ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՌԱՋԱՐԿԵԼ, ԲԱՑԻ ԱՆՀԻՄՆ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՄԱՅՔԼ ԲԻՀԻ

Ամերիկացի բիոքիմիկոս Պրոֆեսոր Մայքլ Բիհին (Michael Behe) գրում է. <<Այն անհատը, որն իրեն պարտավորված չի զգում սահմանափակելու իր հետազոտությունները միայն ոչ բանական պատճառներով, գալիս է այն անխուսափելի եզրակացությանը, որ բազմաթիվ կենսաքիմական համակարգեր կառուցված են: Դրանք ոչ թե կառուցվել են բնության օրենքների կողմից, ոչ թե` պատահականությամբ կամ անհրաժեշտությամբ, այլ եղել են ծրագրված…Կյանքը երկրի վրա` իր հիմնական մակարդակով, իր ամենակենսական մակարդակով, բանական գործունեության արդյունքն է>>:1

Սթենլի Միլլերը գիտափորձի վերջնականապես ձախողումից հետո 1980-ականներին հետազոտողներն (1982թ. Թոմաս Չեկը հայտնաբերել է, որ մի շարք ՌՆԹ-ներ ունեն կատալիտիկ ակտիվություն) իրենց լաբորատորիաներում հայտնաբերեցին, որ ՌՆԹ-ի մոլեկուլները կարող են գործել որպես ֆերմենտներ` բաժանելով երկու մասի, ապա` դարձյալ միանալով: Այսպիսով 1986թ.-ին առաջ եկավ  <<ՌՆԹ Աշխարհ>> տեսությունը, ըստ որի ՌՆԹ-ն եղել է առաջին ինքնավերարտադրվող մոլեկուլը: Ենթադրվում էր, թե ժամանակի ընթացքում ՌՆԹ-ի մոլեկուլները սովորել են բջջաթաղանթներ կազմել և, ի վերջո ՌՆԹ օրգանիզմը առաջ է բերել ԴՆԹ-ին:2

Սակայն ավելի ուշ պարզվեց, որ այն պայմաներում, որոնք կարող էին գոյություն ունենալ երկրի վրա կյանքի ծագման ժամանակ ՌՆԹ-ի սինթեզը խիստ դժվարությամբ կարող էր տեղի ունենալ; Ավելին, պարզվեց, որ ՌՆԹ-ն պարզպես ունակ չէ վերարտադրման, ինչպես կարծում էին սկզբում:3

Միկրոկենսաբան Դոկտոր Լեսլի Օրգելը Կալիֆորնիայի Սան-Դիեգո համալսարանից իր հոդվածում` «The Origin of Life on the Earth» հրապարակված «American Scientist» պարբերականում գրում է թե ինչ հատկություններով պետք է օժտված լինի ՌՆԹ-ն. <<Սկզբանական միջավայրում անհարժեշտ է երկու հատկությամբ օժտված լիներ ՌՆԹ-ն, որը մինչ այժմ բացակայում է: Օժտված լինի ԻՆքն իրեն պատճենալու հատկությամբ, առանց սպիտակուցի օգնության և իրագործել սինթեզի յուրաքանչյուր փուլը առանց սպիտակուցի օգնությամբ>>:4

Հետազոտողները երբեք չեն հայտնաբերել ՌՆԹ-ի գոնե մի մասնիկ, որն ի վիճակի է ինքնավերարտադրման պրոցեսը կատարելու զրոյից սկսած:

Կենսաբան Ջոն Հորգանը ասում է. <<Ինչքան շատ է ուսումնասիրվում ՌՆԹ-աշխարհի տեսությունը, այնքան ավելի շատ հարցեր են ծագում: Ինչպես է սկզբնապես ծագել ՌՆԹ-ն: ինչպես է կատարվել ՌՆԹ-ի սինթեզը մինչև կյանքի ծագումը երկրի վրա, եթե նույնիսկ լաբորատորիաներում, լավագույն պայմաններում ՌՆԹ-ի և նրա մասերի սինթեզի իրագործումը խիստ դժվար է>>:5

Միկրոկենսաբանության Պրոֆեսոր Գարի Օլսենը (Gary J. Olsen) ասում է. <<Չնայած <<ՌՆԹ աշխարհի>> տեսությունը տեղ է զբաղեցնում շատ դասագրքերում, այն ընդամենը ենթադրությունների վրա հիմնված լավատեսություն է >>:6

Ամերիկացի Բիոքիմիկոս Պրոֆեսոր Ռոբերտ Շապիրոն (Robert Shapiro) 2007թ. հոկտեմբերին <<Scientific American>> պարբերականում հրապարակված հոդվածում ասում է. <<ՌՆԹ-ի կազմավորումը չի հակասում ֆիզիկայի օրենքներին, բայց նման դեպքի հավանականությունը ձգտում է զրոյի>>:7

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Michael Behe, Darwin’s Black Box—The Biochemical Challenge to Evolution, 1996

2 B. L. Bass and T. R. Cech, “Specific Interaction Between Self-Splicing of RNA of Tetrahymena and Its Guanisine Substrate”, Nature 308 (1984): 820; T. R. Cech, A. J. Zaug and P. J. Grabowski, “In Vitiv Splicing of the Ribosomal RNA Precursor ofTetrahvmena” Cell 21 (1981): 487.

3 . John Horgan, “In the Beginning”, p. 117

4. Leslie E. Orgel, “The Origin of Life on the Earth”, Scientific American, ок­тябрь 1994, том 271, стр. 78

5. John Horgan, “In the Beginning”, Scientific American, том 264, фев­раль 1991, стр. 119

6. Phil Cohen, “Let There Be Life,” New Scientist (February 7, 1998) —<<“RNA chauvinism dominates the textbooks,” says Gary Olsen, Woese’s colleague at the University of Illinois. And that’s a mistake, he warns, because the RNA world “as a theory it is only partly proven. The rest is speculative optimism.”>>

7. Scientific American № 10, 2007. էջ.21-29

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s