ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ԿԵՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ Լ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կենսաբանության դասագրքերը ենթակա են գրագետ փոփոխության

Այսօրվա իրականությունը խորհրդային ժամանակներից բաժանված է տասնամյակներով, սակայն սերնդի կրթության շատ հարցեր մնացել են խորհրդային անաստված մտածողության մակարդակին: Լինելով կենսաբանական գիտությունների թեկնածու՝ անտարբեր չեմ այդ առարկայի հանդեպ եւ զարմանում եմ, որ այսօրվա հանրակրթության համակարգում շարունակվում է անփույթ անտարբերությունն այս առարկայի նկատմամբ: Տարիներ առաջ ինձ առիթ էր ընձեռվել մասնակցելու կենսաբանություն առարկայի դասագրքի վերահրատարակման գործին: Ունենալով աստվածաբանական գիտելիքներ եւս՝ վերանայել էի նոր դասագրքերում դարվինյան շատ տեսակետներ: Սակայն մրցույթում հաղթած ներկայիս հեղինակները ոչինչ չփոխեցին, ու մինչ այսօր մարդու եւ օրգանական աշխարհի ծագումը ուսուցանվում է բացառապես «խորհրդային» դարվինիզմի ուսմունքի հիման վրա: Մինչ այսօր մարդը չտեսավ մի կապիկից մարդ առաջանալու օրինակ, բայց ամբողջ մի դասագիրք տարբեր վերնագրերով դարվինյան տեսություն է սերտում:

 Ի՞նչ տվեց մինչ այսօր այդ գաղափարախոսությունը: Մի՞թե դժվար է շտկել այդ հարցը, որ տարիներ շարունակ նույնի կրկնությամբ, այն էլ՝ բուհական համակարգի համար, կադրեր ենք պատրաստում անմիտ տեսությունները պարտադիր ուսուցանելով: Ի՞նչ բույսերի եւ կենդանիների նոր տեսակներ տեսանք մեր ապրած խորհրդային «դարվինիստական» աշխարհընկալմամբ, որ շարունակում ենք նույն դասագրքով ժամանակ կորցնել: Դեռեւս սպառիչ գիտելիքներ չունենք մարդու, կենդանիների, բույսերի ծագման, օգտակարության, մահվան, ոչնչացման հարցերի վերաբերյալ: Դրանք ներկայումս ավելի մեծ, հետաքրքիր ուսումնասիրություններ, բացահայտումներ ունեն եւ կունենան, եթե նոր դասագրքերը հավուր պատշաճի կազմվեն եւ դրվեն թե աշակերտական եւ թե բուհական սերնդի առջեւ: Քանի մարդը գոյություն ունի, չի կարող սպառված կամ մի մտքի տեսության վրա հիմնված լինել կենսաբանական գիտությունը: Լինելով փոքրիկ հանրապետություն, ունենալով գիտական լայն միտք, բուհական հաստատություններ, ակադեմիական ինստիտուտներ, ազգային ինստիտուտ, ինչու չէ, կրթության նախարարություն՝ չունենք մի բաժին, որ զբաղվի դասագրքերով: Ցանկալի կլիներ կարճ ժամանակահատվածում մի հանձնաժողով կազմել, որը զբաղվեր հատկապես կենսաբանություն առարկայի 7-րդից մինչեւ 9-րդ դասարանների դասագրքերի ներածական բաժինների եւ 10-րդ դասարանի էջ 3-99 բաժինների փոփոխությամբ-վերահրատարակմամբ: Անհրաժեշտ եմ համարում նաեւ «Էվոլյուցիա» բառը փոխարինել հայահունչ «բարեշրջություն» բառով:

Այս տողերը շարադրելիս բարձրաձայնում եմ շատ ուսուցիչների, ծնողների, ինչու չէ, ծանոթ գիտաշխատողների մտահոգությունը՝ խնդրո առարկա գիտությունը հանրակրթության ոլորտում գիտական ժամանակակից մոտեցումներով ներկայացված տեսնելու ակնկալիքով:

Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ, Կենսաբանական գիտությունների թեկնածու

2009-07-31 ԱՌԱՎՈՏ ՕՐԱԹԵՐԹ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s