ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ԷՎՈԼՅՈՒՑԻԱ: ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է /Evolution: A Theory in Crisis

ՄԱՅՔԼ ԴԵՆՏՈՆ

ՄԱՅՔԼ ԴԵՆՏՈՆ

Մոլեկուլյար կենսաբան Մայքլ Դենտոնը իր` <<Էվոլյուցիա. Տեսությունը ճգնաժամի մեջ է>> գրքում եզրակացրեց, որ Էվոլյուցիոն տեսությունը <<ավելի շատ նման է միջնադարյան աստղագուշակության սկզնունքին, քան լուրջ…գիտական տեսության…իսկ կենդանի օրգանիզմների պատահական առաջացման մասին Դարվինյան հավատը կոչում է` <<Քսաներորդ դարի տիեզերածին մեծ առասպել>>>>:1

www.michaeljdenton.com


Պնդում 1.  Մուտացիաները կուտակվում են և նոր տեսակներ առաջացնում :Մակրոէվոլjուցիան հիմնված է այն բանի վրա, որ մուտացիաները` բույսերի և կենդանիների գենների աննշան փոփոխություննները, կարող են առաջ բերել ոչ միայն նոր տեսակներ այլև բույսերի և կենդանիների բոլորովին նոր ընտանիքներ:2

Գենետիկայի բնագավառում վերջին 100 տարվա ուսումնասիրությունների արդյունքում այդ պնդումը չի հաստատվել: Ճառագայթման միջոցով [մուտացիաներ առաջ բերելու համար] ավելի արդյունավետ տեսակներ ստեղծելու փորձերը ձախողվեցին:3

Որպես հետազոտության առանձին ճյուղ` Արևմտյան երկրներում մուտացիաներ կատարելը դադարեցվեց: Գրեթե բոլոր մուտանտները մահացան, կամ ավելի թույլ էին, քան դրանց վայրի տեսակները: Մուտացիաները չեն կարող սկզբնական տեսակները վերափոխել լիովին նոր տեսակների:

Պնդում 2. Բնական ընտրության միջոցով նոր տեսակներ են առաջանում: Էվոլուցիոնիստները պնդում են, որ երբ տեսակները տարածվեցին և մեկուսացան, սելեկցիան ընտրեց այն տեսակները, որոնք իրենց գեներում եղած փոփոխությունների շնորհիվ ավելի լավ էին հարմարվել նոր միջավայրին: Հետևաբար մեկուսացած խմբերն ի վերջո վերածվել են բոլորովին նոր խմբերի:

Այն պնդումը, թե Բնական սելեկցիան ընտրում է այնպիսի մուտացիաներ, որոնք նոր տեսակներ են առաջ բերում հիմնված է <<սերինոսների 13 տեսակների ուսումնասիրության վրա, որը Դարվինը կատարել է Գալապագոսյան կղզիներում: Այդ թռչուններն այժմ հայտնի են <<Դարվինի սերինոսներ>> անունով:4 Ուսումնասիրությունների արդյունքում   հայտնաբերվեց, որ մեկ տարվա երաշտից հետո այն սերինոսներ, որոնք համեմատաբար մեծ կտուցներ են ունեցել, ավելի հեշտությամբ են վերապրել, քան փոքր կտուց ունեցողները ունեցողները:Սակայն Փաստ է, որ երաշտին հաջորդող տարիներին փոքր կտուց ունեցող սերինոսների թիվը կրկին գերակշռեց մեծ կտուց ունեցողների թվին: Պարզվեց նաև, որ կղզում եղանակային փոփոխություններին զուգընթաց մի տարի գերակշռում են երկար կտուց ուեցող սերինոսները, իսկ հաջոորդ տարի` փոքր կտուց ունեցողները: Նրանք նաև նկատեցին, որ սերինոսների տարբեր <<տեսակներ>> զուգավորվում էին և առաջ բերում այնպիսի սերունդներ, որոնք ավելի լավ էին հարմարվում միաջավայրին, քան նրանց ծնողները:5

Բրիտանական բնության պատմության թանգարանի ավագ պալեանտոլոգ Կոլին Պատտերսոնը (Colin Patterson) ասում է. <<Ոչ ոք, երբեք բնական ընտրության միջոցով չի առաջացրել նոր տեսակ: Ոչ ոք, երբեք նույնիսկ չի էլ մոտեցել դրան>>:6

Պնդում  3. Բրածոները ապացուցում են Մակրոէվոլյուցիոն փոփոխությունները: Կենսաբանության որոշ դասագրքեր ընթերցողի մոտ այնպիսի տպավորություն են ստեղծում, թե գիտնականների հայտնաբերած բրածոները բավարար են փաստելու մակրոէվոլյուցիան:

Նմանատիպ հայտարարությունները բացահայտ կեղծիք են, քանի որ մինչ օրս որևէ բրածո անցողիկ ձևեր չեն հայտնաբերվել ձկների և երկկենցաղների, երկկենցաղների և սողունների, սողունների և կաթնասունների ու պրիմատների սերունդների միջև:

Էվոլյուցոնիստ Նիլզ Էլդրիջը ասում է, որ բրածոների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փոփոխություններ չեն <<կուտակվել>>, այլ երկար ժամանակահատվածում <<շատ տեսակներ կրել են քիչ էվոլյուցիոն փոփոխություններ կամ նրանց մեջ ընդհանրապես ոչինչ չի փոփոխվել>>:7

Բրիտանական թանգարանի ավագ պալեանտոլոգ Դոկտոր Կոլին Պատտերսոնը (Colin Patterson), իր գրած գրքում, այն հարցին թե ինչու նա չի ներառել անցումային ձևերի օրինակները, Պատտերսոնը գրում է. << Ես ամբողջությամբ համաձայն եմ, որ իմ գրքում բացակայում է անցումային ձևերի օրինակները: Եթե ինձ հայտնի լիներ այդպիսի ձևերի օրինակներ, ապա ես անվերապահորեն կներառեի գրքում: Ես պատարաստ եմ դա գրել մեծ տառերով, բայց գոյություն չունի որևէ բրածո, որը կարող է անցումային ձևերի գոյությունը հաստատող անժխտելի ապացույց լինել >>:8

Մինչև օրս գիտնականները հայտնաբերել և գրանցել են մոտ 200 միլիոն մեծ բրածոներ և միլիարդավոր փոքր բրածոներ: Շատ հետազոտողներ համաձայն են, որ տարեգրությունը ցույց է տալիս, որ կենդանիների բոլոր մեծ խմբերը առաջացել են միաժամանակ և մնացել են գրեթե անփոփոխ, իսկ շատ տեսակներ անհետացել են այնքան հանկարծակի, որքան, որ հայտնվել են:

Պնդում 4. Միկրէվոլյուցիոն փոփոխությունները ապացույցն են Մակրոէվոլյուցիայի: <<Մարդկանց թյուրիմացության մեջ են գցում այն հավատով, թե քանի որ միկրոէվոլյուցիան հանդիսանում է իրական փաստ, ապա մակրոէվոլյուցիան նույնպես հանդիսանում է այդպիսի փաստ: Էվոլյուցիոնիստները պնդում են թե երկար ժամանակահատվածում ոչ մեծ փոփոխությունները կուտակվում են, այնպիսի ձևով, որ ձևավորվում են նոր ավելի կատարյալ օրագանիզմներդա մաքուր պատրանք է, քանի որ չկա ոչ մի գիտական ապացույց կեսաբանական նման մեծ փոփոխությունների հնարավորության մասին>>:9

Առաջադեմ էվոլյուցիոնիստները ամբողջ աշխարհից քննարկում էին այն հարցը, թե <<Միկրոէվոլյուցիայի հիքում ընկած մեխանիզմները կարող են բացատրել մակրոէվոլյուցիան>>-պատասխանը եղել է. <<կտրականապես ո՛չ>>:10

<<Միկրոէվոլյուցիա-ա՛յո: Մակրոէվոլյուցիա-ո՛չ: Սա բնության բավական մեծ կարևորության փաստն է>>:11

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՅՈՒՆ

1. Michael Denton, Ref. 5, p. 306

2. Nobel lectures, Physiology or Medicine 1942-1962, 1999, <<The production of Mutations>>, by H.J. Muller, 1946, p. 162

3. Mutation breeding, evolution, and the law of recurrent Variation, pp. 48-51

4. Science and Creationism-A View from the National Academy of Sciences, <<Evidence Supporting Biological Evolution>>1999, p. 10

5. Scientific American, <<Natural Selection and Darwin՚s Finches>>, by Peter R. Grant, October 1991, p. 87

6. Patterson C. Cladistics, телепередача BBC (04.03.1982), как цитировано в: The Quote Book, 1984. — P. 12

7. Элдридж, 1989, «Macro-Evolutionary Dynamics: Species, Niches, and Adaptive Peaks

8. Darwin.s Enigma (Green Forest, AR: Master Books, 4th ed. 1988) p. 89.

9. Kautz D. The Origin of Living Things. — Milwaukee , Wisconsin , 1988. — Р. 6

10.Lewin R. Evolutionary Theory Under Fire // Science — Vol. 210, No. 4472 ( Nov. 21,1980 ) — Р. 883

11. Marsh F.L. Genetic Variation, Limitless or Limited? // Creat. Research Soc. Quart. — No. 4 (1983) — P. 206

One response

  1. David

    Shat hetaqrqir er………..shnorhakalutyun informaciayi tramadrman hamar…)))

    Մարտի 3, 2012, ժ. 8:23 ե.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s