ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՄՏԱՎՈՐ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԵՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ

Ի՞նչ են սովորեցնում, ինչպե՞ս են սովորեցնում և ի՞նչ գրքեր են օգտագործում…

Աչքի անցկացնելով Կենսաբանություն 11-րդ (2010 թվականի հրատարակություն) դասարանի համար նախատեսված դասագիրքը տպավորություն է ստեղծվում, թե այն գրել են կամ Ֆաշիստները կամ Ստանլինյան հպատակները: Դասագիրքը, որը դասավանդվում է այսօր դպրոցներում ժամանակակից գիտությունից հետ է մնացել ավելի քան 100 տարով: Ընդ որում, սա դասագիրք է Քրիստոնյա համարվող Հայաստանում:

Տեսնենք ինչպիսի <<քրիստոնեական արժեքներ>> ենք սերմանում…

<<Այսպիսով, բնագիտության տարբեր ասպարեզներում (երկրաբանություն, աշխարհագրութուն, հնէաբանություն, սաղմաբանություն, բջջաբանություն, բույսերի ու կենդանիների կառուցվածքի ուսումնասիրություն և այլն) կատարված աշխատանքները և ճանապարհորդությունների ընթացքում տարբեր երկրներից բերված բույսերի և կենդանիների հավաքծուները հակասում էին բնության աստվածային ծագման և անփոփոխականության գաղափարին>>: Էջ 115

<<17-րդ դարի վերջերին ի հայտ եկան նոր փաստեր, որոնք հերքեցին մարդու ծագման վերաբերյալ գոյություն ունեցող աստվածաբանական վարկածները>>: Էջ 212

<<Աշխարհի ծագման մասին ավանդական հրեաքրիստոնեական պատկերացումը, որը շարադրված է <<Գիրք Ծննդոց>>-ում, առաջացրել է և շարունակում է առաջացնել բազմաթիվ բանավեճեր: Սակայն այս ուսմունքի հետևորդները չնայած գոյություն ունեցող հակասություններին չեն հերքում արարչագործության հայեցակարգը…Եթե գիտությունը ճշմարտությունը որոնելիս օգտագործում է հետազոտություններն ու փորձը, ապա աստվածաբանությունը ճշմարտությանը փորձում է հասնել աստվածային հայտնության և հավատքի միջոցով>>: Էջ 185

Իսկ ի՞նչու է թաքցվում գիտության հետազոտություններն ու փորձը, ի՞նչու թաքցվում, որ Սթենլի Միլերի գիտափորձը` անկենդան մատերիայից կենդանի օրգանիզմ ստանալու փորձը ձախողվել է, ի՞նչու թաքցվում <<Քեմբիրյան Պայթյունը>>, որ շատ կենդանական տեսակներ առաջանում են լիովին կազմավորված վիճակում` հանկարծակի (քեմբիրյան ժամանակահատվածը մոտ 500 մլն. Տարի առաջ էր) և այն որ շատ տեսակներ շատ քիչ փոփոխություններ են կրել:1

Կենսաբանության դասագրքում շինպանզեի և մարդու գենետիկ կապի մասին գրած է հետևյալը. <<Նուկլեոտիդների հաջորդականության տարբերությունները նրանց մոտ չի գերազանցում 1%-ը:Պարզվել է նաև, որ մարդու և շիմպանզեի հոմոլոգ սպիտակուցներից շատերում ամինաթթուների դասավորությունը մոտ 99%-ով նույն են>>: էջ 217

Իսկ ի՞նչու եք աշակերտներին կեղծ տեղեկատվություն տալիս, այդ գենետիկ տարբերությունը վերջին հաշվարկներով 5% է2, իսկ դա նշանակում է ավելի քան 12 միլիոն բառի հաջորդական տարբերություն կամ 40 հաստափոր գրքի մեջ պարունակվող ինֆորմացիային, որը աբողջությամբ բացառում է կապիկից մարդու առաջացման ոչ գիտական վարկածը:

Ամենաաչքի զարնող կեղծիքը դա Ձիու էվոլյուցիան է, որը առկա է  2010թվականի կեսաբանության դասագրքում, որը առաջ էր քաշվել 1953թ-ին, իսկ 1980թվականին հերքվել նման էվոլյուցիայի գոյությունը…

Ահա թե ինչ է ասում դասագիրքը .<<Հնէաբանական շարքերը բրածո ձևերի շարքերն են , որոնք էվոլյուցիոն առումով կապված են իրար հետ և արտացոլում են Ֆիլոգենեզի ընթացքը: Ֆիլոգենետիկ շարքերի ակնառու օրինակ է ձիու էվոլյուցիան>> էջ 167 նկ. 103

<<1980թ. Չիկագոյի բնության և պատմության թանգարանում անցկացվեց կոնֆերենցիա, որին մասնակցում էին 150 գիտնականներ: կոնֆերենսիայում Բոյս Ռեզենբերգերը խոստովանեց, որ ձիու մնացորդներ գոյություն չունի, որը կփաստեր ձիու էվոլյուցիայի մասին…Բրածո մնացորդները փաստում են, որ կենդանի օրգանիզմները հայտնվում են լիովին անկախ իրարից, պահպանելով իրենց նախնական կառուցվածքը…Մենք ականատես չենք եղել ոչ մի անցումային ձևերի>>:3

Բրիտանական թանգարանի ավագ պալեանտոլոգ դոկտոր կոլին Պատտերսոնը գրում է. <<Ձիու էվոլյուցիան շատ գիտական աղբյուրների կողմից, ներկայացվում է որպես ճշմարտություն: Մինչ դեռ, իմ կարծիքով այդ մարդկանց ենթադրությունները, որոնք մատուցում են նման տիպի գաղափարներ, հանդիսանում են խարդախության արդյունք>>:4

<<Непоследовательность утверждения эволюции лошади становится все очевиднее с каждой новой археологической находкой. Было установлено, что в том же слое земли, где был найден Eohippus, были также найдены и останки видов лошадей (Equus Nevadensis и Equus Occidentalis), существующих и в наше дни>>:5

Ըստ էության դասավանդվում է ֆաշիզմ, ռասիզմ, սադիզմ, վանդալիզմ, հետո էլ զարմանում ենք թե ի՞նչու է բանակում սպանությունները և խոշտանգումները շատ, պարզապես բանակը մի վայր է, որտեղ պայմանները նեղ են, հետևաբար յուրաքանչյուր երիտասարդ լավ սերտելով , այն որ կենդանիների միջև առկա է <<գոյության կռիվը>>, իսկ ինքը առաջացել է այդ նույն կենդանիներից, ապա մեխանիկորեն ինքն էլ կիրառում է <<Գոյության կռվի>> գաղափարը կյանքում:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. S.J.Gould, Natural History, 86:14 (1977).—Внезапное появление. В любой отдельной области виды не развиваются постепенно в результате постоянной трансформации их предков; они возникают сразу «полностью оформленными».

2. Бриттен, Р.Д. 2002. “Divergence between samples of chimpanzee and human DNA sequences is 5% counting indels.” Proceedings National Academy Science 99:13633-13635

2.1 Human-chimp DNA difference trebled.  NEW SCIENTIST  23 September 2002  <<It has long been held that we share 98.5 per cent of our genetic material with our closest relatives. That now appears to be wrong. In fact, we share less than 95 per cent of our genetic material, a three-fold increase in the variation between us and chimps>>

3. Boyce Rensberger, Houston Chronicle, 5 ноября 1980, стр.15

4. Colin Patterson, HarperХs, февраль 1984, стр. 60

5. Francis Hitching, The Neck of Giraffe: Where Darwin Went Wrong, New York: Ticknor and Fields, 1982, стр. 30-31

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s