ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՆԿԵՆԴԱՆ ՄԱՏԵՐԻԱՅԻՑ ԿՅԱՆՔԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

Ինչպե՞ս է առաջացել Կյանքը երկրի վրա: Այս հարցը ինձ հուզող ամենակարևոր հարցերից է: Երբեմն զարմանում եմ, թե ինչպես կարող են մարդիկ մտածել այլ բանի մասին, չիմանալով այս հարցի պատասխանը կամ բավարարվել դասագրքի աղոտ և թյուր պատկերացումների շրջանակներում: Արդյո՞ք կյանքն առաջացել է անկենդան մատերիայից: Մեծ թվով գիտնականներ այդպես չեն կարծում:

Անկենդան մատերիայից կենդանի օրգանիզմների առաջացման կողմնակիցներ էին Ռուս գիտնական ակադեմիկոս Ալեքսանդր Օպարինը (1894-1980) և անգլիացի բնագետ Ջոն Հոլդեյնը (1892- 1964): 1924 թ լույս տեսավ Ալեքսանդր Օպարինի «կյանքի ծագումը» աշխատությունը, որում նա ասում էր, թե Երկրի մթնոլորտում հզոր էլեկտրական պարպումները, որոնք 4.5 մլրդ տարի առաջ կազմված էին ամիակից, մեթանից, ածխաթթու գազից և ջրի գոլորշիներից, կարող էին առաջացնել տարրական օրգանական մասնիկներ, որոնք անհրաժեշտ են կյանքի առաջացման համար:1

1953 թ.-ին Հարոլդ Յուրի (Harold Urey) լաբորատորիայի աշխատակից գիտնական Սթենլի Լ. Միլլերը (Stanley L. Miller) հերմետիկ անոթում,որի հատակում եռում էր ջուրը (օվկիանս ներկայացնող),խառնեց ջրածին,ամոնիակ,մեթան և ջրային գոլորշի (ենթադրելով, որ դրանից է բաղկացած եղել երկրի նախնական մթնոլորտը), ապա գոլորշու միջով սկսեց էլեկտրական պարպումներ անցկացնել մինչև 60000վ (կայծակի փոխարեն): մեկ շաբաթ չանցած մի քանի Պա ճնշման տակ և 80 C ջերմաստիճանում անոթում հայտնվեցին կարմրավուն կպչուն նյութի հետքեր, որոնք ուսումնասիրելով Միլլերը հայտարարեց, որ դրանք հարուստ են ամինաթթուներով, իսկ վերջիններս սպիտակուցների կառուցման հիմքն են: Սակայն այս գիտափորձի հիմքում ընկած է այն վարկածը, թե երկրագնդի նախնական մթնոլորտն ունեցել է <<վերականգնող>> բնույթ:

 

Իր գիտափորձից երկու տարի անց հրատարակված հոդվածում Միլլերը գրեց. <<Այս գաղափարներն, իհարկե, զուտ ենթադրությունններ են, քանի որ տեղյակ չենք, թե երկրի ձևավորման ժամանակ նրա մթնոլորտն արդյոք վերականգնվո՞ղ է եղել…ոչ մի ուղղակի փաստ դեռևս չի հայտնաբերվել>>:2

1980-ականներին գիտնականներն հանգեցին այն կարծիքին, որ երկրի սկզբնական մթնոլորտը բաղկացած չէր մեթանից և ամիակից, այլ կազմված էր ազոտից և ածխաթթու գազից: Երկարատև լռությունից հետո Միլլերը ընդունեց, որ այն միջավայրը, որ ինքը օգտագործել էր փորձի ժամանակ իրական չէր:3 Եվս մի հանգամանք, որ Միլերի փորձը դարձնում է անիրական: Այն ժամանակ երբ ենթադրվում էր, թե կազմավորվել են ամինաթթուները մթնոլորտում կար բավական քանակությամբ թթվածին, որպեսզի կազմաքանդի բոլոր ամինաթթուները: Այս փաստը բացատրվում է նրանով, որ 3.5 մլրդ. տարիք ունեցող քարերի մեջ հայտնաբերվել են օքսիդացված երկաթ :4 Ֆիզիկոսները, որոնք հետազոտում են մթնոլորտը, հանգել են այն եզրակացության, որ երկրի մթնոլորտը իր կազմավորման ժամանակ երբեք չի պարունակել մեծ քանակությամբ ամոնիակ, մեթան և ջրածին:5 Ավելին Միլլերի փորձի ժամանակ ստացվել էր D-ամինաթթուներ, որի դեպքում սպիտակուցի կազմավորումը բացառվում է, քանի որ սպիտակուցները կազմված են միայն L-ամինաթթուներից:6

Արդեն 40 տարի անց պրոֆեսոր Սթենլի Միլլերը ասաց. <<Պարզվեց, որ կյանքի ծագման հարցը շատ ավելի բարդ է, քան ես և մնացած մարդիկ պատկերացնում էինք>>:7

Եթե կյանքը չափից ավելի բարդ է անգամ հատուկ սարքավորված լաբորատորիայում սկիզբ առնելու համար, ապա առավել ևս բարդ չղեկավարվող տարածության մեջ ծագելու համար: Ամերիկացի երկրաբան ՈՒիլյամ Ստոուքսը իր գրքում` «Essentials of Earth History» ասում է. <<եթե նույինսկ միլիարդավոր տարինների ընթացքում միլիարդավոր մոլորակների մակերևույթների վրա լցված լինեին անհրաժեշտ քանակությամբ ամինաթթուներ պարունակող հեղուկ լուծույթով, ապա միևնույն է սպիտակուց չէր գոյանա>>:8

Գեոքիմիկոս Ջեֆֆրի Բադան (Jeffrey Bada) արտահայտում է այն փակուղային իրավիճակը, որում հայնտվել են էվոլյուցիոնիստները 20-րդ դարի վերջում: <<Այսօր մենք լքելով 20-րդ դարը մենք այդպես էլ չկարողացանք լուծել այն հարցը, որով մտել էինք 20-րդ դար` ինչպե՞ս է ծագել կյանքը>>:9

Գերմանիայի Մայնց քաղաքի կեսաքիմիայի ինստիտուտի գիտաշխատող Կլաուս Դոզեն (К. Dose) հետևյալ կարծիքին է. <<Ներկայումս այս հարցի վերաբերյալ հիմնական տեսությունների և գիտափորձերի շուրջ տարվող բոլոր վիճաբանությունները կամ հանգեցնում են փակուղու առաջ կամ էլ ավարտվում են դրանց սխալ լինելու խոստովանությամբ>>:10

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. A. I. Oparin, Origin of Life, trans. S. Morgulis (New York: Macmillan, 1924).

2.   journal of the American Chemical Society մայիս 12,1955

3. Stanley Miller, Molecular Evolution of Life: Current Status of the Prebiotic Synthesis of Small Molecules, 1986, стр. 7

4. “New Evidence on Evolution of Early Atmosphere and Life”, Bulletin of the American Meteorological Society, том 63, но­ябрь 1982, стр. 1328-1330

5. J. S. Levine, ed., The Photochemistry of Atmospheres: Earth, the Other Planets and Comets (Orlando, Fla.: Academic, 1985).

6. Richard B. Bliss & Gary E. Parker, Origin of Life, California, 1979, стр. 25

7.  J.Horgan. “In the Beginning…” Scientific American, February 1991,p. 117

Stanley L. Miller, “Production of Amino Acids Under Possible Primitive Earth Conditions”, Science 117(1953): 528-29.

8. W. R. Bird, The Origin of Species Revisited, Nashville: Thomas Nelson Co., 1991, стр. 306

9. Jeffrey Bada, Earth, февраль 1998, стр.40

10. Klaus Dose, «The Origin of Life: More Questions Than Answers», Interdisciplinary Science Reviews, том 13 номер 4, 1988, стр. 348

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s