ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԵՂԾՎՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԸ: ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԽԱԲՆՎԱԾ Է ԵՂԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 120 ՏԱՐԻ

Շատերը կենսաբանությունից տեղյակ են այն հեքիաթին, թե իբր սաղմը գտնվելով մոր արգանդում իր զարգացման ընթացքում կրկնում է էվոլյուցիոն փուլերը: Այս վարկածը ընկած էր Էռնեստ Հեկելլի 1874թ.-ին կազմած տարբեր կենդանիների և մարդու սաղմերի  համեմատության վրա:

Այս մասին 2010թ. կենսաբանության /11/  դասագրքում ասվում է. <<Անհատական զարգացման ընթացքում յուրաքանչյուր օրգանիզմ կրկնում է իր տեսակի պատմական զարգացումը….Սաղմնային զարգացման ընթացքում տեղի է ունենում պատմական զարգացման համառոտ կրկնություն…օրինակ` մարդու միամսյա սաղմի խռիկային ճեղքերը նման են ձկների համապատասխան փուլում գտնվող սաղմին…Վերոհիշյալ բոլոր փուլերն ապացուցում են էվոլյոիցիայի գաղափարը>>: էջ 171 նկ.142

 

 

ԷՌՆԵՍՏ ՀԵԿԵԼԼԻ ՍԱՂՄԵՐԸ

 Իրականում, Հեկելլի կողմից ներկայացված սաղմերը եղել են կեղծված, Էռնեստ Հեկելլը միտումնավոր մարդու սաղմը նմանեցրել է (նկարել է) այնպես, որպեսզի նմանվի ձկան սաղմին, որից հետո հայտարարվի թե մարդը իր սաղմնային զարգացման ընթացքում սկզբում նման է ձկան…այստեղից էլ իբր մարդը առաջացել ա ձկից էվոլյուցիայի ընթացքով: Այս կեղծիքը այսօր էլ դասավանդվում է դպրոցներում:

Վերևում` Հեկկելի սաղմերը, ներքևում` Ռիչարդսոնի սաղմերը

Այս մասին 1997թ. սեպտեմբերի 6-ին “New Scientist” ամսագրում <<Սաղմերը. Կեղծիքը կենդանի է>> հոդվածում սաղմաբան Մայքլ Ռիչարդսոնը հրապարակեց իր ուսումնասիրությունների արդյունքները, որտեղ ապացուցել է, որ Հեկելլի վարկածը կեղծիք է: Այս առիթով սաղմաբան Մայքլ Ռիչարդսոնը ասել է << Ակնհայտ է, որ դրանք (նկարները) կհանդիսանան ամենահայտնի կեղծիքը կենսաբանության մեջ>>:[1]

Մայքլ Ռիչարդսոնի սաղմերը

 Թեև այս բացահայտումից անցել է արդեն գրեթե 14 տարի, բայց Գիտությունների Ազգային Ակադեմիան այս ամենին անհաղորդ է մնում և աշակերտներին մատուցում գոյություն չունեցող բացահայտ կեղծիք…և ընդհանարպես կենսաբանության մեջ էվոլյուցիայի հետ կապված կեղծիքները օրինաչափություն են և կրում են միտումնավոր բնույթ…

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. M. K. Richardson et al., “There id no highly conserved embryonic stage in the vertebrates: implications for current theories of evolution and development,” Anatomy and Embryology 196(2):91 – 106, 1997.

E. Pennisi, “Haeckel’s embryos: fraud rediscovered,” Science, 277(5331):1435, September 5, 1997;

“Embryonic fraud lives on,” New Scientist 155(2098):23, September 6, 1997.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s