ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՄՈԼԵԿՈՒԼՅԱՐ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Մոլեկուլյար կենսաբան Մայքլ Դենտոնը իր` <<Էվոլյուցիա. Տեսությունը ճգնաժամի մեջ է>> գրքում գրում է.    <<իրական կյանքը ճիշտ հասկանալու համար այնպես ինչպես, որ թույլ է տալիս մոլեկուլյար կենսաբանությունը մենք պետք է բջիջը մեծացնենք 1000 միլիոն անգամ մինչև որ այն հասնի 20 կմ շառավիղի և մեզ հիշեցնի մի հսկա տիեզերանավի, որը չափերով հավասար կլինի Լոնդոնին կամ Նյու-Յորքին: Այն ինչ մեր աչքերի առաջ կբացվի իր կառուցվածքով և բարդությամբ եզակի է: Բջջի մակեևույթին մենք կարող ենք նկատել բազմաթիվ անցքեր, որոնք նման են հսկայական տիեզերանավի պատուհաններին, որոնք մեկ փակվում և մեկ բացվում են թույլ տալով նյութերի անվերջանալի հոսքին, որոնք թափանցում են բջջի մեջ և լքում նրան: Եթե մեզ բախտ վիճակվեր այդ անցքերից մեկով ներս թափանցել, ապա մենք կհայտնվեինք բարձրագույն տեխնալոգիայով և անհավանական բարդ կառուցվածքով մի աշխարհ>>:1

Մոլեկուլային կենսաբանության Պրոֆեսոր Մայքլ Դենտոնը նաև ասում է. <<Մեզ հայտնի պարզագույն բջիջը այնքան բարդ է, որ անհնարին է ընդունել, թե նման բանը կարող էր առաջանալ հանկարծակի, մի ինչ-որ քմահաճ, չափազանց անհավանական դեպքի շնորհիվ…Ուր էլ, որ նայենք, ինչքան էլ, որ խորանանք, հայտնաբերում ենք այնպիսի չգերազանցված նրբագեղություն և հնարագիտություն, որը բոլորովին նվազեցնում է պատահականության գաղափարը: Արդյո՞ք կարելի է հավատալ, որ պատահական պրոցեսներից առաջանար մի այնպիսի իրականություն, որի ամենափոքրիկ տարրը` ֆունկցիոնալ պրոտեինը կամ գենը, իր բարդությամբ գերազանցում է մեր ստեղծագործական կարողությունները, այնպիսի իրականություն, որը պատահականության ուղղակի հակադրություն է և մարդկային բանականությունով ստեղծված ամեն բանից վեր է…Բայց դժվարությունը միայն կենդանի համակարգերի բարդությունը չէ, այլ նաև դրանց կառուցվածքում անհավանական հանճարեղության հաճախակի դրսևորումը>>:2

Մոլեկուլյար կենսաբան Դոկտոր Լեսլի Օրգելը Կալիֆորնիայի Սան-Դիեգո համալսարանից հայտարարեց. <<Բարդ կառուցվածքով սպիտակուցների և նուկլեինաթթուների (ԴՆԹ և ՌՆԹ) պատահական առաջացումը միաժամանակ և միևնույն տեղում միանգամայն անհնարին է: Մինչդեռ նրանցից մեկի առաջացումը, մյուսի բացակայության դեպքում նույնպես անհանար է: Այդ պատճառով մարդը պարտավոր է եզրակացնել, որ կյանքի ծագումը քիմիական ճանապարհով կատեգորիկ անհնար է>>:3

 

Ամերիկացի բիոքիմիկոս Մայքլ Բիհին գրում է. «Մոլեկուլային էվոլյուցիան գիտական հիմքեր չունի: Չկա գիտական որևէ աշխատություն, օրինակ՝ հեղինակավոր պարբերագիր, մասնագիտական հանդես կամ գիրք, որում նկարագրվի, թե ինչպես է բարդ կենսաքիմիական որևէ համակարգում մոլեկուլային էվոլյուցիա տեղի ունեցել կամ թե ինչպես կարող է տեղի ունենալ»։4

 

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ1. Michael Denton, Evolution: A Theory in Crisis, Burnett Books Ltd., London, 1986 p.328

2. Michael Denton, Evolution: A Theory in Crisis (Bethesda:Adler & Adler, 1986) P.342

3. Leslie E.Orgel: “The Origin of Life on Earth”, “Scientific American”, изд.271, октябрь 1994, стр.78

4. Michael Behe, << Darwin’s Black Box—The Biochemical Challenge to Evolution>> The Free Press, p. 185

 

Advertisements

2 responses

  1. Beniamin Hovakimyan

    Ողջյունում եմ Ձեր ջանքերը և մաղթում, որ Ձեր փնտրտուքներում կանգ չառնեք, և Ձեր ընթացքը լինի առաջ և վեր:

    Փետրվարի 20, 2011, ժ. 7:03 ե.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s