ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ԾԽՈՂՆԵՐԻ ՄԻՖԸ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՓԱՍՏԱՐԿԻ ԱՆԿՈՒՄԸ: ԾԽԵԼԸ ՉԻ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ՍՏՐԵՍԸ

  Ծխողները հաճախ ծխախոտը օգտագործում են, որպեսզի հաղթահարեն ստրեսը, և նախկին ծխողները վերսկսում են ծխելը այն հավատով, որ դա կօգնի իրենց  հաղթահարել կյանքի ստրեսային իրավիճակները: Շատ ծխողներ անհանգստանում են, որ եթե թողնեն ծխելը, ապա նրանք կկորցնեն ստրեսը հաղթահարելու մի արժեքավոր միջոց: Մինչդեռ, փորձնական ապացույց գոյություն չունի, որ ծխելը թեթևացնում է ստրեսը: Ընհակառակը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չծխողները ունեն ստրեսի ավելի ցածր մակարդակ, քան ծխողները: Մյուս կողմից, ըստ հետազոտողների արդյունքները ցույց են տալիս, որ ծխախոտից կախվածությունը ինքնին քրոնիկ սրտեսի աղբյուր է առաջացնելով երկարատև ստրես, նույնիսկ, եթե նրանց թվում է, թե ծխելը ժամանակավորապես թեթևացնում է այն:    Երբ կախվածություն ունեցող ծխողները չեն կարողանում ծխել, ապա նրանք դառնում ենք ավելի դյուրաբորբոք և անհանգիստ: Այդ պատճառով, Կանոնավոր ծխողները նիկոտինի պահանջը զգում են, որպեսզի ապահովեն նորմալ տրամադրություն, քանի որ նրանք տառապում են դյուրագրգռությունից և լարվածությունից, որի պատճառը արյան մեջ նիկոտինի քանակության արագ անկումն է  ծխած ծխախոտների միջև ընկած ժամանակահատվածում, որն իր հերթին հանգեցնում է դյուրագրգռության, նյարդայնության և անհանգստության: Ծխելը բարձրացնում է նիկոտինի մակարդակը և թեթևացնում արյան մեջ նիկոտնի քանակության նվազման պատճառով առաջացած ստրեսը վիճակը և դա է պատճառը, որ նրանք մտածում են, թե ծխելը թեթևացնում է ստրեսը: Նրանք շփոթում են հանգստացումը, ծխախոտից առաջացած սիմպտոմների թեթևացման հետ: Ծխելը միայն ստրեսը ուժեղացնում է: ծխելը թողնելուց հետո այս սիմպտոմները այլևս տեղի չեն ունենում [Parrott AC. “Does cigarette smoking cause stress?  American Psychologist 1999 Oct; 54(10):817-20]:

2010թ-ին  Լոնդոնում   իրականացված  հետազոտությունում [Hajek P, Taylor T, McRobbie H.The effect of stopping smoking on perceived stress levels”. the journal Addiction. 2010 Aug;105(8):1466-71], որն մասնակցում էին 469 հետազոտվող, ովքեր փորձում էին թողնել ծխել երբ նրան հոսպիտալացվել էին սրտի հետ կապված հիվանդության պատճառով: Ծխելը հրաժարվելուց առաջ ծխողների մեծ մասը համոզված էր, որ ծխելը օգնում է նրանց հաղթահարելու ստրեսը: 12 տևողությամբ փորձաշրջանում ծխողների 41%-ին հաջողվեց հրաժարվել ծխելուց: Հետազոտողները պարզեցին, որ ծխելը թողածների մոտ առկա է ստրեսի մակարդակի  զգալի անկում` մոտավորապես  20%-ի չափով ի համեմատություն նրանց, ովքեր շարունակում էին ծխել, որոնց մոտ ստրեսի մակարդակը մնացել էր անփոփոխ:

 2012թ-ին Արևելյան Լոնդոնի համալասրանի հետազոտողների կողմից իրականացված ուսումնասիրության  [Parrott AC, Murphy RS. “ Explaining the stress-inducing effects of nicotine to cigarette smokers”  Human psychopharmacology  2012 Mar; 27(2):150-5] արդյունքում ապացուցվեց, որ ծխելը, որպես ստրեսի թեթևացման միջոց ամբողջովին  միֆ է և հենց ծխել է ստրեսի հիմնական պատճառը: Իրականում, ծխելը հակառակ էֆֆեկտն է առաջացնում` պատճառ հանդիսանալով երկարատև ստրեսի մակարդակի բարձրացման և ոչ թե իջեցման: Ավելին, ուսւումնասիրությունը պարզեց, որ ծխելը թողնելը նվազեցնում է քրոնիկ ստրեսի մակարդակը: Հոգեբան Էնդի Պարրոտը (Dr. Andy Parrot) նշում է այն փաստը, որ նիկոտինը իրականում բարձրացնում է ճշվածության  և անհանգստության զգացողությունը: Այս ուսումնասիրությամբ նաև պարզվեց, որ նիկոտինից կախվածությունը հանգեցնում է օրվա ընթացքում տրամադրության շարունակական տատանումների  

smoke

Տրամադրության տատանումները ծխողների մոտ օրվա ընթացքում

2013թ-ին հունվարին հրապարակվեց  Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանի, ինչպես նաև Լոնդոնի թագավորական Քոլեջի  հետազոտողների իրականացված ուսումնասիրության “ Change in anxiety following successful and unsuccessful attempts at smoking cessation: cohort study”  The British Journal of Psychiatry (2013) 202: 62-67  արդյունքները, որտեղ նրանք գնահատում են ստրեսի և անհանգստության մակարդակը նրանց մոտ, ովքեր վերջերս թողել էին ծխելը: Գիտափորձին մասնակցել են  491 մասնակիցներ: Գիտափորձի ավարտին`   6 ամիս հետո, նրանք ովքեր թողել էին ծխելը նրանց անհանգստության մակարդակը 12 միավորով ավեի ցածր էր, քան նրանց մոտ, ովքեր կրկին սկսել էին ծխելը: Ընդհանուր գնահատականով, ծխելը դադարեցրած անհատների մոտ ստրեսի մակարդակը 9 միավորով  իջել էր ի: “Այս արդյունքները հակասում են այն ենթադրությանը, թե ծխելը թեթևացնում է ստրեսը”-ասվում է հետազոտությունում:    

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s