ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՄԵՐ ՏԻԵԶԵՐՔԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ Է ՊԱՏԱՀԱԿԱՆ

Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը եւ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռոջեր Պենրոուզը վերջերս հրապարակել են ուսումնասիրություն՝ Մեծ Պայթյունին նախորդած հնարավոր փուլի վերաբերյալ, որին արդեն անդրադարձել են տարբեր լրատվամիջոցներ` BBC, New York Times, The Economist եւ այլն։

Սըր Պենրոուզը ժամանակակից գիտության դասական դեմքերից է, հանրահայտ մենագրությունների հեղինակ, զարգացրել է տեսություն, որը նաեւ կանխատեսում է երեւույթներ Մեծ Պայթյունին նախորդած փուլերում: Մեծ Պայթյունը մեր Տիեզերքի առաջացման այսօրվա ընդունված տեսությունն է:

Այդ ուսումնասիրությունը երկու գիտնականները կատարել են հիմնվելով Wilkinson Microwave Anisotropy Probe (NASA) արբանյակի միջոցով ստացված տվյալների վերլուծության վրա։ Մեծ Պայթյունին նախորդած հնարավոր երւեույթների նման հետազոտումը դիտողական տվյալների միջոցով կատարվում է առաջին անգամ:

Գուրզադյանը եւ իր գործընկերները առաջ են քաշել Տիեզերական մնացորդային ճառագայթման նոր բնութագրիչ: Հայտնի է, որ այդ ճառագայթումը բնութագրվում է 3K ջերմաստիճանի Պլանկյան սպեկտրով եւ 10-5 անիզոտրոպիայով։ Վերջինս հայտագործվել է COBE (NASA) արբանյակի միջոցով (Նոբելյան մրցանակ, 2006թ.): Այդ բնութագրիչները բացահայտել են վաղ Տիեզերքի գլխավոր հատկությունները` տաք եւ հավասարակշիռ վիճակը եւ իզոտրոպությունը:

Գուրզադյանի խումբը, դիտելով մնացորդային ճառագայթումը որպես քաոսային եւ կանոնավոր ազդանշանների համախումբ, կարողացել է ապացուցել, որ պատահական ազդանշանի ներդրումը ընդամենը 20 տոկոս է: Այսպիսով, մեր Տիեզերքը մասնակիորեն է պատահական:

Նոր բնութագիրը կարեւոր է վաղ Տիեզերքի մասին տեսական պատկերացումների զարգացման համար: Հոդվածը հրատարակվել է եվրոպական Astronomy & Astrophysics (Letters) ամսագրի 2011 թ. հունվարի համարում:

 

Հունվար 14, 2011 news.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s