ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ԻՆՉՈՒ՞ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ ՄՇՏԱՊԵՍ ՍԽԱԼ

   1955թ-ին Scientific American գիտական հեղինակավոր պարբերականում հրապարկվեց ” Opinions and social pressure” հոգեբան Սոլոմոն էշի (Solomon Asch) փորձի արդյունքները: էշը փորձարկվող մարդուն հրավիրում է միանալ մարդկանց խմբին, որոնք մասնակցում են փորձարկմանը: Էշը ցույց է տալիս թղթի մեծ կտոր, որում պատկերված է մեկ ուղղահայաց գիծ, այնուհետև նա ցույց է տալիս մեկ այլ թղթի կտոր 3 ուղղահայաց գծերով: Հեշտ է նկատել, որ բոլոր այդ գծերը տարբեր չափսի են: Այնուհետև նա խնդրում է խմբին ասել թե այս 3 գծերից, որ մեկն է համընկնում առաջին թղթի կտորի վրևա պատկերված մեկ գծիկի հետ: Պատասխանը շատ պարզ է: Սկզբում երկու անգամ բոլոր մասնակիցների կարծիքները համընկնում են: Սակայն երրորդ փորձարկվող չի իմանում, որ փորձարկմանը մասնակցող մնացած անդամները գործում են փորձարկման ղեկավարի ցուցմանը համաձայն և նրանք բոլոր միասին տալիս են նույն սխալ պատասխան: փորձարկվողը դեմ առ դեմ հանդիպում է իր աչքով տեսած ակնհայտ ապացույցին և մեծամասնության տեսակետին, որն պնդում է, որ ակնհայտ ճշմարտությունը սխալ է:

Արդյունքում, երբ առաջին երկու փորձերում սխալ պատասխանը միայն 1% էր կազմում, ապա մեծամասնության սխալ պատասխանի ճնշման արդյունքում փորձարկվողի մոտ ցուցանիշը սխալ պատասխանների աճեց մինչև 36.8%-ի, իսկ երբ Ցուցում ստացած փորձի մասնակիցը միանում է փորձարկվողին և տալիս ճիշտ պատասխան: Այդ դեպքում փորձարկվողը դիմադրում էր մեծամասնության կարծիքին, սակայն 6-րդ փորձից հետո ցուցում ստացած մասնակիցը միանում է մեծամասնությանը և սկսում մեծամասնության հետ միասին սխալ պատասխան տալ, որից անմիջապես հետո մեծանում է նաև փորձարկվողի սխալ պատասխանների քանակը և միայն 25 տոկոսը փորձարկվողներից խստորեն մնաց իր պատասխանին, որն նա համարում էր ճիշտ: Մնացյալ բոլորը համաձայնում էին խմբի անդամների հետ գոնե մեկում նույնիսկ եթե նա տեսնում էր այլ բան:

Փորձի ստացված արդյունքներից զարմացած Scientific American պարբերականում Սոլոմոն էշը (Solomon Asch) ասում է. “Մեր հասարակության մեջ “համաձայնության” միտումը այնքան ուժեղ է, որ բավական խելացի երիտասարդները պատրաստ են սպիտակին սև անվանելու: Սա անհանգստություն է առաջացնում: Սա հարց է բարձրացնում մեր կրթական ձևերի և այն արժեքների մասին, որոնք ղեկավարում են մեր պահվածքը”:

  ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Asch, S.E. (1955). Opinions and social pressure. Scientific American, 193(5), pp.31-35.

 Asch, S.E. (1951). Effects of group pressure upon the modification and distortion of judgment. In H. Guetzkow (ed.) Groups, leadership and men. Pittsburgh, PA: Carnegie Press.

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s