ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՋԱՐԴԵՆՔ ՊԱՏԸ

Առաջարկում եմ դպրոցական կենսաբանության դասագրքերից հանել էվոլյուցիոն տեսության դասավանդումը, քանի որ այն ոչ գիտական է և հերքվել է բազմաթիվ գիտնականների կողմից այն աստիճան, որ նույնիսկ տեսության կարգավիճակում չի կարող պահպանվել: Իհարկե, խոսքը միայն Մակրոէվոլյուցիայի մասին է:

Արդեն ավելի քան 800 գիտնականներ (գենետիկայի, մոլեկուլյար կենսաբանության, կենսաբանության, բիոքիմիայի, քիմիայի, ֆիզիկայի, երկրաբանության, գեոֆիզիկայի, անթրոպոլոգիայի, պալեանտոլոգիայի, մաթեմատիկայի, Աստղաֆիզիկայի բնագավառներից) ամբողջ աշխարհից ստորագրել են մի փաստաթուղթ, որով հերքում  և իրենց անհամաձայնությունն են հայտնում Էվոլյուցիոն տեսությանը: Ներկայացնում եմ այն փաստաթուղթը և այն 816 գիտնականների ցանկը, որոնք իրենց ստորագրությամբ հերքում են Էվոլյուցիոն տեսությունը` A SCIENTIFIC DISSENT FROM DARWINISM

Առաջարկում եմ դպրոցական կենսաբանության դասագրքում գրել հետևյալը. <<Մենք` գիտնականներս մինչ օրս չենք բացահայտել, թե ինչպե՞ս է առաջացել կյանքը երկրի վրա: Իհարկե, առաջ քաշվեցին, որոշ տեսություններ և վարկածներ, սակայն դրանք աբողջությամբ հերքվեցին, ավելին բազմաթիվ գիտնականների կողմից մաթեմատիկորեն ապացուցվեց, որ մեկ կենդանի բջջի առաջացման հավանականությունը անկենդան մատերիայից հավասար է զրոյի: Ելնելով այս մաթեմատիկական անժխտելի փաստից մենք` գիտնականներս խոստովանում ենք, որ անզոր ենք գտնելու այս հարցի պատասխանը ո՛չ այսօր և ո՛չ ապագայում, քանի որ մաթեմատիկորեն ապացուցված է, որ բնական պրոցեսների միջոցով կյանք չի առաջանում>>: (Դիտեք բոլոր տեսանյութերը)

Ավելին, ապացուցված է, որ ԴՆԹ-ում պարունակում է բավական մեծ քանակությամբ ինֆորմացիա, ինֆորմացիայի առկայությունը ԴՆԹ-ում հնարավոր չէ բացատրել բնական պրոցեսների միջոցով, օրինակ Արտերկրային քաղաքակրթությունների որոնմամբ զբաղվող SETI-ի գործունեությունը հիմնված է այն թեզիսի վրա, որ եթե հայտնաբերվի ռադիոազդանշան, որում կպարունակվի ինֆորմացիա, ապա դա կնշանակի, որ ուղղարկված է բանական արարածի կողմից հետևաբար ԴՆԹ-ում գտնվող ինֆորմացիայի ծագումը կարող է ունենալ միայն բանական պատճառ: Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում եմ ընթերցել DISCOVERY INSTITUTE-ի տնօրեն Սթիվեն Մայերի (Stephen C. Meyer) հոդվածը`  ДНК и другие дизайны

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s