ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՏԻԵԶԵՐՔԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ ՆԱԽՔԱՆ ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԸ

2012թ. Հունիսի 13-ին lurer.com -ը   հրապարակեց “Տիեզերքը գոյություն է ունեցել «Մեծ պայթյունից» ավելի վաղ” վերնագրով մի հոդված վկայակոչելով  Daily Mailին, որտեղ ասվում է.    “Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռոջեր Փենրոուզը (Roger Penrose) պնդում է, որինք ընկատել է Մեծ Պայթյունից առաջ տիեզերքի գոյության մասին խոսող վկայություն։ Տիեզերքի ֆոնային միկրոալիքային ճառագայթման պատկերում նկատվել են համակենտրոն շրջաններ, որոնք կարող են վկայել որ դրանք ծագում են ավելի վաղ ժամանակներից,  քան տեղի է ունեցել  «ՄեծՊայթյունը»։

Այս հետազոտությունը պրոֆեսոր Փենրոուզն իրականացրել է հայազգի գիտնական, Երևանի պետական համալսարանի պրոֆեսորՎահե Գուրզադյանի հետ համատեղ։ Նրանք ցույց են տվել, որ տիեզերական ճառագայթման ֆոնի անհամասեռությունները պարունակում են նախորդ Տիեզերքից մնացած ճառագայթման հետքեր։ Նրանց խոսքերով, հայտնաբերվելեն 12 համակենտրոն շրջաններ, որոնցից որոշներն ունեն մինչև 5 օղակ, ինչը կարող էն շանակել, որ նույն օբյեկտն իր պատմության ընթացքում ունեցել է 5 մեծ շրջափուլ։ Օղակները հանդիպում են գալակտիկական կուտակումներում, որոնց ճառագայթման ֆոնի բազմազանությունը զարմանալիորեն ցածր է։

WMAP

WMAP

Հայտնաբերված օղակները, հնարավոր է, լինեն նախորդ տիեզերաշրջանի վերջում գերծանր սև խոռոչների բախումների հետևանքով առաջ եկած գերհզորգրավիտացիոն դաշտերի մնացորդային պատկերը, որն անցել էն երկա Տիեզերք։ Սա նշանակում է, որ տիեզերափուլերը կառավարվում են գերծանր սև խոռոչների միջոցով՝տիեզերաշրջանի ավարտին ողջ տիեզերական նյութը կլանվում է գերծանր սև խոռոչների կողմից։ Այս նոր տեսության համաձայն, ամենինչի ավարտին մնում է միայն էներգիա, որն էլ առաջ է բերում նոր Մեծ Պայթյուն և նոր տիեզերաշրջան”։

Ռոջեր Պենրուոզի և Գյուրզադյանի այս ուսումնասիրությունը կատարվել է 2010թ-ին և տպագրվել 2010թ. նոյեմբերի 16-ին` V.G.Gurzadyan, R.Penrose  (16 Nov 2010) ” Concentric circles in WMAP data may provide evidence of violent pre-Big-Bang activity ”   arXiv:1011.3706, որից հետո հրապարակվեց շուրջ 3 անկախ գիտական հետազոտական  խմբերի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, որոնցով հերքվեցին Գյուրզադյանի և Պենրոուզի առաջ քաշած տեսությունը:

 Այսպիսով,  2010թ. դեկտեմբերի 7-ին  հրապարակվեցին 2  գիտահետազոտական արդյունքները, որոնցից առաջինով եզրակացվում է “Մեր ստացած արդյունքները համաձայն չեն Գյուրզադյանի և Պենրոուզի ներկայացված արդյունքների հետ: Այսպիսով, մենք եզրակացնում ենք, որցիկլային կոսմոլոգիական մոդելի ապացույց չկա (Conformal Cyclic Cosmology) առկա Ուիլքինսոնի տիեզերական զոնդի Տիեզերքի ֆոնային միկրոալիքային ճառագայթման տվյալներում (WMAP)” Wehus IK; Eriksen HK (2010-12-07). ” A search for concentric circles in the 7-year WMAP temperature sky maps “.  arXiv:1012.1268

2010թ-ի դեկտեմբերի 7-ի երկրորդ հետազոտության արդյունքները հաստատեցին առաջինի արդյունքները, որով եզրկացվում է “Գյուրզադյանը և Պենրոուզը չեն գտել  երևույթ մինչ մեծ պայթյունը”  Moss A; Scott D; Zibin JP (2010-12-07).”   No evidence for anomalously low variance circles on the sky “. arXiv:1012.1305

Երրորդ հետազոտական խմբի ուսումնասիրության  արդյունքները հրապարակվեցին 2010թ-ի դեկտմեբրի 8-ին, որով հաստատվեց նախորդ օրը հրապարկաված ուսումնասիրության արդյունքները: Hajian A (2010-12-8). ” Are There Echoes From The Pre-Big Bang Universe A Search for Low Variance Circles in the CMB Sky “.  arXiv:1012.1656

Այսքանով չբավարարվելով Գյուրզադյանը և Ռոջեր Պենրուզը նոր փորձ կատարացին հաստատելու իրենց նախկին ուսումնասիրությունը և նոր հետազոտական աշխատություն տպագրեցին 2011թ-ի ապրիլի 29-ին  V. G. Gurzadyan, R. Penrose ( 29 Apr 2011) ”   CCC-predicted low-variance circles in CMB sky and LCDM “.  arXiv:1104.5675

Սակայն օրեր անց 2011թ-ի  մայիսի 5-ին գիտական մեկնաբանություն հրապարկվեց, այս վերջին ուսումնսիրության մասին, որտեղ ասվում է  “Գյուրզադյանը և Պենրոուզը երկրորդ անգամ են հայտարարում, որ գտել են ակտիվության ապացույց մինչ մեծ պայթյունը  համակենտրոն շրջանների ցածր ճառագայթմանֆոնի անհամասեռության տեսքով  WMAP-ի տվյալներում: Նույն հայտարարություն արվեց 2010թ. Նոյեմբերին, սակայն  երեք անկախ խմբերի կողմից  ցույց տրվեց, որ այն սխալ է: Այսպիսով, Գյուրզադյանի և Պենրոուզի  նոր հայտարարությունները պարզապես այնքան սխալ են, որքան առաջին հոդվածում”:  H. K. Eriksen, I. K. Wehus (5 May 2011) ”  CCC-predicted low-variance circles in CMB sky and LCDM “. arXiv:1105.1081 

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s