ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Սև ԽՈՌՈՉՆԵՐ Կամ ՈԻԻԼԵՐԻ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ

Սեղմվող Աստղերն առաջինը <<Սև խոռոչ>> կոչեց Ջոն Ուիլերը 1967թ.-ին: ՈԻիլերին հետաքրքրում էր ատոմից էլ փոքր <<Մուտք>> ունեցող նուրբ խողովակների գոյության հնարավորությունը, որոնք կանցնեին ժամանակի և տարածության միջով:

Քեմբրիջի համալսարանի դասախոս, ֆիզիկոս Ջոն Միչելը (John Michell) 1783թ.-ին ապացուցեց, որ Արեգակից 500 անգամ մեծ, բայց նույն խտությունն ունեցող աստղը պետք է այնպսիսի գրավիտացիոն դաշտ ունենա, որ լույսը չկարողանա արձակել, իսկ եթե այնուամենայնիվ արձակվի աստղի մակերևույթից, ապա գրավիտացիոն դաշտը պետք է հետ քաշի այն և թույլ չտա իրենից հեռանալ: Միչելը կարծում էր, նման աստղերը բազմաթիվ են: Ու թեև նրանց չենք կարող տեսնել , որովհետև լույս չեն արձակում, այդ աստղերի գրավիտացիոն ձգողականությունը կզգանք: Հենց այդպիսի աստղերն էլ անվանվել են Սև խոռոչներ:

Պարզելու համար, թե ինչպես է առաջանում Սև խոռոչներ, նախ պարզենք թե ինչպիսին է աստղի ծնունդն ու զարգացումը:Աստղ առաջանում է, երբ մեծ քանակությամբ գազը (հիմնականում ջրածինը) կծկվում է ինքն իր մեջ իր գրավիտացիոն ձգողականության ազդեցությամբ: Սեղմված գազի ատոմները իրար ավելի հաճախ և աստիճանաբար ավելի մեծ արագությամբ են բախվում, և սեղմված գազը տաքանում է: Վերջապես գազն այնքան է տաքանում, որ իրար հետ բախվող ջրածնի ատոմները ոչ թե հետ են մղվում այլ ընդհակառակը` իրար են միանում և առաջացնում հելիում: Այս ռեակցիայի արդյունքում մեծ քանակի ջերմություն է անջատվում: Այդ լրացուցիչ ջերմության շնորհիվ այնքան է բարձրանում գազի Ճնշումը, մինչև այն հավասարակշռի գրավիտացիոն ձգողությանը , և գազը այլևս չի սեղմվում: Աստղերը կարող են այնքան ժամանակ կայուն մնալ, քանի դեռ միջուկային ռեակցիայի առաքած ջերմությունը հավասարակշռում է գրավիտացիոն ջգողականությանը: Աակայն ի վերջո ջրածնի կսպառվեն և ինչքան սկզբնական վառելանյութի պաշարը մեծ է, այնքան արագ է սպառվում այն: Ահա երբ աստղերը սպառում են վառելանյութը սկսում են սառչել և կծկվել: 

Սև խոռոչն առաջանում է, երբ մարմնի զանգվածը չի փոխվում, բայց այնքան է սեղմվում, որ շառավիղը հասնում է կրիտիկական չափի կամ երբ մարմնի չափերը չեն փոխվում, բայց զանգվածը մեծանում է: Եթե Արեգակը սեղմվելով դառնա Էվերեստ լեռան չափ, ապա կվերածվի Սև խոռոչի: Եվ քանի որ համաձայն հարաբերականության տեսության, լույսից մեծ արագություն հնարավոր չէ, իսկ այն չի կարող պոկվել գրավիտացիոն դաշտից, հետևաբար, ոչինչ չի կարողանա ձերբազզատվել նրանից:

Այսպիսով, գոյություն ունի պատահույթների մի շարք` մի տիրույթ, տարածություն-ժամանակի մեջ, ոտեղից հնարավոր չէ ձերբազատվել և հասնել հեռավոր դիտորդին: Տարածություն-ժամանակի հենց այս տիրույթն էլ կոչվում է Սև Խոռոչ: Նրա սահմանագիծը կոչվում է Պատահույթի հորիզոն, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ լուսային Ճառագայթների այն ուղին, որից դուրս չի կարող անցնել սև խոռոչից արձակված լույսը:

3 responses

  1. Надо различать -1. космологические Черные дыры,или Первичние ЧД,и 2.Метагалактические ЧД.Эти два вида ЧД различаються и по составу ,и по режиму возникновения и эволюции.В космологической модели Теории армонов,отрицаеться абсолютный колапс ЧД,потому ,что эта теория вселенной с строго плоским прастранством.А плоское пранстранство имеет сложную структуру:это наложение двух силовых полей-полей тяготения и отталкивания,т.е.полей гравитации и антигравитации.Первое-поле из Первичных ЧД,Каркас или решотка Первичных ЧД.А второе-Темная энергия…Обо всем этом на сайте- http://www.armonpogosyan.com С уважением,Самвел Погосян.

    Ապրիլի 30, 2011, ժ. 4:23 ե.

  2. Beatle

    Որոշ գիտնականներ այն մտավախությունն ունեն, որ մեծ ադրոնային կոլլայդերի գործարկումից /երկու ադրոններ էլ. լույսի և մագնիսական դաշտի ազդեցությամբ բախվում են միմյանց / կարող է առաջանալ Սև անցք և նրանց պնդմամբ այդ սև անցքի չափերն ու զարգացմա արագությունն այնքան հզոր կարող է լինել,. որ հնարավոր չի լինի որևէ բան անել: Առաջացած սև անցքը կկլան երկրագունդը:
    Ինչ եք կարծում հնարավոր է սև անցքերի առաջացումը երկրի վրա առկա գրավիտացիայի ցածր մակարդակի պայմաններում?

    Հուլիսի 13, 2011, ժ. 6:04 ա.

    • Իմ կարծիքով տեսականորեն հնարավոր է, բայց սա նաև նման հետևյալ հարցին հնարավոր է մի օր մի մեծ Գիսաստղ կամ երկնաքար հարվածի երկրին և ողջ բնակչությունը վերանրա, թվում է երկրորդի հավանականությունը ավելի մեծ է, սակայն Յուպիտեր Մոլորակը երկրին պաշտպանում է երկնաքարերի հարվածներից.. Այսինքն այն պատահական չէ, որ պաշտպանում է, մարդու բջջում հայտնաբերելով ԴՆԹ մոլեկուլը, որն ինֆորմացիա կրող է և այդ ինֆորմացիան ունի իր Բանական աղբյուրը, այսինքն եթե մենք ունենք գիտականորեն ապացուցված մի փաստ որ Տիեզերքից այն կողմ Կա Բանականություն, որն առաջացրել է Տիեզերքը և մարդկանց, ապա անհանգստանալու կարիք չկա, թե երկիրը կարող է մարդու ձեռքով կործանվել, քանի որ այդ Բանականությունը կպաշտպանի երկիր մոլորակը, իսկ տեսականորեն կարել է երկրի կործաման բազմաթիվ այլ աղբյուրներ նշել, որոնք չեմ կարծում, որ կիրականան, քանի որ գիտականորեն ապացուցված է ընդ որում գիտական հեղինակավոր ամսագրում տպագրված թե երկրի վրա 500 միլիոն տարի առաջ կենդանինները առաջացել են ոչ թե պատահական այլ Ինչ_որ Բանականություն ունեցող աղբյուրից…հետևաբար անհանգստանալ պետք չի վարկածներ են…

      Հուլիսի 13, 2011, ժ. 7:49 ա.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s