ԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Էվոլյուցիոն տեսություն

ԷՊԻԳԵՆԵՏԻԿԱ: Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԴՆԹ-ԻՑ ԱՆԴԻՆ

 էպիգենոմը քիմիական «նիշերի» մի համակարգ է, որը կպչում է ԴՆԹ-ին, որով և ղեկավարում է ԴՆԹ-ի գենետիկ ինֆորմացիայի էքսպրեսաիան: Այդ  քիմիական «նիշերը» ակտիվացնում կամ պասիվացնում են գեները:  Եթե դիտարկենք ԴՆԹ-ն  որպես դաշնամուրի հսկայական ստեղնաշար, ապա գեները հանդես կգան, որպես ստեղներ, որտեղ յուրաքանչյուր ստեղն համապատասխանում է դաշնամուրի մեկ նոտային: էպիգենետիկական պրոցեսը սահմանում է, թե երբ և ինչպես կարող է  յուրաքանչյուր ստեղն սեղմվի, որպեսզի  փոխվի  նվագվող մեղեդին: Սակայն, խոսելով գենոմի մասին մենք պետք է նշենք, որ այն կարելի է ներկայացնել, ոչ թե մեկ դաշնամուրի տեսքով, այլ մի ողջ նվագախմբի, որն ղեկավարվում է անհայտ դիրիժորի կողմից:Այլ կերպ ասած, Էպիգենետիկան գեների էքսպրեսաիայի ղեկավարումն է, որն տեղի է ունենում առանց ԴՆԹ-ի ծածկագրի հաջորդականության փոփոխության:

  Եթե գենոմը համեմատվում է համակարգչի սաքակազմի  (hardware) հետ (մասնավորապես` hard drive-ի հետ), ապա էպիգենոմը իրենց ներկայացնում է  օպերացիոն համակարգ, որն  ղեկավարում է  համակարգչային սարքակազմի (hardware)  գործողությունը:2

DNA-hard-drive (1)

Թոմաս Վուդուրոդը “The Mysterious Epigenome: What Lies Beyond DNA” գրքում գրում է. “Բջջում հայտնաբերվել է բարդ ծրագրային համակարգ, որն ԴՆԹ-ից դուրս է գտնվում, որն ուղղորդում է ԴՆԹ-ի ֆունկցիաները: Այս ղեկավարման բարձր համակարգը ներգրավված է ծերացման, քաղցկեղի և այլ հիվանդությունների առաջացման գործում: ԴՆԹ-ից անդին գտնվող այս  ինֆորմացիան վճռական դեր է խաղում մեր 60 տրիլիոն բջջիջներից յուրաքանչյուրում հրահանգելով գեներին երբ, որտեղ և ինչպես նրան պետք է արտահայտվեն”:3

Այսինքն, Բջիջին գործելու համար անհարաժեշտ է շատ ավելի շատ ինֆորմացիա, քան այն պարունակվում է ԴՆԹ-ի թվային ծածկագրում, սա իր հերթին նշանակում է, որ այժմ գիտնականները ոչ միայն պետք է բացատրեն ԴՆԹ-ի թվային ինֆորմացիայի ծագում, այլ նաև ԴՆԹ-ից անդին գտնվող բազմաշերտ ինֆորմացիոն համակարգի ծագումը, որն կոչվում է էպիգենոմ”

Թոմաս Վուդուրոդը “The Mysterious Epigenome: What Lies Beyond DNA” գրքում գրում է. “Ի՞նչպես կարող են գիտնականնեը բացատրել բջջի բարդույթան ծագումը երբ նրանք  ընդհարվում են մի նոր ինֆորմացիոն շերտի` ծածկագրված լեզվի  մի նոր համակարգի հետ, որը գտնվում է ԴՆԹ-ի վրա և նրանից անդին….ամբողջական բարդության այս բարձր մակարդակը ակնհայտ  լրացուցիչ  “նախագծման” չափորոշիչ է  ավելացնում նրանց համար, ովքեր չունեն սահմանափակ մտածելակերպ պայմանավորված իրենց անհատական աշխարահայացքով”:3

Տարբեր գենետիկ հաղորդագրություներ “միացվում” կամ  “անջատվում” են այնպիսի էպիգենետիկական պրոցեսի միջոցով ինչպիսին ԴՆԹ-ի մեթիլավորումն է: ԴՆԹ-ի մեթիլավորումը տեղի է ունենում ԴՆԹ-ի հաջորդականության CpG կոչված տեղամասում, որտեղ ցիտոզին նուկլեոտիդը գտնվում է Գուանինի կողքին: CpG տեղամասը մեթիլավորվում է ԴՆԹ մեթիլտրանսֆերազ էնզիմների միջոցով (DNMTs), որոնք իրենց հերթին ղեկավարվում են ԴՆԹ-ի սպիտակուց չծածկագրող տեղամասերի ՌՆԹ պատճենի` (LncRNA)-ների կողմից:4  Մեթիլավորումը կատարվում է  ցիտոզինին մեթիլ խմբի  (-CH3) ավելացմամբ: Երբ գենը “անջատվում” է ապա նրանում պարունակվող հաղորդագրությունը այլևս չի կարող ընթերցվել կամ գործել: Եթե գենետիկ մուտացիան, որն կարող հիվանդության պատճառ հանդիսանալ “անջատվում է էպիգենետիկական նիշերի միջոցով, ապա այդ գենը այլևս չի կարող հիվանդություն առաջացնել: Սակայն, էպիգենետիկ նիշերի փոփոխությունը կարող է “միացնել” գենը և գենի ակտիվացումը կզարգացնի հիվանդություն: Օրինակ, ինչպես արդեն նշեցի մեթիլավորումը կատարվում է CpG  տեղամասում, սակայն ԴՆԹ-ում կան հատվածներ, որոնցում այս տեղամասերը խիտ են և նմանատիպ հատվածները կոչվում են CpG կղզյակներ, որտեղ սովարաբար նորմալ բջիջներում մեթիլավորում տեղի չի ունենում: Սակայն, քաղցկեղածին բջիջներում այս տեղամասերը չափից ավելի են մեթիլավորված են լինում:Այսպիսով,  CpG կղզյակների գերմեթիլավորումը կարող է հանգեցնել ուռուցքի “անջատելով” ուռուցքի զարգացումը կանխարգելող գեները: Ժառանգական քաղցկեղ  առաջացնող գեների կեսը “անջատվում” են մեթիլավորման միջոցով: Էպիգենետիկական այս փոփոխությունը տեղի է ունենում քաղցկեղի զարգացման վաղ փուլերում:5

Screenshot_3

Մյուս էպիգենետիկ մեխանիզմը, որը պատասխանատու է գեների էսպրեսիայի համար հիստոների հետ-տրանսլացիոն ձևափոխությունն է: Հիստոնները քրոմատինի հիմնական բաղադրիչներն են, որոնք հայտնի են  նուկլեոսոմ  անվամբ: Հիստոնները կոճանման   սպիտակուցներ են  (H2A,   H4,    H2B, և  H3), որոնց շուրջ փաթաթվում է ԴՆԹ: Տարբեր հիստոններ  հետ-տրանսլացիոն ձևափոխություններն ուղղակիորեն կապված են քրոմատինի կառուցվածքի  հետ, որոնք ստեղծում են մի բարդ համակցական համակարգ, որն  հայտնի է որպես Հիստոնի ծածկագիր անվամբ:Հիստոնի ծածկագիրը թելադրում է դինամիկ անցումները տրանսկրիպցիոն ակտիվ վիճակից դեպի տրանսկրիպցիոն պասիվ վիճակի: Երբ հիստոնները ձևափոխվում են ապա նրանք կարող են ազդել, թե ինչպես քրոմատինը կարգավորվի: Եթե Քրոմատինը իր խտացված ձևի մեջ չէ, ապա այն գործում է որպես ակտիվ euchromatin և նրա հետ կապված ԴՆԹ կարող է տրանսկրիպցիայի ենթարկվել,  իսկ եթե քրոմատինը իր խտացված ձևի մեջ է գտնվում, գործում է որպես պասիվ հետերոքրոմատին,   ապա  ԴՆԹ-ի տրանսկրիպցիա չի կարող տեղի ունենալ:

Sha01

Հիստոնների ձևափոխման հիմնական երկու եղանակներն են մեթիլավորում և ացետիլացում, որոնք քիմիական պրոցեսներ են, որի ընթացքում կամ ավելացնում մեթիլի կամ ացետիլի  խմբեր  (C2H30 )  համապատասխանաբար լիզին կոչվող ամինաթթվին H3 և H4 հիստոների վրա: Ացետիլացումը իրականացվում է  “գրող” Հիստոն ացետիլատրանսֆերազ (HATs) և “ջնջող” Հիստոն դեացետիլազ (HDACs) էնզիմների միջոցով: Ացետիլացումը սովորաբար կապված է ակտիվ քրոմատինի (տրանսկրիպցիոն ակտիվ գեների) հետ,  մինչդեռ ացետիլ խմբի հեռացումը (deacetylation) գլխավորապես կապված է պասիվ հետերոքրոմատինի  (տրանսկրիպցիոն պասիվ գեների)  հետ:  Մյուս կողմից, հիստոնի մեթիլավորումը կարող է հանդես գալ, որպես նիշ  քրոմատինի ակտիվ և պասիվ  հատվածների համար: Օրինակ, լիզին (K9)-ի մեթիլավորումը (H3) հիսթոնի վրա նշում է  պասիվ ԴՆԹ, որն պասիվացնում է ողջ իգական  X քրոմոսոմը: Մեկ այլ Լիզին ամինաթթվի (K4) մեթիլավորումը նույն (H3)-ի վրա ակտիվացնում է գեները: Մեթիլավորումը կատարվում է լիզին H3 և  արգինին   H4 ամինաթթուների վրա:    Այս նիշերից որոշները, ինչպես օրինակ  Լիզին 14-ի ացետիլացումը H3 հիստոնի վրա   (H3K14ac) կամ (H3K4me3)-ն   կապված են տրանսկրիպտորնեն ակտիվ գենային տեղամասերի հետ, մինչդեռ  H3K9me3  կամ H3K27me3 պասիվացնում են   քրոմատինը :7

026_RuggGunn_Figure

  Այսպիսով, ԴՆԹ մեթիլավորումը սովորաբար աշխատում է հիստոնի փոփոխության հետ միասին “ակտիվացնելով” կամ “պասիվացնելով” գեները: Մինչ վերջերս, գիտնականները մտածում էին, որ յուրաքանչյուր նոր սերունդ սկսում է իր նոր “տպագրված” գենոմով, որն նույնությամբ փոխանցում է հետագա սերունդներին: Քանի որ բեղմանվորումից հետո էպիգենետիկական նիշերի հետքերը, որոնք գտնվում են ձվաբջջի  ԴՆԹ-ի և սպերմատոզոիդի ԴՆԹ-ի վրա ջնջվում են: Նոր նիշերը առաջանում են սաղմի զարգացմանը զուգընթաց: Սակայն, գիտնականները սկսեցին գրանցել այն դեպքերը, որոնցում   որոշակի հատկանիշի ժառանգականությունը չի պայմանավորվում գենետիկայի հիմնական օրենքներով, ակնարկելով, որ առնվազն որոշ էպիգենետիկական “նիշեր” կարող են փոխանցվել նոր սերնդին: Այսպիսով, Էպիգենետիկական փոփոխությունները, որոնք առաջանում են արտաքին գործոնների ազդեցությամբ (օրինակ՝ սննդակարգի, սթրեսի կամ տոքսինների) կարող են ժառանգվել սերնդեսերունդ: Ավելին, էպիգենետիկ փոփոխությունների ազդեցություները տեղի են ունենում ոչ միայն  արգանդում  սաղմի զարգացման ժամանակ,այլ նաև ողջ կյանքի ընթացքում:Այսինքն, Ցանկացած արտաքին ազդեցության, որ անհատը  ենթարկվում է իր կյանքի ընթացքում կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ նրա երեխաների և թոռների առողջության վրա: Այս երևույթը անվանվում է անդրսերունդային (transgenerational) էպիգենետիկ ժառանագականություն:10 Բազմասերունդային էպիգենետիկ ժառանգականությունը  կարող է բացատրել, թե ինչու ժառանգական հիվանդությունների 98%-ը պայմանավորված չէ  մենդելյան գենետիկայով :11 Այդ իսկ պատճառով մարդկային շատ հիվանդություններ կապված են էպիգենետիկական փոփոխությունների հետ շրջակա միջավայրի ազդեցության հետևանքով ինչպես  օրինակ` քաղցկեղը.  գիրությունը, դիաբետը, ասթման, սկրելոզը, մտավոր հիվանդությունները, ինչպես նաև վաղաժամ ծերացում և աուտիզմը:12

 

(more…)


ՀԱՅ ԿԵՆՍԱԲԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԱՍԽԱՆԸ: ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻՆ (ԲԱՆԱՎԵՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է)

 ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, կրտսեր գիտաշխատող Հովակիմ Զաքարյանն պատասխանում է իմ երկրորդ  գրառմանը հստակեցնելով իր մտքերը  “ՀԱՅ ԿԵՆՍԱԲԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ: ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻՆ (ԲԱՆԱՎԵՃ)”:

Screenshot_17 - Copy

 “երբ ասում եմ՝ քո ելակետն է սխալ, նկատի ունեմ այն, որ դու հոդվածներից մեջբերումներ կատարելով, դրանք քո մեկնաբանությամբ ես համեմում, որոնք ոչ մի կապ չունեն հոդվածների բովանդակության հետ”։

 Նախ ես երբեք չեմ կատարում այնպիսի մեկնաբանություններ, որոնց գրախոսվող գիտական հոդվածները թիկունք չեն կանգնում:  Հովակիմ Զաքարյանը  չի կարող մատնանշել իմ կատարած գեթ մեկ մեկնաբանություն, որն  այս կամ այն կերպ սատար չի կանգնվում գրախոսվող գիտական հոդվածներով: Այսինքն, ես ինձ թույլ չեմ տալիս շեղվել գիտական մեկնաբանության սկզբունքից: Երկրորդ, իսկ ո՞վ ասաց, որ մեկնաբանություն կատարելը անթույլատրելի է,  թեև Հովակիմ Զաքարյանը ճիշտ է նկատել, որ գիտական աշխարհում բանավեճը գնում է ոչ թե գիտական փաստերի լինել կամ չլինելու շուրջ, այլ առկա փաստերի մեկնաբանության շուրջ: Հետևաբար, գլխավոր խնդիրը նրանումն է, թե ում մեկնաբանություն է ավելի համարժեք և հիմնավոր տվյալ խնդրի բացատրության համար:

  “Կարելի է յուրաքանչյուր հոդվածից մեկ նախադասություն մեջբերել, համեմատել դա որևէ մարդածին և բարդ մեխանիզմի հետ ու ասել, տեսեք, քանի որ առաջինը երկրորդի նման բարդ է, ուրեմն այն չէր կարող առաջանալ առանց կոնստրուկտորական մտքի առկայության…

Նախ ոչ թե առաջինը երկրորդից բարդ է, այլ մոլեկուլյար նանոմեքենաները մարդկանց կողմից կառուցված մեքենաներից շատ ավել առաջատար և կատարյալ են իրենց ինժեներական լուծումներով, որ նույնիսկ ժամանակակից նանոտեխնոլոգիայի պայմաններում ինժեներները չեն կարող կառուցել այդպիսի կատարյալ նանոմեքենաներ, ինչպիսին մենք տեսնում ենք բջջում գործելիս: Ասվածս կարող եմ փաստել 2007թ-ին Science ամսագրում տպագրված “Motor Proteins at Work for Nanotechnology” հոդվածում, որտեղ ասվում է.“Այս պահին մենք միայն կարող ենք երազել նման չափսի մեքենաներ կառուցելու մասին, որն կրեր բնության  այս հրաշքների [նանոմեքենաների] ֆունկցիաների մի մասը միայն”:1

  Ավելին, Նանոտեխնոլագիական դասախոսության ժամանակ ասվում է, “Բնության մեջ առկա է նանոտեխնոլոգիա, որն շատ ավելի առաջատար է քան ժամանակակից նանոտեխնոլոգիան” և հավելում “ժամանակակից նանոտեխնոլոգիան չի կարող կառուցել նման նանոմեքենաներ, որոնք առկա են բնության մեջ, նույնիսկ չի էլ մոտեցել դրան”: Դասախոսությունը ամբողջությամբ ներկայացնում եմ ստորև:

  Ընդ որում, մոլեկուլյար նանոմեքենաներից շատերը ունեն “Չնվազող Բարդություն”:  “ՉՆվազող Բարդություն” (Irreducible Complexity) հասկացությունը սահմանել է կենսաքիմիկոս Մայքլ Բիհին այն բարդ օրգանների նկատմամբ, որոնք չեն կարող առաջանալ բազմաթիվ, բարերար ոչ մեծ հաջորդական փոփոխություններով: “Չզնվազող Բարդություն” համակարգերը կազմված են  մի քանի բաղադրիչներից, որոնք փոխազդելով միմիյանց հետ առաջացնում են հիմնական ֆունկցիա, որտեղ նրանցից գեթ մեկի hեռացումը պատճառ կհանդիսանա համակարգի հիմնական ֆունկցիայի կորստին:2

2009թ-ին տպագրված “Information and Entropy – Top-Down or Bottom-Up Development in Living Systems” գիտական աշխատության մեջ եզրակացվում է, որ ԴՆԹ/Ի-ՌՆԹ/ռիբոսոմ/ամինաթթու/սպիտակուց/ԴՆԹ պոլիմերազան/ “Չնվազող Բարդության”   մեքենաների շղթայական կապի առաջացման համար Բանականությունը նախապայման է: Գիտական այս հոդվածում ասվում է. “Բանական նախագծողը անհրաժեշտ է, որպեսզի ինֆորմացիան ներդնի կենսաքիմիական համակարգում: Չնայած, որ ժամանակակից շատ գիտնականներ, այս եզրակացությունը չեն ընդունում փիլիսոփայական պատճառներից ելնելով: Այնուամենայնիվ, Դա տրամաբանական հետևանք է այն  թերմոդինամիկական փաստարկի, որն ներկայացվել է այս հոդվածում”:3

Ի տարբերություն կոնստրուկտորական բյուրոներում կառուցվող սարքերի, որոնք ունեն հստակ նախագիծ, կառուցման ծրագրավորված հաջորդականություն և կառուցող, բնության մեջ շատ գործընթացները քաոտիկ են և հստակ ծրագիր անհրաժեշտ չէ, որպեսզի առաջանան որևէ գործառույթ կատարող կառույցներ”։

Պատահական չէր, որ իմ հոդվածը վերնագրեցի “Ո՛Չ: ՀԱՅ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ ԲՋՋԻ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ: ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻՆ ”: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս հոդվածի գլխագրի ճիշտ ընտրությունը, քանի որ Հայաստանում կենսաբանները տեղյակ չեն, որ մոլեկուլյար նանոմեքենաները կառուցվում են ըստ նախագծի, որն ծածկագրված է ԴՆԹ-ի թվային ինֆորմացիայի միջոցով: Այսինքն, ԴՆԹ թվային ծածկագիրն պարունակում է այն տեղեկատվությունը, թե ինչպես պետք է կառուցվեն մոլեկուլյար նանոմեքենաները:

Առանց ԴՆԹ-ի ծածկագրի չի կարող կազմավորվել և ոչ մի սպիտակուց էլ ուր մնաց որևէ գործառույթ կատարի: ԴՆԹ-ի ծածկագիրն էլ հենց այն ծրագիրն է, որն կարող է առաջանալ բացառապես ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ կողմից, քանի որ բնության մեջ առկա չուղղորդվող ուժերը, լինեն դրանք` բնական ընտրություն, ձգողականություն կամ նյութի ֆիզիկոքմիական հատկությունները ունակ չեն առաջացնելու քառանիշ թվային ինֆորմացիա:4 Ընդ որում, մոլեկուլյար նանոմեքենաների արտադրությունը ըստ ԴՆԹ-ում առկա ծածկագրի շատ նման է արդյունաբերության մեջ լայն կիրառում գտած “CAD-CAM” ծրագրային համակարգին:

Ասածիս ամենավառ օրինակներից մեկը կորիզում գործող Կախալի մարմիններն են, որոնք կազմված են բազմաթիվ կառուցվածքային և գործառույթային սպիտակուցներից, սակայն դրանց ինքնահավքման համար սպիտակուցների ինքնահավաքման հաջորդականությունը կարևոր չէ։ Կարևորը փոխազդող սպիտակուցների ֆիզիկաքիմիական հատկանիշներն են“։

Բակտերիայի մոլեկուլյար շարժիչ

Բակտերիայի մոլեկուլյար շարժիչ

Կորիզում գործող  կախալի մարմինների մասին ես չեմ գրել իմ հոդվածում և չեմ նշել, որ նրանք “Նանոմեքենաներ” են:Անտեղի է հիշատակել մի բան, որն ոչ մի առնչություն չունի մոլեկուլյար նանոմեքենաների հետ:ինչ վերաբերում է նանոմեքենաների ըստ ծրագրի հաջորդական ինքնահավաքմանը, ապա դրա լավագույն օրինակը Բակտերիայի մտրակն է` շարժիչը, որն ունի ինքնահավաքման և ինքնահավաքման փուլերի կարգավորման հստակ ծրագիր, որն ծածկագրված է ԴՆԹ-ում:

Մի հիմարացրու մարդկանց գիտական աշխատությունների քո և քո նման կրեացիոնիստների մեկնաբանություններով“։

Այժմ հասարակությունը կորոշի, թե ինչ գիտելիքների տեր մարդիկ են Հայաստանում զբաղվում գիտությամբ, որոնք անգամ տեղյակ չեն, որ սպիտակուցային մեքենաները արտադրվում են Ռիբոսոմում ըստ ՌՆԹ-ի միջոցով ԴՆԹ-ից ստացված ծածկագրված ինֆորմացիայի, որն հենց այն ծրագիրն է, որով կառուցվում են նանոմեքենաներ: Մեքենաներ, որոնք շատ ավելի առաջատար են քան 21-րդ դարում մարդկանց կողմից զարգացրած որևէ տեխնոլոգիա: Միայն այն փաստը, որ բակտերիայի շարժիչը աշխատում է գրեթե 100% արդյունավետությամբ ցույց է տալիս նրանց կառուցողի ինժեներական հմտությունը, որն գերազանցում է մարդկային հմտությանը: Ինչ վերաբերում է Բակտերիայի շարժիչի “էվոլյուցիային” ապա հաջորդիվ:

Էդգար Թամարյան, Ճարտարագետ  (ՀՊՃՀ)

(more…)


ՀԱՅ ԿԵՆՍԱԲԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ: ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻՆ (ԲԱՆԱՎԵՃ)

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող Հովակիմ Զաքարյանն  մեկնաբանում է  իմ   Ո՛Չ: ՀԱՅ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ ԲՋՋԻ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ: ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻՆ  հոդվածը: Ըստ էության նրա մեկնաբանությունից կարելի է առանձնացնել երեք հատված, որոնք հետևյալն են “Դու ի վիճակի չես լինեն օբյեկտիվ” ….Ի սկբանե քո ելակետն է սխալ, խնդրի նկատմամբ քո մոտեցումն է սխալբերում ես հոդվածներ, որոնք իբր թե ամրագրում են քո պնդումները, բայց բավական է հոդվածներից որևէ մեկը կարդալ, և պարզ կդառնա, որ դրանք ոչ մի կապ չունեն քո մեկնաբանությունների հետ”:

Screenshot_13

Նկատենք, որ Հովակիմ Զաքարյանը չի կարողացել   գեթ մեկ գիտական աշխատությունից մեջբերում կատարել, որն ցույց կտար իմ ոչ օբյեկտիվ լինելը,   Բանն այն է, որ Հովակիմ Զաքարյանը այդ գիտական աշխատությունները  առաջին անգամ էր տեսնում և ֆիզիկապես չէր կարող մեկ գիշերվա ընթացքում ընթերցել ավելի քան 40 գիտական աշխատություն և օբյեկտիվության գնահատական տալ:

"Ի սկբանե քո ելակետն է սխալ, խնդրի նկատմամբ քո մոտեցումն է սխալ"

“Ի սկբանե քո ելակետն է սխալ, խնդրի նկատմամբ քո մոտեցումն է սխալ

Նկատենք նաև, որ Հովակիմ Զաքարյանը նշում է. “Ի սկբանե քո ելակետն է սխալ, խնդրի նկատմամբ քո մոտեցումն է սխալ” Սակայն, նա չի պարզաբանում, թե այդ որ մոտեցման մասին է խոսքը: Կից նկարը պատկերավոր ձևով ներկայացնում է, թե ինչ ի նկատի ունի Հովակիմ Զաքարայնը իր մտքում: Իսկ եթե ավելի լուրջ, ապա   2005թ-ին գերմանացի կենսաբան Walter Neupert-ը մի նամակ հրապարակեց    Biological Chemistry  ամսագրում, որտեղ կարծես, պարզաբանում է, թե այդ ինչ  “սխալ մոտեցման” մասին է խոսքը գնում: Walter Neupert-ը տարակուսելով գրում է. “Խորհելով, թե որքան նման են դինամիկ սպիտակուցային կառուցվածքները մարդկանց կողմից կառուցված մեքենաների հետ մենք հակված ենք մտածել, որ նրանք էվոլյուցիոն պրոցեսների արդյունք են: Մոլեկուլյար մեքենաները, որոնք չնայած հաճախ այդպես  թվում են,  կառուցված չեն ձեռքի տակ եղած նախագծով: Սակայն, կենսաքիմիկոսները և մոլեկուլյար կենսաբանները (և շատ  գիտնականներ այլ ոլորտներից) սովորել են մտածել ինչպես ինժեներները, նրանք ձգտում են “հայտնաբերել կառույցի նախագծերը”, սակայն նախագծեր  գոյություն չունեն …“Կենսաբանության մեջ ոչինչ իմաստ չի կրում, բացի էվոլյուցիայի լույսի ներքո”: Մենք գիտենք, որ Դոբժանսկին (1973) պետք է ճիշտ լինի, սակայն մեր միտքը, չնայած լինելով մտածողության արդյուք,  ցանկանում է մտածել,  ինչպես ինժեներները”:1

Նկատենք, որ վերոհիշյալը ընդամենը նամակ է` կարծիք է, այլ ոչ թե գիտական աշխատություն: Այնուամենայինվ,  արդյո՞ք գոյություն ունի գեթ մեկ գիտական աշխատություն, որն փաստացի ցույց կտար, որ մոլեկուլյար նանոմեքենաները էվոլյուցիոն պրոցեսների (չուղղորդվող պրոցեսների) արդյունք են:

 1996թ-ին ԱՄՆ-ի Չիկագոյի համալսարանի մոլելուլային կենսաբան Ջեյմս Շապիրոն National Review-ում ասում է “Կենսաքիմիական կամ բջջային համակարգերի դարվինյան էվոլյուցիայի  մանրամասն բացատրութուններ գոյություն չունեն, բացի   ցանկալի որոշ սպեկուլացիաներից”:2  Նմանապես 2001թ-ին կենսաքիմիկոս Ֆրանկլին Հարոլդը խոստովանեց. “Մենք պետք է ընդունենք, որ գոյություն չունի կենսաքիմիական որևէ համակարգի դարիվինյան էվոլյուցիայի  մանրամասն բացատրություն,  բացի մի շարք ցանկալի սպեկուլացիաներից”:3

1996թ-ին ԱՄՆ-ի Լիհա համալսարանի կենսաքիմիկոս պրոֆեսոր Մայքլ Բիհին գրում է. «Մոլեկուլային էվոլյուցիան գիտական հիմքեր չունի: Չկա գիտական որևէ աշխատություն, օրինակ՝ հեղինակավոր պարբերագիր, մասնագիտական հանդես կամ գիրք, որում նկարագրվի, թե ինչպես է բարդ կենսաքիմիական որևէ համակարգում մոլեկուլային էվոլյուցիա տեղի ունեցել կամ թե ինչպես կարող է տեղի ունենալ»:4

1997թ-ին կենսաբան Թոմ Կավելիեր-Սմիթը   (Tom Cavalier-Smith)   խոսոտովանեց. “Դիտարկելի բարդության   այս դեպքերից  [կենսաքիմիական համակարգերի]  և ոչ մեկի համար էլ գոյություն չունի  էվոլյուցիոն  հավանական քայլերի մանրամասն և հասկանալի   բացատրություն”:5  2013թ-ին ապրիլին  Nature ամսագրում ԴՆԹ-ի հայտնաբերման 60 ամյակին նվիրված հոդվածում ասվում է “Մենք ամբողջապես չենք հասկացել, թե ինչպես է էվոլուցիան գործում մոլեկուլյար մակարդակում…և հաճախ հստակ չէ, թե ընտրություն ինչպես է գործում մոլեկուլյար մակարդակում”:6

Հովակիմ Զաքարյանի այն առարկությունը թե իմ բերված հոդվածները որևէ կապ չունեն իմմեկնաբանությունների հետ պարզապես իրականությանը չի համապատասխանում:

 2009թ-ին տպագրված “Information and Entropy – Top-Down or Bottom-Up Development in Living Systems” գիտական աշխատության մեջ եզրակացվում է, որ ԴՆԹ/Ի-ՌՆԹ/ռիբոսոմ/ամինաթթու/սպիտակուց/ԴՆԹ պոլիմերազան/  “Չնվազող Բարդության”   մեքենաների շղթայական կապի առաջացման համար Բանականությունը նախապայման է: Գիտական այս հոդվածում ասվում է. “Բանական նախագծողը անհրաժեշտ է, որպեսզի ինֆորմացիան ներդնի կենսաքիմիական համակարգում: Չնայած, որ ժամանակակից շատ գիտնականներ, այս եզրակացությունը չեն ընդունում փիլիսոփայական պատճառներից ելնելով: Այնուամենայնիվ, Դա տրամաբանական հետևանք է այն  թերմոդինամիկական փաստարկի, որն ներկայացվել է այս հոդվածում”:7

Ավելին, Լիհա համալսարանի կենսաքիմիկոս Մայքլ Բիհին գրում է. “Բազմաթիվ կենսաքիմական համակարգեր կառուցված են: Դրանք ոչ թե կառուցվել են բնության օրենքների կողմից, ոչ թե` պատահականությամբ կամ անհրաժեշտությամբ, այլ եղել են ծրագրված…Կյանքը երկրի վրա` իր հիմնական մակարդակով, իր ամենակենսական մակարդակով, բանական գործունեության արդյունքն է”: Այնուհետև նա ավելացնում է. “Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց կյանքը նվիրաբերել են լաբորատոր հետազոտություններին այն բանի համար, որ բացահայտեն այդ գաղնիքները: Բոլոր ջանքերը ներդրվել են բջջի ուսումնասիրման համար, որն հստակ հաստատել է միակ եզրահանգումը` ՆԱԽԱԳԻԾ (DESIGN): Եվ այդ արդյունքը այնքան ակնհայտ է, որ դա պետք է դիտարկել, որպես կարևորագույն բացահայտումներից մեկը գիտության պատմության մեջ: Եվ հակառակ այս ամենի տարօրինակ բան է տիրում` ամոթալի լռություն, իսկ երբ հրապարակայնորեն քննարկվում է բջջի գերբնական բարդության հարցը, ապա ներկաների շնչառությունը դժվարանում է”:8

Էդգար Թամարյան, Ճարտարագետ (ՀՊՃՀ)

(more…)


Ո՛Չ: ՀԱՅ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ ԲՋՋԻ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ: ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻՆ

  ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող Հովակիմ Զաքարյանն ինձ հետ ֆեյսբուկյան մեկնաբանություններում հեգնանքով մեկնաբանում է. “Մեքենայի շարժիչի և մարդածին այլ բարդ մեխանիզմների հետ համեմատություններով փորձում են ցույց տալ, որ տեսեք թե նման բարդ մոլեկուլների/համակարգերի համար էլ բանական միտք է անհրաժեշտ” և ավելացնում. “նման հեքիաթները ուրիշներին պատմիր”:

Screenshot_7

  Իսկապես,   մարդածին  բարդ մեխանիզմները անհամեմատելի են շատ ավելի կատարյալ ինժեներական լուծումներով հագեցած մոլեկուլյար մեքենաների հետ: Մոլելուլյար մեքենաներ, որոնց կատարյալ կառուցվածքը և աշխատանքը նույնիսկ ժամանակակից նանոտեխնոլոգիայի առկայության պայմաններում անգերազանցելի ինժեներական գլուխգործոցներ են իրենց պտտման արագությամբ և կատարած աշխատանքի արդյունավետությամբ: Մոլեկուլային մեքենաների կողքին մարդածին “բարդ” մեխանիզմները` շարժիչները և մեքենաները թվում են շատ պարզունակ, ինչպես օրինակ  քարե դարի գործիքները ի համեմատություն ժամանակակից  գործիքների:   The Annual Review of Biomedical Engineering  գիտական ամսագրում ասվում է.    “Մոլեկուլյար մենքենաները գլխավորապես ավելի արդյունավետ են, քան նրանց մեծամաշտաբ նմանօրինակները”:

Բակտերիայի մոլեկուլյար շարժիչ արագությունը` 18000 պտ/րոպեում ՕԳԳ-100%

Բակտերիայի մոլեկուլյար շարժիչ
արագությունը` 18000 պտ/րոպեում
ՕԳԳ-100%

Ըստ էության, հայ կենսաբանները շատ հեռու են հասկանալու բջջի և նրանում գործող մոլեկուլյար մեքենաների իրական բարդությունը և դա այն պատճառով, որ նրանց մոտ բացակայում է   ինժեներական մտածողությունը, որն թույլ կտար զանազանելու ինժեներական նախագծված կառուցվածքները:

եթե որևէ կենսաբանի հարցնեք, թե բջիջը ինչից է կազմված, ապա նա անմիջապես կպատասխանի “Բջիջն կազմված է ցիտոպլազմայից, բջջակորիզից, բջջաթաղանթից…և այլն”: Սակայն,  արդյո՞ք այս տերմինները ինչպիսին են “ցիտոպլազմա” ամբողջովին նկարագրում են այն ինչ իրենից ներկայացնում է բջիջը: Գուցե՞  այս տերմինալոգիայի պատճառով է, որ կենսաբանները շատ աղոտ պատկերացում ունեն բջջի և նրանում գործող նանոմեքենաների մասին: Համալսարանում կենսաբանը “Ցիտո+պլազմա” բառի տակ երբեք չի կարող հասկանալ, որ “Բջիջը մի “գործարան”  է, որն  հագեցած է առաջատար  նանոտեխնոլոգիական մեքենանեներով  (շատ ավելի առաջատար և զարգացած, քան մարդկային որևէ  ինժեներական տեխնոլոգիա), որոնք արտադրվում և ղեկավարվում են ծածկագրված բազմաշերտ թվային ինֆորմացիայի միջոցով: Այդ նանոմեքենաները  ապահովում են բջջի կենսագործունեությունը և ինքնավերարտադրությունը“:

(more…)


ԱԼՖՐԵԴ ՌԱՍԵԼ ՈՒՈԼԱՍԻ ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ: ՎԵՐԱԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Alfred-Russell-Wallace-007Կեսաաշխարհագրագետ և բնագրագետ  Ալֆրեդ Ռասել Ուոլասը  Չարլզ Դարվինի հետ կիսում է էվոլյուցիոն տեսության շարժիչ ուժի` բնական ընտորւթան  բացահայտումը: 1859թ-ի  Չարլզ Դարվինի “տեսակների ծագումը” գրքի հրատարակումից 10 տարի անց իր ժամանակների հռչակավոր գիտնական Ալֆրեդ Ռասել Ուոլասը 1869թ-ի ապրիլին Լոնդոնի “The Quarterly Review  ամսագրում հրապարակում է սենսացիոն նյութ, որտեղ նա առաջարկում է  էվոլյուցիոն տեսության նոր մեկնաբանում, որին պատմաբան Մայքլ ֆլաներին անվանել է “Բանական էվոլյուցիա”, որն իր բովանդակությամբ գրեթե նույնականցվում է [“Բանական նախագիծ” Intelligent design] տեսության հետ:

Ալֆրեդ Ռասել Ուոլասը The Quarterly Review ամսագրում  գրում է “Ոչ բնական ընտրությունը և ոչ էլ էվոլյուցիոն տեսություն չեն կարող  գիտակից կյանքի ծագման բացատրություն տալ: Մարդու բարձր ինտելեկտուալ և բարոյական բնույթը յուրահատուկ ֆենոմեն է: Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ և պնդել, որ կան մարդկային ռասայի որոշ առանձնահատկություններ, որոնք անբացատրելի են բնական ընտրության միջոցով, ինչպիսք են Ուղեղը, խոսքի օրգանները, ձեռքերը և մարդու արտաքին կազմվածքը”:1

Ավելի ուշ Ալֆրեդ Ռասելլ Ուոլասը տպագրում է իր աշխատությունը` “The World of Life”  , որտեղ էլ ավել մանրամասն է նկարագրում իր առաջ քաշած տեսություն: Ալֆրեդ Ռասել Ուոլասը գրում է. “Բջիջը լոկ մեկ պրոտոպլազմայի մասնիկ չէ, այլ այն կարգավորված կառուցվածք է: Այս դեպքում ինչ մենք պետք է ենթադրենք Ինչ-որ մի ուժ չէ, այլ մի միջնորդ, որ կարող է ղեկավարել, ուղղորդել և  համակարգել մեխանիկական, քիմիական բազմաթիվ ուժերը, որպեսզի  կառուցեն կենդանի օրգանիզմների  անսահման բարդ մեքենաները, որն ոչ միայն իր գոյության ընթացքում ինքնավերանորոգվում է, այլ նաև ինքնանորացվում, ինքնաբազմանում, ինքնահարմարվում է իր մշտապես փոփոխվող միջավայրին և որպեսզի այս ամենը կատարվի, ի՞նչն է  հարկավոր այս ամենին  դա ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է շատ ավելի բարձր, շատ ավելի հզոր, քան ցանկացած բանականություն, որ մենք տեսնում ենք մեր շրջապատում”:2

“Եկեք չփակենք մեր աչքերը փաստերի առջև”-ասում է Ալֆրեդ Ռասել Ուոլասը  “Quarterly Review  ամսագրում, որտեղ և նա այդ ղեկավրող բանականությանը անվանում է “Overruling Intelligence”;

Ալֆրեդ Ռասել Ուոլասը գրում է. “Բջջի հրաշալի գործունեությունը  ինձ ապացուցում է, որ այն  ուղղորդվում է ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ և ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ  կողմից:  Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես յուրաքանչյուր անաչառ միտքը ամբողջապես գիտակցելով այս հիասքանչ գործունեության մասին կարող է ինքն իրեն համոզել, որ այս ամենը կույր և անբանական պատահականություն է,  սակայն  նրանց համար, ովքեր ունեն աչքեր տեսնելու համար և մտածելու ունակ բանականություն, ապա թե  ամենափոքր բջջում, թե արյան մեջ,  թե ողջ երկրումև և թե ողջ աստղային տիեզերքում գոյություն ունի ԲԱՆԱԿԱՆ և ԳԻՏԱԿԻՑ ուղղորդում:  Մի խոսքով, there is Mind”:3

Ուոլասը նաև հիացած էր թռչնի փետուրի կազմությունից, որ մասին գրում է. “Երբևէ ուսումնասիրել եք թռչունի փետուրը? Ես կարծում եմ, որ փետուրը բնության գլուխգործոց է: Աշխարհում ոչ մի մարդ չի  կարող նման բան կառուցել կամ փոքր ինչ դրան հիշեցնող ինչ-որ բան: Ձկնկուլ թռչունի թևի մեկ փետուր կազմված է միլիոնավոր մասերից: Ինչպե՞ս են նրանք աճում, էվոլյուցիան կարող է բացատրել շատ բան, սակայն փետուրի ծագումը և աճը   մեր հասկացողությունից այն կողմ է: Ինձ թվում է, որ Թռչնի  թևը նախապես նախգծվել  է , ըստ երևույթին,  ամենաբարդ և դժվար ձևով այնպես, որ արդյունքում ստացվի հաջողված արդյունք”:4

(more…)


ԱՐԴՅՈ՞Ք ԿՅԱՆՔԸ ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է։ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿԵՆՍԱՔԻՄԻԿՈՍ ՄԱՅՔԼ ԲԻՀԻ ՀԵՏ

ՄԱՅՔԼ ԲԻՀԻ

ՄԱՅՔԼ ԲԻՀԻ

1996 թ-ին Մայքլ Բիհին, որն այժմ Լիհայի համալսարանում (Փենսիլվանիա, ԱՄՆ) կենսաքիմիայի պրոֆեսոր է, հրատարակեց իր՝ «Դարվինի սև արկղը. կենսաքիմիան մարտահրավեր է նետում էվոլյուցիոն տեսությանը» գիրքը։

  ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ, ՈՐ  ԿՅԱՆՔԸ  ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է։

ՊՐՈՖԵՍՈՐ  ՄԱՅՔԼ ԲԻՀԻ. «Երբ մենք տեսնում ենք բարդ ֆունկցիոնալ համակարգեր, հետևություն ենք անում, որ նրանք նախագծված են։ Վերցրեք, օրինակ, առօրյայում օգտագործվող խոտ հնձող սարքը, ավտոմեքենան կամ նույնիսկ ավելի պարզ սարքեր։ Ինձ դուր է գալիս մկան թակարդի օրինակը։ Տեսնելով, թե դրա տարբեր մասերը ինչպես են դասավորված մուկ բռնելու համար՝ մենք եզրակացնում ենք, որ այն նախագծված է։

Այժմ գիտությունը այնքան է զարգացել, որ բացահայտել է կյանքի սկզբնական մակարդակը։ Եվ ի զարմանս մեզ՝ գիտնականները բարդ ֆունկցիոնալ մեխանիզմներ են հայտնաբերել կյանքի մոլեկուլյար մակարդակում։ Օրինակ՝ կենդանի բջիջներում կան փոքրիկ «բեռնատարներ», որոնք բջջի մի ծայրից մյուսը պաշար են տեղափոխում։ Գոյություն ունեն շատ փոքր «ճանապարհային նշաններ», որոնք այս «բեռնատարներին» ասում են, որ նրանք թեքվեն աջ կամ ձախ։ Որոշ բջիջներ ունեն մոլեկուլային «կախովի շարժիչներ», որոնք հեղուկի միջով առաջ են մղում բջիջներին։ Ցանկացած այլ պարագաներում նման բարդ համակարգեր տեսնելիս մարդիկ կեզրակացնեին, որ դրանք նախագծված են եղել։ Մենք այլ կերպ չենք կարող բացատրել այս բարդությունը՝ չնայած Դարվինի էվոլյուցիոն տեսության պնդումներին։ Քանի որ մեր սեփական փորձերից գիտենք, որ նման բարդ համակարգերը նախագծման արդյունք են, ուստի իրավացիորեն կարող ենք մտածել, որ մոլեկուլային համակարգերը նույնպես բանական նախագծման արդյունք են»։

  ԻՆՉՈ՞Ւ ՁԵՐ ԿՈԼԵԳԱՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՁԵՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։

ՊՐՈՖԵՍՈՐ   ՄԱՅՔԼ  ԲԻՀԻ. «Շատ գիտնականներ համաձայն չեն իմ եզրակացություններին, քանի որ հասկանում են, որ բանական նախագծման գաղափարը գիտական բացատրություններից վեր է և ֆիզիկական աշխարհից դուրս է։ Իսկ հակառակ եզրակացությունը նյարդայնացնում է շատերին։ Սակայն ինձ միշտ սովորեցրել են, որ գիտությունը պետք է գա այնպիսի եզրակացությունների, որոնց հանգեցնում են ապացույցները։ Իմ կարծիքով՝ չընդունել մի բան զուտ այն պատճառով, որ դա փիլիսոփայության տեսանկյունից ցանկալի չէ, վկայում է քաջության պակասի մասին»։

  ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԱՅՆ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ԹԵ ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՂԻ ԳԱՂԱՓԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է։

ՊՐՈՖԵՍՈՐ  ՄԱՅՔԼ ԲԻՀԻ. «Նախագծողի գոյությունը ընդունելը տգիտության նշան չէ։ Այն հիմնված չէ մի բանի վրա, որը մենք չգիտենք, այլ այն բանի վրա, որը մենք հաստատ գիտենք։ Երբ 150 տարի առաջ Դարվինը հրատարակեց իր՝ «Տեսակների ծագումը» գիրքը, կյանքը պարզ էր թվում։ Գիտնականները կարծում էին, թե բջիջը այնքան պարզ է, որ կարող է հանկարծակի առաջանալ ծովի տիղմից։ Բայց այդ ժամանակից ի վեր գիտությունը հայտնաբերել է, որ բջիջները անսահմանորեն բարդ են, շատ ավելի բարդ, քան 21–րդ դարի աշխարհի բոլոր սարքավորումները։ Բջիջների ֆունկցիոնալ բարդությունը վկայում է նպատակային նախագծման մասին»։

  ԱՐԴՅՈՔ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՈՒՆԻ՞ ՓԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՐՈՂ ԷՐ ՍՏԵՂԾԵԼ ԱՅՆ ԲՈԼՈՐ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԲԱՐԴ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ԴՈՒՔ ՆՇԵՑԻՔ։

ՊՐՈՖԵՍՈՐ  ՄԱՅՔԼ ԲԻՀԻ. «Գիտական գրականությունը քննելով՝ դուք երբեք չեք տեսնի, որ որևէ մեկը լուրջ փորձեր է կատարել (փորձառական կամ գիտական) բացատրելու համար, թե ինչպես են այսպիսի մոլեկուլային մեխանիզմներն առաջ եկել դարվինյան պրոցեսում։ Չնայած դրան՝ իմ գիրքը թողարկվելուց հետո այս տաս տարիների ընթացքում շատ գիտական կազմակերպություններ, ինչպիսիք են Գիտությունների ազգային ակադեմիան և Գիտական առաջընթացի ամերիկյան ընկերությունը, դիմել են իրենց անդամներին, որպեսզի նրանք անհետաձգելիորեն իրենց ձեռքից եկածն անեն՝ մերժելու համար այն գաղափարը, որ կյանքը բանական նախագծման արդյունք է»։

  ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՄԱՏՆԱՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՈՒՄ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՅՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ, ԸՍՏ ԻՐԵՆՑ, ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԼԱՎ ՉԵՆ ԶԱՐԳԱՑԱԾ։

ՊՐՈՖԵՍՈՐ  ՄԱՅՔԼ ԲԻՀԻ. «Միայն այն, որ մենք չգիտենք որևէ օրգանի առանձնահատկության պատճառը, դեռևս չի նշանակում, որ այդ օրգանը կարևոր դեր չի խաղում։ Օրինակ՝ մի ժամանակ կարծում էին, թե այսպես կոչված թերաճ օրգանները մարդու մարմնում և այլ կենդանի օրգանիզմներում վկայում են թերզարգացածության մասին։ Կարծիք կար, օրինակ, որ կույրաղիքը և նշագեղձերը թերաճ օրգաններ են, և դրանք առանց մտածելու հեռացնում էին։ Սակայն հետո հայտնաբերվեց, որ այդ օրգանները մեծ դեր են խաղում իմուն համակարգում, և դրանք այլևս չեն համարվում թերաճ օրգաններ։

Մեկ ուրիշ հանգամանք, որ պետք է հիշենք, այն է, որ կենսաբանության մեջ որոշ բաներ իսկապես տեղի են ունենում պատահականորեն։ Սակայն միայն այն, որ իմ ավտոմեքենան փոս ընկած տեղ ունի կամ անվադողը իջած է, դեռ չի նշանակում, որ ավտոմեքենան կամ անվադողը նախագծված չի եղել։ Նմանապես, այն փաստը, որ որոշ բաներ կենսաբանության մեջ տեղի են ունենում պատահականորեն, չի նշանակում, որ կյանքի բարդ ու զարգացած մոլեկուլային մեխանիզմները պատահականորեն են առաջացել։ Այս փաստարկը պարզապես տրամաբանական չէ»։


ԱՐԴՅՈ՞Ք ԿԱ ԲԱՎԱՐԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՇԻՄՊԱՆԶԵԻՑ (A. afarensis) ՄԱՐԴ (H. erectus) ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 Ըստ էվոլյուցիոն սանդղակի աստիճանաբար Austalopithicus afarensus-ից (f) 3.2 միլիոն տարի անցում է կատարվել  Homo erectus (e), 1.6 միլիոն տարի առաջ; իրականում, այս անցումը հիպոթեթիկ է և գոյություն չունի որևէ բրածո, որն  կլիներ միջանկյալ օղակ Austalopithicus afarensus-ի Homo erectus-ի միջև: էվոլյուցիոնիստ  Ernst Mayr-ը իր գրքում գրում է. “Ամենահնագույն  բրածոները` Homo, Homo rudolfensis  և Homo erectus-ը տարանջատված են ավստրոլոպիթեկից (Australopithecus)  մեծ բացատով: Ինչպե՞ս մենք կարող ենք բացատրել այս թվացյալ  ցատկը   չունենալով որևէ այլ բրածո, որ կարող էր ծառայել, որպես բացակա օղակ” :1

Այս հիպոթեթիկ կտրուկ անցման համար պետք է անատոմիական փոփոխություններ  կատարվեն,   որպեսզի անցում տեղի ունենա  A. afarensis-ից  H. erectus-ին: 2004թ-ին Nature ամսագրում տպագրված հոդվածում հաշվվում է մարդկային մարմնի 16  անատոմիական փոփոխություն H. erectus կամ H. sapiens: Այս փոփոխություններից շատերը պետք է միասին տեղի ունենան, որպեսզի բարենպաստ լինի:2

Մարդկային անատոմիայի համեմատություն: Մարդ [(a) և(c)] և շիմպանզե  [(b) և  (d)]  .H. erectus (e) և  A. afarensis (f) are drawn to the same scale, with  the existing bones for each shown in black. Սպիտակ կմախքները (e) և (f)-ում հիպոթետիկ են

Մարդկային անատոմիայի համեմատություն: Մարդ [(a) և(c)] և շիմպանզե [(b) և (d)] .H. erectus (e) և A. afarensis (f) are drawn to the same scale, with the existing bones for each shown in black. Սպիտակ կմախքները (e) և (f)-ում հիպոթետիկ են

Հետևաբար, հարց է առաջանում որքա՞ն մուտացիաներ կպահանջվի, որպեսզի այն անցում կատարի Austalopithicus afarensus-ից Homo erectus-ին : Այսինքն, որքա՞ն մուտացիաներ են անհրաժշեշտ, որպեսզի տեղի ունենան այն անատոմիական փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են քայլելու և վազելու համար, ապա կպահանջվեր տասնյակ, եթե ոչ հարյուրավոր կամ հազարավոր մուտացիաներ: եթե դա ընդհանրապես  կարող էր պատահել պատահական մուտացիոների շնորհիվ:

Եվ եթե մեկ կամ կես միլիոն տարի ժամանակ կա   A. afarensis և H. erectus միջև, ապա կա արդյո՞ք բավարար ժամանակ, որպեսզի այս 16 անատոմիական փոփոխությունները կատարվեն  նեո-դարվինիստական պրոցեսի միջոցով: Այս նոր ձևափոխություններից յուրաքանչյուրը կպահանջեր բազմակի մուտացիաններ  Մեկ ձևափոխություն ստանալու համար, որն պահանջում է 6 չեզոք մուտացիաներ այն սահմանն է, որ բակտերիան կարող է առաջացնել: Պրիմատների համար սահամանը էլ ավելի խիստ է պոպուլացիայի շատ փոքր չափսի (հաշվարկված է 10.000 մարդկանց համար և միլիարդ բակտերիաների համար) և սերնդի երկար տևողության պատճառով  (յուրաքանչյուր սերունդ 15-20 տարի մարդկանց համար և 1000 սերունդ մեկ տարում բակտերիաների համար): Շատ երկար ժամանակ կպահանջեր նույնիսկ մեկ բարենպաստ մուտացիա առաջանալու և մարդային պոպուլացիայում   պահպանման համար:

   2007թ-ին Durrett-ը և Schmidt-ը  “journal Genetics”  ամսագրում հաշվարկեցին, որ   մեկ նուկլեոտիդ-կապող տեղամասում [nucleotide-binding site (ԴՆԹ-ի մի հատված կազմված 8 նուկլետիդից)] գեթ մեկ մուտացիայի առաջացման և պրիմատների ճյուղում պահպանվելու համար կպահանջվեր 6 միլիոն տարի: Ավելի ուշ նա հաշվարկեց, որ  եթե առաջին մուտացիան չեզոք ազդեցություն էր թողել, ապա  երկու մուտացիա  մեկ նուկլեոտիդ-կապող տեղամասում  առաջանալու համար կպահանջվեր  216 միլիոն տարի:4

  Սակայն, 6 միլիոն տարին ողջ ժամանակահատված է, որ հատկացված է անցում կատարելու մեր ընդհանուր նախնուց` շիմպանզեներից միջև մեզ ըստ էվոլյուցիոն սանդղակի: Ավելին, մեկ կամ երկու մուտացիաները բավարար չեն, որպեսզի առաջացնեն պահանջվող փոփոխությունները` 16 անատոմիական անձանձնահատկությունները տրված ժամանակում:  Պետք է հիշել, որ բակտերիաների մոտ ցանկացած նորարարություն, որ պահանջում է ավելի քան 6 չեզոք փոփոխություններ անհնար է տեղի ունենա նույնիսկ նրանց արագ աճի տեմպի և մեծ պոպուլացիայի  պայմաններում: Մեծ կաթնասունների համար ինչպիսին մարդիկ են պատկերը շատ ավելի սև է նեո-դարվինիզմի համար:

 Եթե մարդկային էվոլյուցիայի համար շիմպանզեներից մինչև մարդ 6 միլիոն տարի է, իսկ արդյունավետ պոպուլացիայի չափսը 10.000 է,  մուտացիայի արագությունը 10-8 նուկլեոտիդ մեկ սերնդում և սերնդի տևողությունը 5-10 տարի է (շինպանզեանման նախնու համար), ապա միայն մեկ փոխոխություն է հնարավոր սպասել, որ տեղի ունենա  նուկլեոտիդ-կապող տեղամասում:

 Այս թվերը ցույց են տալիս, որ չափազանց անահավանական է, եթե ոչ ամբողջովին անհնար է մեզ համար էվոլյուցիայի ենթարկվել  մարդանման նախնուց չուղղորդված աստիճանական  պրոցեսի արդյունքում:

  2010թ.-ին հրապարկված  գիտական աշխատության մեջ Herbert S. Wilfa,  Warren J. Ewens  “There’s plenty of time for evolution”    Proceedings of the U.S. National Academy of Sciences   107(52):22454-6 պնդվում է, թե բավարար ժամանակ կա  կենսաբանական էվոլյուցիան տեղի ունենալու համար: Սակայն, 2012թ-ի դեկտեմբերին հրապարկված գիտական աշխատության մեջ Winston Ewert, William A. Dembski, Ann K. Gauger, Robert J. Marks II “Time and Information in Evolution” BIO-Complexity, Vol 2012 հերքվում է  նախկին աշխատության պնդումները: Նոր աշխատության մեջ մասնավորապես ասվում է. “Վիլֆը և Իվենսը իրենց վերջին գիտական աշխատությունում պնդում են, որ էվոլյուցիան տեղի ունենալու համար բավարար ժամանակ կա: Նրանց այս պնդումը հիմնվում է մաթեմատիկական մոդելի վրա, որում բարերար մուտացիաները կուտակվում են միաժամանակորեն և իրարից անկախ, այսպիսով թույլ տալով փոփոխություններ, որոնք պահանջում են մեծ քանակությամբ մուտացիաներ զարգանալու համեմատաբար փոքր ժամանակահատվածի ընթացքում, քանի որ փոփոխությունները զարգանում են իրարից անկախ և զուգահեռ, այլ ոչ թե հաջորդական, նրանց մոդելի սանդղակը ավելի շուտ լոգարիթմական է, քան թե աստիճանական: Այս մոտեցումը ճշգրտորեն չի արտացոլում կենսաբանական էվոլյուցիան: Վիլֆը և Իվենսը ենթադրում են, որ յուրաքնաչյուր 10.000 մուտացիաններից գեթ 1-ը բարենպաստ է: Մինչդեռ, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ էնզիմը, որն ծածկագրված է 1200 նուկլեոտիդներով նոր ֆունկցիայի փոփոխման համար կարող պահանջել 7 և ավելի համատեղ մուտացիաններ: Gauger AK, Axe DD (2011)  The Evolutionary Accessibility of New Enzyme Functions: A Case Study from the Biotin Pathway  . BIOComplexity 2011(1):1−17.

1200 նուկլեոտիդներից բաղկացած Գենում 7 առանձնահատուկ փոփոխություններ ստանալու հավանականությունը հավասար է 1 /  1022 -ի, այլ ոչ թե 1/10000: Վիլֆը և Իվենսի ներկայացրած կենսաբանական էվոլյուցիայի մոդելը անիրական է և նրանց եզրակացությունը թե էվոլյուցիան տեղի ունենալու համար բավարար ժամանակ կա երաշխավորված չէ;

(more…)


ՔԵՄԲԻՐՅԱՆ ՊԱՅԹՅՈՒՆ: 520 ՄԻԼԻՈՆ ՏԱՐՎԱ ՈՒՂԵՂԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ է ՆԵՏՈՒՄ ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՏԵՍՈՒԹՅԱՆԸ

 2012թ. Հոկտմեբերի 11-ին Nature  ամսագրում`   Complex brain and optic lobes in an early Cambrian arthropod   ներկայացվում է Քեմբրիրյան ժամանակաշջանին պատկանող 520 միլիոն տարվա վաղեմություն ունեցող ծովային կենդանու բրածոյի ուսումնասիրման արդյունքները, որն գտնվել է Չինաստանի հարավարևմտյան մասում գտնվող Յունյան նահանգում: Գտածոն պատկանում է Fuxianhuia protensa տեսակին, որն էլ հոդվածոտանիների ընտանիքին է պատկանում:

Fuxianhuia protensa

  Այս կենդանին ուներ 11 սմ երկարություն: Հետազոտությունը պարզեց, որ ուղեղը կազմված է երեք հատվածներից, որոնք միացված էին եղել գլխի հատվածին և նրանից աչքերին և անտենաներին ձգվում էր նյարդային թելերի փունջը: Այսպիսով, ինչպես հայտնում է Nature հետազոտողները հայտնաբերել են բարդ ուղեղի ամենահին օրինակը:

Հնաէաբան Գրեգորի Էդջկոմբ (Gregory Edgecombe) և նրա գործընկերները Լոնդոնի բնական գիտությունների թանգարանից ուսումնասիրելով գտածոն ասում է. “Մենք զարմացած էինք նյարդային համակարգի բարդության աստիճանից, որն համեմատելի է ժամանակակից խեցգետնակերպերի և միջատների հետ: Ծովախեցգետինների մոտ նույնպես ուղեղն կազմված է երեք հատվածներից և ունեն շարժողական ցողունային աչքեր, որոնք պարունակում են շատ նյարդային թելեր”

Fuxianhuia protensa (ձախից) և ժամանակակից ծովախեցգետին Coenobita clypeatus (աջից): Ուղեղների կառուցվածքը

 ԱՄՆ-ի Արիզոնայի համալսարանի նեյրոկենսաբան պրոֆեսոր Նիկոլաս Ստրաուսֆելդը (Nicholas Strausfeld) ասում է. “Ոչ ոք Չէր սպասում, որ նման զարգացած ուղեղը զարգացած կլիներ այդքան վաղ ժամանակաշրջանում”:

 Այս գտածոյի զարգացած ուղեղի և նյարդային համակարգի հայտնաբերումը այսքան վաղ ժամանակաշջանում սատար է կանգնում այն գաղափարին, որ կենդանի օրգանիզմները առաջացել են քեմբիրյան պայթյունի ժամանակաշրջանում շատ հանկարծակի իրենց բարդ կառուցվածքով և ժամանակի ընթացքում կրել աննշան փոփոխություններ:

   ԱՄՆ-ի կալիֆորնիայի համալսարանի Մոլեկուլյար կենսաբանության պրոֆեսոր Ջոնաթհան Ուելսը գրում է. <<Դարվինյան էվոլյուցիան <<ներքևից վերև>> հիմնվում է այն կանխատեսման վրա, որ ցածր մակարդակները կենսաբանական դասակարգման մեջ պետք է առաջանան բարձրագույններից առաջ: Սակայն քեմբիրյան պայթյունը հակառակն է վկայում: Կալիֆորնիայի համալսարանի կենսաբան պորֆեսոր Ջեյմս Վալենտինի ( James W. Valentine) խոսքերով Քեմբիրյան պայթյունը <<տպավորություն է ստեղծում, որ էվոլյուցիան կատարվել է <<վերևից ներքև>>`’top down’…Քեմբիրյան պայթյունը ցույց է տալիս, որ կենդանինների բարձրագույն դասակարգերը առաջանում են սկզբից; Այդպիսով Դարվինի կյանքի ծառը շրջելով գլխի վայր…Քեմբիրյան պայթյունը ներկայացնում է լուրջ խնդիր Դարվինյան էվոլյուցիայի համար: Իրադարձությունը նշանավոր է, քանի որ այն եղել է այնքան կտրուկ և ընդգրկուն նաև այն պատճառով, որ այն տեղի է ունեցել շատ արագ… և չկա որևէ բրածո, որ նրանք առաջանում են մեկ նախնուց>>:

Քեմբիրյան պայթյունի մասին ավելին իմանալու համար այցելեք`   ՔԵՄԲԻՐՅԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

(more…)


ԷՆԶԻՄԸ (ՍՊԻՏԱԿՈՒՑԸ) ԽԱԽՏՈՒՄ Է ԷՎՈԼՅՈՒՑԻԱՅԻ ՀԻՄԱԿԱՆ ԴՐՈՒՅԹԸ

  Վիեննայի բժշկական համալսարանի (Medical University of Vienna) մի խումբ գիտնականներ (Medizinische Universität Wien) Գերմանիայի Մարբուրգ համալսարանի հետազոտողների հետ հետազոտել են “Ռիբոնուկլեազ P” էնզիմը (Սպիտակուցները, որոնք գործում են, որպես կատալիզները անվանավում են էնզիմներ` enzymes), որն գտնվում է յուրաքանչյուր կենդանի օրգանիզմում: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվեցին 2012թ.-ի հունիսի 28-ին “ The international journal Cell Reports”-ում:

 (Andreas Taschner, Christoph Weber, Aurélie Buzet, Roland K. Hartmann, Andreas Hartig, Walter Rossmanith. ” Nuclear RNase P of Trypanosoma brucei: A Single Protein in Place of the Multicomponent RNA-Protein Complex”  Cell Reports, 28 June 2012)

 Էվոլյուցիոն պրոցեսներում պարզ և խնայողական լուծումները գերիշխում են բարդ և աշխատատարների նկատմամբ: Անակնկալ արդյունքը այն է, որ էվոլյուցիոն խնայողականության սկզբունքը ըստ էության չի վերաբերում այս էնզիմին

 Մոլեկուլյար բարդության կարևորության ուսումնասիրման համար օգտագործվեց “Ռիբոնուկլեազ P” էնզիմը, որն էլ համեմատվեց նույն խնդրի պարզ լուծումների հետ: Խնդրիրը կայանում էր հետևյալում ինչու մի էնզիմը կազմված է մեկ բաղադրիչից մինչդեռ մյուսները մի քանի բաղադրիչներից:

 “Ռիբոնուկլեազ P” էնզիմը Փոխադրական ՌՆԹ-ի (transfer RNAs) սինթեզի հիմնական քայլերից մեկի պատասխանատուն է բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում: մինչ այս կատարված բոլոր հետազոտություններում “Ռիբոնուկլեազ P”-ն բաղկացած է ՌՆԹ-ից և ամենաքիչը 10 սպիտակուցներից, որտեղ ՌՆԹ-ն ամենակարևոր մասն է կազմում: “Trypanosoma brucei” ախտածին մանրեի հետազոտման ժամանակ գիտնակնները հայտնաբերեցին օրգանիզմ, որն ունի “Ռիբոնուկլեազ P”, որն կազմված է մեկ սպիտակուցից: “Ռիբոնուկլեազ P” էնզիմը երբեմն բարդ է, իսկ երբեմն պարզ: “Իհարկե շատ հետաքրքիր է իմանալ, թե ինչո՞ւ որոշ օրգանիզմների մոտ այս էնզիմը այդքան բարդ է, եթե հասանլի է պարզ ձևը”-ասում է հետազոտող Ուոլտեր Ռոսմանիտը (Walter Rossmanith):

 Զարմնալի է, բայց հետազոտողները հեշտությամբ կարողացան փոխարինել “baker’s yeast”-ի բարդ էնզիմը “Trypanosoma brucei” պարզով: “Մենք այժմ ցանկանում ենք շարունակել համեմատել երկու տեսակի էնզիմները, որպեսզի հասկանանք թե ինչ հնարավոր առավելություն ունի բարդ էնզիմը: Վերջ ի վերջո սա առարկայորեն հակասում է էվոլյուցիոն պրոցեսներում խնայողականության միտմանը”- ասում է Ուոլտեր Ռոսմանիտը (Walter Rossmanith):

(more…)


ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐԻ ԾԱԼՈՒՄԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՆԳՈՒՅՑԱՎՈՐ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿԻ

  Սպիտակուցի ծալումը (protein folding)  մի պրոցես է, որով ամինաթթուների առանձնահատուկ հաջորդականություն ունեցող  պոլիպեպտիդային շղթան ստանում է եռաչափ տեսքը, որն անհրաժեշտ է, որպեսզի սպիտակուցը ֆունկցիոնալ լինի:

2012թ.-ի Հունիսի 8-ին   Proceedings of the National Academy of Sciences-ում հրատարակված գիտական աշխատությունը նվիրված է այս բարդ սպիտակուցների կառուցվածքին:

Joanna I. Sułkowskaa,  Eric J. Rawdonb,  Kenneth C. Millettc, Jose N. Onuchicd,  and Andrzej Stasiake “Conservation of complex knotting and slipknotting patterns in proteins”    PNAS  June 26, 2012  vol. 109  no. 26  E1715-E1723

Ի՞նչը հետաքրքրեց գիտնականներին սպիտակուցների հանգույցի մասին այն է, որ   հանգույցի կազմավորման պրոցեսը` սպիտակուցների ծալումը ըստ էության ավելի բարդ է, քան այն պրոցեսը, որն առաջացնում է չհանգույցված սպիտակուց:

“Էվոլյուցիայի տեսանկյունից անհավանական է թվում, որ դա կպատահեր, բայց փաստ է, որ դա պատահել է”-ասում է ԱՄՆ-ի կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր մաթեմատիկոս  Կեննետ Միլլետը  (Kenneth Millett)

Աղբյուրը`

Protein folding evolved in knotty puzzle

Knotty proteins present new puzzle


The American Spectator:Intelligent Design

   Ամերիկյան հեղինակավոր The American Spectator ամսագիրը մայիս ամսի համարում անրադարձել է “Բանական նախագիծ” գիտական տեսությանը, որը կներկայացվի որոշ կրճատումներով: 

Ամսագրի խմբագիր Թոմ Բեթելը գրում է <<Դիսքավերի ինստիտուտի տնօրեն Ստիվեն Մայերը իր խոսքում հարցնելով թե ինչպե՞ս է առաջին կյանքը առաջացել գոյություն ունեցած քիմիական նյութերից շեշտեց կենսաբանական ինֆորմացիայի կոնցեպտը, որը զետեղված է ԴՆԹ-ում: Մտածեք, սա որպես  ծրագրային ծածկագրի նմանակ: Ծրագրերը պարունակում են հրահանգներ, որոնք ղեկավարում են համակարգիչը տարբեր ֆունկցիաններ կատարելու համար: Նմանապես, ԴՆԹ-ն պարունակում է հրահանգներ փոքրիկ մեքենաների հավաքման համար, որոնք անվանվում են սպիտակուցներ, որոնք էլ իրենց հերթին իրականացնում են յուրաքանչյուր կեսնական ֆունկցաները բջջում: 19-րդ դարում բջիջը համարվում էր պարզ: Չարլզ Դարվինը և իր ժամանակակիցները որևէ աղբյուր չունեին իմանալու թե որքան բարդ է այն: Այսօր այն համեմատվում է բարձր տեխնոլոգիական գործարանի հետ (Բացի այդ այն շատ ավելի բարդ է, քան գործարանները, քանի որ գործարանները չեն կարող իրենք իրենց կրկնօրինակվել): 

  Այսպիսով, ինչպես հայտնվեց ինֆորմացիան ԴՆԹ-ում սկզբից: Առանց դրա առաջին բջիջը չէր կազմավորվի և կյանքը չէր սկսվի:Նուկլիոիդային հիմքերը ԴՆԹ-ի երկպարույրի երկայնքով սիմվոլները  գենետիկ տեքստում   ուղղորդում է բջջի մոլեկուլյար մեխանիմները, որպեսզի կապակցի սպեցիֆիկ ամինաթթուն սպիտակուցի:  Եթե  հաջորդականությունը ճիշտ չէ դասավորված, ապա սպիտակուցը չի հավաքվի: Վաթսոնը և Կրիկը նկարագրեցին ԴՆԹ-ի երկակի պարույրի կառուցվածքը, բայց դեռ ոչ ոք չի բացատրել ինֆորմացիայի ծագումը, որն պարունակում է այն: “Այնպես, որ սա մեծ խոչընդոտ է կյանքի առաջացման էվոլյուցիոն բացատրության համար”-ասում  է Ստիվեն Մայերը:
Այնպես, ինչպես համակարգչային ծրագիրը առաջացնում է ծրագրավորողները, այդպես էլ ֆունկցիոնալ ինֆորմացիան առաջացնում է Բանականությունը, միտքը: Բանականությունը, կամ գիտակից գործութեությունը միակ հայտնի պատճառն է  այդպիսի սսպեցիֆիկ հաջորդականության կամ ինֆորմացիոն հագեցած ծածկագիրի, որը  մենք տեսնում ենք կենսաբանությունում:
Մենք եզրակացնում ենք, որ կենսաբանական ինֆորմացիայի հիմնական ծագման պատճառը բանական գործոնն է, կամ բանական գործոններ են: Մնացած բոլոր առաջարկված բացատրությունները ձախողվել են:

  Ոմանք կարծում են, որ բնական ընտրությունը կարող է   դերը կատարել այս գործում, սակայն Ստիվեն Մայերը ասաց, որ պրոցեսները ինչպիսիք են բնական ընտրությունը չեն կարող տեղի ունենալ, քանի դեռ կյանքը սկսված չէ և  քանի դեռ մենք չունենք  ինքնավերարտադրվող բջիջ, ապա  բնական ընտրությունը չի կարող որևէ դեր կատարել: Այսպիսով, այն ոչինչ չի կատարում որպեսզի բացատրի թե ինչպե՞ս է կյանքը առաջացել անկենդան նյութերից:

  Մայերը նաև պնդեց, որ կենսաբանական էվոլյուցիոն տեսությունը, որը “փորձ է կատարում բացատրելու թե ինչպես է կյանքի նոր ձևերը առաջացել ավելի վաղ գոյություն ունեցող պարազ ձևերից” բախվում է ահռելի դժվարությունների, մասնավորապես ժամանակակից դարվինյան տեսությունը` Ներոդարվինիզմը նույնպես ունի ինֆորմացիոն խնդիր:

   Նա նաև հիշատակեց Քեմբիրյան Պայթյունը`   կենդանական տեսակների մեծ մասի երկրաբանորեն հանակարծակի առաջացումը: Սա տպավորիչ  իրադարձություն է կյանքի պատմության մեջ: Կենդանիները մարմնի նոր կազմվածքով`  հոդվածոտանիններ, քորդավորներ և այլն հանկարծակի հայտնվեցին  մոտ 530 միլիոն տարի առաջ:

  Այսպիսով, հարց է առաջանում ի՞նչ է անհրաժեշտ վերցնել, որպեսզի կառուցվի այդ կենդանիների մարմնի նոր կազմվածքները: Դուք կարիք կունենաք հրահանգների մի մեծ շարք միայն մարմնի մի մասի համար: Տրոլիբիտները ունեին աչքի ֆոկուսացնող լինզաների միացություն “Յուրաքանչյուր նոր բջիջ յուրաքանչյուր հյուսվածքի համար հատկաված էր սպիտակուցներ, իսկ սպիտակուցներին իրենց հերթին անհրաժեշտ է հրահանգներ, որպեսզի կառուցվի”- ասաց Մայերը:

  Խնդիրը համեմատելի է մի մեծ թվերի զուգորդություն ունեցող կողպեքի բացելու հետ: Նա հանդիսատեսին խնդրեց պատկերացնել   10 թվագրված սկավառակով և յուրաքանչյուր սկավառակը 10-ը թվանիշով մի կողպեք: Այսպիսի կողպեքը կունենա 10 միլիարդ հնարավորություն, որից միայն մեկը կաշխատի, սակայն սպիտակուցային այբուբենը ունի 20 հնարավորություն յուրքանչյուր կողմում և միջինում սպիտակուցի շղթան ունի 300 ամինաթթու: Մայերի կոլեգան` Դուգլաս էքսը Քեմբրիջի համալսարանի նախկին գիտաշխատող և այժմ Ամն-ի Սիեթելի կենսաբանական ինտիտուտի գիտաշխատողը գտավ, որ 150 ամինաթթվից կազմված սպիտակուցի ֆունկցիոնալ հարաբերկցությունը բոլոր հնարավոր հաջորդականություններին անհավանականորեն փոքր է` 1:1074: “Սա նույնիսկ հեռակաորեն իրատեսական չէ, որ մուտացիանները և բնական ընտրությունը կարող էին առաջացնել գեթ մեկ ֆունկցիոնալ սպիտակուց ողջ երկրի կյանքի պատմության ընթացքում”-ասաց Մայերը:

  Միջազգայնորեն Intelligent Design-ը աճում է: Լոնդոնում առկա է Intelligent Design-ի նոր մասնճյուղը, որի ներկյացուցիչը Նորման նեվինն է  (Norman Nevin), որը Մեծ Բրիտանիայի առաջատար գենետիկներից մեկն է: “ԱՄՆ-ի առաջատար կենսաբանները, ներառյալ էվոլյուցիոն կենսաբանները ասում են, որ իրենք կարիք ունեն նոր էվոլյուցիոն տեսության” –ասաց Մայերը: Շատերը ավելի ու ավելի են քննադատում դարվինիզմը, նույնիսկ եթե նրանք չեն ընդունում “ID” նրանցից մեկը բջջային կենսաբան  Ջեյմս Շապիրոն (James Shapiro) է Չիկագոյի համալսարանից:

  Շատ պատճառներ կան մտածելու, որ Intelligent Design գիտական տեսություն է, որոնց մեջ նրա ընդունակությունը կանխատեսումներ կատարել, որոնք կհակադրվեն Դարվինյան կախատեսումներին: Ահա դրացից մեկը անրադառնում է այն հարցին թե արդյոք ԴՆԹ-ի մեծ մասը “խարամ” է, այսինքն էվոլյուցիոն պատմության ընթացքում պատահականորեն կուտակված փորձեր և սխալներ, քանի որ այն թվում է թե առանց ֆունկիցիայի է: պաշտոնապես գիտությունը մի քանի տարի առաջ հայտարարաեց, որ ԴՆԹ-ի 98%-ը խարամ է, սակայն եթե այն նախագծված է, ապա մենք չպետք է նման բանի սպասեինք: Այժմ ավելու ու ավելի ԴՆԹ-ն պարզվում է ֆունկցիոնալ է և ընդհանրապես խարամ չէ:

  Ինչպես ինձ թվում է պաշտոնական գիտությունը ցանկանում է ասել, որ ամեն ինչ, որ մենք տեսնում ենք աշխարհում կարող է բացատրվել առանց Աստծուն հղում կատարելու: Դարվինիզմը ճնշող մեծամասնությամբ աթեիստական պրոյեկտ է և եղել է այդպիսին սկզբից: Ահա թե ինչու  ցանկացած գիտական հակադրություն այդ օրակարգին զայրույթ է առաջացնում>>:

 Աղբյուրը`  The American Spectator


1%-Ի ՄԻՖԸ: ՄԱՐԴՈՒ և ՇԻՄՊԱՆԶԵԻ Y ՔՐՈՄՈՍՈՄՆԵՐԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԵՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՎ և ԳԵՆԱՅԻՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ

Մեր օրերում ավելի տարածված է մարդու և շիմպանզեի միջև 98–99% գենետիկ նմանության միֆը: Այս կեղծ պնդումը տարածվեց սկսած 1975թ-ից երբ «Science» ամսագրում ԱՄՆ-ի կալիֆորնիայի համալսարանից  Ալլան Ուիլսոնը տպագրեց իր աշխատությունը, որտեղ նշվում էր, որ մարդու և շիմպանզեն գենետիկորեն նույնական են 99%-ով: Սակայն Ալլան Ուիլսոնը իր հոդվածում նշել էր, որ 1% տարբերությունը ոչ ողջ պատմությունը չէ: Նա կանխատեսել էր, որ գեներից դուրս պետք է լինի խորը տարբերություն: “Մարդու և շիմպանզեն նման են, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք նման չեն, ինչպես շատերը հակված են հավատալու”-ասում է Ջոն Կոհենը 2007թ.  Science  ամսագրում :1   ( Relative Differences: The Myth of 1% )

2002թ.-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտից Ռոյ Բրիտտենը  հրապարակեց մարդու և շիմպանզեի գենոմների համեմատական ուսումնասիրության արդյունքները, որտեղ նա ցույց տվեց, որ հաշվի առնելով “insertion և deletion”-ները մարդու և շիմպանզեի գենետիկ տարբերությունը կազմում է 5% :2

2002թ. Սեպտեմբերի 23-ի New Scientist ամսագրի համարում ( Human-chimp DNA difference trebled ) ասվում է.  “Մարդու և Շիմպանզեի միջև գենետիկ տարբերությունը եռապատկվել է” վերնագրված հոդվածում ասվում է “Ըստ մարդու և Շիմպանզեի ԴՆԹ-ի նոր համեմատական ուսումնասիրման:Երկար ժամանակ այն կարծիքն էր պահպանվում, որ մարդկիկ  և Շիմպանզեն գենետիկորեն նույնական են 98.5: Այժմ պարզվեց, որ այդ պնդումը սխալ էր: Իրականում, մենք կիսում ենք միայն 95%  գենետիկ կառուցվածի, այսպիսով մեր և շիմպանզեի միջև տարբերությունը 3 անգամ ավելին է, քան ենթադրվում էր…արդյունքները հիմնված են 3 միլիարդ ԴՆԹ հիմքերից մոտ մեկ միլիոն ԴՆԹ-ի հիմքերի վրա ” :3

                                                                                                                                                                                                                                                                                           Նույնիսկ այս 5% տարբերությունը իրենց ներկայացնում  է 150 միլիոն զույգ նուկլեոտիդների տարբերությունը, որն մոտավորապես համապատասխանում է 15 միլիոն բառի կամ 50 մեծ գրքերի մեջ պարունակվող ինֆորմացիայի տարբերության

 2006թ.ին մեթյու Հանը իր կոլեգաների հետ ցույց տվեց, որ “insertion և deletion”-ները մարդու և շիմպանզեի գենոմի տարբերությունը էլ ավելի են ավելացնում, քան որոշել էր Ռոյ Բրիտտենը, այն է` 6.4 % (1418 գեն 22000-ից) :4

  Այժմ 6.4% տարբերությունը իրենց ներկայացնում  է 192 միլիոն զույգ նուկլեոտիդների տարբերությունը:

2003թ.ին մարդու և շիմպանզեի տրված  ԴՆԹ-ի  տեղամասում 1,870,955  զույգ հիմքերի համեմատության արդյունքում (   Comparative sequencing of human and chimpanzee MHC class I regions unveils insertions/deletions as the major path to genomic divergence ) հայտնաբերել են ավելի քան 13,3% տարբերություն; Այսինքն Մարդու և Շիմպանզեի գենետիկ նմանաությունը կազմեց 86.7% :5

2010թ.-ի հունվարի 28-ին Nature ամսագրում հետևյալ վերնագրով `<<Մարդու և շիմպանզեի Y քրոմոսոմներերը նշանակալիորեն տարբերվում են կառուցվածքով և գենային պարունակությամբ >> տպագրված աշխատությունում   ներկայացված վերջին հետազոտթյամբ գիտնականները համեմատել են Մարդու Y քրոմոսոմը շիմպանզեի (Pan troglodytes) Y քրոմոսոմի հետ և հայտնաբերել են, որ նրանք “ահավոր կերպով տարբերվում են իրարից” Մարդու և շիմպանզեի Y քրոմոսոմների միջև տարբերությունը կազմում է ավելի քան 30%-ով :6

 ԱՄՆ-ի ֆլորիդա համալսարանի հետազոտող-գենետիկ Ռիչարդ Բուգսը (Dr Richard Buggs is a research geneticist at the University of Florida) ասում է.<<Երբ մենք հայտնաբերում ենք, որ   մարդկային գենոմի 3 միլիարդ “տառերից” միայն 2.4 միլիարդ “տառերն” են համընկնում շիմպանզեի գենոմի հետ, այն է 76%-ով: Որոշ գիտնականներ պնդում են, որ մարդկային գենոմի 24%-ը որն չի համընկնում շիմպանզեի գենոմի հետ անօգուտ է` “խարամ ԴՆԹ”; Սակայն ինչպես այժմ թվում է այս ԴՆԹ-ն կարող է պարունակել ավելի քան 600 ծածկագրող-սպիտակուց գեներ, ինչպես նաև ՌՆԹ մոլեկուլի համար ֆունկցիոնալ կոդ: եթե ուշադիր դիտարկենք շիմպանզեին ինչպես մարդկային գենոմի 76%, ապա մենք գտնում ենք, որ որպեսզի կատարենք ճիշտ հավասարեցում, մենք հաճախ պետք է հաճախ ներարռենք արհեստական բացատներ կամ մարդկային գենոմի կամ շիմպանզեի գենոմի մեջ: Այս բացատները առաջացնում են այլ 3% տարբերություն; Այսպիսով այժմ ունենք 73% նմանություն երկու գեների միջև: Ճշգրիտ հավասրեցման դեպքում այժմ մենք գտնում ենք տարբերության մեկ այլ ձև, որտեղ մեկ “տառը” տարբեր է մարդու և շիմպանզեի գենոմի միջև: Սա առաջացնում է մեկ այլ 1.23% տարբերություն երկու գենոմների միջև: Այսպիսով, տարբերությունը այժմ մոտ 72% է: Այժմ մենք գտնում ենք տեղեր, որտեղ մարդկային գենոմի երկու մասերը համընկնում են շիմպանզեի գենոմի միայն մի մասին կամ շիմպանզեի գենոմի երկու մասերը համընկնում են մարդկային գենոմի միայն մեկ մասին: Այս տարբերությունները առաջացնում են ևս 2.7% տարբերության երկու տեսակների միջև հետևաբար գենոմի ամբողջական նմանությունը կարող է ցածր լինել 70%-ից>>  :7

This figure shows how human, chimpanzee and gorilla genomes differ more than thought. In this example, we can see the extreme case of a duplication that has expanded (has increased its number of copies) in the chimpanzee and gorilla genomes, while remaining stable in the human genome, where it is represented by a single copy. The green arrows and the circle mark the position of the ancestral copy. The red arrows show where the new copies created in the chimpanzee and gorilla genomes are located.

<<Կարող են հետազոտողները համախմբել բոլոր այն ինչ հայտնի է և որոշել մարդու և շիմպանզեի միջև եղած տարբերության ճշգրիտ տոկոսը “ես չեմ կարծում, որ կա որևէ մի հնարավորություն հաշվարկել որևէ թիվ”-ասում է գենետիկ Svante Pääbo>>:8

 ԱՄՆ-ի Ջորջիայի  տեխնոլոգիական ինստիտուտից պրոֆեսոր Ջորջ Մակդոնալդը  JUNK DNA” DEFINES DIFFERENCES BETWEEN HUMANS AND CHIMPS  ասում է. <<Մեր արդյունքները ընդհանուր առմամբ համապատասխանում են այն մտքին, որ մորֆոլոգիական և վարքագծային տարբերությունները մարդկանց և շիմպանզեների միջև ավելի շուտ պայմանավորված են գերազանցապես գեների կարգավորումների տարբերություններով, քան գեների հաջորդականություններով>> :9

Այնուամենայնիվ,  Գենետիկ նույնականությունը արդյո՞ք նշանակում է որևէ ազգակցական կապ Շիմպանզեի և մարդու միջև: 1999թ.-ի New Scientist մայիսի 15-ի համարում The Greatest Apes ասվում է. <<Մարդու ԴՆԹ-ի և nematode filumuna որդի ԴՆԹ-ի համեմատությունը հանգեցրել է այն եզրակացության, որ նրանք նույնական են 75%-ով>> :10  իհարկե  մարդու և nematode filumuna որդի 75% գենետիկ նույնականությունը չի նշանակում թե մարդիկ որևէ ազգակցական կապ են ունեցել

Ինչպես ցույց են տվել հետազոտությունները մարդկային FOXP2 գենը (մեծ դեր է խաղում մարդու խոսելու ունակության ապահովելու համար): Շիմպանզեների  մոտ FOXP2 ընդհանրապես խոսակացական չի հանդիսանում, այլ կատարում է այլ ֆունկցիա :11   

  (more…)


ՔԵՄԲԻՐՅԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Չարլզ Դարվինը իր <<տեսակների ծագումը>> գրքում գրել է. <<Եթե բազմաթիվ տեսակներ, որոնք պատկանում են մեկ դասին  իրենց գոյությունը սկսում են միաժամանակ, ապա այն կլինի մահացու հարված տեսության համար>>:1  

ԱՄՆ-ի կալիֆորնիայի համալսարանի Մոլեկուլյար կենսաբանության պրոֆեսոր Ջոնաթհան  Ուելսը (Jonathan Wells) գրում է. <<Քեմբիրյան ժամանակահատվածը սկսվել է 544 մլն. Տարի առաջ: Կենդանի բրածոնների հիմնական աճը, որը  նկատվում  է քեմբիրյան պայթյունի ժամանակ   սկսվել է մոտ 530 մլն. տարի առաջ և տևել է ոչ ավել քան 5-10 միլիոն տարի (Թեև 10 միլիոն տարին  մարդկային տեսանկյունից  մեծ ժամանակահատված է, սակայն այն  կարճ է երկրաբանական տեսանկյունից, որը կազմում է  քեմբիրյան  ժամանակատավածից անցած ժամանակի միայն 2%-ը)>>:2   

 

Չինացի հնէաբան Ջուն-Յուան Չենը (Jun-Yuan Chen) բացատրում է <<համեմատելով երկրի վրա կյանքի  3 և ավելի միլիարդ տարվա պատմությունը Քեմբիրյան պայթյունի ժամանկահավածի հետ կարելի է համեմատել որպես 1 րոպեն 24 ժամյա մեկ օրվա տևողության հետ>>:3  

ԱՄՆ-ի կալիֆորնիայի համալսարանի Մոլեկուլյար կենսաբանության պրոֆեսոր Ջոնաթհան  Ուելսը գրում է. <<Դարվինյան էվոլյուցիան  <<ներքևից վերև>> հիմնվում է այն կանխատեսման վրա, որ ցածր մակարդակները կենսաբանական դասակարգման մեջ պետք է առաջանան բարձրագույններից առաջ: Սակայն քեմբիրյան պայթյունը հակառակն է վկայում:  Կալիֆորնիայի համալսարանի կենսաբան  պորֆեսոր Ջեյմս Վալենտինի ( James W. Valentine) խոսքերով Քեմբիրյան պայթյունը <<տպավորություն է ստեղծում, որ էվոլյուցիան կատարվել է <<վերևից ներքև>>`’top down’…Քեմբիրյան պայթյունը ցույց է տալիս, որ կենդանինների բարձրագույն դասակարգերը առաջանում են սկզբից; Այդպիսով Դարվինի կյանքի ծառը շրջելով գլխի վայր…Քեմբիրյան պայթյունը ներկայացնում է լուրջ խնդիր Դարվինյան էվոլյուցիայի համար: Իրադարձությունը նշանավոր է, քանի որ այն եղել է այնքան կտրուկ և ընդգրկուն նաև այն պատճառով, որ այն տեղի է ունեցել շատ արագ… և չկա որևէ բրածո, որ նրանք առաջանում են մեկ նախնուց>>:4  

 ԱՄՆ-ի կալիֆորնիայի համալսարանի Մոլեկուլյար կենսաբանության պրոֆեսոր Ջոնաթհան  Ուելսը <<Icons of Evolution>> ֆիլմում ասում է. <<Քեմբիրյան պայթման ժամանակ կենդանական տիպերը առաջանում են երկրաբանական  տեսանկյունից շատ  հանկարծակի: Ոչնչից մենք ունենք գրեթե ամեն ինչ: Դա առեղծվածային թվում, ոչ ոք իրականում չի հասկանում թե ինչպե՞ս է դա պատահել>>

«Earth Science» ամսագրի խմբագիր Ռիչարդ Մոնեստարսկին (R. Monastersky) գրում է. <<Կենդանիների բավական բարդ ձևերը, որոնք մենք տեսնում ենք այսօր հայտնվել են հանկարծակի:Այդ ժամանակը առնչվում է քեմբիրյան ժամանակաշրջանի սկզբին երբ ծովը և ցամաքը էվոլյուցիոն պայթման հետևանքով լցվեցին  բարդ կենդանի օրգանիզմներով: Մեր ժամանակներում գոյություն ունեցող անողնաշարավորները արդեն գոյություն ունեին  Քեմբիրյան ժամանակաշրջանում և նույնպես ինչպես այսօր,  տարբերվում են իրարից>>:5  

 Հայտնի անգլիացի հնէաբան-էվոլյուցիոնիստ Դերեկ Ագերը խոստովանում է. <<Մեր խնդիրը կայանում է հետևյալում: Բրածոների տեսակների և դասերի  մանրամասն ուսումնասիրման ընթացքում մենք մշտապես բախվում ենք նույն    փաստին և էվոլյուցիոն պրոցեսի ընթացքում տեսնում ենք  ոչ աստիճանական առաջացում, այլ երկրի վրա խմբերի ակնթարթային  կազմավորում>>:6  

Էվոլյուցիոնիստ-հնէաբան Դեյվիդ Ռաուպը ասում է. <<Կյանքի աստիճանաբար առաջ գալու հարցը բացահայտելու փոխարեն` Դարվինի ժամանակների և մերօրյա հնէաբանները բրածոներն ուսումնասիրելիս ընդամենը կտրուկ անցումներ են նկատում.տեսակները ի հայտ են եկել գրեթե միաժամանակ, իրենց գոյության ընթացքում կրել են քիչ փոփոխություններ կամ ընդհանրապես չեն փոխվել, հետո հանկարծակի անհետացել են>>:7  

Քեմբիրյան պայթյունի ֆաունան և ֆլորան

Քեմբիրյան պայթյունի ֆաունան և ֆլորան

Դիսքավերի ինստիտուտի տնօրեն Ստիվեն Մայերը գրում է. <<ԴՆԹ-ի Մուտացիան շատ դանդաղ է առաջացնում նոր գեներ կամ սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են Քեմբիրյան պայթյունի   ժամանակահատվածում կենդանինների կազմավորման  համար: Ինչպես Օհնոն բացատրում է <<Ենթադրելով, որ պատահական մուտացիաները առաջանում են 10-9   զույգ տարեկան, նաև ենթադրելով, որ բնական ընտրությունը բացասական ազդեցություն չի թողնում: Այն կզբաղեցնի 10 մլն. տարի, որպեսզի  անցնի ԴՆԹ-ի հաջորդականության ընդամենը 1%-ը; Այստեղից հետևում է, որ 6-10 միլիոն տարին էվոլյուցիոն ժամանակահատվածում մեկ ակնթարթ է: Քեմբիրյան պայթյունը, որը նշանակում է բոլոր տիպերի (phyla) միաժամակայա առաջացում 6-10 միլիոն տարիների ընթացքում չի կարող բացատրվել գեների մուտացիաների միջոցով>>:8  

2000թ-ին <<Proceedings of the National Academy of Sciences>> ամսագրում ԱՄՆ-ի գիտության ազգային ակադեմիայի անդամ հանդիսացող 6 գիտնականներ հրապարակել են մի հոդված քեմբիրյան ժամանակաշրջանի կենդանինների ԴՆԹ-ի ուսումասիրության արդյունքները, որում ասվում է.  <<ԴՆԹ-ի շղթայի հաջորդական վերլուծությունը հնարավորություն ընձեռնեց նոր եզրակացություն կատարել ֆիլոգենետիկ ծառի մասին: Բազմամբջիջ կենդանի օրգանիզմների (мetazoa) դասակարգումը, որոնք  նախկինում զբաղեցում էին ֆիլոգենետիկ ծառի հիմքում և ինչպես ցույց տրվեց էվոլյուցիոն սխեմայում փոխակերպել են միմիյանց, փոփոխվում են տեղերով և բարձրանում են  ծառի զարգացման ավելի բարձր աստիճաններ: Այս իրավիճակը հնարավորություն չի թողնում <<միջանկյալ>> ձևերի գոյության և ստիպում է մեզ նորից մտածել այն մասին թե ինչպե՞ս են  երկրի վրա առաջացել  այդքան բարդ արարածները ինչպես բիլարտերիաներն են>>:9    

2004թ-ի օգոստոսին Proceedings of the Biological Society of Washington   գիտական ամսագրում Ստիվեն Մայերը (Stephen C. Meyer) հրապարակել է մի հոդված` <<The origin of biological information and the higher taxonomic categories>>, որում եզրակացվում է հետևյալը` <<Հիմնվելով Պատճառահետևանքայնի կապի որպես տարբեր վարկածների բացատրության փորձի վրա առաջարկվում է նպատակային կամ <<Բանական Նախագիծը>> (Intelligent design), որպես  համարժեք պատճառ – և միգուցե ամենահամարժեք պատճառ- բացատրելու բարդ ինֆորմացիայի ծագումը, որն անհարաժեշտ է կառուցելու քեմբիրյան ժամանակահատվածի կենդանիների  և  նրանց ներկայացրած նոր ձևերի համար>>:10 

Այսպիսով, Քեմբիրյան պայթյունի ժամանակ միաժամանակ` հանկարծակի առաջանում են թե՛ անողնաշարավորները (քորդավորներ, հոդվածոտանիններ, փշամորթեր, տրիլոբիտներ)  և թե՛ որոշ ողնաշարավորներ (ձկներ): Համակարգչային անիմացիայի շնորհիվ կարող ենբ տեսնել թե ինչպիսի տեսք ուներ օվկիանոսների խորշերում մոտ 530 միլիոն տարի առաջ:

2000թ-ի The Boston Globe թերթի մայիսի 30-ին   լույս տեսած համարում հրապարակված մի հոդվածում` <<A Little Fish Challenges a giant of science>> հեղինակը անրադառնելով Չինաստանի` CHENGJIANG կոչվող  բնակավայրից 530 միլիոն վաղեմության գտնված բրածոյի մասին գրում է. <<530 միլիոն տարվա վաղեմության բրածոն, որն ստացել է Haikouella անվանումը կառուցվածքով հիշեցնում է ժամանակակից ողնաշարավորներին: Չինացի հնէաբան Ջուն-Յուան Չենը (Jun-Yuan Chen-professor at the Nanjing Institute of Paleontology and Geology) պնդում է, որ նման բարդ արարածների առաջացումը, այդքան վաղ ժամանակաշրջանում ցույց է տալիս, որ կյանքի ժամանակակից ձևերը ի հայտ են եկել հանկարծակի, այլ ոչ թե ինչ-որ աստիճանական պրոցեսի միջոցով>>:11

Haikouella

 The Boston Globe թերթի Հեղինակը նույն հոդվածում անրադառնելով Haikouella ձկան բրածոյի քեմբիրյան պայթյունի ժամանակաշրջանում հայտնաբերման հետ  մեջ է բերում գիտնականների կարծիքը այս առեղծվածային իրադարձության հետ կապված` << Ըստ Չենի էվոլյուցիայի  երկու գլխավոր ուժերը` բնական ընտրությունը և պատահական մուտացիանները չեն կարող բացատրել այսպիսի նոր գենետիկ ձևերի առաջացումը…Թայվանցի կենսաբան  (Chia-Wei Li)  ասում է <<ոչ  մի էվոլյուցիոն տեսություն չի կարող բացատրել այս ֆենոմենը>>>>:11

Հարավային Չինաստանում հայտնաբերվել են նաև 545-490 միլիոն տարի վաղեմության ողնաշարավորների` բրածոններ, որոնք անվանավել են Myllokunmingia fengjiaoa և  Haikouichthys ercaicunensis:12

Տրիլոբիտի բրածո

Այժմ տեսնենք թե քեմբիրյան պայթյունի ժամանակ հանկարծակի հայտնված կենդանիներից տրիլոբիտները ինչպիսի՞ բարդություն ունեն, հատկապես ուշագրավ է Տրիլոբիտների աչքը: Տրիլոբիտների մեծամասնությունը ունեցել է զույգ  բարդ ֆասատային (ֆրանսերեն facette բառից)   աչքեր կազմված 100-ից մինչև 15000 ոսպնյակններից յուրաքնաչյուր աչքում: Տրիլոբիտի աչքի  ոսպնյակը վեցանկյուն է և   կազմված է երկու մասերից: Ոսպնյակի արտաքին մասը կազմված է կալցիտից (բեկման  գործակիցը n=1.66),իսկ ներքինը խիտինից (բեկման  գործակիցը n=1.53 ):

Տրիլոբիտ

Տրիլոբիտի աչքը

Պրոֆեսոր Ռիկարդո  Լեվի-Սեթին գրում է.  <<փաստացի գոյություն ունի միայն մեկ հնարավորթյուն, որի միջոցով ոսպնյակը ուղղորդում է ճառագայթների զուգահեռ հոսքը մեկ ֆոկոսի; Դրա համար անհարժեշտ է, որպեսզի արտաքին ոսպնյակը բաղկացած լինի կալցիտից (n=1.66), իսկ ներքինը Խիտինից  (n=1.53)>>

Հայտնի տրիլոբիտների մասնագետ Պրոֆեսոր Ռիկարդո  Լեվի-Սեթին (Riccardo Levi-Setti) գրում է. <<Փաստացի, Այս օպտիկական կրկնակը այնքան սերտորեն է  նույնականացվում մարդկայնի գյուտի հետ, որ այն հայտնաբերելով տրիլոբիտների մոտ շոկ է առաջացնում; Գիտակցելով այն փաստը, որ տրիլոբիտները զարգացրել են և օգտագործել են նման կառուցվածքներ 500 միլիոն տարի առաջ էլ ավելի է խորացնում շոկը: Իսկ վերջին բացահայտումները մոտ են գիտական ֆանտաստիկային: Երկու Ոսպնյակների միջև ռեֆրեկցիոն սահմանը տրիլոբիտի աչքում նախագծված է համապատասխան օպտիկական կոնտրուկցիանների, որը մշակվել է Դեկարտի և Հյուգենսի կողմից 17-րդ դարի կեսերում>>:13 

Ֆասատային աչքի կառուցվածքը

Ամերիկայի բնության պատմության թանգարանի հնէաբան-էվոլյուցիոնիստ Նիլզ էլդրիջը գրում է.<<Այս ոսպնյակնները, որոնք տեխնիկապես կոչվում են ասֆերիկ կարգավորում են պատկերի ձևավորումը և լույսի  ավելի լավ հավաքումը, քան երբևէ  մշակված ցանակացած  ոսպնյակ: Մենք կարող ենք արդարացիորեն զարմանալ նրանում, որ տրիլոբիտները  երկրի կյանքի պատմության շատ  վաղ շրջանում ունեցել են բոլոր հնարավոր ոսպնայակններից լավագույնը, որ օպտիկական ֆիզիկան կարողացել է երբևէ ձևակերպել>>:14 

Ասֆերիկ ոսպնյակ

 Հայտնի տրիլոբիտների մասնագետ Պրոֆեսոր Ռիկարդո  Լեվի-Սեթին  Nature  ամսագրում գրում է.<<տրիլոբիտները կարողացել են լուծել մեծագույն ֆիզիկական խնդիրը և նրանք անկասկած, <<գիտեին>> Ֆերմայի սկզբունքի, Աբբեի սինուսների օրենքի, լույսի բեկման օրենքի  և կրկնակի բեկվող բյուրեղների օպտիկայի մասին>>:15

 Հարվարդի համալսարանի Երկրաբանության պրոֆեսոր Ռոչեստրան և Չիկագոյի համալսարանից հնէաբան Դեյվիդ Ռաուպը գրում են. <<Տրիլոբիտի աչքը ունի այնպիսի մի կազմություն, որը մեր ժամանակերներում կրկնօրինակել կարող է միայն շատ շնորհալի և լավ կրթություն ստացած ինժեներ-օպտիկը>>:16  

(more…)


ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՓԼՈՒԶՎԵԼ: ԴԱՐՎԻՆԻ ԿՅԱՆՔԻ ԾԱՌԸ ԿՏՐՎԵԼ Է

Չարլզ Դարվինը կարծում էր, որ կյանքի բոլոր տեսակները առաջ են եկել մեկ նախնուց: Նա կարծում էր, որ  երկրի վրա կյանքը նման է մի հսկա ծառի, որի բունը եղել են պարզ բջիջները: Կյանքի նոր տեսակները իրենց հերթին բաժանվել են ճյուղերի` կենդանինների և բույսերի ընտանիքների, այնուհետև ավելի բարակ ճյուղերի` առանջին տեսակների, որոնք այժմ գոյություն ունեն երկրի վրա: Գիտնականները համեմատելով միաբջիջ օրգանիզմների, ինչպես նաև բույսերի և կենդանինների գենետիկ կոդերը եկան այն եզրակացության, որ Դարվինի <<կյանքի ծառը>> սխալ է:

 

1999թ-ին կալիֆորնիայի համալսարանի  կենսաբան Մալկոլմ  Գորդոնը (Malcolm S. Gordon)  գրեց. << Թվում է, թե կենդանի օրգանիզմները  տարբեր նախնիներ են  ունեցել; Կյանքի ծառը չի ունեցել մեկ բուն…Մեկ նախնու վերաբերյալ տեսության ընդունված  տարբերակը ակնհայտորեն  չի համապատասխանում կենդանի օրգանիզմների ներկայիս դասակարգմանը` թագավորություններին: Կյանքի ծառի գաղափարը հավանաբար չի համապատասխանում շատ, եթե ոչ բոլոր տիպերին, ինչպես նաև տիպերի մեջ մտնող դասերին>>:1

1999թ.-ին Բրիտանացի Կենդանաբան Հենրի Ջին (HENRY GEE)  գրում է. <<Այն, որ մի շարք բրածոներ ներկայացնում են մեկ տոհմածառ, պարզապես գիտական հիպոթեզ չէ, որը հնարավոր լինի ապացուցել: Սա նման է մի հեքիաթի, որը հետաքրքիր է, գուցեև ուսանելի, բայց ոչ մի գիտական արժեք չունի>>:2  

2009թ.ին New Scientist    hանդեսում` <<Why Darwin was wrong about the tree of life>> տպագրված հոդվածում   Էվոլյուցիոնիստ Էրիկ Բապտեստեն (Eric Bapteste- Pierre and Marie Curie University in Paris)  գրում է. <<Մենք ոչ մի ապացույց չունենք, որ կյանքի ծառի տեսությունը ճիշտ է>>:3 Իսկ էվոլյուցիոնիստ Մայքլ Ռոսին   (MICHAEL R. ROSE- University of California, Irvine) գրում է. <<կյանքի ծառը, կարելի է ասել, թաղվել է: Մենք բոլորս ընդունում ենք այս փաստը: Սակայն խնդիրն այն է, որ պետք է փոխենք կենսաբանության վերաբերյալ մեր տեսակետները; Կենսաբանությունը շատ ավելի բարդ է, քան մենք կարծում էինք…իր բարդությամբ կենսաբանությունը կարելի է համեմատել քվանտային մեխանիկայի հետ>>:4  

New Scientist ամսագրի մեկ այլ հոդվածում` <<Uprooting Darwin’s Tree>>  ասվում է. <<Կենսաբաններից մեծամասնությունը այժմ ընդունում են, որ կյանքի ծառը բնության փաստ չէ>>:5

ԱՄՆ-ի կալիֆորնիայի համալսարանի Մոլեկուլյար կենսաբանության պրոֆեսոր Ջոնաթհան  Ուելսը գրում է <<Չնայած դուք կենսաբանության դասագրերի ընթերցանությունից չեք սովորի, սակայն Դարվինի կյանքի ծառը արմատախիլ է արվել…Թագավորությունների, տիպերի և դասերի մակարդակում առաջացումը ընդհանուր նախնուց ակնհայտորեն չդիտվող փաստ է: Եթե դատենք ըստ բրածոների և մոլեուլյար ապացույցների, ապա դա նույնիսկ  չհաստատվող տեսություն է>>:6  

(more…)


THE DESIGN INFERENCE: ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԻՆՏԵԼԵԿՏԻ ԱՌԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԴԻՈԱԶԴԱՆՇԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ

 Մաթեմատիկոս Ուիլյամ Դեմսկին (William A. Dembski <<The Design Inference>>) գրում է.<<Իրադարձությունը, որը ենթարկվում է վերլուծության <<Բանական Նախագծման>>  Նշանի առկայության  հայտնաբերման համար անցնում է երեք հաջորդական փորձարկումների: Փորձարկման առաջին քայլում որոշվում է թե իրադարձությունը կատարման ի՞նչ հավանականանություն ունի: Եթե պարզվում է, որ իրադարձության հաավանականությունը այնքան մեծ է, որ այն հնարավոր է վերագրել ինչ-որ օրինաչափության, ապա փորձարկումը դադարեցվում է այդ փուլում և ենթադրությունը թե այդ իրադարձությունը կատարվել է Բանական նախագծի կողմից բացառվում է: Օրինակ, պատկերացնենք շարժվելով լեռնային ճանապարհով մենք հանդիպում ենք նախազգուշացնող գրության, որ հաջորդ երեք կիլոմետրերում հաճախակի պատահում են սողանքներ` քարերի անկում: Մենք շարունակում ենք ընթացքը և այդ երեք կիլոմետրերի սահմաններում մեր աչքերի առաջ քարերը ընկնում են ճանապարհին: Քանի որ քարերի անկումը այդ տեղանքում կատարվում է հաճախակի, ապա հավանականությունը քարերի անկման մեր ընթացքի ժամանակ բավական մեծ է: Մենք կատարված իրադարձությունը վերագրում ենք` քարերի անկումը, որպես գոյություն ունեցող օրինաչափությունների և չենք ենթադրում, որ ինչ-որ մեկը մտադրված պատճառ հանդիսացավ այդ քարերի անկմանը մեր ընթացքի ժամանակ:

 Մինչդեռ եթե մենք եզրակացնում ենք, որ իրադարձության կատարման հավանականությունը այնքան մեծ չէ, որպեսզի բացատրվի ինչ-որ օրինաչափությամբ (բնության օրենքներով), ապա իրադարձությունը ենթարկվում է փորձարկման   Ճանաչման ֆիլտրի երկրորդ քայլում: Եթե այս քայլում իրադարձության կատարման հավանականությունը շատ քիչ չէ (անցողիկ հավանականություն) մենք նախընտրում ենք համարել, որ իրադարձությունը կատարվել է պատահական: Եթե իրադարձության կատարման հավանականությունը շատ քիչ է, ինչպես օրինակ սպիտակուցային  մոլեկուլի պատահական առաջացման հավանականությունը, ապա իրադարձությունը ենթարկվում է փորձարկման   Ճանաչման ֆիլտրի երրորդ քայլում: Այս քայլում մենք ուսումնասիրում ենք հնարավո՞ր է տարբերակել  չնչին հավանականություն ունեցող իրադարձությունը  ինչ-որ <<Տարբերակիչ առանձնահատկությամբ>> (pattern  կամ  specified complexity): եթե մենք որևէ չենք հայտնաբերում որևէ տարբերակիչ առանձնահատկություն, ապա չնայած չնչին հավանականության իրադարձությունը դիտվում է, որպես պատահական կատարված իրադարձություն: Միայն եթե չնչին հավանականություն ունեցող իրադարձությունը համակցվում է <<Տարբերակիչ առանձնահատկությամբ>> (pattern  կամ  specified complexity), ապա մենք եզրակացնում ենք, որ իրադարձության պատճառը հանդիսանում է Բանական նախագծողը` Intelligent Designer

Մաթեմատիկոս Ուիլյամ Դեմսկին <<The Design of Life: Discovering Signs of Intelligence In Biological Systems >> գրում է . <<Պատկերացնենք Արտերկրային քաղաքակրթությունների որոնմամբ զբաղվող ծարագիրը` SETI-ին հայտնաբերում է արտերկրային բանականություն: SETI-ի հետազոտողները ուսումնասիրելով միլիոնավոր ռադիոազդանշանները, որոնք գալիս են Տիեզերքից: Շատ բնական օբյեկտներ ինչպես օրինակ պուլսարները (բաբխիչները) արձակում են ռադիոազդանշաններ;

 Պատկերացնենք հայտնաբերվել է հետևյալ ազդանշանը`

 11011101111101111111011111111111011111111111110111111111111111 11011111111111111111110111111111111111111111110111111111111111 11111111111111011111111111111111111111111111110111111111111111 11111111111111111111110111111111111111111111111111111111111111 11011111111111111111111111111111111111111111110111111111111111 11111111111111111111111111111111011111111111111111111111111111 11111111111111111111111101111111111111111111111111111111111111 11111111111111111111111101111111111111111111111111111111111111 11111111111111111111111111111101111111111111111111111111111111 11111111111111111111111111111111111111110111111111111111111111 11111111111111111111111111111111111111111111111111110111111111 11111111111111111111111111111111111111111111111111111111111111 11111111011111111111111111111111111111111111111111111111111111 11111111111111111111111111111101111111111111111111111111111111 11111111111111111111111111111111111111111111111111111111110111 11111111111111111111111111111111111111111111111111111111111111 11111111111111111111111111111111011111111111111111111111111111 11111111111111111111111111111111111111111111111111111111111111 1111111111

Այս հաջորդականությունում 1 թիվը համապատասխանում է եկող ազդանաշանը, իսկ 0 դադարը: Այս հաջորդականությունը ներկայացնում է պարզ թվեր 2-ից մինչև 101,

 Այն, որ ազդանշանն է, որը համոզիչ կերպով ապացուցում է արտերկրային բանականությունը կամ Նախագիծը (DESIGN): Այն պետք է  ունենա բարդություն և առանձնահատկություն: Բարդությունը ապահովում է այն, որ ազդանշանը այնքան էլ պարզ չէ, որ այն հեշտությամբ բացատրվի, որպես պատահականության հետևանք: Առանձնհատկությունը նշանակում է, որ այն ցույց է տալիս համակարգի տեսակը, որը հանդիսանում է  բանականության <<տարբերակիչ առնձնահատկությունը>> (pattern կամ    specified complexity)

 Որպեսզի հասկանանք թե ինչու՞ է բարդությունը անհարժեշտ նախագիծը (DESIGN) ի հայտ բերելու համար, ապա դիտարկենք հետևյալ հաջորդականությունը`  110111011111  Ձեր առաջ 12 էլեմենտից կազմված հաջորդականություն է, որը բաղկացած է պարզ թվերից համապատասխանաբար 2, 3 և 5: համոզված եղեք, որ SETI-ի ոչ մի հետազոտող եթե առնչվեր այս հաջարդականության հետ չէր դիմի New York Times թերթի խմբագրին և չէր հրավիրի մամլո ասուլիս և չէր հայտարարի արտերկրային բանականության գոյության մասին: Խնդիրը կայանում է նրանում, որ այս հաջորդականությունը շատ կարճ է, այսինքն ունեն շատ փոքր բարդություն նրա համար, որպեսզի եզրակացվի թե այն ստղեծել է արտերկրային բանականությունը: Աղբյուրը որը անկանող ռադիոազդանշաններ է արձակում կարող էր  պատահական ստղեծել այդպիսի հաջորդականություն  “110111011111”: Մինչդեռ 1126 էլեմենտներից կազմված հաջորդականությունը, որը բաղկացած է պարզ թվերից 2-ից մինչև 101: Այսպիսի հաջորդականությունը բավական երկար է, այսինքն ունի բավական մեծ բարդություն, որպեսզի հասատավի, որ այն կարող է ստեղծել արտերկրային Բանականությունը: Նույնիսկ եթե դա այդպես է միայն բարդությունը բավական չէ, որպեսզի պատահականությունը անտեսվի և հաստատվի` Intelligent Design:

Եթե նետենք մետաղադրամը 1000 անգամ, ապա կարելի է ասել, որ խիստ բարդ և խիստ քիչ հավանական իրադարձություն է: Իրականում հաջորդականությունը, որը ընդհատվում է երբ ավարտվում է մետաղադրամի նետումը կկազմի 1 հնարավարություն տրիլիոն տրիլիոնից….(բազմակետի փոխարեն պատկերացրեք ևս 22 անգամ <<տրիլիոն>> բառը): Մինչդեռ   մետաղադրամի նետված այդ հաջորդականությունը չի կարող պատճառ հանդիսանալ նախագծի  հաստատման համար: Թեև այդ հաջարդականությունը բարդ է, սակայն այն ի հայտ չի բերում համապատասխան <<տարբերակիչ առանձնահատկությունը>>: Իսկ այժմ այդ հաջորդականությունը համեմատենք պարզ թվերից ներկայացված 2-ից մինչև 101 հաջարդականությունը: Այն ոչ միայն բարդ հաջորդականություն է, բայց և այն նաև արտացոլում է համապատասխան <<տարբերակիչ առանձնահատկություն>>: SETI-ի ծրագրի հետազոտողները կբացատրեին այն այսպես. <<Այս ազդանշանը ոչ միայն պարզապես աղմուկ է, այլ նաև  այն ունի կառուցվածք>>:

Դիզայնի հաստատման համար ի՞նչը կարող է լինել համապատասխան օրինակը: Եվ ոչ բոլոր համակարգերը կհամապատասխանեն դրա համար: Որոշակի տարբերակիչ առանձնահատկությունները հնարավոր  է լիովին հիմնավարված օգտագրծել Դիզայնի հաստատման համար, մինչդեռ մյուսները հնարավոր չէ: Պատկերացրեք նետաձիգին, որը կանգնած է Մեծ պատից 50 մետր հեռավորության վրա և իր ձեռին պահում է նետը և աղեղը: Հիմա պատկերցրեք ամեն անգամ երբ նետաձիգի արձակած նետը դիպչում է պատին նա մոտենում է և նետի շուրջը ուրվագծում է թիրախը, այնպես որ նետը գտնվի ուղիղ կենտրոնում: ինչպիսի՞ եզրկացություն պետք է անենք դրանից: Այդ եզրակացությունը բացարձակ չի վերաբերվում նետաձիգի կարողությունների հետ: Այո այստեղ  դիտվում է <<տարբերակիչ առանձնահատկություն>> (pattern  կամ  specified complexity), բայց այդ <<տարբերակիչ առանձնահատկությունը>>, որը նշվել էր միայն այն բանից հետո երբ նետը դիպչեց պատին; Այսպիսով այդ համակարգը հանդիսանում է` ad hoc:

Իսկ այժմ պատկերացրեք, որ դրա փոխարեն նետածիգը նախապես ուրվագծում է թիրախը և հետո կրակում նրա վրա: Ենթադրենք նետաձիգը 100 անգամ կրակում է և ամեն անգամ նետը հայտնվում է թիրախին: Սրանից ինչպիսի՞ եզրակացություն պետք է անենք: Մենք պարտավոր ենք եզրակացնել, որ մեր առջև առաջնակարգ նետաձիգ է, Նետի ճիշտ թիրախին հայտնվելը չի բացատրվում պարզապես հաջողությամբ, այլ ավելի շուտ նետաձիգի հմտության մասին է վկայում: հմտությունը իհարկե նախագծի օրինակ է:

Սկզբից թիրախը նկարող հետո նրա վրա կրակող նետաձիգի նման վիճակագիրները սահմանել են մի հասկացություն, որը հայտնի է <<Վարկածի չընդունման տիրույթ>>, որն իր հերթին որոշվում է մինչև գիտափորձի սկիզբը: եթե գիտափորձի արդյունքները ընկնում են վարկածի չընդունման տիրույթ, ապա վիճակագիրը մերժում է այն վարկածը, որ արդյունքը պատահականության արդյունք է: Որպեսզի կարողանաք եզրակացություն անենք Բանական Նախագծի մասին, ապա տարբերակիչ առանձնահատկությունը չպետք է սահմանվի մինչ իրադարձությունների սկիզբը:

 <<Տարբերակիչ առանձնահատկությունները>> բաժանվում են երկու տիպի առաջին, որի դեպում բարդության առկայության դեպքում հաստատում են նախագծումը և երկրորդ, որոնք չնայած բարդության առկայության չեն հաստատում նախագծի մասին եզրակացությունըԻնչու՞ բարդության և առանձնահատկությունը բավարար է Դիզայնի հաստատաման համար: Որպեսզի այս հարցին պատասխանվի մենք պետք է հասկանանք այն  բանական անհատին, որը  հայտնաբերում է դրանք: Հիմնական բնութագրիչը բանական անհատի դա ընտրությունն է; Ամեն անգամ երբ գործում է բանական անհատը նա ընտրում է  մի շարք  մրցակցող հնարավորություններից:

Սա ճիշտ է ոչ միայն մարկանց և արտերկրային բանականության, այլև կենդանինների նկատմամբ: Առնետը լաբիրինթոսում վազելիս պետք է ընտրություն կատրաի թեքվի աջ թե ձախ լաբիրինթոսի տարբեր հատվածներում: երբ SETI-ի հետազոտողները փորձում են հայտնաբերել Բանականություն ռադիոազդանշաններում, որոնք նրանք ստուգում և ենթադրում են, որ արտերկրային բանականությունը միգուցե կարողանար կատարել  որոշակի ընտրություն և հաղորդել հնարավոր տեսակների ցանակացած քանակությամբ: Հետո նրանք փորձում են համեմատել ազդանշանները, որոնք  ստուգում են այն նմուշների  հետ, որոնք  փնտրում են:

Մեզ ոչ միայն անհրաժեշտ է հետևել, որ պատահականություն է տեղի ունեցել, այլև մենք պետք է օժտված լինենք  պատահականությունը հասատաելու  ընդհունակությունով: Պատահականությունը տվյալ իրավիճակում պետք է համապատասխանի անկախ տրված տարբերակիչ առանձնահատկությունից: Եվ մենք պետք է ընդունակ լինենք տարբերակել այդ նմուշը: Պատահական  թանաքի բիծը առանձնահատկություն չէ, իսկ հաղորդագրությունը, որ գրված է թանաքով թղթի վրա արտացոլում է առանձնահատկություն:

Փորձարարական հոգեբանները, որոնք ուսումնասիրում են կենդանիների վարքը օգտվում են նմանատիպ մեթոդներից: Այսպիսով, որոշելու համար թե առնետը սովորել է արդյո՞ք   դուրս գալ լաբիրինթոսից, ապա հոգեբանը սկզբում պետք է սահմանի ինչպիսի՞ աջ և ձախ շրջադարձերի հաջորդականությունն է առնետին դուրս բերում լաբիրինթոսից: Կասակած չկա, որ առնետը մոլորված թափառելով լաբիրինթոսում նույնպես սահմանափակում է աջ և ձախ շրջադարձերի հաջորդականությունը; Բայց, մոլորված թափառելով լաբիրինթոսում առնետը ոչ մի նշան չի ցույց տալիս, որ կարող է սահմանափակել համապատասխան աջ և ձախ շրջադարձերի հաջորդականությունը, որպեսզի անցնի լաբիրնթոսով:

 Հետևաբար հոգեբանը ուսումնասիրելով առնետի պահվածքը չի մտածի, որ առնետը սովորել է թե ինչպես անցնի լաբիրինթոսով: Մինչդեռ եթե առնետը կսկսի կատարել հաջորդական աջ և ձախ թեքումները, որոնք նախապես նշանակված էին հոգեբանի կողմից նա կիմանա, որ առնետը սովորել է թե ինչպես անցնի լաբիրինթոսով: Ուշադրություն դարձրենք, որ այստեղ նույնպես առկա է բարդություն: որպեսզի դա տեսնեք, նորից պատկերացրեք առնետին, որը անցնում է լաբիրինթոսով, բայց այս անգամ պատկերացրեք շատ պարզ լաբիրինթոս, որը երկու աջ թեքումից առնետին կհանի լաբիրնթոսից: Ինչ ձևով հոգեբանը, որը ուսումնասիրում է առնետին կորոշի արդյո՞ք առնետը սովորել է դուրս գալ լաբիրինթոսից: բավական չէ պարզապես վերցնել առնետին և տեղադրել լաբիրինթոսում, քանի որ լաբիրինթոսը այնքան պարզ է, որ առնետը կարող է պատահական երկու անգամ թեքվել աջ և այդ ձևով դուս գալ լաբիրինթոսից: Եվ հոգեբանը չի կարող ճիշտ իմանալ արդյոք սովորել է   դուրս գալ լաբիրինթոսից, թե նրան պարզապես հաջողվեց և նա գտավ ճանապարհը: Իսկ այժմ համեմատեք այն բարդ լաբիրինթոսի հետ, որից դուրս գալու համար առնետին անհարժեշտ է ընտրել   աջ և ձախ թեքումների ճիշտ հաջորդականությունը: Ենթադրենք, որ առնետը պետք է 100 անգամ թեքվի աջ և 100 անգամ ձախ և ցանկացած սխալը կխանգառի առնետին լաբիրինթոսից դուրս գալու: Հոգեբանը տեսնելով, որ առնետը ոչ մի սխալ թեքում չի կատարում և կարճ ժամանակում դուրս է գալսի լաբիրինթոսից կհամոզվի, որ առնետը իսկապես սովորել է թե ինչպես դուրս գալ լաբիրինթոսից և դա պարզապես կույր պատահականություն չէ:

Որպեսզի հայտնաբերենք բանական ինտելեկտը մենք պետք է հետևենք մրցակցող հնարավորությունների ընտրության միջև և իմանալ թե ինչպիսի հնարավորությունները չեն ընտվել, իսկ հետո մենք պետք է կարողանանք ճշգրիտ սահմանել հնարավորությունը, որը ընտրվել է: Ընդ որում մրցակցող հնարավորությունները, որոնք բացառվել էին պետք լինեն գործող  և բազմաթիվ հնարավորություններ այնպես, որպեսզի ճշգրիտ ընտրված հնարավարությունը հնարավոր չլինի վերագրել պատահականությանը: Այսպիսով,  Եթե իրադարձությունը ունի չնչին հավանականություն և առանձնահատուկ է, ապա դա ցույց է տալիս Բանական Նախագծման առկայությունը:

(more…)


ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԵՄ ԱԹԵԻԶՄԻ: ԻՆՉՈՒ՞ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԱԹԵԻՍՏ ԷՆԹԸՆԻ ՖԼՈՒՆ ՓՈԽԵՑ ԻՐ ԿԱՐԾԻՔԸ

Antony Flew

 Բրիտանացի փիլիսոփա և աթեիստ Պրոֆեսոր էնթընի Ֆլուն (Antony Garrard Newton Flew) 66 տարի շարունակ  ամենահղինակավոր աթեիստն էր: Ֆլուն իր համար, որպես աշխարհայացք ընտրեց աթեիզմը դեռ 15 տարեկան հասակից: <<Աստվածաբանություն և կեղծիք>> վերնագրով նրա աշխատությունը, որը լույս տեսավ 1950թ.-ին, դարձավ 20-րդ դարի ամենաշատ վերահրևատարակվող փիլիսոփայական հրատարակությունը: 1986թ.-ին Ֆլուն կոչվեց <<Թեիզմի ամենահամոզված ժամանակակից քննադատը>>:Այդ պատաճառով էլ, երբ 2004թ.ին մայիսին նա հայտարարեց, որ փոխել է իր տեսակետը, շատերը ցնցվեցին: Էնթընի Ֆլուն ընդունեց, որ բոլոր այդ տարիներում ինքը խորապես սխալվում էր, այժմ նա գիտակցեց իր <<կուրության>> աստիճանը: Ի՞նչը ստիպեց Ֆլուին փոխել իր կարծիքը: Ֆլուն պատմեց այն գիտական պատճառների մասին, որոնք խորտակեցին ավելի քան կեսդարյա իր աթեիստական աշխարհայացքը: նա համոզվեց, որ Տիեզերքը, բնության օրենքները, և կյանքը չէին  կարող առաջ գալ պարզապես պատահականության արդյունքում: Ֆլուն ուսումնասիրելով բջջի ներսում տեղի ունեցող տարբեր պրոցեսների մասին ժամանակակից գիտությունների արդյունքները ասաց. <<Անեևակայելի բարդություն ունեցող այս պրոցեսները, որոնք անհրաժեշտ են կյանք  առաջ բերելու համար ցույց են տալիս, որ այստեղ բանականություն կա>> Ֆլուի կարծիքով պետք է հետևել փաստերին, ուր էլ, որ դրանք առաջնորդեն>>;

   էնթընի Ֆլուն 2007թ.-ին  հրատարակեց իր նոր գիրքը  (  There Is a God: How the World’s Most Notorious Atheist Changed His Mind ), որտեղ նա գրում է<<Կարևորը միայն այն չէ, որ բնության մեջ օրինաչափություն գոյություն ունի, այլև այն, որ այդ օրինաչափությունները մաթեմատիկորեն ճշգրիտ են, ունիվերսալ և փոխկապակցված>>:

  էնթընի Ֆլուն նաև թողարկելով մի տեսաֆիլմ <<Has Science Discovered God?>> ասում է. <<Իհարկե ես իմ մոլորությամբ  ազդել եմ շատ մարդկանց աշխարհայացքի վրա և այդ պատճառով ես ցանականում եմ ուղղել այդ մեծ վնասը, որ ես հասցրել եմ նրանց և իմ կյանքի մինչև վերջին օրը կանեմ դրա համար ամեն ինչ>>:

  Այս ֆիլմում ֆլուն ասում է. <<Կանսաբանների կողմից  ԴՆԹ մոլեկուլի կառուցվածքի  հետազոտության արդյունքները ակնհայտորեն ցույց են տալիս մեզ բոլորիս, որ   կյանքի ապահովման համար անհարժեշտ    բոլոր բաղադրիչների անհավանական, աներևակայելի համակցվածությունը նաև Բանականությանը գոյությունը, որը ստեղծել է կյանքի հիմքը>>1

Ֆլուն The Sunday Times-ին տված հարցազրույցում  ասել է. <<Ես այժմ միանգամայն համոզված եմ այն պնդման  անհեթեթության հետ,    թե կյանքի առաջնային հիմքը` բջիջը    կարող էր առաջանալ անկենդան մատերիայից էվոլյուցիայի  հետևանքով և հետո  զարգացել է միջև խիստ բարդ արարածի>>2

   The Associated Press-ին տված հարցազրույցում Ֆլուն նշել է, որ իր այժմյան կարծիքը նմանություն ունի  Intelligent design  տեսության գիտնականների հետ, որոնք տեսնում են տիեզերքի կառուցման գործում ուղղորդող ուժի առկայությունը>>3

   Բիոլա համալսարանին տված հարցազրույցում (My Pilgrimage from Atheism to Theism: An Exclusive Interview with Former British Atheist Professor Antony Flew)  Ֆլուն ասում է. <<Ես կարծում եմ որ ամենատպավորիչ փաստարկը Աստծո գոյության հանդիսանում են նրանք, որոնք հաստատվում  են վերջին գիտական բացահայտումներով..ես կարծում եմ, որ Intelligent Design-ի փաստարկները շատ հզոր են, քան ես մինչ այդ հանդիպել էի>> 4

Մոլեկուլյար կենսաբան Լեդ Ադլեմանը (Len Adleman)     Լոս Անջելոսի հարավ-կալիֆորնիական համասարանից  Նեյչր (Nature) ամսագրում գրում է. <<Երբ մենք նայում ենք  բջջից ներս մենք տեսնում ենք անհավանական բարդության <<մեքենաներ>>, որոնք մենք ինքներս չենք կարող առաջացնել…մեկ գրամ ԴՆԹ-մոլեկուլը կարող է պարունակել այնքան ինֆորմացիա, որքան 1 տրիլիոն լազարեյին սկավառակը (CD)>>:5

 Կենսաբան Պրոֆեսոր Գենե Մայերսը  գրում է <<Ինձ ավելի շատ ցնցեց բջջի ճարտարապետությունը և  կառուցվածքը…համակարգը անհավանական բարդ է: Այն առանց կասկածի ստեղծված է ըստ նախագծի..նրանում մեծ Միտք կա>>:6

Գերմանիայի ֆիզիկայի և տեխնոլոգիայի   ինստիտուտի ղեկավար պրոֆեսոր Վերներ Գիտտը գրել է <<Ցանակացած համակարգ, որը ծածկագրում է ինֆորմացիա դա միշտ ինտելեկտուալ, մտավոր պրոցեսի արդյունք է: Անհարժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել, որ ոչ մտավոր մատերիան չի կարող առաջացնել ինֆորմացիան ծածկագիր: Բոլոր մեր փորձերը ցույց են տալիս, որ ԴՆԹ մոլեկուլում այդ ինֆորմացիայի առաջացմանը ներկա էր և ներկա է Վերին Միտք, որը օգտագործում է իր ազատ կամքը և ստեղծագործական ուժը: Չկա և ոչ մի ֆիզիկական պրոցես, բնության օրենք կամ բնական երևույթ, որը ընդունակ լիներ նրանում, որ անկենդան մատերիան առաջացներ ինչ-որ մի գիտելիք կամ ինֆորմացիա…Այնպես էլ չկան բնության օրենքներ կամ ֆիզիկական պրոցեսներ, որոնք կարող էին աջակցել անկենդան մատերիայում ինֆորմացիայի ինքստինքյան առաջացմանը>>;7

Նարկայացնեմ նաև ներկայումս աշխարհահռչակ աթեիստ Ռիչարդ Դոկինզի կարծիքը`

John lennox

John lennox

Օքսֆորդի համալսարանի Մաթեմատիկայի պրոֆեսոր Ջոն Լենոքսը (John lennox) <<Expelled: No Intelligence Allowed>> ֆիլմում  ասում է . <<Եթե երկու հեղինակավոր գիտնականեր խոսում են հակադիր բաներ սա վկայում է, որ կոնֆլիկտը  գիտության և Աստծո գոյության հավատի մեջ չէ, հակառակ դեպքում բոլոր գիտնականները աթեիստներ կլինեին: Սա կոնֆլիկտ է տարբեր աշխարահայացքներ ունեցող գիտնականների միջև: Մարդկանց ներշնչում են, որ սկզբից գալիս է գիտություն, որից ձևավորվում է աշխարհայացքը, բայց դժբախտաբար դա այդպես չէ, սկզբից գալիս է աշխարհայացքը, որը ազդեցություն է թողնում գիտական փաստերի մեկնաբանման վրա>>:

Պրոֆեսոր Ջոն Լենոքսը նաև ասում է. <<Որքան շատ բան ենք իմանում մեր տիեզերքի մասին, այնքան վարկածը, որ գոյություն ունի Աստված, որը որոշակի նպատակով է նախագծել տիեզերքը, վստահարժան է դառնում և լավագույնս բացատրում մեր գոյության պատճառը>>:

(more…)


ԴԱՐՎԻՆԻ Սև ԱՐԿՂԸ: ԿԵՆՍԱՔԻՄԻԱՆ ՀԵՐՔՈՒՄ Է ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Չարլզ Դարվինը իր <<տեսակների ծագումը>> գրքում գրել է. <<Եթե հնարավոր լինի ցույց տալ այնպիսի մի բարդ օրգան, որը չէր կարող ստեղծվել բազմաթիվ հաջորդական փոփոխություններով, ապա իմ տեսությունը  կփլուզվի>>:1

 <<Բարդ օրգանի գոյությունը, որը չի կարող ստեղծվել բազմաթիվ ոչ մեծ հաջորդական փոփոխությունների օգնությամբ>> հանդիսանում է բակտերիայի մտրակը (Bacterial flagellum) : Այս օրգանը իր մեջ պարունակում է բակտերիայի մեմբրանի մեջ մոնտաժված էլեկտրոշարժիչ, որը կազմված է ստատորից, ռոտորից և առանցքակալից: եթե առաջանա շարժիչի ռոտորը, ապա ի՞նչ օգուտ կա նրանից առանց ստատորի, իսկ եթե առաջանա ստատորը, ապա ի՞նչ օգուտ առանց ռոտորի:

ՄԱՅՔԼ ԲԻՀԻ

<<ՉՆվազող բարդություն>> (Irreducible Complexity) հասկացությունը սահմանել է կենսաքիմիկոս Մայքլ Բիհին այն բարդ օրգանների նկատմամբ որոնք չեն կարող առաջանալ բազմաթիվ ոչ մեծ հաջորդական փոփոխությունների օգնությամբ:

Պրոֆեսոր Ռոբ Կունսը (Rob Koons, Associate Professor of Philosophy, University of Texas at Austin) մաթեմատիկոս Ուիլյամ Դեմսկի մասին գրում է. <<Ուիլյամ Դեմսկին- Իսահակ Նյուտոնն է ինֆորմացիոն տեսությամբ և քանի որ մենք ապրում ենք ինֆորմացիոն դարաշրջանում, ապա Դեմսկին մեր ժամանակների կարևորագույն մտածողներից մեկն է:

 Մաթեմատիկոս Ուիլյամ Դեմսկին (William A. Dembski) իր գրքում մեկնաբանում է կենսաքիմիկոս Մայքլ Բիհիի գիրքը` (Darwin’s Black box: The biochemical challenge to evolution). <<Համակարգը հանդիսանում է <<Չնվազող բարդության>> (<<Irreducible Complexity>>) եթե այն կազմված է մի քանի փոխկապակցված մասերից և գեթ մեկ մասի հեռացման դեպքում ողջ համակարգը չի գործում: ինչպես օրինակ կենսաքիմիկոս Մայքլ Բիհին առաջարկում է մկան թակարդը, որի մասերից գեթ մեկի հեռացման դեպքում այն չի գործում;

 Չնվազող բարդությունը անհրաժեշտ է հակադրել կուտակվող բարդություններին: Համակարգը կոչվում է կուտակվող բարդության, եթե համակարգի բաղադրամասերը կարող են հաջորդաբար տեղադրված լինել և նրանց հաջարդաբար հեռացումը երբեք չի հանգեցնում համակարգի ֆունկցիայի կորստին: Կուտակվող բարդության օրինակ կարող է լինել քաղաքը; Քաղաքից հնարավոր է հաջորդաբար հեռացնել մարդկանց և տարբեր ծառայություները մինչ որ այն կդառնա փոքրիկ գյուղի չափ, դրա հետ մեկ տեղ պահպանվում է հասարակության իմաստը այսինքն քաղաքի <<ֆունկցիան>>: Այս կուտակվող բարդության բնորոշումից պարզ է, որ Դարվինյան մեխանիզմը` բնական ընտրությունը և պատահական մուտացիաները հեշտությամբ կարող են բացատրել կոիտակլվող բարդությունը թե օրգանիզմները ինչպես են աստիճանաբար դառնում բարդ:

Սա մեր օրինակում քաղաքի հակառակ կողմն է, որից հեռացվում են մարդիկ և ծառայությունները: Ցանկացած դեպքում այն, որ քաղաքը դառնում է պարզ կամ բարդ չի ազդում նրա գործունեության վրա, այլ ազդում է նրա արդյունավետության վրա:

Բայց արդյո՞ք կարող է Դարվինյան մեխանիզմը բացատրել չնվազող բարդությունը: Իհարկե, եթե ընտրությունը գործում է նպատակաուղղված, այս դեպքում այն կարող է առաջացնել չնվազող բարդություն: Հաշվի առնելով նախապես ընտրված որոշակի նպատակ ընտրությանը դժվար չի լինի առաջացնել չնվազող բարդության համակարգեր, բայց ընտրությունը, որի հետ առնչվում է կենսաբանությունը` դարվինյան բնական ընտրությունն է: Ընտրության այս ձևը իր բնութագրմամբ աշխատում է առանց նպատակի և հանդիսանում է ամբողջովին չուղղորդված:

Ինչպես բացատրում է Մայքլ Բիհին <<չնվազող բարդության համակարգերը չեն կարող առաջանալ Համակարգին նախարդող ոչ մեծ հաջորդական փոփոխությունների օգնությամբ, քանի որ ցանկացած նախարդող համակարգ, որտեղ բացակայում է չնվազող բարդությամբ համակարգի ինչ-որ մի մասը, հանդիսանում է ոչ ֆունկցիոնալ: Այսինքն բնական ընտրությունը կարող է ընտրել միայն այն համարգերը, որոնք արդեն աշխատում են և եթե կենսաբանական համակարգը չի կարող առաջանալ աստիճանաբար, ապա այն պետք է ծագեր, ինչպես միասնական միավոր:

Չնվազող բարդության համակարգերը գործում են միայն այն ժամանակ երբ համակարգի բոլոր բաղադրամասերը միաժամանակ գտնվում են միասին: Սրանից հետևում է, որ եթե բնական ընտրությունը նույնիսկ պատրաստվում է առաջացնել չնվազող բարդության համակարգ, ապա այն պետքէ առաջացնի հանկարծակի կամ չառաջացնի ընդհանրապես: Սա խնդիր չէր լինի եթե դիտարկվող համակրգերը պարզ լինեին, սակայն նրանք պարզ չեն: Չնվազող բարդության կենսաքիմիական համակարգերը, որ դիտարկում է Մայքլ Բիհին, դրանք սպիտակուցային մեխանիզմներ են, որոնք կազմված են բազմաթիվ առանձին սպիտակուցներից, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է պարտադիր ողջ մեխանիզմի գործունեության համար:

Չնվազող բարդության համակարգերից մեկը հանդիսանում է բակտերիայի մտրակը: Մտրակը դա պտտական շարժիչ է, որը բակտերիային հնարավորություն է տալիս շարժվել շրջակա միջավայրում: Մտրակը կազմված է պտտական շարժիչից, ստատորից, ռոտորից և առանցքակալից:

Այսպիսի բարդ մեխանիզմում այս մոլեկուլային շարժիչին անհրաժեշտ է մոտավորապես 50 սպիտակուց և նրանցից յուրաքանչյուրի բացակայության դեպքում հանգեցնում է մտրակի շարժողական ֆունկցիայի կորստին:

Չնվազող բարդությունը այսպիսի կենսաքիմիական համակարգերում հնարավոր չէ բացատրել դարվինյան մեխանիզմի, ինչպես նաև ոչ մի այլ բնական պրոցեսների օգնությամբ>>:2

Այժմ ավելի մանրամասն ուսումնբասիրենք Բակտերիայի էլեկտրոշարժիչը

 Բակատերիաների բազմաթիվ տեսակներ օժտված են ակտիվ շարժունակությամբ, որը պայմանավարված է բջջից դուրս եկող թելանաման գոյացություններով` մտրակներով (Bacterial flagellum): Մտրակի քիմիական բաղադրության մեջ մտնում է ֆլագելին սպիտակուցը, իսկ մտրակները պտտվում են հատուկ էլեկտրոշարժիչի օգնությամբ: Օրինակ  Escherichia coli    բակտերիայի մակերևույթից դուս են գալիս մոտ 6 մտրակներ, որոնցից յուրաքանչյուրը իրենից ներկայացնում է սպրիալաձև թել 15նմ. տրամագծով և 10մկ.մ. Երկարությամբ:

  Երբ մտրակները սկսում են միաժամանակ պտտվել ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ նրանք միահյուսվում են և դառնում միասնական փունջ, որն իր հերթին կազմավորում է յուրատեսակ պրոպելլեր (propeller) : Այդ պտույտը ստեղծում է մի ուժ, որ բակտերիային ստիպում է շարժվել գրեթե ուղիղ գծով: Այն բանից հետո, երբ մտրակներըպտտվում են հակադիր ուղղությամբ փունջը քանդվում է և բակտերիան կանգ է առնում: Առաջընթաց շարժման փոխարեն սկսում է քաոսային պտույտ կատարել, Այսինքն փոխում է ուղղությունը: Այդ պահին երբ բակտերիայի բոլոր մտարակները նորից սկսում են միաժամանակ պտտվել ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ կազմելով պրոպելլեր, բակտերիային մղում է առաջ, նրա առաջընթաց շարժման ուղղությունը այս անգամ կտարբերվի սկզբնականից: Այսպիսով բակտերիան կարող է փոխել  իր շարժման ուղղությունը:

   Շարժիչը կազմված է ստատորից, ռոտորից, և որոշ օժանդակ սպիտակուցային տեսակների խմբավորումներից, որոնք կատարում են առանցքակալի դեր, որի ներսում պտտվում է ռոտորի առանցքը: Շարժիչը մոնտաժված է բակտերիայի երկու հարևան մեմբրաններին; Շարժիչի առանցքը տեղադրված է մեմբրանի մակերևույթին ուղղահայաց: Ներքին մեմբրանը իրենից ներկայացնում է կոնդենսատորի դիէլեկտրիկ, որն արտաքինից լիցքավարված է դրական, իսկ ներքինից բացասական:

Բակտերիային էլեկտրաշարժիչի կարևորագույն հանգույցները հանդիսանում են երկու համառանցքային սկավառակները, որոնց կենտրոնները միացված են պտտվող ձողին, որն ունի արտաքին ելուցք;  M-սկավառակի եզրին գտնվում են սպիտակուցային բազմաթիվ օրինակներ, որոնք անվանվում են Mot B: Ստատորի կազմի մեջ մտնում են Mot A սպիտակուցի մի քանի օրինակներ, որոնք տեղադրված են մեմբրանի մեջ և հարում են M և S սկավառակների եզրերին: Պտտվող մոմենտը առաջանում է ի հաշիվ Mot B սպիտակուցային խմբավորումների և Mot A սպիտակուցային խմբավորումների փոխազդեցությամբ, որոնք դասավորված են էլեկտրոշարժիչի ստատորի վրա:

 Mot A սպիտակուցային խմբավարումների կազմի մեջ են մտնում երկու ոչ համառանցքային  ուղիները, որոնց միջով պրոտոնները (Н+-իոններ) փոխադրվում են, ինչպես ջուրն է հոսում ջրաղացում, այնպես էլ պրոտոններն են հոսում մեմբրանի ուղիներով: Mot A և Mot B սպիտակուցային խմբավորումների միջով պրոտոնների անցման արդյունքում առաջանում է ռատարի պտույտը: Ռոտորի մեկ լրիվ պտույտի համար  մեմբրանի միջով անցնում է շուրջ 1000 պրոտոն: Շարժիչի երկարությունը 30-40նմ է, իսկ շարժիչի  էֆեկտիվությունը գերազանցում է 95%-ը; Բակտերիայի այս շարժիչները նաև շատ խնայողական են, նրանք օգտագործում են բակտերիայի ռեսուրսի միայն 1%-ը:

   Կենսաքիմիկոս Մայքլ Բիհին (Darwin’s Black Box) գրում է. <<Այն անհատը, որն իրեն պարտավորված չի զգում սահմանափակելու իր հետազոտությունները միայն ոչ բանական պատճառներով, գալիս է այն անխուսափելի եզրակացությանը, որ բազմաթիվ կենսաքիմական համակարգեր կառուցված են: Դրանք ոչ թե կառուցվել են բնության օրենքների կողմից, ոչ թե` պատահականությամբ կամ անհրաժեշտությամբ, այլ եղել են ծրագրված…Կյանքը երկրի վրա` իր հիմնական մակարդակով, իր ամենակենսական մակարդակով, բանական գործունեության արդյունքն է…Երբ դիտումների միջոցով 19-րդ դարի մարդիկ հայտնաբերեցին, որ շատ կենսաբանական աշխարհի շատ առանձնահատկություններ կարող էին բացատրվել բնական ընտրության մեխանիզմի շնորհիվ, դա նրանց համար շոկ էր: Մեզ` 20-րդ դարում ապրողներիս համար շոկ էր հայտնաբերել գիտական դիտումների հիման վրա, որ կյանքի հիմնական մեխանիզմները չեն կարող ներկայացվել, որպես բնական ընտրության հետևանք: Չուղղորդված էվոլյուցիայի տեսությունը արդեն մահացած է>>:3

(more…)


ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՋՋՈՒՄ: ՈՐՏԵՂԻ՞Ց Է ԳԱԼԻՍ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ

Դիսքավերի ինստիտուտի տնօրեն Ստիվեն Մայերը (SIGNATURE  IN THE CELL:  DNA AND THE EVIDENCE FOR INTELLIGENT DESIGN)  գրում է. <<20-րդ դարի ընթացքում մոլեկուլյար կենսաբանության և կենսքաքիմիայի ձեռքբերումները հեղափոխություն կատարեցին բջջի մասին մեր պատկերացումներում: Հետազոտությունները ցույց տվեցին, որ կյանքի հիմնական կրողները` բջիջները պահպանում և փոխանցում են ինֆորմացիա: ԴՆԹ մոլեկուլում իֆորմացիան պահպանվում է քիմիական նյութերի հատուկ դասավորությամբ, որոնք կոչվում են նուկլեոտիդային հիմքեր` դասավարված ԴՆԹ-ի պարույրի երկայնքով: Քիմիկոսները այդ 4 նուկլեոտիդային հիմքերը ներկայացնում են A, T, G և C (Ադենին, Թիմին, Գուանին և Ցիտոզին) տառերով:

 

 

 

 

Ինչպես պարզվել է ԴՆԹ-ի մոլեկուլների հատուկ տեղամասերը, որոնք անվանված են ծածկագրված տեղամասեր օժտված են <<հաջորդականությունների առանձնահատկության>> կամ <<հատուկ բարդության>> միևնույն բնույթով, որը բնութագրում է վերոհիշյալ ծածկագրերը, լինգվիստիկական տեքստերը, սպիտակուցային մոլեկուլները: Այնպես, ինչպես այբուբենի տառերը գրավոր լեզվով կարող են հաղորդել հատուկ հաղորդագրություններ կախված իրենց դասավորությունից; Այդ նույն ձևով են վարվում նաև նուկլեոտիդային հիմքերի հաջորդականությունները (A’s, T’s, G’s և C’s), որոնք գրանցված են ԴՆԹ-մոլեկուլի պարույրի երկայնքով և փոխանցում են բջջում սպիտակուցների կազմավորման համար ճշգրիտ հրահանգները: ԴՆԹ-ում նուկլեոտիդային հիմքերը գործում են այնպես, ինչպես մեքենայացված սիմվոլները ծածկագրում: Յուրաքանչյուր դեպքում սիմվոլների հաջորդականությունը ընդհանուր առմամբ որոշում է հաջորդականության գործունեությունը: Ինչպես նշել է Ռիչարդ Դոկինզը <<գեների մեքնայացված լեզուն չափազանց նման է համակարգչայինին>>: Համակարգչային ծածկագրման դեպքում (0 և 1), սիմվոլների առանձնահատուկ տեղափոխությունը բավական է ինֆորմացիայի հաղորդման համար: ԴՆԹ- դեպքում այն ավելի բարդ է, քանի որ 4 նուկլեոտիդային հիմքերից կազմված հաջորդականությունն է իր մեջ պահում և հաղորդում ինֆորմացիա, որը անհրաժեշտ է սպիտակուցի կազմավորման համար; Այսպիսով, սպիտակուցների հաջորդականության առանձնահատկությունը առաջանում է իրեն նախորդող հաջորդականությունների առանձնահատկությունից, այսինքն այն ինֆորմացիայից, որը ծածկագրված է ԴՆԹ-ում:

 Նրանց համար ովքեր ցանկանում են կյանքի ծագումը բացատրել, որպես ինքնակազմակերպման արդյունք` հատուկ նյութական բաղադրիչներին, այս տարրական փաստերը ունեն կործանիչ հետևանքներ: Ամենատրամաբանական վայրը, որտեղ պետք է փնտրել գենետիկ ինֆորմացիայի աղբյուրի բացատրության համար անհրաժեշտ ինքնակազմկերպման հատկությունը հանդիսանում է այդ ինֆորմացիան կրող մոլեկուլի մասերի բաղադրիչները: Գիտնականները, որոնք մտորում են թե կյանքը ծագել է <<ՌՆԹ Աշխարհից>>-ից հաջորդականությունների խնդիրների որոշման մեջ նույնպես ձախողվել են:Այսինքն այն բանի բացատրությունը, թե ՌՆԹ գործող մոլեկուլում պարունակվող ինֆորմացիան ինչպե՞ս կարող էր սկզբնապես ծագել: Կարևոր է այն, որ ԴՆԹ-ի ծածկագրված տեղերում նուկլեոտիդների հաջորդականությունը ունի բարձր ինֆորմացիոն պարունակություն: նրանք միաժամանակ հստակորեն որոշակի և բարդ են այնպես, ինչպես համակարգչի ծրագարային ապահովման համար ծածկագրերի ֆունկցիոնալ շարքը:

Ինչպես Նախադասության մեջ պարունակվող Ինֆորմացիան, այնպես էլ համակարգչային ծրագրային ապահովման իֆորմացիան կախված չեն թանաքի քիմիայից և մագնիսի ֆիզիկայից, այլ կախված են ֆիզիկայից և քիմիայից դուրս գտնվող արտաքին աղբյուրից: իսկապես, երկու դեպքում էլ ինֆորմացիան գերազանցում է ինֆորմացիա կրողի հատկություններից: ԴՆԹ-ում ինֆորմացիան նույնպես գերազանցում է իր նյութական կրողի հատկությունները: Քանի որ նուկլեոտիդային հիմքերի դասավորույթունը քիմիական կապերով չի որոշվում, այլ նուկլեոտիդները կարող են կազմավորել բազմապիսի հնարավոր հաջորդականություններ և այդպիսով արտահայտել տարբեր կենսաքիմիական հաղորդագրություններ:

 

Եթե նյութի հատկությունները (<<ինֆորմացիայի կրողը>>) բավարար չէ իֆորմացիայի առաջացման պատասխանը բացատրելու համար, ապա ի՞նչ է անհրաժեշտ: ինֆորմացիոն հագեցած համակարգերի հետ մեր փորձը ցույց է տալիս, որ այդպիսի համակարգերը մշտապես առաջանում են բանական աղբյուրից, բայց ոչ պատահականությամբ կամ անհրաժեշտությամբ:Գիտության տարբեր բնագավառների ուսումնասիրությունները մեր ժամանակներում ընդունում են ինտելեկտի և ինֆորմացիայի փոխկապակցվածությունը և կատարում են համապատասխան եզրահանգումներ: Արտերկրյա քաղաքակրթությունների որոնմամբ զբաղվող ծարագիրը` SETI-ին ընդունում է, որ ինֆորմացիայի առկայությունը տեղակայված էլեկտրոմագնիսական ազդանշանում կվկայեր բանական աղբյուրի գոյության մասին:

Նմանապես <<հաջորդականությունների առանձնահատկությունը>> կամ <<հատուկ բարդությունը>> կամ ԴՆԹ-ում <<ինֆորմացիոն պարունակությունը>> ենթադրում է իրեն նախորդող բանական պատճառ, քանի որ <<Բարձր ինֆորմացիոն պարունակությունը>> հանդիսանում է իտելեկտի տարբերիչ նշանը (ստորագրություն): Իսկապես, բոլոր դեպքերում, որտեղ մենք գիտենք <<Բարձր ինֆորմացիոն պարունակության>> ծագումնաբանության մասին: փորձը մեզ ցույց է տվել, որ բանական գործունեությունն է դերակատարում ունեցելԵթե ինչպես ասել է Բիլ Գեյթսը <<ԴՆԹ-ն նման է ծրագրային ապահովման>>, բայց ավելի բարդ է նրանից, այդ դեպքում իմաստ ունի տրամաբանական եզրակացություն կատարել, որ ԴՆԹ-ն նույնպես ունի բանական պատճառ>>:1

Մաթեմատիկոս ՈՒիլյամ Դեմսկին (William A. Dembski)  գրում է. <<Մտածեք ի՞նչ կպատահեր եթե մանրադիտակային հետազոտության արդյունքում պարզվեր, որ յուրաքանչյուր բջիջ ստորագրված է հետևյալ ձևով <<Պատրաստված է Յահվեի կողմից>>: իհարկե, բջիջները չունեն  նման գրություն, բայց հարցը դրանում չի: Այլ խնդիրը այն է, որ մենք  չէինք իմանա դա, մինչ այն պահը, երբ իսկապես չդիտեինք  բջիջը մանրադիտակով: Եվ եթե այնուամենայնիվ ստորագրված լինեին նման ձևով, մենք, որպես գիտնականներ չպետք է մերժեինք այն գաղափարը, որ իսկապես բջիջները ստեղծված են Աստծո կողմից>>:

 

 Այժմ 3D անմիացիայի շնորհիվ տեսնենք ի՞նչ է բջիջը և ինչպիսի՞ պրոցեսներ են կատարվում նրանում: Շատերի մոտ այն զարմանք կառաջացնի:Բայց այնուամենայնիվ պատկերացրեք, որ բոլոր այդ պրոցեսները կատարվում են ձեր օրգանիզմի յուրաքանչյուր բջջում:

Մայքլ ԴենտոնՄոլեկուլային կենսաբանության Պրոֆեսոր Մայքլ Դենտոնը  ասում է. <<Մեզ հայտնի պարզագույն բջիջը այնքան բարդ է, որ անհնարին է ընդունել, թե նման բանը կարող էր առաջանալ հանկարծակի, մի ինչ-որ քմահաճ, չափազանց անհավանական դեպքի շնորհիվ…Ուր էլ, որ նայենք, ինչքան էլ, որ խորանանք, հայտնաբերում ենք այնպիսի չգերազանցված նրբագեղություն և հնարագիտություն, որը բոլորովին նվազեցնում է պատահականության գաղափարը: Արդյո՞ք կարելի է հավատալ, որ պատահական պրոցեսներից առաջանար մի այնպիսի իրականություն, որի ամենափոքրիկ տարրը` ֆունկցիոնալ պրոտեինը կամ գենը, իր բարդությամբ գերազանցում է մեր ստեղծագործական կարողությունները, այնպիսի իրականություն, որը պատահականության ուղղակի հակադրություն է և մարդկային բանականությունով ստեղծված ամեն բանից վեր է…Բայց դժվարությունը միայն կենդանի համակարգերի բարդությունը չէ, այլ նաև դրանց կառուցվածքում անհավանական հանճարեղության հաճախակի դրսևորումը>>:2

                                                                                                                                                                                                                                                                                Աստղագետ Ֆրեդ Հոյլը ասում է. <<Ես չգիտեմ ինչքան ժամանակ պետք է անցնի, որ Աստղագետները վերջապես ընդունեն, որ այստեղ` երկրի վրա հազարավոր բիոպոլիմերներից և ոչ մեկն չէր կարող առաջանալ բնական պրոցեսների միջոցով: Աստղագետներին դժվար կլնինի դա հասկանալ, քանի որ կենսաբանները կվստահեցնեն նրանց հակառակում, իսկ կենսաբաններին կհամոզեն ուրիշները: Այդ <<ուրիշները>> մարկանց խմբեր են, որոնք բացահայտ հավատ են ընծայում մաթեմատիկական հրաշքներին: Հայտարարությունը այն մասին, թե ոչ միայն բիոպոլիմերները, այլև կենդանի բջջում առկա ֆունկցիոնալ ծրագիրը կարող էր պատահական ծագել…ակնհայտ է, որ դա վերին աստիճանի անհեթեթություն է>>:3

 

(more…)


ՃԳՆԱԺԱՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՄԱՅՔԼ ԲԻՀԻ

Ամերիկացի կենսաքիմիկոս Պրոֆեսոր Մայքլ Բիհին (Michael Behe) գրում է. <<Վերջին 40 տարվա ընթացքում ժամանակակից կենսաքիմիան բացահայտել է կենդանի բջջի կարևորագույն գաղտնիքները: Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց կյանքը նվիրաբերել են լաբորատոր հետազոտություններին այն բանի համար, որ բացահայտեն այդ գաղնիքները: Բոլոր ջանքերը ներդրվել են բջջի ուսումնասիրման համար, որն հստակ հաստատել է միակ եզրահանգումը` ՆԱԽԱԳԻԾ (DESIGN): Եվ այդ արդյունքը այնքան ակնհայտ է, որ դա պետք է դիտարկել, որպես կարևորագույն բացահայտումներից մեկը գիտության պատմության մեջ: Եվ հակառակ այս ամենի տարօրինակ բան է տիրում` ամոթալի լռություն, իսկ երբ հրապարակայնորեն քննարկվում է բջջի գերբնական բարդության հարցը, ապա ներկաների շնչառությունը դժվարանում է: Ինչու՞ գիտական հանրությունը չի կառչում այդ ապացուցված ճշմարտությունից: Երկընտրանքը կայանում է նրանում, որ եթե մետաղադրամի մի կողմը անվանված է <<ԲաՆական նախագիծ>> (<<INTELIGENT DESIGN>>), ապա մյուս կողմը պետք է կրի <<Աստված>> բառը>>:1

Ամերիկացի կենսաքիմիկոս Մայքլ Բիհին գիտության ոլորտում առկա ճգնաժամը իր գրքում (Darwin’s Black Box: The Biochemical Challenge to Evolution)  նկարագրում է հետևյալ կերպ. <<Ի՞նչ է կատարվում: Պատկերացրեք մի սենյակ, որտեղ գտնվում է կոխկրտված մարդկային դիակ:Սենյակում նաև գտնվում են շատ դետեկտիվներ, որոնք դիակի շուրջ բոլորը սողալով լուպայով հետախուզում են հատակը, որպեսզի հայտնաբերեն ինչ-որ մի հանցանշան, որն կօգնի գտնել հանցագործին: Սենյակի մեջտեղում դիակի մոտ կանգնած է մեծ փիղ: Դետեկտիվները հատակի վրա այնպիսի զգուշությամբ են սողում, որպեսզի չբախվեն փղի ոտքերիՆ և նրանց մտքով անգամ չի անցնում նայել փղին: Որոշ ժամանակ անց դետեկտիվները հիասթափվում են հանցանշանի բացակայության պատճառով, բայց շարունակում են ակտիվորեն հատակը ուսումնասիրել ավելի մանրակրկիտ: Բանն այն է, որ դետեկտիվների համար նախատեսված դասագրքերում ասվում է, որ դետեկտիվները պետք է <<բռնեն մարդուն>>, այդ պատճառով իրենց մտքով անգամ չի անցնում ուշադրություն դարձնել փղին:Նմանապես Սենյակը լիքն է գիտնականներով, որոնք փորձում են բացատրել կյանքի զարգացումը և գտնվում է փիղը: Փիղի վրա կա նշված գրություն` <<Բանական Նախագիծ>> (<<INTELLIGENT DESIGN>>):

Այն անհատը, որն իրեն պարտավորված չի զգում սահմանափակելու իր հետազոտությունները միայն ոչ բանական պատճառներով, գալիս է այն անխուսափելի եզրակացությանը, որ բազմաթիվ կենսաքիմական համակարգեր կառուցված են: Դրանք ոչ թե կառուցվել են բնության օրենքների կողմից, ոչ թե` պատահականությամբ կամ անհրաժեշտությամբ, այլ եղել են ծրագրված…Կյանքը երկրի վրա` իր հիմնական մակարդակով, իր ամենակենսական մակարդակով, բանական գործունեության արդյունքն է: Բանական նախագծի եզրահանգումը այս պարագայում ի հայտ է գալիս ոչ թե Սուրբ գրքից, այլ բնական ճանապարհով հենց տվյալների հիմաՆ վրա: Եզրահանգումը այն բանի մասին, որ բիոքիմիական համակարգերը ծրագրավորվել են բանական անհատի կողմից-դա պարզ պրոցես է, որը չի պահանջում նոր գիտություն կամ լոգիկա: Դա պարզապես քրտնաջան աշխատանքի արդյունք է, որ կատարել է բիոքիմիան վերջին 40 տարվա ընթացքում:

Իսկ ի՞նչ է նախագիծը:

   Նախագիծը դա պարզապես տարբեր մասերի մտատդրված տեղադրումն է: Գիտական հարցը, թե ինչպե՞ս մենք հայտնաբերենք նախագիծը: Դա կարելի է կատարել տարբեր ձևերով, բայց հեշտ է նախագիծը ի հայտ բերել մեխանիկական օբյեկտներում: Համակարգերը, որոնք ամբողջությամբ պատրաստված են բնական բաղադրամասերից նույնպես կարող են ի հայտ բերել նախագծի առկայությունը:

Այսօր երբ կենսաքիմիան բազմապատկում է օրինակները մոլեկուլյար համակարգերի աներևակայելի բարդության, համակարգեր, որոնք գլխապտույտ են առաջացնում նույնիսկ բացատրելու փորձ կատարելու դեպքում: Բանական նախագծի եզրահանգումը մենք կատարում ենք, ոչ թե նրանից թե ինչ չգիտենք, այլ նրանից թե իրականում ինչ գիտենք:Մենք Բանական նախագծի մասին եզրակացնում ենք, ոչ թե նրա համար, որ բացատրենք սև արկղը, այլ նրա համար, որպեսզի բացատրենք բաց արկղը: Մարդը իր պարզագույն մշակույթով, որը տեսնում է մեքենան ընթանալիս կարող է ենթադրել թե այն շարժվում է քամու միջոցով, բայց երբ բաց է անում մեքենայի <<կապոտը>> և տեսնում է շարժիչը նա միանգամից հասկանում է, որ ավտոմեքենան նախագծված է եղել:Նույն ձևով Բիոքիմիան բացահայտել է բջիջը և ուսումնասիրել մեխանիզմները, որի շնորհիվ աշխատում է և մենք տեսնում ենք, որ այն նույնպես նախագծման արդյունք է:

Երբ դիտումների միջոցով 19-րդ դարի մարդիկ հայտնաբերեցին, որ շատ կենսաբանական աշխարհի շատ առանձնահատկություններ կարող էին բացատրվել բնական ընտրության մեխանիզմի շնորհիվ, դա նրանց համար շոկ էր: Մեզ` 20-րդ դարում ապրողներիս համար շոկ էր հայտնաբերել գիտական դիտումների հիման վրա, որ կյանքի հիմնական մեխանիզմները չեն կարող ներկայացվել, որպես բնական ընտրության հետևանք: Չուղղորդված էվոլյուցիայի տեսությունը արդեն մահացած է, բայց գիտական աշխատանքը շարունակվում է>>:2

(more…)


ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՆԱԽԱԳԾՎԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս Է ՆԱԽԱԳԾՎԵԼ ՄԱՐԴԸ

1967թ-ին Անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Պոլանին “Chemical and Engineering News” պարբերականում հրապարակված հոդվածում, որը վերնագրված էր <<Կյանք, որը գերազանցում է ֆիզիկային և քիմիային>>: Նա հայտարարեց, որ քիմիան և ֆիզիկան ընդունակ են բացատրելու աշխարհում ամեն ինչ, բացի մեքենաներից ստեղծված մարդկանց կողմից և կենդանի օրգանիզմներից: Մեքենայի յուրաքանչյուր մասի աշխատանքը կարելի է բացատրել ըստ բնության օրենքների: Բայց մեքենայի գոյությունը պահանջում է բացատրություն, որը դուրս է ֆիզիկայի և քիմիայի օրենքներից: Ինչ- որ մեկին պետք էր հաստատել ոչ ստանդարտ ինֆորմացիոն հագեցած ծրագրային պայմաններ, որտեղ քիմիական և ֆիզիկական օրենքները պետք է աշխատեն մեքենայում, որպեսզի հասնեն վերջնական նպատակին: Պոլանին պնդում էր, որ նույն սկզբունքը գործում է նաև կենդանի օրգանիզմների դեպքում: Քիմիայի շրջանակներում հեշտությամբ կարելի է հասկանալ կենդանի օրգանիզմների ֆունկցիաները, բայց դրանց առաջացումը անհամատեղելի է պարզ ֆիզիկո-քիմիական բացատրության հետ: Պարունակվող ինֆորմացիան (բջջում) և սկզբնական պայմանները ունեն աղբյուր, որը  քիմիայից և ֆիզիկայից դուրս է գտնվում:

Բրիտանացի աստղագետ սըր Ֆրեդ Հոյլը ասել է. <<կյանքի բարձրագույն ձևերի ծագումը էվոլյուցիոն ճանապարհով նույնքանով հավանական է, որքանով ենթադրությունը այն մասին, որ Փոթորիկը անցնելով թափոնակույտի վրայով պատահականորեն կհավաքեր Բոյինգ-747>>:

 

Ոչ ոք չի կարող պնդել, թե այս Բոյինգ-747 օդանավը կարող էր առաջանալ պատահականորեն կամ այսպես կոչված <<բնական ընտրության>> միջոցով:

ԲՈՅԻՆԳ _747

 

Սակայն այս ամենին հակառակ կեսաբանության 11-րդ դասարանի համար նախատեսված դասագիրքը փորձում է ազդել աշակերտների ենթագիտակցության վրա նրանց ներշնչելով, թե հնարավոր է պատահականությամբ կամ այսպես կոչված <<բնական ընտրության>> միջոցով առաջանան կենդանիների բոլոր տեսակները: Ինչու՞ եմ ասում, որ դասագիրքը ազդելով աշակերտների   ենթագիտակցության վրա  ներշնչում է կատարում:

Այժմ բացահայտենք այդ ներշնչման մեխանիզմը…

 Կենսաբանության դասագրքում ասվում է . <<Գիտության բազմաթիվ փաստերը վկայում են օրգանական աշխարհի ծագման միասնության և էվոլյուցիայի մասին: Օրինակ, ողնաշարավոր կենդանիների միասնական ծագման մասին են վկայում դրանց մարմնի երկկողմանի համաչափությունը, մարմնի խոռոչի, գանգի, ողնաշարի, ինչպես նաև վերջույթների կառուցվածքի նմանությունը>>: էջ 166

<<Համեմատելով մարդու և բարձրակարգ կապիկների մարմնի կառուցվածքները, նրանց սաղմնային զարգացման նմանությունները, Դարվինը ապացուցեց, որ մարդը և մարդանման կապիկների հետ ունի ընդհանուր նախնիներ: Իրենց կառուցվածքով և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով ժամանակակից մարդուն առավել մոտ են կանգնած մարդանման կապիկներից շիմպանզեները: Մարդանման կապիկների հետ մարդն ունի շատ ընդհանուր գծեր` ձեռքերը բռնող տիպի են, գանգի դիմային և ուղեղային բաժիններն ունեն նման կառուցվածք, լավ զարգացած է գլխուղեղի կեղևի տեսողական գոտին, աչքերը դասավորված են մեկ հարթության վրա…Մարդանման կապիկների և մարդու ներքին օրգանների, կմախքի միջև նույնպես զգալի նմանություն է նկատվում…Մարդու և շիմպանզեի արյան խմբերը նույնն են: Ինչպես մարդու, այնպես էլ շիմպանզեի մոտ հանդիպում են նույն մակաբույծները>>: 215-216էջ

Ուշադրություն դարձրեցիք, որ չկար որևէ գիտական փաստարկ կամ ապացույց, այլ մարդկանց և կենդանիների նմանությունը ցույց տալով դասագիրքը պնդում է էվոլյուցիայի փաստի մասին: Փորձենք այդ լոգիկան կիրառենք ավտոմեքենաների պարագայում: Յուրաքանչյուր ավտոմեքենայի մակնիշ մեկ այլ ավտոմեքենայից տարբերվում է իր դիզայնով, իր կատարելության աստիճանով, հզորությամբ և այլն:Այդ տարբերությունների հետ մեկտեղ Ցանկացած մակնիշի ավտոմեքենա ունի իր նմանությունները կառուցվածքային և աշխատանքային հատկանիշներով: Ցանակացած ավտոմեքենա ունի 4 ակ, առջևի և հետևի ապակիներ, ղեկ և այլն: Ավտոմեքենաների տարբեր մակնիշների այս նմանությունները տեսնելով ոչ մեկի մտքով անգամ չի անցնում, թե այդ ավտոմեքենաները ունեն իրանց ընդհանուր նախնին, և որ ավտոմեքենաների տարբեր մակնիշներ առաջացել են այսպես կոչված <Բնական ընտրության>> միջոցով:

 

 

 Թերևս ավտոմեքներաների տարբեր մակնիշների նմանությունը ապացույց են այն բանի, որ այն ունի ընդհանուր մեկ դիզայներ` մարդը: Նմանապես Մարդկանց և կենդաիների նմանությունը ապացույցն է նրանց ընդհանուր դիզայների առակայության մասին, որը ջանք չի խնայել իր դիզայներական հմտությունները կիրառելու և մեզ` մարդկությանը ի ցույց դնելու հարցում:


ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՎՈՒՄ Է; ԲՈԼՈՐ ԱՅՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՐՏԱՍԱՆՈՒՄ ԵՆ INTELLIGENT DESIGN ԲԱՌԵՐԸ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Բոլորը այն կարծիքին են, թե ֆունդամենտալ գիտությունը, որում ներգրված են գիտնականները, իրենց ուսումնասիրությունների միջոցով կկատարեն բացահայտումներ մարդկությանը հետաքրքրող այնպիսի հարցերի պատասխաների հետ կապված, ինչպիսիք են` կյանքի ծագումը և զարգացումը, թվում է թե ճշգրիտ գիտությունը գիտական ուսումնասիրությունների միջոցով ձգտում են բացահայտել այս հարցերի պատասխաները, սակայն այն գիտնականները, որոնք մոտենում են այս հարցերի պատասխանների բացահայտմանը ենթարկվում են քննադատության և զրկվում, թե իրենց կարիերայից և թե իրենց աշխատանքից: Բանն այն է, որ ժամանակակից գիտությունը ապացուցել է կյանքի ծագման համար շատ կարևոր հարցի պատասխանը ` այն է կյանքը (բջիջը) կարող էր ծագել միայն ԲԱՆԱԿԱՆ ներգործության շնորհիվ և բոլոր այն գիտնակնները, որոնք պաշտպանում են այս գիտական գաղափարը ենթարկվում են բազմաթիվ ճնշումների և քննադատությունների մատերիալիստական մտածելակերպ ունեցող <<գիտնականների>> կողմից; Ներկայացնում եմ ահա մի ֆիլմ, որտեղ պատմվում է այս ամենի մասին (ֆիլմը սկսվում է 3-րդ րոպեից)

Ֆիլմի հեղինակ Բեն Ստեյնը ասում է <<Մենք կորցնում ենք ազատությունը մեր հասարակության ամենակարևոր բնագավառներից մեկում` գիտությունում: ես միշտ ենթադրում էի, թե գիտնականները իրավունք ունեն հարցնելու ցանակացած հարց և ուսումնասիրել ցանակացած բնագավառ առանց վախի և ճնշման, բայց վերջերս ես հայտնաբարեցի, որ դա այդպես չէ: Ամեն ինչ սկսվեց, այն պահից երբ հանդիպեցի կենսաբան-էվոլյուցիոնիստ Ռիչարդ Ստենբերգի հետ նրա կյանքը պարզապես ոչնչացված էր, երբ նա հեռացավ համընդհանուր դիրքորոշումից: Նա աշխատում էր, որպես գիտական ամսագրի խմբագիր, իսկ որն էր Ստենբերգի <<հանցագործությունը>>: Բանն այն է, որ նա հրապարակել էր Սթիվեն Մայերի հոդվածը, որը INTELLIGENT DESIGN տեսության սատարողներից է…արդյունքում դոկտոր Ստենբերգը կորցրեց իր աշխատանքը և նրա հայացքները քննադատվեցին:

Դոկտոր Ստենբերգը ասում է <<Դարվինի տեսությունը վիճարկելը չլսվաց բան էր ոմանց համար և հիշատակել INTELLIGENT DESIGN տեսությունը պարզապես անմիտ, բայց ես կարծում եմ, որ INTELLIGENT DESIGN տեսությունը սատարողները բարձրացրել են շատ կարևոր հարցեր…բայց շատերի մոտ դա արտահայտվում է խիստ ֆիզիկական էմոցիաներ>>:

 Ֆիլմի հեղինակ Բեն Ստեյնը ասում է. <<Այն բանից հետո երբ Դոկտոր Կերոլայն Կրոկերը Ջորջ Մեյսոնի անվան համալսարանից հիշատակեց INTELLIGENT DESIGN տեսության մասին իր կենասաբանության լսարանում, իր գիտական կարիերան հանկարծակիորեն ավարտվեց…Կերոլայնը, ոչ միայն կորցրեց աշխատանքը Ջորջ Մեյսոնի անվան համալսարանում, այլև հայտնվեց սև ցուցակում>>

Աստղագետ Գուիլերմո Գոնզալեսը (Guillermo Gonzalez) ասում է <<Ամեն անգամ հիշատակելով INTELLIGENT DESIGN բառերը դուք պետք է պատրաստ լինեք նրան, որ ձեր վրա կհարձակվեն>> : Աստղագետ Գուիլերմո Գոնզալեսը հրատարակել է իր գիրքը` The Priviliged Planet, որտեղ ապացուցել է, որ տիեզերքը նախագծված է բանականորեն` INTELLIGENTLY DESIGNED

Դոկտոր Պոլ Նեյլսոնը Paul Nelson ասում է << INTELLIGENT DESIGN տեսությունը ուսումնասիրում է բնության կառուցավածքները, որոնք բացատրել հնարավոր է միայն ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ մասնակցության դեպքում… INTELLIGENT DESIGN տեսությունը ենթադրում է միայն գիտականորեն ապացուցված ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ մասնակցությունը>>

 

 

Դիսքավերի ինստիտուտի տնօրեն Սթիվեն Մայերը (Stephan C. Meyer) ասում է <<ՈՒսումնասիրելով Դարվինի փաստարկները ես հայտնաբերեցի, որ իր երկու հիմնավոր փաստարկներին կա նաև հիմնավոր հակափաստարկ>>

 

 

 

Մոլեկուլյար Կենսաբան Ջոնաթհան ՈՒելսը (Jonathan Wells) ասում է <<ես սիրում եմ գիտությունը, բայց այն որ Դարվինիզմը աղավաղում է փաստերը ես կարծում եմ վնասում է գիտությանը…>>:


ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԵՂԾՎՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԸ: ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԽԱԲՆՎԱԾ Է ԵՂԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 120 ՏԱՐԻ

Շատերը կենսաբանությունից տեղյակ են այն հեքիաթին, թե իբր սաղմը գտնվելով մոր արգանդում իր զարգացման ընթացքում կրկնում է էվոլյուցիոն փուլերը: Այս վարկածը ընկած էր Էռնեստ Հեկելլի 1874թ.-ին կազմած տարբեր կենդանիների և մարդու սաղմերի  համեմատության վրա:

Այս մասին 2010թ. կենսաբանության /11/  դասագրքում ասվում է. <<Անհատական զարգացման ընթացքում յուրաքանչյուր օրգանիզմ կրկնում է իր տեսակի պատմական զարգացումը….Սաղմնային զարգացման ընթացքում տեղի է ունենում պատմական զարգացման համառոտ կրկնություն…օրինակ` մարդու միամսյա սաղմի խռիկային ճեղքերը նման են ձկների համապատասխան փուլում գտնվող սաղմին…Վերոհիշյալ բոլոր փուլերն ապացուցում են էվոլյոիցիայի գաղափարը>>: էջ 171 նկ.142

 

 

(more…)


ԿԵՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ Լ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կենսաբանության դասագրքերը ենթակա են գրագետ փոփոխության

Այսօրվա իրականությունը խորհրդային ժամանակներից բաժանված է տասնամյակներով, սակայն սերնդի կրթության շատ հարցեր մնացել են խորհրդային անաստված մտածողության մակարդակին: Լինելով կենսաբանական գիտությունների թեկնածու՝ անտարբեր չեմ այդ առարկայի հանդեպ եւ զարմանում եմ, որ այսօրվա հանրակրթության համակարգում շարունակվում է անփույթ անտարբերությունն այս առարկայի նկատմամբ: Տարիներ առաջ ինձ առիթ էր ընձեռվել մասնակցելու կենսաբանություն առարկայի դասագրքի վերահրատարակման գործին: Ունենալով աստվածաբանական գիտելիքներ եւս՝ վերանայել էի նոր դասագրքերում դարվինյան շատ տեսակետներ: Սակայն մրցույթում հաղթած ներկայիս հեղինակները ոչինչ չփոխեցին, ու մինչ այսօր մարդու եւ օրգանական աշխարհի ծագումը ուսուցանվում է բացառապես «խորհրդային» դարվինիզմի ուսմունքի հիման վրա: Մինչ այսօր մարդը չտեսավ մի կապիկից մարդ առաջանալու օրինակ, բայց ամբողջ մի դասագիրք տարբեր վերնագրերով դարվինյան տեսություն է սերտում: (more…)


ՊԱՏԵՐԱԶՄ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ներկայացնում եմ մի վավերագրական ֆիլմ, որտեղ գիտական հանրությունը խոստովանում է, որ էվոլյուցիոն տեսությունը հարվածի տակ է և այդ հարվածը շատ հզոր է ու գիտական փաստերով: Թեև այս ֆիլմը նկարահանել են աթեիստները ինչ-որ ձևով էվոլյուցիոն տեսությունը փրկելու համար, այնուամենայնիվ այս ֆիլը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է տապալված էվոլյուցիոն տեսությունը: Տեղի ունեցել գիտական հեղափոխություն: Հետաքրքրական է, որ այս ֆիլմում ի պաշտպանություն էվոլյուցիոն տեսության որևէ լուրջ փաստարկ չի բերվում, միայն կիրառվում է քարոզչական հնարքներ, որպեսզի թաքցվի հանրությունից էվոլյուցիոն տեսության պարտությունը: Ֆիլմ դիտելը կարևոր է նաև նրանով, որ ներկայացվում է գիտական երկու կողմերի կարծիքներն էլ, ինչպես նաև դատական պրոցեսը: Բայց դե գիտական հարցերը դատարանում չէ, որ պետք է լուծել, այլ գիտական փաստարկներով:

Ֆիլմը կարող եք դիտել հետևելով այս հղմանը` 1710636.html?v=733bceeb896073cff44d58be97670971