամբ տիեզերքներ, կամ նախագիծ,   որի դեպքում պահանջվում է միայն մեկը…Շատ գիտնականներ երբ խոստովանում են իրենց հայացքները հանգում են նախագծի  առկայությանը>>:7

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. — Paul Davies, “Superforce”, (New York: Simon & Schuster, 1984), pages 243.

Paul Davies, The Cosmic Blueprint (New York: Simon & Schuster, 1988), page 203.

Paul Davies, “The Anthropic Principle,” Science Digest 191, no. 10 (October 1983), page 24.

2.-  Margenau and Varghese, ed., page 83.

3.- Barrow and Tipler, The Anthropic Cosmological Principle, pp. 318 — 27, 354 — 59.

4.-Paul Davies. God and the New Physics. New York: Simon & Schuster, 1983, p. 189

Paul Davies, The Accidental Universe, (1982) Cambridge: Cambridge University Press. Preface

Paul Davies, “Superforce”, (New York: Simon & Schuster, 1984),

5.-Jeans. The Mysterious Universe. Cambridge, 1931.

6.-Max Planck, May 1937 address, quoted in A. Barth, The Creation (1968), p. 144.

7.-Edward Robert Harrison, “Masks of the Universe”, (New York: Collier Books: Macmillan, 1985), pages 252,263.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s