ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՈՐՔԱ՞Ն Է ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԿԱՄ ՏԻԵԶԵՐՔԻ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ամերիկացի աստղագետ Ջորջ Գրինշտեյնը գրում է. <<Երբ ուսումնասիրում ես բոլոր փաստերը միանգամայն ծագում է այն միտքը, թե ինչ-որ գերբնական ուժ կանգնած է այս ամենի հետևում: Հնարավո՞ր է, որ հանկարծակի մենք, ինքներս այդ չցանկանալով հանդիպել ենք գիտական ապացույցի այն բանում, որ գոյություն ունի Վերին Բանականություն: Աստվա՞ծն է, որ այդպես խելացի և հոգատարությամբ ստեղծել Տիեզերքը մեզ համար>>:1

 

Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկոս Պրոֆեսոր Ռոջեր Պենրոուզը հաշվարկել է, որ Տիեզերքի առաջացման հավանականությունը, որտեղ կարող է ծագել կյանքը: Ըստ Պենրոուզի հեշտությամբ կարող էր տեղի ունենալ Մեծ Պայթյունը, որը կառաջացներ բարձր էնտրոպիայով Տիեզերք, բայց Մեծ Պայթյուն, որից հետո Տիեզերքում էնտրոպիան ցածր լիներ և նրանում կգործեր թերմոդինամիկայի 2-րդ օրենքը, ինչպես մեր տիեզերքն է նման տիպի Մեծ Պայթյունի առաջացման հավանակունթյունը կազմում է 1/1010^123  :

 Ռոջեր Պենրոուզը գրում է. <<Արարչին անհրաժեշտ է որոշել ֆազային տարածությունում  այն կետի տեղադիրքը ֆանտաստիկ ճշգրտությամբ` 1/1010^123 : Մեր Տիեզերքի նման տիեզերքի ստեղծման համար Արարչին անհրաժեշտ էր գտնել աներևակայելի փոքր կետ ֆազային տարածությունում և նրանում մխրճեր նույնքան փոքր ասեղ: Ընտրված կետը  պետք է պարունակեր միայն 1/1010^123 մասը ողջ ֆազային տարածության:2 Այդ մեծությունը հավասար է  1/1010^123 , որը վկայում է այն մասին, թե ինչ աստիճանի ճշգրիտ է եղել Արարչի նախագիծը: Այս զարմանալի թիվը, որը նույնիսկ հնարավոր չէ ամբողջությամբ գրել: Դա կլիներ 1 իր հետևում ունենալով   10123զրոներ: Նույիսկ եթե տիեզերքում յուրաքանչյուր նեյտրոնի և պրոտոնի վրա գրեինք զրո միևնույն է չէր բավականացնի, որպեսզի այդ թիվը ամբողջությամբ գրվեր>>:3

Հիմա փորձենք տեսնել ի՞նչ է նշանակում հետևյալ թիվը` 1/1010^123   :

Այս թիվը կլինի` 1-ը բաժանած 10-ի 100000000000000000000000000000000000000000000000000000000000000

0000000000000000000000000000000000000000000000000000000000000 աստիճանի վրա:  Ըստ էության Մեծ Պայթյունի կամ Մեր Տիեզերքի պատահական առաջացման հավանականությունը հավասար է 0-ի:

Ռոջեր Պենրոուզի գիրքը`  THE LARGE, THE SMALL AND THE HUMAN MIND    (ռուսերեն `БОЛЬШОЕ, МАЛОЕ И ЧЕЛОВЕЧЕСКИЙ РАЗУМ ) կարող եք բեռնել    БОЛЬШОЕ, МАЛОЕ И ЧЕЛОВЕЧЕСКИЙ РАЗУМ

Հիմա տեսնենք, թե ի՞նչ  ճշգրտություն պետք է ունենար Մեծ Պայթյունի ընդարձակման արագությունը:

Տիեզերքի ընդարձակման արագությունը`

Եթե այն լիներ ավելին-ապա չէին կազմավորվի գալակտիկաներ: Եթե տիեզերքը մեկ տրիլիոներորդական մաս ավելի արագ ընդարձակվեր, ապա ներկայումս տիեզերքի բոլոր նյութերը ցրիվ եղած կլինեին:

Եթե այն լիներ պակաս— ապա Տիեզերքը կենթարկվեր կոլապսի, իր իսկ սկբզնավորման ժամանակ: եթե այն մեկ տրիլիոներորդական մաս 1/100.000.000.000.000.000 ավելի դանդաղ կատարվեր, այդ դեպքում ձգողական ուժերը տիեզերքի գոյության մոտավորապես առաջին մեկ միլիարդ տարվա ընթացքում կստիպեին նրան սեղմվել:

Այսինքն ընդարձագման արագությունը չափազանց ճշգրիտ է, որը վկայում է Մեծ պայթյունի ծրագրավորված լինելու մասին, որում հնարավոր լինի կյանքի առաջացումը: Պարզապես պատահականորեն չէր կարող այդ չափ կանոնակարգված լիներ պայթյունը:

Ֆիզիկոս Պոլ Դեյվիսը գրում է . <<Հարցը, որը ծագում է կայանում է նրանում, ինչպես է ճշգրիտ հաշվարկվել ընդարձակման արագությունը, որ այն գտնվել է ուղիղ այն սահմանին, որը բաժանում է երկու արհավիրքները:Տիեզերքի պայթման ուժը անհավանական ճգրտությամբ համապատասխանում է իր ձգողականության ուժին: Մեծ Պայթյունը, ըստ էության չի հանդիսանում հին արհավիրք, այլ հանդիսանում է անհավանական ճշգրիտ հաշվարկված ուժի պայթյուն>>:4

 

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. George Greenstein, “The Symbiotic Universe”, (New York: William Morrow, 1988), page 27

2. ROGER PENROSE THE LARGE, THE SMALL AND THE HUMAN MIND  

3. Roger Penrose, The Emperor’s New Mind, 1989; Michael Denton, Nature’s Destiny, The New York: The Free Press, 1998, p. 9 

4. Paul Davies, Superforce: The Search for a Grand Unified Theory of Nature, 1984, p. 184

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s